19:12 20.11.2018
Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական տնօրենի պաշտոնը թափուր է: Հիշեցնենք՝ այս պաշտոնը զբաղեցնում էր Տիգրան Վիրաբյանը, որն այժմ Երևանի քաղաքապետի տեղակալն է: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը: Նա այսօր SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ իր նշանակումը 6 ամսով է: 6 ամիս հետո տնօրենի թափուր պաշտոնի համար տեղի է ունենալու […]
19:00 20.11.2018
Վրաստանում 2018թ. նոյեմբերի 28-ին սպասվող նախագահի ընտրության երկրորդ փուլից առաջ այդ երկրում երկու մրցակցող ուժերի միջև լարվածությունն ավելի է մեծանում: Միասնական ընդդիմության և իշխանության թեկնածուները միմյանց մեղադրում են տարբեր մեղքերի համար, որոշ վայրերում էլ փոխադարձ մեղադրանքները վերածվում են ֆիզիկական հաշվեհարդարների: Այդպիսի դեպքեր եղան նաև Ջավախքում, որտեղ երկու կողմերի համակիրները միմյանց ծեծեցին հոկտեմբերի 30-ին՝ առաջին փուլի […]
18:59 20.11.2018
Իրանի հարցում Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել։ Հայաստանը շարունակելու է փորձել ավելի բարձր ու փոխշահավետ մակարդակի հասցնել այդ հարաբերությունները։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։ Նրա խոսքերով՝ ինչպես մեզ մոտ, այդպես և շատ եվրոպական երկրներում մասնավոր ձեռնարկությունների առաջ ընտրություն է դրվում՝ կա՛մ աշխատել ամերիկյանների հետ ու հրաժարվել իրանականներից, կա՛մ հրաժարվել ամերիկյան ընկերությունների հետ […]
18:56 20.11.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է գյուղտեխնիկայի արտադրությամբ զբաղվող լիտվական «Բելտեխնիկա» ընկերության ղեկավար Արմեն Հարությունյանին: Քննարկվել են լիտվական ընկերության կողմից Հայաստանում գյուղատնտեսական տեխնիկայի արտադրություն հիմնելու ծրագրի իրականացմանը վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է ներդրումային ծրագրի իրականացմամբ, նոր աշխատատեղերի ստեղծմամբ և գործադիրի քայլերն ուղղված են ներդրողների համար հնարավորինս բարենպաստ պայմանների ստեղծմանը: […]
18:54 20.11.2018
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր ընդունել է Երևան-Սևան ավտոճանապարհի Գագարին ավանի վարչական տարածքում երթևեկությունը երկկողմանի դադարեցրած քաղաքացիներին և նրանց հարազատների պաշտպաններին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Պաշտպանները ներկայացրել են իրենց բողոքը մեկ գործով անցնող 8 կալանավորված անձանց դատական նիստերի՝ իրենց պնդմամբ անհիմն ձգձգման, դատարանի կողմից խափանման […]
18:50 20.11.2018
Քանի որ հարկային մյուս ոլորտներում առաջանցիկ տեմպերով փոփոխություններ ենք անում, մենք նաև խնդիր ունենաք բյուջեի եկամուտները դրանով որոշակի կոմպենսացնել: Եկամուտների կոմպենսացման ամենաարդյունավետ տարբերակներից մեկը, ըստ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի, ակցիզային հարկերի համակարգի ներդրման տարբերակն է: Այս մասին նա խոսել է լրագրողների հետ նոյեմբերի 2о-ին ունեցած հանդիպման ժամանակ: «Ակցիզային հարկն այն պարագայի մասին է, երբ մարդիկ կարող […]
18:46 20.11.2018
«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի փոփոխության անհրաժեշտությունը» թեմայով այսօր՝ նոյեմբերի 20-ին, զեկույց է ներկայացրել «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը: Զեկույցը ներկայացվել է «Քաղաքացիական հասարակության օրակարգը ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ» խորագրով հանրային քննարկման ժամանակ: Մանրամասները՝ տեսանյութում:
18:44 20.11.2018
ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հեռուստաբանավեճ կազմակերպելու գաղափարին։ «Եթե բոլոր մասնակիցները համաձայնեն նման բանավեճի, իհարկե, ես պատրաստ եմ: Այստեղ մի փոքր ժամանակացույցի խնդիր կա, սովորաբար դա ընդունված է անել քարոզարշավի վերջին օրը, բայց քարոզարշավի վերջին օրը մեզ մոտ դեկտեմբերի 7-ն է, դրան նախորդող […]
18:40 20.11.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Նորին Սրբություն Կիրիլին ծննդյան առթիվ` մաղթելով նրան քաջառողջություն և ամենայն բարիք: Նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է, որ Հայաստանում բարձր են գնահատում պատրիարք Կիրիլի անձնական ներդրումը հայ-ռուսական եղբայրական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում:
18:37 20.11.2018
Լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2018թ. նոյեմբերի 21-ին Երևան քաղաքի Սայաթ Նովայի պողոտա-Չարենցի փողոց խաչմերուկի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վերևում: Այս մասին հայտնում են ոստիկանության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:
18:29 20.11.2018
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Շիրակի մարզի երկու ուսումնական հաստատություններում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների փաստեր են պարզվել, որոնց առթիվ մարզի դատախազությունում հարուցվել են քրեական գործեր: Մասնավորապես, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում իրականացված՝ 2014-ից 2017թթ. ուսումնական տարիներին բուհն ավարտած առկա մագիստրատուրայի նախկին ուսանողների ամփոփաթերթերում նշանակված գնահատականների և ուսանողների անձնական քարտերում գրանցված գնահատականների ուսումնասիրության արդյունքում բացահայտվել […]
18:24 20.11.2018
ՆԱՍԱ-ն լուսանկար է հրապարակել, որտեղ պատկերված է հսկայական Յուպիտեր մոլորակն իր՝ անհամեմատ փոքր չափսեր ունեցող արբանյակի՝ Իոյի հետ: Այս մասին ասվում է կազմակերպության պաշտոնական կայքում: Հաղորդվում է, որ այս արբանյակն Արեգակնային համակարգում գոյություն ունեցող իր «ազգականների» թվում մեծությամբ 4-րդն է, այն Արեգակնային համակարգում հրաբխային ամենաակտիվ մոլորակն է համարվել: Լուսանկարն արվել է այս տարվա հոկտեմբերի 29-ին […]
18:17 20.11.2018
Թուրքիայի նախագահի հակառակորդ, ԱՄՆ-ում բնակվող կրոնական առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի շարժմանը հարելու մեղադրանքով Թուրքիայում ձերբակալվել է զինծառայողների հերթական խմբաքանակը՝ 92 զինծառայող։ Այս անգամ զինծառայողների որսը եղել է ռազմածովային ուժերում, ինչի մասին հայտնում է թուրքական մամուլը։ Մինչ այս՝ նախորդ շաբաթ, նմանատիպ ևս մեկ «ռեյդ» կատարվել էր երկրի ռազմաօդային ուժերում։ Դրան հաջորդել էր 188 զինծառայողի ձերբակալություն։ Իսկ առհասարակ […]
18:06 20.11.2018
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության 2018թ. պլանի համաձայն` կապի համակարգի կատարելագործման բնագավառում փոխգործակցության հարցերով աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով նոյեմբերի 20-ին Մոսկվա է մեկնել ՀՀ Զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ԱԿՀ վարչության պետ, գնդապետ Թ. Շահնազարյանի գլխավորած աշխատանքային խումբը: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի […]
18:00 20.11.2018
Ադրբեջանում այսօր ընդունել են Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերին։ Նրան առանձին-առանձին ընդունել են Ադրբեջանի նախագահն ու Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ու քննարկել իրենց համագործակցությունը ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում։ Կողմերը հիշատակել են նաև Արցախյան հակամարտությունը և հնչեցրել են միակողմանի դիրքորոշումներ հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Թուրքիայի բանակի ղեկավարի այցը պայմանավորված է Բաքվում սպասվող […]
