TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+28.09 oC

Արխիվ / Նոյեմբեր 2018

ՀԱԷԿ-ի մյուս տուրբին-գեներատորը փոխվելու է 2019 թվականին

16:13 21.11.2018

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասել է, որ ՀԱԷԿ-ի երկրորդ տուրբին-գեներատորը փոխվելու է 2019 թվականին: Բաղրամյանն անդրադարձել է այն բանին, թե ինչ հետևանքներ դա կարող է ունենալ։ «2018 թվականին ատոմակայանը շուրջ 6 ամիս կանգնած է եղել, դա պայմանավորած էր նրանով, որ փոխում էին տուրբին-գեներատորը: Մյուս տուրբին-գեներատորը փոխվելու […]

̰
Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Ապարանում

16:10 21.11.2018

Արագածոտնի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Ապարան քաղաքում: Խոսելով քաղաքի կենտրոնական հրապարակում՝ Փաշինյանն ասել է, որ հեղափոխության իմաստը ոչ թե այն է, որ կառավարություն կամ իշխող ուժ փոխվի, այլ այն, որ հասարակությունն ինքն է որոշել, թե ով լինի երկրի ղեկավար: «Շատ են խոսում, թե հեղափոխությունից հետո կլինի հիասթափություն. […]

̰
Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ռազմական կապերը հասել են ռազմավարական մակարդակի. Թուրքիայի ԶՈՒ ԳՇ

16:02 21.11.2018

Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը հաջողությամբ ընդլայնում են ռազմական կապերը: Այդ մասին այսօր Բաքվում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, Վրաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վլադիմիր Չաչիբայայի հետ եռակողմ հանդիպմանը հայտարարել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Յաշար Գյուլերը: Նրա խոսքերով՝ երեք պետությունների ռազմական կապերը հասել են ռազմավարական մակարդակի: «Ռազմական կապերը հաջողությամբ զարգանում են: Մենք […]

̰
Բաքվում Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանն արձանագրություն են ստորագրել. RazmInfo

16:01 21.11.2018

Այսօր Բաքվում առանձին և համատեղ հանդիպումներ են եղել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերի և Վրաստանի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վլադիմիր Չաչիբայայի միջև։ Այս մասին տեղեկացնում է Razm.info կայքը: Եռակողմ հանդիպման ժամանակ պաշտպանության ոլորտի ղեկավարների միջև ստորագրվել է համագործակցության մասին արձանագրություն: Մանրամասները դեռևս հայտնի չեն: Եռակողմ հանդիպումն անցել […]

̰
ՀՀ քաղաքացու մահվան հանգամանքները պարզելու համար «Շերեմետևո» օդանավակայանում հատուկ հանձնաժողով է ստեղծվել

15:59 21.11.2018

«Ռոսավիացիան» հատուկ հանձնաժողով է ստեղծել, որը պետք է զբաղվի  Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ՀՀ քաղաքացու մահվան հանգամանքների քննությամբ: Այս մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ» լրատվական ծառայությունը՝ հղում անելով «Ռոսավիացիայի» ղեկավար Ալեքսանդր Ներադկոյին: Ներադկոն ասել է, որ դեպքի հետաքննությունը նպատակ ունի կանխել հետագայում նման դեպքերի կրկնությունը: Քննության համար կպահանջվի 10 օր: Թե ինչն է եղել ողբերգական միջադեպի պատճառը, […]

̰
ՀԱԷԿ-ի ռեակտորը առավելագույնը 10 տարի կարող է գործել

15:52 21.11.2018

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատարն այսօր խոսել է նաև ՀԱԷԿ-ի վիճակի մասին: Հայտնի է, որ արդիականացումից հետո ՀԱԷԿ-ը պետք է 10 տարվա կյանք ունենա։ «Այս պահին մշակվում է և մինչև 2019 թվականի կեսը կավարտենք ամբողջ էներգահամակարգի զարգացման հեռանակարը 2020-2040 թվականների համար: Բնականաբար, հիմքում դրվում է նվազագույն ծախսերով օպտիմալ համակարգ ունենալու գաղափարը»,- ասել […]

