16:56 20.11.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, նոյեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքի վերաբերյալ, կոչ արեց ամենաակտիվ ձևով մասնակցել դրան: «Իշխանափոխությունից հետո այնտեղ ձեզ հայտնի գործընթացներն են եղել, բայց հույս ունեմ, որ դրանք ոչ թե պետք է նվազեցնեն վստահությունը հիմնադրամի նկատմամբ, այլ մեծացնեն, բոլորը համոզված լինեն, որ մենք նախանձախնդիր ենք և նախանձախնդիր ենք լինելու […]
16:55 20.11.2018
Հակակոռուպցիոն մարմին ունենալն անխուսափելի քայլ է, որ պետք է անել, այլ հարց է թե ինչ ժամկետներում ու ինչ արագությամբ կարվի դա: Այս մասին նոյեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա անդրադարձավ նաև կոռուպցիոն խոշոր գործարքի մեջ ներգրավված պատգամավորի մասին իր հայտարարությանը: «Բարեբախտաբար, ունեցվածքի վերաբերյալ հարցերում մի շարք միջազգային գործընկերների հետ […]
16:45 20.11.2018
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» ծրագրի տաղավարում ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը խոսել է ընտրացուցակների և թեկնածուներին տրվող տեղեկանքների մասին: Ավելի վաղ նա գրել էր, թե Ազգային ժողովի պատգամավոր առաջադրվելու համար պահանջվող տեղեկանք ստանալու համար ինչ փաստաթղթեր պետք է ներկայացվեն Ոստիկանության անձնագրային ծառայությանը: Մասնավորապես, այդ անձը պետք է դիմում տալուն նախորդող 1461 օրերի ընթացքում […]
16:41 20.11.2018
Վրաստանում քաղաքական մեծ հնչեղություն է ստացել իշխանությունների՝ բնակչության անապահով մի մասի բանկային հաշիվները մարելու մասին նախօրեին հրապարակած որոշումը: Վրաստանի Գլխավոր դատախազությունը որոշել է ուսումնասիրել քաղաքացիների բանկային պարտքերը մարելու օրինականությունը: Այն, ի դեպ, պետք է կյանքի կոչվի ընտրություններից մեկ ամիս անց: «Սա մասնավոր համաձայնագիր է, որը տարածվում է բնակչության մեծ մասի վրա: Դատախազությունը կուսումնասիրի այն, և […]
16:30 20.11.2018
Առնվազն տարօրինակ է, երբ փակ խոսակցությունը պատմում են կազմակերպության անդամ երկրի հակառակորդ երկրի ներկայացուցչին: Այս մասին հայտարարել է Փաշինյանն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում՝ անդրադառնալով օրերս Բելառուսի նախագահի և այդ երկրում Ադրբեջանի դեսպանի միջև կայացած խոսակցությանը: Նրա խոսքով՝ ստեղծված քաղաքական նոր իրավիճակի պայմաններում տարբերությունն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում է մի մարդ, որը ոչ […]
16:27 20.11.2018
Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը ստացել է ընդամենը 2 հաղորդում: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» ծրագրի ընթացքում հայտնել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը: «Ընդ որում, այդ մարդիկ մահացել են այլ պետությունում, և այդ տեղեկատվությունը մեզ հասու չէր: Այդ ժամանակ էլ, հիմա էլ, ՀՀ ոստիկանապետի հրամանով ստեղծվել […]
16:20 20.11.2018
«Տրանսպորտի նախարարն ասաց «փետրվարի 31»․ 5 շաբաթ քննարկվում է այդ թեման։ Իսկ երբ երկրում իրավապահ մարմինն ապացույցներ է կեղծել ամենաբարձր մակարդակով, էս, դե հա, դե նորմալ է, բա էլ ո՞նց պիտի լինի»,- այսօրվա ասուլիսի ժամանակ այսպես արձագանքեց Նիկոլ Փաշինյանը, երբ նրան հարցրին Մարտի 1-ի գործի բացահայտման վերաբերյալ իր հայտարարության մասին։ Հարցադրումը վերաբերում էր նրան, որ […]
16:11 20.11.2018
