15:43 20.11.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին լրագրողները հարց ուղղեցին` գո՞հ է արդյոք իր ղեկավարած ուժի ընտրական ցուցակից, որտեղ ոլորտների լավագույն մասնագետները ներկայացված չեն:
Փաշինյանն արձագանքեց, որ իրենց ցուցակում կան և՛ տնտեսագետներ, և՛ իրավաբաններ, մի մասն իրենց ուժի հետ քաղաքական առնչություններ չի ունեցել:
«Մենք ակնկալում ենք, որ կստանանք ժողովրդի վստահության քվեն, խորհրդարանում կունենանք մեծամասնություն, և այդ մեծամասնությունը սահմանափակ թիվ է, լավագույն իրավաբաններին, տնտեսագետներին, բոլոր լավագույններին ներգրավենք, հետո պարզվի` նրանցից յուրաքանչյուրը, ինչպես հարիր է ցանկացած լավագույնի, ունի սեփական տեսլականը, և այն չի համընկնում մնացածի ոչ մեկի տեսլականի հետ: Կստացվի, որ վեց ամիս հետո նորից արտահերթ ընտրություններ պիտի անենք, որովհետև այն խորհրդարանական մեծամասնության մեջ, որ ձևավորել ենք, կա 60 ֆրակցիա»,- ասաց նա՝ հավելելով, որ լավագույններն էլ իրենց լավագույն պահանջներն ունեն:
Փաշինյանը վստահեցրեց՝ լավագույնները շանս կունենան պետական կառավարմանը մասնակցելու, Ազգային ժողովով ո՛չ սկսվում է ամեն ինչ, ո՛չ ավարտվում, բազմաթիվ այլ կառույցներ կան, և այդտեղ իրենք լավագույն ներուժն աշխատելու են օգտագործել: Կառավարության ղեկավարը հիշեցրեց` վերջերս հանդես է եկել նախաձեռնությամբ, որին արձագանքածների դեպքում արտառոց չի համարի, եթե մարդիկ իրենց ծրագրերով հայտ ներկայացնեն նախարար, մարզպետ, բարձրաստիճան պաշտոնյա լինելու:
«Այն մարդիկ, ովքեր այդ օղակով չեն կարողանա իրենց նպաստը բերել մեր երկրի զարգացմանը, այլ խողովակ էլ կունենան հասնել կառավարություն, վարչապետին: Մենք ամենաշատն ենք շահագրգռված, որ լավագույն մասնագետներն իրենց գաղափարներով գան, այս պրոցեսին աջակցեն»,- նշեց Փաշինյանը:
19:54 05.05.2025
«Պիզան» 34 տարի անց վերադարձել է Ա Սերիա18:28 05.05.2025
Վթարային ջրանջատում՝ Արմավիրի մարզում19:54 05.05.2025
«Պիզան» 34 տարի անց վերադարձել է Ա Սերիա«Պիզան» հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Իտալիայի Ա Սերիայում։ Տոսկանական ակումբը Բ Սերիայի 37-րդ տուրում մրցակցի դաշտում 0-1 հաշվով պարտվել է «Բարիին», սակայն նվաճել է ուժեղագույնների խմբի ուղեգիր։ Ֆիլիպո Ինձագիի գլխավորած թիմն առաջնության ավարտից երկու տուր առաջ 9 միավորով առաջ է երրորդ տեղը զբաղեցնող «Սպեցիայից»։ «Պիզան» ունի 72, «Սպեցիան»` 63 միավոր։ «Պիզան» Ա Սերիայի ուղեգիր է […] ...
19:50 05.05.2025
50-ամյա տղամարդը այգի էր նետել հրազենը. նա ձերբակալվել էՀամայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բերդ քաղաքի 50-ամյա բնակիչն առանձնատանը ապօրինի զենք-զինամթերք է պահում: Տեղեկությունը ստուգելու նպատակով համայնքային ոստիկանները մեկնել են նշված հասցե: 50-ամյա տանտերը պատուհանից այգի է նետել հրազեն, ինչը նկատվել է ոստիկանների կողմից: Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Բերդի քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, […] ...
19:44 05.05.2025
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 6-ին՝ ժամը 11.00-ից 15.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում են չանհանգստանալ։ ...
19:40 05.05.2025
ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստԱյսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Քննարկվել են մայիսի 6-ին մեկնարկող Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգային հարցերը: ...
19:30 05.05.2025
Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ն ու «ՎԱԶ 2101»-ը․ կան տուժածներԱյսօր՝ մայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 41 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Վեդիի կամրջի հարևանությամբ, բախվել են Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Արտակ Թ․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և 63-ամյա Մելքում Ս․-ի վարած «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է […] ...