11:26 21.11.2018
Այսօր Երևանի ՋԷԿ-ում տեղի է ունեցել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանի մամուլի ասուլիսը: Նա ամփոփել է աշխատանքային 6 ամիսները: «Նոր օրենք է ընդունվել, անցում է կատարվել ավելի ազատական մոդելի: Մատակարարների մասով մրցակցային դաշտ է ստեղծվում: Նոր մոդելում ցանկացած օղակ պատասխանատու է լինելու իր առաջացրած խնդիրների համար»,- ասել է Բաղրամյանը: Ըստ էներգետիկ […]
11:24 21.11.2018
Իրադարձությունները, որ տեղի ունեցան Հայաստանում, վստահություն են ներշնչում հայկական կայունության նկատմամբ։ Մասնավորապես, այստեղ եղավ հեղափոխություն, բայց բանկային համակարգն ու արժույթը մնացին կայուն, առանց դրամատիկ փոփոխությունների ազդեցության։ Այս մասին այսօր վարչապետի հետ գործարարներին ընդունելիս ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Նա նշեց, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը աննկատ չի անցնում աշխարհում։ Աշխարհում տեսնում են այստեղ իրականացվող պայքարը […]
11:19 21.11.2018
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է նախկին կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Մեղադրանք է առաջադրվել 44-ամյա տղամարդուն: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: 2018թ. օգոստոսի 2-ին Ստեփանավան քաղաքի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ կտրած-ծակած վնասվածքներով հիվանդանոց բուժօգնության է տեղափոխվել Լոռու մարզի բնակչուհի՝ […]
11:17 21.11.2018
Խորհրդարանն այսօր արտահերթ նիստում քվեարկության է դրել «2019 թվականի պետական բյուջեի մասին» օրինագիծը: Նշենք, որ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է 6 հարց, այդ թվում՝ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման […]
11:14 21.11.2018
Հոլիվուդյան դերասան Ռոբերտ դե Նիրոն բաժանվել է կնոջից՝ դերասանուհի Գրեյս Հայթաուերից: Զույգն ամուսնալուծվել է 20 տարվա համատեղ կյանքից հետո: Այս մասին հաղորդում է The Hollywood Reporter-ը: Զույգն ամուսնացել էր 1997 թվականին: 1999 թվականին նրանք ամուսնալուծվել էին, իսկ 5 տարի անց՝ կրկին միացել: Ռոբերտ դե Նիրոն և Գրեյս Հայթաուերն ունեն 2 երեխա:
11:11 21.11.2018
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 19-ին եւ 20-ին Լոս Անջելեսում հանդիպումներ է ունեցել Սոցիալ-ժողովրդավարական հնչակյան կուսակցության Կենտրոնական և Արեւմտյան Ամերիկայի վարչական մարմնի, Ռամկավար ազատական կուսակցության Արևմտյան Ամերիկայի շրջանային վարչության եւ ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի պատասխանատուների հետ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպումների ընթացքում քննարկվել են Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը, […]
11:05 21.11.2018
Նոյեմբերի 20-ին ԱԳ նախարարի պաշտնակատարը Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի Գործողությունների ծրագրի քննարկման շրջանակներում հանդիպեց դոնոր երկրների դեսպանների, ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատայնի-Դրագոնիի և ԵԽ գլխավոր տնօրինության ծրագրերի գրասենյակի տնօրեն Վերենա Թեյլորի հետ: Հանդիպման ընթացքում քննարկեցին Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2015-2018թթ. Գործողությունների ծրագրի շրջանակներում իրականացված ծրագրերին, արձանագրված արդյունքներին, ինչպես նաև 2019-2022թթ. Գործողությունների ծրագրի նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցեր: ԱԳՆ […]