«Բելառուսի նախագահը հրավիրում է Ադրբեջանի դեսպանին և ասում է՝ գիտե՞ք, Աստանայում սենց եղավ, սենց եղավ, սենց խնդիր կա, սենց խնդիր կա։ Ես հարց եմ տալիս՝ եղե՞լ է գոնե մի դեպք, երբ Բելառուսի նախագահը հրավիրի Հայաստանի դեսպանին, ասի՝ գիտե՞ք ինչ, հիմա բանակցում ենք Ադրբեջանի հետ, եկել են, մեզնից զենք են ուզում, հիմա սենց իրավիճակ է, ուզում […]
16:06 20.11.2018
«Մեր կուսակցությունն անթույլատրելի է համարում ապրիլյան հեղափոխությունը: Հակահեղափոխական ուժերի դեմ պայքարում մենք լիովին աջակցում ենք վարչապետին, բայց կարծում ենք, որ խոստումները պետք է կատարվեն, քայլերը պետք է լինեն հստակ»,- այս մասին «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդման տաղավարում ասել է «Ազգային առաջընթաց» կուսակցության ղեկավար Լուսինե Հարոյանը: Հարոյանը շեշտել է, որ իրենց համար խիստ անհասկանալի է ԲՀԿ-ի հետ […]
15:59 20.11.2018
Հայաստանի վարչապետ դառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը 70 տոկոսով սահմանափակել է իրեն ուղեկցող կորտեժը, քանի որ Երևանում «հայ-հարայ-հուրույ»-ով տեղափոխվելու կարիք չի տեսել։ Այս մասին Փաշինյանն ասաց այսօրվա ասուլիսի ժամանակ։ «Երկրի ղեկավարի ուղեկցությունը հանվել է, բայց պարզվել է, որ տասնյակ այդպիսի ուղեկցումներ կան։ Հարց՝ իսկ ինչո՞ւ, եթե երկրի վարչապետինը չի ապահովում պետավտոտեսչությունը, ինչո՞ւ պետք է ուրիշներինն ապահովի»,- […]
15:56 20.11.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հանրապետական կուսակցությանը մեղադրում է, որ վերջինս շահարկում է ոչ միայն եկեղեցու, կաթողիկոսի պաշտպանության թեման, այլև ԼԳԲՏ ակտիվիստների թեման։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը։ «Միևնույն ժամանակ չեն պատասխանում կոնկրետ մի հարցի՝ երբ ՀՀ որևէ քաղաքացի հայտարարում է, որ ինքը սեռական փոքրամասնության ներկայացուցիչ է, մենք ի՞նչ պետք է անենք նրան։ […]
15:53 20.11.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ հարցին, թե ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների` Հայաստան այցի ընթացքում ի՞նչ արձանագրումներ արվեցին: «Այդ այցերի արդյունքում արվեց արձանագրում, որ մինչ այդ չէր արվել, այն է` Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումն ԱՄՆ նախագահի վարչակազմը համարում է բարձր առաջնահերթություն: Սա շատ կարևոր ուղերձ էր, որ մինչ այդ չէր հնչել: […]
15:46 20.11.2018
SHANTNEWS-ն այսօր արդեն հայտնել է, որ ԿԲ-ում, երբ ներկայացրել են ՀՀ 3-րդ սերնդի նոր թղթադրամները, արժույթի թողարկման բաժնի պետ Նունե Տերյանն անդրադարձել է դրանց դիզայնին ու պաշտպանվածությանը: Իսկ ԿԲ գլխավոր քարտուղար Դավիթ Նահապետյանն ասել է, որ թղթադրամների մասին տեղեկություններով նաև հավելված է լինելու. «Ներկայացված կլինեն դրամի բոլոր հատկանիշները՝ շատ դիտարժան ձևով: Եվ մեր հանրությունը հնարավորություն […]
15:43 20.11.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին լրագրողները հարց ուղղեցին` գո՞հ է արդյոք իր ղեկավարած ուժի ընտրական ցուցակից, որտեղ ոլորտների լավագույն մասնագետները ներկայացված չեն: Փաշինյանն արձագանքեց, որ իրենց ցուցակում կան և՛ տնտեսագետներ, և՛ իրավաբաններ, մի մասն իրենց ուժի հետ քաղաքական առնչություններ չի ունեցել: «Մենք ակնկալում ենք, որ կստանանք ժողովրդի վստահության քվեն, խորհրդարանում կունենանք մեծամասնություն, և այդ մեծամասնությունը […]
15:32 20.11.2018
