TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+22.09 oC

Արխիվ / Նոյեմբեր 2018

Ամենաթեժ ընտրապայքարը կընթանա երրորդ տեղի համար. Ալեքսանդր Իսկանդարյան

14:56 19.11.2018

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը հետաքրքիր քարոզարշավ չի ակնկալում, քանի որ, ըստ նրա, նախ` քարոզարշավի ժամկետն է կարճ և հետո՝ մինչ ընտրություններն արդեն որոշ չափով պարզ է արդյունքը: Իսկանդարյանի համոզմամբ՝ ընտրապայքարը գաղափարական չի լինի. ընտրողը, ըստ նրա, կքվեարկի ոչ թե ներկայացրած ծրագրերի ու գաղափարների, այլ անձի օգտին, ինչպես և մինչ այդ անցկացվել են հայաստանյան բոլոր ընտրությունները: Ի […]

̰
Երևանում սկսվում է համապատասխան նշաններով հեծանվային երթուղու կահավորումը

14:53 19.11.2018

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքում սկսում է նախապես հայտարարած հեծանվային երթուղու կահավորումը՝ համապատասխան ճանապարհային նշաններով: 2018թ. նոյեմբերի 19-ին նշված նշաններով կկահավորվեն Բաղրամյան, Մաշտոցի պողոտաները և Գր. Լուսավորչի փողոցը:

̰
Ֆրանսիայում բողոքի ակցիաները վերսկսվել են

14:49 19.11.2018

Ֆրանսիայում բողոքի ակցիաները վերսկսվել են, մասնավորապես այնպիսի խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Բորդոն, Թուլուզը և Լիոնը: Այս մասին տեղեկացնում է «Korrespondent»-ը: Բողոքի զանգվածային ակցիաների պատճառը վառելիքի գնի աճն է: Ակցիայի մասնակիցները, որպես տարբերակող նշան, կրում են դեղին բաճկոններ: Նրանք իրենց մեքենաներով փակում են երթևեկելի հատվածները: Ցուցարարներն ասել են, որ կառավարության կողմից «ժեստ»-ի են սպասում իրավիճակը կարգավորելու […]

̰
Միջազգային գործընկերները պետք է արձանագրեն, որ Հայաստանի հետ չեն լինելու այնպիսի հարաբերություններ, որին իրենք սովոր են․ Փաշինյանը՝ Բելառուսի մասին

14:36 19.11.2018

«Կարծում եմ, որ մեր բոլոր միջազգային գործընկերները պետք է արձանագրեն մի բան, որ այնպիսի հարաբերություններ, ինչպիսին իրենք սովոր են տեսնել, այդպիսի հարաբերություններ Հայաստանի հետ չեն լինելու, երբ մենք լուռ ու մունջ համակերպվողի դերում ենք… Այնպիսի տպավորություն է, որ շատ-շատերը փորձ են անում կամ պիտի փորձեն մեզ վերաբերվել որպես փոքր երկիր, փոքր ժողովուրդ։ Ես պարզ ասում […]

̰
Իշխանությունը բոլորից հլու-հնազանդություն է պահանջում. Բագրատ Էստուկյանը՝ Թուրքիայի վերջին դեպքերի մասին

14:36 19.11.2018

Թուրքիայում բերման են ենթարկվել մի խումբ մտավորականներ ու այլ գործիչներ, ովքեր մեղադրվում են թուրք մտավորական, հայամետ գործիչ Օսման Քավալայի հետ կապ ունենալու համար: Օսման Քավալան ձերբակալվել է մեկ տարի առաջ՝ 2016թ.-ի Թուրքիայի ռազմական հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեղադրանքով։ Նա Հայոց ցեղասպանությունը ճանաչած այն թուրք գործիչներից է, ով համարձակորեն խոսել է Հայոց ցեղասպանության մասին, եղել է […]

̰
Պայքար հակամանրէային միջոցների կայունության դեմ

14:30 19.11.2018

2015-ից ամբողջ աշխարհում անցկացվում է հակամանրէային միջոցների նկատմամբ կայունության՝ հակամանրէային ռեզիստենտականության, դեմ պայքարին նվիրված իրազեկման միջոցառումների շաբաթ: Այս նախաձեռնությունը հիմնված է «Մեկ Առողջության» սկզբունքի վրա՝ կարևորելով նախ և առաջ հանրային առողջության պահպանումը, ինչը թիրախում ունենալով էլ 2015 թվականին ՀՀ կառավարությունը հաստատել է հակամանրէային միջոցների նկատմամբ կայունության հսկողության և կանխարգելման ռազմավարությունը: Հակամանրէային միջոցների նկատմամբ մանրէների կայունությունը […]

̰
Հանրապետությունում շմոլ գազից թունավորման դեպքեր են գրանցվել

14:25 19.11.2018

Նոյեմբերի 18-ին`ժամը 00։30-ին, հիվանդանոցից ոստիկանության Ճամբարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ նոյեմբերի 17-ին, ժամը 20։30-ին, շտապօգնության կանչով մեկնել են Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի 11 շենքի բնակարաններից մեկը, որտեղ «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ բուժօգնություն են ցուցաբերել 1966 թ. ծնված Գեղամ Գ.-ին, 1965 թ. ծնված Անժելա Վ.-ին, 1994 թ. ծնված Լիլիթ Գ.-ին և 1993 թ. ծնված […]

̰
Էլեկտրոնային սարքավորման միջոցով փորձել են բանկոմատներից հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար 