̰
Նիկոլ Փաշինյանը Արագածոտնում պատմել է հեղափոխության դժվարությունների մասին

15:43 21.11.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Արագածոտնի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ Աշտարակ քաղաքի կենտրոնական հրապարակում այսօր ելույթ է ունեցել հանրության առաջ՝ խոսելով հեղափոխության, դրա դժվարությունների և տված արդյունքների մասին: Փաշինյանն ասել է, որ իրենց հիմնական խնդիրն է եղել Հայաստանի բնակիչներին հավատ ներշնչել ապագայի նկատմամբ, քանի որ այսօր, առավել քան երբևէ, հենց դրա կարիքն ունեն մարդիկ: […]

̰
ԱՄՆ-Իրան հակասություններն ինչպե՞ս են ազդում ՀՀ էներգետիկ ծրագրերի վրա

15:36 21.11.2018

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանից լրագրողները հետաքրքրվել են, թե Իրանի հետ Հայաստանի էներգետիկ ծրագրերը արդյո՞ք որևէ խնդրի հետ չեն առնչվում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՄՆ-ն դարձյալ պատժամիջոցներ է սահմանել ԻԻՀ նկատմամբ. «Մի քանի օր առաջ հանդիպել ենք ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչների հետ և իրենց հանգամանալից ներկայացրել, որ և՛ […]

̰
«Իմ քայլն» ընտրությունների կգնա «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն և հզոր պետություն» կարգախոսով

15:30 21.11.2018

Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների կողմից իշխանությունների հասցեին հնչող տարբեր մեղադրանքները, թե վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն առ այսօր չի կատարել իր կողմից տրված և ոչ մի խոստում, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը պարզապես չի կիսում: Ըստ նրա՝ հանրապետականների այն պնդումները, որ աշխատավարձերի բարձրացում չի եղել, իրականությանը չեն համապատասխանում: Լենա Նազարյանի պնդմամբ՝ բարձրացվել է, օրինակ՝ բուժաշխատողների աշխատավարձերը, […]

̰
Ապրիլյան պատերազմի մասնակիցների շահերի պաշտպանները բացեցին ճանապարհը

15:22 21.11.2018

Ապրիլյան պատերազմի մասնակիցների շահերը պաշտպանողները, որոնք այսօր բողոքի ակցիա են իրականացնում զինգրքույկներում պատերազմին մասնակցության մասին նշումների հարցով, փակել էին Հանրապետության հրապարակից դեպի Ամիրյան փողոց տանող ճանապարհը: Ոստիկանները նրանցից պահանջում էին բացել ճանապարհը, չխանգարել երթևեկությանը, ցուցարարները ոստիկանության հետ ընդհանուր հայտարարի չէին գալիս, ասում էին` չեն բացելու ճանապարհը, քանի դեռ հանդիպում չի եղել իրենց հետ, իրենց հարցերին չեն […]

̰
Լենա Նազարյանն անդրադարձել է «հավատաքննության» մասին մեղադրանքներին

15:18 21.11.2018

Եղել են տարբեր թեկնածուներ, ում հետ մենք զրուցել ենք, պարզել ենք այդ զրույցների ընթացքում, որ տարբեր ճանապարհներ ունենք անցնելու և չենք կարող միասին համագործակցել: Այսպես է այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ արձագանքել ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը՝ ի պատասխան Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի հոդվածի: Հիշեցնենք, որ վերջինս իր հոդվածում ներկայացրել էր, […]

̰
Հայաստանում կան 500 մլն դոլարի ներդրումային նախագծեր. Նիկոլ Փաշինյան

15:11 21.11.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Արագածոտնի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ մարզպետարանում համայնքապետերի հետ հանդիպմանը անդրադարձել է Հայաստանում կատարվող ներդրումներին՝ նշելով, որ թեև վերջին ամիսներին նկատվում է տնտեսական անկում, սակայն դա ժամանակավոր է, քանի որ տարբեր գործարարների հետ բանակցությունների արդյունքում կան պայմանավորվածություններ, ըստ որոնց՝ պետք է մոտ 500 մլն դոլարի ներդրումներ կատարվեն: Փաշինյանը շեշտել է, […]