11:00 21.11.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր կլինի Արագածոտնի մարզում: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառմամբ: «Այսօր մեկնում եմ Արագածոտնի մարզ. ժամը 14։00-ին հանդիպում կունենամ աշտարակցիների հետ՝ Աշտարակի կենտրոնական հրապարակում, ժամը 15։30-ին հանդիպում կունենամ ապարանցիների հետ՝ Ապարանի կենտրոնական հրապարակում»,- ասված է գրառման մեջ:
10:51 21.11.2018
Նոյեմբերի 20-ին աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և ԵԽ գլխավոր քարտուղարը բարձր գնահատեցին Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը, մտքեր փոխանակեցին կազմակերպությունում Հայաստանի ներգրավվածությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ։ Կարևորելով ԵԽ դերը ժողովրդավարության և մարդու […]
10:49 21.11.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 20-ին այցելել է Հայ Առաքելական Եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի ազգային առաջնորդարան և հանդիպել թեմի առաջնորդ Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, Ազգային կենտրոնական ու թեմական վարչության անդամների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպման ընթացքում արծարծվել են Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը, սոցիալ-տնտեսական […]
10:44 21.11.2018
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակվել են 2018 թվականի դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համապետական և տարածքային ցուցակները:
10:25 21.11.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 22-ին՝ ժամը 09:00-23։00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Չուխաջյան թաղամաս 1, 3, 5, 7, 9, 11, 28, 29, 30 շենքեր, սեփական սեկտոր, Չուխաջյան փողոց 2-44 շենքեր/զույգ համարներ/, 46-64 շենքեր /զույգ համարներ/, Ամիրյան փողոցի 30-56 սեփական տներ, Ամիրյան […]
10:12 21.11.2018
Գերմանիայի Ռուրի համալսարանի գիտնականները կազմել են երկրների համաշխարհային վարկանիշը՝ ըստ տարերային աղետների՝ երկրաշարժերի, փոթորիկների ու ցունամիի հետևանքով զոհվելու հավանականության։ Այս մասին հայտնում է Der Spiegel-ը։ Առաջին եռյակում են խաղաղօվկիանոսյան կղզիներ Վանուատուն և Տոնգան, ինչպես նաև Ֆիլիպինները։ Վերջինում մահաբեր տարերային աղետների ցուցակում են ընդգրկվել նաև սողանքներն ու հրաբուխները։ Բնության տարերքի տեսանկյունից բավականին վտանգավոր երկրների շարքին են […]
09:56 21.11.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 21-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-13։00 Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 2, 4, 10, 10/1, 27, 29/4, 29/5, 70/1, 70/2 շենքերը, Թոթովենցի փ. 1, 3, 11, 11/1 շենքերը, Գայի պող. 3, 5, 9, 11, 13, 36, […]
09:42 21.11.2018
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ուղևորատար «Բոինգ-737» ինքնաթիռը թռիչքի պահին հարվածել է մի տղամարդու։ Վերջինս մահացել է։ Հաղորդվում է, որ նա ազգությամբ հայ է։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը: Դեպքը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 20։10-ին։ ՌԴ քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ տղամարդը 25 տարեկան է։ Թե ինչպես է նա հայտնվել թռիչքուղում, հայտնի չէ։ Զոհը եղել է Հայաստանի […]
09:27 21.11.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Բուհի հոգաբարձուների խորհրդի կազմը հրապարակելուց հետո Երևանի պետական բժշկական համալսարանում լուրջ աժիոտաժ է։ Խորհրդի նոր կազմն ավելի քաղաքական է, քան նախկին կազմն էր։ Խորհրդի անդամներ են՝ «Իմ քայլը» համամասնական ցուցակի առաջանցիկ տեղերում գտնվող Զառա Բաթոյանը, ԱԳ փոխնախարար Ռուբեն Ռուբինյանը, վարչապետի կոռուպցիոն գծով խորհրդական Արեն Մկրտչյանը, Արայիկ Հարությունյանի տեղակալ, այս ամենի «կնքահայր» […]