17:57 20.11.2018
Գյանջայում կենցաղային գազի պայթյունից այսօր վաղ առավոտյան փլուզվել է բնակելի շենքի մի հատվածը։ Փլատակների տակ է մնացել առնվազն երկու ընտանիք։ Երեք մարդ մահացել է, ևս մեկը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հոսպիտալ, քանի որ զինծառայող է։ Այս մասին տվյալները ադրբեջանական մամուլին հայտնել է երկրի արտակարգ իրավիճակների նախարարը։ Փլատակների տակ այժմ կարող են լինել այդ ընտանիքների այլ […]
17:44 20.11.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը նոյեմբերի 20-ին, հանդիպել է «1990-1994թթ. Ղարաբաղյան պատերազմի ժամանակ զոհվածների ընտանիքների աջակցություն» հասարակական կազմակերպության անդամների հետ: Հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Սահակյանը ներկայացրել է կառույցի հիմնական գործունեությունն ու ծրագրերը: Նա շեշտել է, որ ներկա դրությամբ հասարակական կազմակերպության անդամ են համարվում ավելի քան 1000 զոհված ազատամարտիկների ծնողներ և այրիներ: «1990-1994թթ. զոհվածների ընտանիքների անդամները բազմաթիվ դժվարություններ ունեն: Նրանցից […]
17:36 20.11.2018
«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել և հայտնել, որ այսօր, ինչպես նախորդ 15 տարիներին, կատարել է իր պարտքը, որով իր փոքր ներդրումն է բերել համահայկական հիմնադրամի ապագա ծրագրերին։ «Շուրջ տասը տարի ղեկավարելով այս յուրատեսակ կառույցը` համոզված եմ իմ այն սկզբունքին, որ յուրաքանչյուր հայ պետք է իր մասնակցությունը ունենա իր իսկ […]
17:26 20.11.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կարևորում է իրենց հրապարակած էլեկտրոնային հասցեին ուղարկվող CV-ներն ու կադրային բանկի ստեղծումը: Նոյեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ այդպիսի պլատֆորմներ ստեղծելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում, ապա կրկին խնդրեց ներողամիտ լինել, քանի որ մեծ ծավալի ինֆորմացիա է գալիս, որը կարճ ժամանակում գուցե հնարավոր չլինի մշակել, սակայն տեղեկությունները կմնան: Փաշինյանը […]
17:24 20.11.2018
Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը հանդես է եկել նախաձեռնությամբ, այն է՝ բոլոր եկեղեցիների դռները բաց պահել անօթևան մարդկանց առաջ: Այդ մասին պատրիարքը հայտարարել է Թբիլիսիի Սուրբ Երրորդության մայր տաճարում քարոզի ժամանակ՝ եկեղեցական առաջնորդներին տալով իր օրհնությունը: «Մենք պետք է հիշենք, որ եկեղեցին Հիսուս Քրիստոսի մարմինն է, ամենադիմացկուն մարմինը: Առջևում դաժան ու ցուրտ ձմեռ է: Ցանկանում […]
17:18 20.11.2018
Մեծ հայրենադարձության ծրագիրը «Քաղաքացիական պայմանագրի» ծրագրում ձևակերպվել է դեռևս 2013 թվականին, ու այնտեղ նշվում է, որ դա ոչ թե տեխնիկական, այլ բովանդակային բարեփոխումների խնդիր է։ Հայաստանի իշխանությունները հենց հիմա անում են այդ փոփոխությունները՝ փոխում են անարդարության ու գաղջի մթնոլորտը։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Մանրամասները՝ տեսանյութում:
17:16 20.11.2018
«ԱԺ ընտրություններից առաջ օրակարգ ձևավորելու կամ քաղաքական ուժերի օրակարգերը փոփոխելու, լրացնելու նպատակով, ինչպես նաև մատնանշելու այն խնդիրները, որոնց լուծումները կուզենք տեսնել քաղաքական ուժերի նախընտրական ծրագրում և գործունեության մեջ, իրականացնում ենք հերթական քննարկումը»,- նոյեմբերի 20-ին հրավիրված հանրային քննարկման ժամանակ ասաց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը: Ամեն երեքշաբթի անցկացվող քննարկումներից հերթականը նվիրված է «Իրավապահ մարմինների […]
17:15 20.11.2018