̰
Ցուցարարները միակողմանի փակել են Ամիրյան փողոցը

14:55 21.11.2018

Ցուցարարները միակողմանի փակել են Ամիրյան փողոցը՝ պահանջելով զինգրքույկներում նշում կատարել Ապրիլյան պատերազմի մասնակից լինելու վերաբերյալ: Ինչպես SHANTENWS-ն ավելի վաղ հայտնել էր, Ապրիլյան պատերազմի մասնակիցների շահերը պաշտպանող անձանց խումբը կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա է անցկացրել՝ պահանջելով հանդիպում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Վերջինս աշխատանքային այցով գտնվում է Արագածոտնի մարզում: SHANTNEWS-ի հետ զրույցում խմբի ներկայացուցիչ Մանուել […]

̰
Դեկտեմբերի 7–ին՝ աղետից 30 տարի անց, տնակներում ապրող 21 ընտանիք կապահովվի սոցիալական բնակարաններով

14:46 21.11.2018

Մինչև տարեվերջ Գյումրիի տնակներում ապրող 21 ընտանիքի ապահովելու են սոցիալական բնակարաններով: Այդ բնակարանները 10 ընտանիքի կհանձնվեն արտահերթ: Խոսքը վերաբերում է միայնակ ծերերին ու բազմազավակ ընտանիքներին, իսկ մնացած բնակարանների համար կլինի վիճակահանություն: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am–ի թղթակիցը: Իսկ ինչպե՞ս են ընտրվելու այդ ընտանիքները: Քաղաքապետարանն առաջնորդվում է 3 չափորոշիչներով: Այս պահին բնակբաժինը շարունակում է փաստաթղթեր ընդունել ընտանիքներից: […]

̰
Դավիթ Տոնոյանն այցելել է հայ խաղաղապահների ծառայության ու մարտական հերթապահության վայրեր

14:33 21.11.2018

Նոյեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հայկական զորախմբի հրամանատարության ուղեկցությամբ այցելեց ռազմաբազայում հայ խաղաղապահների ծառայության ու մարտական հերթապահության վայրերը։ Դավիթ Տոնոյանը ծանոթացավ առանձին հերթապահության յուրահատկություններին։ Հետո Դավիթ Տոնոյանը այցելեց ռազմաբազայի հոսպիտալ, որտեղ ծառայություն է իրականացնում նաև հայ զինվորական բժիշկը։ Վերջում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հանդիպում ունեցավ ողջ անձնակազմի հետ։ Հանդիպման ընթացքում […]

̰
Գյումրիում անշարժ գույքի գործարքներն ավելացել են, բայց գնաճ չկա

14:29 21.11.2018

Շիրակի մարզում անշարժ գույքի առք ու վաճառքի, նվիրատվության և այլ գործարքների աճ է գրանցվել: Մասնագետները փաստում են, որ կադաստրային գործարքների նման ակտիվություն մարզում 2009 թվականից հետո չէր գրանցվել: Կադաստրի մարզային ստորաբաժանումում այս տարվա 3-րդ եռամսյակում միայն բնակարանների առք ու վաճառքի գործարքների թիվը 20 տոկոսով ավելին է երկրորդ եռամսյակի համեմատ։ Մասնագետները սովորաբար սա պայմանավորում են 2 […]

̰
Գազի սակագինը բացարձակ արժեքով չի կարող նույնը լինել, ինչ Բելառուսի պարագայում. Բաղրամյան

14:26 21.11.2018

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.am-ը, նոյեմբերին 8-ին խորհրդարանում ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ հնարավոր է համարում գազի գնի իջեցումը: «Այնպես չէ, որ ԵԱՏՄ-ում ամենաէժան գազը մենք ենք ստանում, Բելառուսը ստանում է 18 դոլարով էժան՝ պլյուս, որ Բելառուսը նաև մեծ գումարներ է ստանում տրանզիտ երկիր լինելու համար: Իմ կարծիքով՝ և՛ […]

̰
Հենրիխ Մխիթարյանը միացել է «զինագործներին»