09:15 21.11.2018
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հաջորդ տարի թանկացումների նոր ալիք է սպասվում. սա այն բանից հետո, երբ բարձրանա ծխախոտային արտադրանքի և ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկը: Նկատենք, որ ակցիզային հարկը, դրա հետևանքով ծխախոտի ու ալկոհոլային խմիչքների գները բարձրացել էին նաև այս տարվա հունվարի մեկից: Հիմա նույնը սպասվում է նաև հաջորդ տարի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ակցիզային հարկի դրույքաչափերի […]
08:55 21.11.2018
ԲՀԿ-ն դեկտեմբերի 9-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 169 թեկնածուով։ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է «Բարգավաճ Հայաստան»-ի համամասնական և տարածքային ցուցակները։ ԿԸՀ ներկայացվել էր 176 թեկնածուից բաղկացած ցուցակ, 7-ն ինքնաբացարկ են հայտնել։ Ցուցակը գլխավորում է կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, առաջին տասնյակից 8-ը 6-րդ գումարման ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ են։ 1․ Ծառուկյան Գագիկ Կոլյայի, ԱԺ պատգամավոր […]
08:46 21.11.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դատական համակարգում ուշագրավ դեպքեր են իրար հաջորդում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մի քանի դատավորներ պատրաստվում են առաջիկայում վայր դնել իրենց լիազորությունները: Այդ դատավորների թվում շրջանառվում է ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու, ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի և ՀՀ վարչական դատարանի նախագահ Աղասի Դարբինյանի անունները: Շատերը հակված են կարծելու, […]
08:29 21.11.2018
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում նիստի ժամանակ Ուկրաինայի պատվիրակության ներկայացուցիչը հայտարարել է, որ Կիևը պահանջում է կազմակերպությունում վետոյի իրավունքի կիրառման վերանայում։ Այս մասին փոխանցում է РИА Новости-ն։ Նա հստակեցրել է, որ դա Ուկրաինայի համար առավել կարևոր առաջնահերթություններից է։ Կիևի ներկայացուցիչը հավելել է, որ վերջին շրջանում չափազանց շատ են եղել դեպքերը, երբ վետոյի իրավունքը կիրառվել է միջազգային խաղաղության […]
08:17 21.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վերջին տարիներին վիթխարի կարողություն է կորցրել, քանի որ չի կարող միաժամանակ բիզնես վարել և կատարել նախագահի պարտականությունները։ «Նախագահությունն ինձ մի ողջ կարողություն է արժեցել, և ես նորմալ եմ դրան վերաբերվում, վաղուց գիտեի, որ այդպես է լինելու»,- ասել է Թրամփը լրագրողների հետ զրույցում։ Նա նշել է, որ խոսքը վիթխարի […]
07:57 21.11.2018
ԱՄՆ-ի Ներքին անվտանգության նախարարությունը գործակալներ է ներդրել «միգրանտների քարավանում»՝ Մեքսիկա-ԱՄՆ սահմանի հատման պլանների ու մեթոդների մասին իմանալու նպատակով։ Ինչպես հայտնում է NBC-ն, իշխանություններն արդեն տեղեկություն են ստացել այն մասին, որ միգրանտները մտադիր են ամերիկյան տարածք ներխուժել՝ Սան-Դիեգոյի մոտակա սահմանային արգելափակոցները հաղթահարելով։ Սահմանապահներն այդ տարածքում գործի են անցել, սակայն ներխուժման փորձ այդպես էլ չի արվել։ Գերատեսչությունը […]
07:40 21.11.2018
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում «Մայքլ» փոթորկի ժամանակ 250 կմ/ժ արագության հասած քամին տեղաշարժել է տունը մոտ 366 մետրով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է տեղացի Թիմ Հայնցը։ Դեպքը տեղի է ունեցել Մեքսիկո-Բիչ քաղաքում, որն ամենից շատն է տուժել տարերային աղետի հարվածից։ Տունը գրեթե չի վնասվել, մասամբ տանիքն է պոկվել։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Ֆլորիդա,Ալաբամա և […]
