19:00 20.11.2018
Վրաստանում 2018թ. նոյեմբերի 28-ին սպասվող նախագահի ընտրության երկրորդ փուլից առաջ այդ երկրում երկու մրցակցող ուժերի միջև լարվածությունն ավելի է մեծանում:
Միասնական ընդդիմության և իշխանության թեկնածուները միմյանց մեղադրում են տարբեր մեղքերի համար, որոշ վայրերում էլ փոխադարձ մեղադրանքները վերածվում են ֆիզիկական հաշվեհարդարների: Այդպիսի դեպքեր եղան նաև Ջավախքում, որտեղ երկու կողմերի համակիրները միմյանց ծեծեցին հոկտեմբերի 30-ին՝ առաջին փուլի ավարտից անմիջապես հետո:
Թե ինչ է այժմ կատարվում Վրաստանում, SHANTENWS.am-ը զրուցեց Վրաստանի մի շարք քաղաքական վերլուծաբանների, ինչպես նաև երկու կողմերի շահերը ներկայացնող գործիչների հետ:
Գելա Վասաձե. քաղաքագետ, Թբիլիսի
Ընդդիմադիր հայացքներով Վրաստանում հայտնի վերլուծաբան Գելա Վասաձեն հայտնեց, որ նախընտրական քարոզարշավը բավական լարված է, ինչը թույլ չի տալիս, որպեսզի գաղափարների և նախընտրական խոստումների պայքար ընթանա:
«Հոգեբանական առավելություն այս պահին ընդդիմությունն ունի, բայց իշխանությունը փորձում է և առաջիկա օրերին էլ կփորձի ամեն գնով պահպանել նախագահի աթոռը, քանի որ չնայած լիազորությունների սահմանափակմանը, նախագահը համարվում է շատ կարևոր գործոն»,- ասաց Գելա Վասաձեն՝ չթաքցնելով, որ Վրաստանի իշխանությունը կփորձի օգտագործել բոլոր վարչական ռեսուրսները՝ ընդդիմության միասնական թեկնածու Գրիգոլ Վաշաձեի հնարավոր հաջողությունը կասեցնելու համար:
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության աջակից, վերլուծաբան և խորհրդարանի պատգամավոր Գիա Ջորջոլիանին SHANTENWS.am-ի հետ զրույցում այլ տեսակետ հայտնեց՝ նշելով, որ ընդդիմությունը այդպես էլ չկարողացավ վեր կանգնել բացասական հավակնություններից և ջանք չի խնայում սադրանքների միջոցով երկիրը ապակայունացնելու համար:
Գիա Ջորջոլիանի. քաղաքագետ, խորհրդարանի պատգամավոր, Թբիլիսի
«Նախընտրական պայքարը բավական դաժան է: Բայց դա դեռ ոչինչ, բնական երևույթ է: Սալոմե Զուրաբիշվիլիի հակառակորդները ավելի շատ չարության, վարկաբեկելու, սադրանքների ձևաչափն են ընտրել: Հիմա Վրաստանում ընթանում է ոչ թե գաղափարների, այլ մեղադրանքների պայքար, որտեղ երևում են նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ականջները»,- հեռախոսազրույցում ասաց Գիա Ջորջոլիանին:
Վրաստանում վերլուծաբանները նշում են, որ քարոզչությունը շարունակում է ընթանալ մեղադրանքների վրա և գրեթե բացակայում են խոստումները: Յուրաքանչյուր կողմից մեկ-երկու կոնկրետ խոստում կա: Մասնավորապես, իշխանության թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին խոստացել է ջավախահայերին երկքաղաքացիության հնարավորություն տալ, որով նրանք կկարողանան մեկնել Ռուսաստան և փող աշխատել: Ընդդիմության միասնական թեկնածու Գրիգոլ Վաշաձեն խոստացել է ընտրվելու դեպքում ներում շնորհել բանտերում գտնվող այն գործիչներին, որոնք աշխատել են նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի օրոք և դատապարտվել կոռուպցիոն գործարքների մեջ ներքաշված լինելու մեղադրանքով, նաև երկիր վերադարձնել Սաակաշվիլիին:
Խոստումներից զատ, սակայն, Վրաստանի նախագահի երկու թեկնածուները չեն տեղեկացնում իրենց ընտրողներին, որ խորհրդարանական երկիր դարձած Վրաստանում նախագահն այսուհետ ունենալու է շատ փոքր լիազորություն, իրավասու չէ առանց խորհրդարանի համաձայնության որևէ առանցքային գործողություն անել, հետևաբար, և՛ երկքաղաքացիություն տալու հարցը, և՛ Միխեիլ Սաակաշվիլիին կամ կոռուպցիայի համար դատապարտված պաշտոնյաների ներում շնորհելը նախագահի լիազորությունների շրջանակում չեն:
08:45 06.08.2025
Սլովակիայի նախագահը հրաժարվել է քաղաքացիներին թույլ տալ ծառայել օտարերկրյա բանակներումՍլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինին մերժել է իր համաքաղաքացիների բոլոր խնդրանքները՝ օտարերկրյա բանակներում ծառայելու թույլտվության վերաբերյալ, հաղորդում է TASR լրատվական գործակալությունը։ Սլովակիայի նախագահի պաշտոնը 2024 թվականի հունիսի 15-ին ստանձնած Պելեգրինիին դիմել են հանրապետության յոթ քաղաքացիներ՝ օտարերկրյա պետությունների բանակներում ծառայելու թույլտվություն ստանալու խնդրանքով։ Նրանցից վեցը մտադիր էին միանալ Ուկրաինայի զինված ուժերին, իսկ մեկ անձ խնդրել էր Ռուսաստանի […] ...
08:35 06.08.2025
Իսրայելի արտգործնախարարը կոչ է արել միջազգային ճնշում գործադրել ՀԱՄԱՍ-ի վրաՄիջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման վրա՝ արմատականների կողմից պահվող պատանդների ազատ արձակումն ու Գազայի հատվածում պատերազմի դադարեցումն ապահովելու համար, ՄԱԿ-ի կենտրոնակայանում լրագրողներին հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը։ «ՀԱՄԱՍ-ը պատասխանատու է Գազայի հատվածում պատերազմը սկսելու համար՝ Իսրայել ներխուժելով և վայրագություններ կատարելով։ ՀԱՄԱՍ-ը նաև պատասխանատու է այս պատերազմը շարունակելու […] ...
08:25 06.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:15 06.08.2025
Հրդեհի ահազանգ Վաղարշապատ քաղաքումՕգոստոսի 6-ին, ժամը 06։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Սպանդարյան փողոցի շենքերից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և մեկ ավտոսանդուղք։ Ըստ նախնական տվյալների հրդեհը […] ...
08:10 06.08.2025
Օգոստոսի 7-8-ին Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ-ում հանդիպում կունենա Թրամփի և Ալիևի հետՕգոստոսի 7-8-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Վաշինգտոնում վարչապետ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության առաջմղմանը։ ...
08:00 06.08.2025
Հրդեհ Արտանիշ գյուղումՕգոստոսի 5-ին, ժամը 17։05-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտանիշ գյուղի 11-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։40-ին, մարվել՝ 22:00-ին։ Այրվել է երկհարկանի տունը (240 քմ)։ ...