14:20 21.11.2018

Հայաստանի ազգային ընտրանու կազմում 2 հանդիպում անցկացնելուց հետո Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը կրկին միացել է «Արսենալին»: Այս մասին տեղեկանում ենք հայազգի ֆուտբոլիստի թվիթերյան էջի գրառումից: «Վերադարձ «Արսենալ»,- գրել է Մխիթարյանը: Back at @arsenal ⚽️🔝 pic.twitter.com/bk63wAMDNj — Henrikh Mkhitaryan (@HenrikhMkh) November 21, 2018

̰
Խաղի կանոնները պետք է ընդհանուր լինեն, Սահմանադրությունը պետք է պահենք. Բաղդասարյան

14:18 21.11.2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից լրագրողներն այսօր հետաքրքրվեցին` ո՞րն է պատճառը, որ Հանրապետական կուսակցության առաջնորդ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը իշխանափոխությունից հետո որևէ ակտիվություն չի ցուցաբերում: «Ես խնդրում եմ, այդ թեմայի վրա մի՛ ծանրացեք, Սերժ Սարգսյանի տրամադրությունը բարձր է, ինքը զբաղված է իր գործերով ու նաև կուսակցական գործերով: Ինքը պասիվ չէ, բայց այդպիսի ցայտուն […]

̰
Տարբեր պաշտոնյաների գրպանում հայտնված գումարները կվերադարձվեն բյուջե. Լենա Նազարյանը հակադարձել է Հայկ Բաբուխանյանին

14:17 21.11.2018

Տարբեր պաշտոնյաների գրպանում հայտնված գումարները կվերադարձվեն բյուջե: Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարել է «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը՝ հակադարձելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանի հնչեցրած համոզմանը, թե կոռուպցիայի դեմ պայքարը ձևական է: Հայկ Բաբուխանյանն այդ մասին հայտարարել էր «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ: Ըստ դրա՝ ՀՀ-ին […]

̰
Ամուլսարում ուսումնասիրությունները դեռ 2-3 ամիս կտևեն. Գարեգին Բաղրամյան

14:12 21.11.2018

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանից լրագրողները հետաքրքրվել են, թե ինչ փուլում է Ամուլսարի հետ կապված հարցի լուծումը: «Ամուլսարի հետ կապված, կարծում եմ՝ վարչապետի պաշտոնակատարը շատ հանգամանալից ասել է, և այս պահին միջազգային ճանաչված փորձագետների կողմից իրականացվում է բնապահպանական վերլուծություն և այդ պրոյեկտին կարող ենք անդրադառնալ միայն այն […]

̰
Ակնհայտ է՝ հետհեղափոխական սպասումները գերազանցում են արձանագրված արդյունքները. Ջանջուղազյանը՝ բյուջեի մասին

14:08 21.11.2018

Ակնհայտ է, որ հետհեղափոխական սպասումները գերազանցում են արձանագրված արդյունքները: Այս մասին այսօր հայտարարել է ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի հայտարարությանը, թե բյուջեի մասին օրինագիծը պետք է արտահայտեր հետհեղափոխական սպասումները: «Դա շատ տրամաբանական է: Ենթադրվում է, որ մենք մշտապես պետք է համակերպված լինենք այն վիճակի հետ, որ սպասումները պետք է լինեն ավելին, […]

̰
Ո՞րն է բյուջե չհաստատելու իմաստը. Վահրամ Բաղդասարյան

14:05 21.11.2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, պատասխանելով SHANTNEWS.am-ի հարցին` 2019 թ. պետբյուջեի նախագծին Հանրապետականը կո՞ղմ է քվեարկելու, թե՞ դեմ, ասել է. «Անկախ նրանից`այս բյուջեն կանցնի, թե չի անցնի վաղը, մեկ ամիս հետո այն կանցնի, ու դա կնշանակի, որ մենք խոչընդոտում ենք այս մեկ ամսվա աշխատանքին»։ Բաղդասարյանը շեշտեց` ՀՀԿ-ն պետք է կառավարության աշխատանքում դրականը նկատի, բացասականի […]

̰
Տնտեսական ակտիվության անկում է արձանագրվել. Նիկոլ Փաշինյան

14:03 21.11.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ մարզպետարանում հանդիպել է մարզի պաշտոնյաների հետ և խոսել տնտեսական խնդիրների մասին: Փաշինյանի խոսքերով՝ վերջին ամիսներին ՀՀ-ում կա տնտեսական անկում, սակայն դա սպասելի է, քանի որ հանքարդյունաբերության ոլորտում, մասնավորապես, ամենաթողություն այլևս չկա, ինչի պատճառով որոշ հանքավայրեր դադարեցրել են գործունեությունը, ինչը բացասական ազդեցություն է ունենում տնտեսության […]