Պորտուգալիայի կենտրոնական հատվածում տևական ժամանակ շարունակվող տեղումների հետևանքով կենտրոնական ավտոմայրուղիներից մեկը մի հատվածի փլուզում է տեղի ունեցել: 2 մարդ զոհվել է, 4 մարդ անհետ կորած է համարվում: Այս մասին հայտնում է Publico-ն: Նախնական տեղեկությունների համաձայն՝ փլուզման պահին (տեղական ժամանակով 20:45-ի սահմաններում-խմբ.) մեկ շինարարական խոշոր մեքենա և երկու մարդատարներ ընկել են փլուզման հետևանքով առաջացած՝ ավելի քան […]
15:26 20.11.2018
Դեկտեմբերի 25-ից 1000 և 5000 դրամ անվանական արժեքի հետ միասին շրջանառության մեջ կմտնի նաև 2000 դրամանոց թղթադրամը: SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է ԿԲ ներկայացուցիչներից, թե ինչպես է որոշվել, որ թղթադրամի վրա շախմատիստ Տիգրան Պետրոսյանի պատկերը լինի, ինչո՞ւ ոչ, օրինակ՝ Շառլ Ազնավուրինը: «Անվանումների հետ կապված՝ մենք ունենք հանձնաժողով ԿԲ-ում և էդ հանձնաժողովում շատ երկար քննարկումներ են եղել, թե […]
15:23 20.11.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը լրագրողները հիշեցրին` միշտ հայտարարել է, որ չի լինելու դատախազ, ոստիկանապետ, ԱԱԾ պետ, չի միջամտելու որևէ գործի, բայց բոլոր գործերի մասով հայտարարություններ է անում: Փաշինյանին հարց ուղղվեց` ինչպե՞ս է ստացվում, որ չմիջամտելով` ամեն ինչից տեղյակ է լինում: Վարչապետի պաշտոնակատարն արձագանքեց, որ ինքը տիրապետում է այդ տեղեկատվությանը, քանի որ ամեն […]
15:10 20.11.2018
Երբ մարդիկ մտել էին վեհարան, դրանից հետո ինչո՞ւ այդ մարդիկ մինչև հիմա այնտեղ չեն։ Որովհետև ոստիկանությունը հատուկ գործողությամբ նրանց դուրս է հրավիրել այնտեղից։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով ամռանը Մայր Աթոռում տեղի ունեցած միջադեպը, երբ ցուցարարները ներխուժել էին վեհարան։ Նախկին փորձն էլ հաշվի առնելով՝ ոստիկանությունը, ըստ Փաշինյանի, հիմա […]
15:08 20.11.2018
«Մենք այն ուժն ենք, որը միանշանակ աջակցել է վարչապետին և այն ուժն ենք, որը հանդես էր գալիս արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն կողմ: Մեր ուզածը եղավ, բայց ոչ լիովին, քանի որ կարծում ենք, որ առանց Ընտրական օրենսգիրքը փոխելու, հին ԸՕ-ով ընտրությունների գնալը սխալ քայլ է: Վարչապետը բազմիցս և տարբեր հարթակներից ասել է, որ իր համար առաջնահերթությունը […]
15:08 20.11.2018
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ՀՀ ոստիկանությունում գործելու է թեժ գիծ՝ 011 37 02 36 հեռախոսահամարով: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» ծրագրի ընթացքում ասել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը: «Անձը կարող է թեժ գծով ահազանգել, քվեարկության օրը ևս կլինի թեժ գիծ, որը ոստիկանության շտաբում կգործի համախմբված, համակարգված եղանակով: Բայց քաղաքացին միայն […]
15:03 20.11.2018
«Մենք նպաստները մտադիր չենք կրճատել և ոչ էլ հանել, մենք ասում ենք՝ եկեք հասկանանք՝ ում ենք տալիս այդ նպաստը և ինչի համար: Մենք մարդուն ասում ենք՝ լավ, դու աղքատ ես, մենք քեզ նպաստ ենք տալիս ու աղքատության գիծ ենք սահմանում: Հետո ասում ենք, թե հենց որ անցար էդ գիծը, ապա զրկելու ենք քեզ նպաստից: Հենց […]
14:57 20.11.2018
Վարչապետի պաշտոնակատարը խիստ դժգոհ է բանակային սննդից, ու դրա մասին մի քանի անգամ բարձրաձայնել է, այդ հարցով զբաղվում են։ Սակայն նրա համար շոկային է եղել որդու՝ ծառայության հետ կապված զանգը։ «Հեռախոսազանգերից մեկի ժամանակ մենք ստացանք ավանդական խնդրանքը՝ որ ինձ համար էս ուղարկեք, էս ուղարկեք, էս ուղարկեք, էս ուղարկեք, և դա, իհարկե, շատ վատ ազդակ էր»,- […]