07:30 21.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գոհաբանության տոնի նախօրեին անցկացրել է հնդկահավերին ներում շնորհելու ավանդական արարողությունը։ Ամերիկյան ավանդույթի համաձայն՝ Թրամփը ներել է 2 հնդկահավի՝ ազատելով նրանց կերակուր դառնալուց։ Դրանք կուղարկվեն Վիրջինիայում գտնվող ֆերմա։ Սպիտակ տան մամուլի ծառայության փոխանցմամբ՝ արարողությունը կատարվել է Սպիտակ տան Վարդագույն այգում։ Արարողությանը մասնակցել է նաև առաջին տիկին Մելանյա Թրամփը։ Ներված թռչունների անուններն են […]
07:15 21.11.2018
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ռուսական զենիթահրթիռային С-400 «Տրիումֆ» համակարգերի ձեռքբերումն անվանել է «վճռված գործ», որը չի կարելի չեղարկել։ «Ընթացիկ գործարքը վճռված գործ է։ Ես չեմ կարող այն չեղարկել»,- հայտարարել է Չավուշօղլուն Reuters-ին՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպումից հետո։ Նախարարը նաև նշել է, որ երկիրը կշարունակի սպառազինություն ձեռք բերել դաշնակիցներից։ Անկարան ու Մոսկվան С-400-ների մատակարարման […]
00:59 21.11.2018
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով անդրադարձել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսին: Տեսանյութը ներկայացնում ենք ստորև․
00:50 21.11.2018
Վրաստանում Թուրքիայի դեսպանատունը հերքում է Հայաստանի բեռնատարների համար սահմանը բացելու մասին լուրը։ «Այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- այդ մասին Վրաստանի հայալեզու «Ալիք մեդիա»-ին ասել է Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մամուլի ներկայացուցիչը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ վերջին օրերին թուրքական լրատվամիջոցներն ակտիվորեն տեղեկատվություն էին տարածում այն մասին, որ Թուրքիան Հայաստանի բեռնատարների համար բացել է սահմանը։ Մասնավորապես՝ թուրքական հայտնի Haberturk պորտալը […]
00:36 21.11.2018
Գյումրիի դրամատիկական թատրոնը պրեմիերայի է պատրաստվում: Ջոն Օսբորնի «Ետ նայիր զայրացած» պիեսի հիման վրա բեմադրում է «Ոչինչ չի մնա» ներկայացումը: Համանուն ֆիլմը նույն ռեժիսորը՝ Հրաչ Քեշիշյանը, նկարահանել է 2007-ին: Ըստ ստեղծագործական կազմի՝ ներկայացումը և՜ նման է, և՜ տարբեր ֆիլմից: Թատրոնի պիեսը յուրովի է ներկայացնում: Նոր ներկայացումը հրավիրյալ դերասան ունի, գլխավոր դերերից մեկն էլ հրավիրված դերասանն […]
00:25 21.11.2018
Մոսկվայի միջազգային դատարանը ԽՍՀՄ ժողովրդական դերասան Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային, 250 ժամվա հարկադիր աշխատանքի է դատապարտել՝ անձնական կյանքի գաղտնիությունը հրապարակելու համար նախատեսված հոդվածով՝ տեղեկացնում է РИА Новости։ Դատարանը նաև որոշել է՝ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան Ջիգարխանյանին պետք է 200 000 ռուբլի վճարի՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում։ Ինչպես նշվում է, Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան իր մեղքը չի ընդունում։ Հետաքննության տրամադրած տեղեկությունների […]
00:13 21.11.2018
Աֆղանստանում մահապարտ ահաբեկիչը իրեն պայթեցրել է խնջույքի սրահներից մեկում: Տեղի ունեցածի հետևանքով զոհվել է 40, վիրավորվել՝ 60 մարդ:Այս մասին հայտնել է Daily Maily-ը: Դեպքը տեղի է ունեցել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի Uranus խնջույքի սրահում: Այստեղ տեղի էր ունենում Մուհամմեդ մարգարեի ծննդյան օրվան նվիրված հավաքը: Առայժմ որևէ ահաբեկչական խմբավորում տեղի ունեցածի պատասխանատվությունը չի ստանձնել: Հավելենք, որ Մուհամմեդ […]