̰
Կարեն Գրիգորյանը նշանակվել է Եգիպտոսում ՀՀ դեսպան

14:03 21.11.2018

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կարեն Գրիգորյանին Եգիպտոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում նշանակելու մասին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Կարեն Գրիգորյանին նշանակել Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Կահիրե)»,- […]

̰
ՀԿԵ-ն գերիշխող դիրքի չարաշահման համար տուգանվեց 30 մլն դրամով

13:58 21.11.2018

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գերիշխող դիրքը չարաշահելու համար ՏՄՊՊՀ-ի որոշմամբ տուգանվեց 30 մլն դրամով: «Հարավկովկասյան երկաթուղին» փաստացի խոչընդոտել է «ԱՄ գրուպ» ընկերության գործունեությանը՝ պատճառելով ֆինանսական մեծ վնասներ: ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին դիմում-բողոք է ներկայացրել «ԱՄ գրուպ» ընկերությունը: Ըստ բողոքի՝ «Հարավկովկասյան երկաթուղին» չարաշահում է իր մենաշնորհային դիրքը, ինչի հետևանքով ֆինանսական լուրջ վնաս է […]

̰
Նախարարի պաշտոնակատարը մանրամասներ է հայտնել գազի հարցով ՌԴ-ի հետ կնքված համաձայնագրից

13:57 21.11.2018

ՀՀ  էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանին այսօր ասուլիսի ժամանակ լրագրողները հիշեցրել են, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերության դեպքում,  եթե մինչև 2016 թվականը, 14 տարի շարունակ, գազի կորուստը կազմել է 5.37 տոկոս, ապա 2016 թվականից, երբ վարչապետ է եղել Կարեն Կարապետյանը,  էականորեն բարձրացել է՝ հասնելով 6.69 տոկոսի: Սա իր ազդեցությունն է ունեցել սակագնի […]

̰
Ոստիկանությունը պետք է հետևի ընտրությունների պատշաճ անցկացմանը. Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզում է

13:43 21.11.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով Արագածոտնի մարզում է: Մարզպետարանում հանդիպման ժամանակ Փաշինյանն անդրադարձել է դեկտեմբերի 9-ին սպասվող խորհրդարանական ընտրությանը՝ նշելով, որ դա պետք է լինի ամենաազատ ու ընտրակաշառքներից զերծ ընտրությունը: Վարչապետի պաշտոնակատարը շեշտել է, որ ինքը ոստիկանությունից սպասում է մշտական օպերատիվ տեղեկատվության, և չի հանդուրժի ընտրակաշառքների մասին մամուլից, այլ ոչ թե ոստիկանությունից […]

̰
Արմեն Մելքոնյանը հետ է կանչվել Եգիպտոսում, Եթովպիայում, Լիբիայում և Ալժիրում ՀՀ դեսպանի պաշտոնից

13:39 21.11.2018

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Մելքոնյանին Եգիպտոսում, Եթովպիայում, Լիբիայում և Ալժիրում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Արմեն Մելքոնյանին հետ կանչել Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում, Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական […]

̰
Դավիթ Տոնոյանը հանդիպել է «Քեմփ Մարմալ» ռազմաբազայի հրամանատարական կազմի հետ

13:38 21.11.2018

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ տեղեկացնելով, որ այսօր առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանին ընդունել է «Քեմփ Մարմալ» ռազմաբազայի հրամանատարությունը։ «Ռազմաբազայի հրամանատար գեներալ Գերհարդ Կլաֆֆուսը դիմավորեց Դավիթ Տոնոյանին, ուղեկցեց հրամանատարության շտաբ, որտեղ ներկայացրեց հյուսիսային հրամանատարության կատարած ծառայության առանձնահատկությունները, խնդիրները, մարտական իրավիճակը տարածաշրջանում առհասարակ և բրիգադի հատվածում։ […]

̰
BACK_TO_TOP