Հայաստանում կոռուպցիայի վերացման գործընթացի արագությունը միշտ չէ, որ գոհացնում է, և միշտ չէ, որ կառավարությունից է կախված։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։ Նա օրինակ բերեց այն գործը, ըստ որի՝ ԱԺ պատգամավորներից մեկը ներքաշված է կոռուպցիոն սխեմայի մեջ։ Վարչապետը մանրամասնեց, որ իրենց սպասած պատասխանի կեսը եկել է, կեսը դեռ ճանապարհին է։
17:14 20.11.2018
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ խարդախությամբ փորձ է կատարվել «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ից հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար՝ 1 մլն եվրո։ Դեպքի վերաբերյալ հաղորդումը ՀՀ քննչական կոմիտեն ստացել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ից՝ 2018 թվականի մայիսին, ըստ որի՝ քաղաքացու կողմից ներկայացվել […]
17:12 20.11.2018
Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն այսօրվա ասուլիսի ժամանակ բոլորին կոչ արեց ամենաակտիվ կերպով մասնակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքին։ Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ հիմնադրամում տեղի ունեցած բացահայտումներն ավելի կբարձրացնեն հիմնադրամի նկատմամբ վստահությունը։ Փաշինյանը հույս հայտնեց, որ հիմնադրամին նվիրատվությունների չափը պետք է ավելանա։
17:10 20.11.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Խորվաթիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդար Սունկոն (նստավայրը՝ Աթենք): Շնորհավորելով դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու առթիվ՝ նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ դիվանագետն իր գործունեությամբ առավելագույնս կնպաստի երկու բարեկամ երկրների ու ժողովուրդների կապերի մերձեցմանը: Դեսպան Սունկոն նախագահ Սարգսյանին է փոխանցել Խորվաթիայի […]
17:07 20.11.2018
«Queen» երաժշտական խմբի և նրա մենակատար Ֆրեդի Մերկուրիի մասին պատմող «Բոհեմական ռապսոդիա» ֆիլմը գրավել է երկրորդ տեղը մինչ օրս նկարահանված երաժշտական, կենսագրական ֆիլմերի ցանկում: Այս մասին գրում է Variety-ն: Երրորդ շաբաթն է՝ ինչ ֆիլմը կինովարձույթում է, և արդեն իսկ հավաքվել է 15 միլիոն դոլար: Ֆիլմը զիջում է միայն «N.W.A» հիփ-հոփ խմբի մասին պատմող «Փողոցների ձայնը» կենսագրական […]
17:05 20.11.2018
Ուկրաինայի առողջապահության նախարարի պաշտոնակատար Ուլյան Սուպրուն կոչ է արել բոյկոտել ու ֆլեշմոբ անցկացնել Amazon-ի դեմ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Աղբյուրը փոխանցում է պաշտոնյայի խոսքերն այն մասին, որ իբրև ընկերությունը վաճառում է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության խորհրդանիշերով ապրանքներ: «Առաջարկում եմ ֆլեշմոբ անել սոցիալական ցանցերում ու Amazon-ի նախագահ Ջեֆ Բեզոսի էլեկտրոնային հասցեով: Նրան հաղորդագրություն ուղարկեք այն […]
17:00 20.11.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ լրագրողները հետաքրքրվեցին` ինչպիսի՞ն է այժմ նրա դիրքորոշումը ԵՏՄ-ին անդամակցելու վերաբերյալ, մնո՞ւմ է իր կարծիքին, որ պետք է դուրս գալ այդ կառույցից: «ԵՏՄ-ի հետ կապված` ես կարծում եմ, որ այդտեղ կան հնարավորություններ, մեծ հնարավորություններ, և մենք, ինչպես պարտավորվել ենք ժողովրդի առաջ, ամեն ինչ կանենք, որ այդ հնարավորությունները լավագույնս […]
16:58 20.11.2018
Գյանջայի դատարանում այսօր սկսվել է Կարեն Ղազարյանի դատավարությունը։ Ղազարյանը ՀՀ Տավուշ մարզի բնակիչ է, որն անհայտ պայմաններում այս տարվա հուլիսին հատել է հայ-ադրբեջանական սահմանն ու հայտնվել Ադրբեջանի տարածքում։ Նրան այնտեղ ներկայացնում են որպես ՀՀ ԶՈւ դիվերսանտ, թեև Ղազարյանը ԶՈւ զինծառայող չէ։ Այսօր դատարանը լսել է վկաներից մեկի ցուցմունքը, ինչից հետո դատավարությունը հետաձգվել է մեկ շաբաթով։ […]