14:56 20.11.2018
«Ես ինքս ուտելիքից գոհ չեմ։ Ես, տեսել եք, քանի անգամ գնացել եմ դիրքեր և ինքս բերել եմ, խնդրել եմ՝ բերել են, և այդ ուտելիքը ես փորձել եմ։ Եվ սա սարսափելի է, սարսափելի։ Եվ մենք այդ խնդրով շատ լուրջ զբաղվել ենք, զբաղվում ենք և պիտի զբաղվենք»,- այսօրվա ասուլիսի ժամանակ, բանակային սննդին անդրադառնալիս, հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար […]
14:54 20.11.2018
«Միլան»-ի ղեկավարությունը հանդիպել է «Լոս Անջելես Գալաքսի»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի գործակալի հետ: Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, հղում անելով MilanNews-ին, Մինո Ռայոլայի հետ բանակցությունները շարունակվել են չորս ժամ: Կողմերը քննարկել են շվեդ հարձակվողի վերադարձը «Սան Սիրո»: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ 37-ամյա հարձակվողը մոտ է իտալական ակումբ տեղափոխվելուն, սակայն նա կտրականապես հրաժարվում է փոխարինողի […]
14:53 20.11.2018
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցն առնվազն միայն գլխավոր քարտուղարի հարց չի: Էստեղ շատ ավելի գլոբալ ու կարևոր հարցեր են քննարկվում և շատ ավելի գլոբալ ու կարևոր հարցեր ունենք այս իրավիճակի կապակցությամբ: Ես սկզբում ասեցի, որ խոսքը մեր ունեցած պարտավորությունների մասին է ՀԱՊԿ-ի նկատմամբ և ՀԱՊԿ-ի՝ մեր նկատմամբ ունեցած պարտավորությունների մասին է, ինչպես նաև Ռազմաքաղաքական դաշինք հռչակած […]
14:52 20.11.2018
Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում դանակով զինված տղամարդը հարձակվել և վիրավորել է ոստիկանի: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Դեպքը տեղի է ունեցել առավոտյան Բրյուսելի գլխավոր ոստիկանական բաժանմունքի դիմաց: Մեկ այլ ոստիկան էլ հրազենային վնասվածք է հասցրել հանցագործին: Վիրավոր ոստիկանին և հանցագործին տեղափոխել են հիվանդանոց: Ոստիկանության խոսնակը հայտարարել է, որ դեռ պարզ չեն կատարվածի շարժառիթները: Կատարվում […]
14:48 20.11.2018
«Իմ որդին ծառայում է զորամասում, սովորական շարքայինի կյանքով է ապրում և ծառայում է որպես շարքային։ Հարյուր տոկոսով կատարում է բոլոր այն պարտականությունները, որոնք ենթադրվում է, որ պետք է կատարի Հայաստանի զինված ուժերի շարքայինը։ Նույնիսկ ավելին ասեմ, որ ընթացակարգերով նախատեսված է, որ ինքը պետք է որոշակի ուսումնական զորամասում ծառայության տեղափոխվի ինչ-որ ժամանակահատվածում, բայց ես խնդրել եմ, […]
14:46 20.11.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը անդրադարձ եղավ գործարար Սամվել Մայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործին: Փաշինյանին հայտնեցին, որ մտավորականների, ԶԼՄ ղեկավարների և այլ անձանց ստորագրությունները, անձնական երաշխավորագրերը կամ մերժվել են, կամ անարձագանք մնացել: «Ես չեմ ուզում հայտարարություն անել, որը որևէ ձևով ընկալվի իբրև նախաքննության վրա ազդեցություն, բայց այն տեղեկատվությունը, որ առկա է, դրա մի […]
14:43 20.11.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգրիդա Լևրենցեն (նստավայրը՝ Թբիլիսի): Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին, մաղթել արդյունավետ գործունեություն և համոզմունք հայտնել, որ որպես փորձառու դիվանագետ նա իր մասնագիտական կարողություններն ու գիտելիքները կծառայեցնի երկու երկրների միջև բազմաոլորտ համագործակցության հետագա զարգացմանը: Հանրապետության նախագահի խոսքերով՝ Հայաստանը և […]