14:22 19.11.2018

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ էլեկտրոնային սարքավորման միջոցով փորձ է կատարվել Երևանում գործող տարբեր բանկոմատներից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակել։ Պարզվել է հափշտակության փորձ կատարելու մեխանիզմը, առերևույթ հանցագործություն կատարած երկու անձի ինքնությունը, հստակեցվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները։ Այսպես՝ […]

̰
Google Earth-ի օգնությամբ Անտարկտիդայում «թունելներ» են հայտնաբերվել

14:20 19.11.2018

Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ ներկայացվում են Անտարկտիդայի հանելուկային «թունելները»: Տեսանյութը հրապարակվել է YouTube-ում: Disclose Screen ալիքի հեղինակ Միլ Էվանսը Google Earth ծրագրի միջոցով ուսումնասիրել է օվկիանոսի հատակն ու հայտնաբերել  Անտարկտիդայից ձգվող ուղիղ գծեր: Օգտատերը չափել է գծերի երկարությունն ու պարզել, որ դրանք հավասար են: Որոշ «թունելներ» հասնում են մինչ Ավստրալիա և Հարավային Ամերիկա: […]

̰
Մասնավոր տաքսի վարողներին ընդհանրապես ազատում ենք որևէ տեսակի հարկից. Փաշինյան

14:19 19.11.2018

Հայաստանի իշխանությունները մտադիր են հարկային արտոնություններ տալ միկրոբիզնեսին՝ ազատելով հարկերից։ Սա նշանակում է, որ մինչև 20 միլիոն դրամ շրջանառությամբ բիզնեսներից կառավարությունը հարկ չի գանձի, որպեսզի այդ գումարը մնա բիզնեսմենի մոտ ու նորից շրջանառվի։ Այս մասին այսօր Գեղարքունիքի համայնքների ղեկավարների հետ հանդիպմանն ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Նա հայտնեց նաև, որ նույնատիպ ու ավելի ռադիկալ որոշման […]

̰
Վլադիմիր Պուտինն աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ

14:14 19.11.2018

Բանակցություններից բացի երկու նախագահները տեսակոնֆերանսի միջոցով կմասնակցեն «Թուրքական հոսք» գազատարի ծովային հատվածի շինարարության ավարտին նվիրված արարողությանը:

̰
Հնդկաստանում բացվել է փղերի համար նախատեսված առաջին հոսպիտալը

14:08 19.11.2018

Հնդկաստանում բացվել է փղերի համար նախատեսված առաջին հոսպիտալը: Այս պահին հոսպիտալում 20 կենդանի է գտնվում, որոնք շահագործման զոհ են դարձել: Նշվում է, որ փղերը դաժան պայմաններում են ապրել: Նրանք տարիներ շարունակ շահագործվել են դաշտերում և զբոսաշրջիկների զվարճանքի համար: Աղբյուրի փոխանցմամբ՝ հոսպիտալում բուժվող կենդանիների մոտ առողջական լուրջ խնդիրներ կան: Անասնաբույժները պատրաստ են նրանց բուժել և ընդունել […]

̰
Նոյեմբերի 20-21-ը Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Ստրասբուրգ

14:05 19.11.2018

Նոյեմբերի 20-21-ը արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այց կկատարի Ստրասբուրգ, որտեղ կմասնակցի Եվրոպայի խորհրդի նախարարական կոմիտեի հանդիպմանը։ ԱԳՆ մամուլի կենտրոնի փոխանցմամբ՝ այցի ընթացքում նախատեսվում են նաև մի շարք հանդիպումներ ԵԽ բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև այլ գործընկերների հետ: Հավելենք, որ նոյեմբերի 21-ին ԵԽ նախագահությունը կանցնի Ֆինլանդիային, որը մտադիր է քայլեր ձեռնարկել ԵԽ երկրներում մարդու […]

̰
ԲՀԿ-ն փորձելու է առավելագույնս ներկայացված լինել խորհրդարանում. Էնֆիաջյան

14:02 19.11.2018

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը նոյեմբերի 19-ին ԱԺ ճեպազրույցների ժամանակ նշեց, որ այս պահի դրությամբ արդեն իսկ որոշակի տեղեկատվություն ունի այն մասին, թե մյուս քաղաքական ուժերից ովքեր են առաջադրված 4-րդ ընտրատարածքում, որտեղ ինքն էլ է առաջադրված: Պատգամավորը նշեց, որ մրցակից ուժերից ՀՀԿ-ականներից Արմեն Աշոտյանն է իր ընտրատարածքում և այլ ներկայացուցիչներ: «Կարճ ժամանակ է մնացել, […]

̰
Եթե ՀՀԿ-ն սխալներ ու բացթողումներ չունենար, ապա տեղի չէր ունենա այն, ինչ տեղի ունեցավ. Վահրամ Բաղդասարյան

13:56 19.11.2018

«Պետք էր կառավարությանը հնարավորություն տալ մեկ տարի աշխատել: Հասարակությունը պետք է գնահատական տար նրա աշխատանքին»,- այսօր՝ նոյեմբերի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նա ավելացրել է, որ էյֆորիայի ժամանակ չէր կարելի ընտրություն անցկացնել: Խոսելով իրենց կուսակցության սխալների մասին՝ Բաղդասարյաննն ասել է հետևյալը. «Եթե Հանրապետական կուսակցությունը սխալներ ու բացթողումներ […]

̰
Համացանցում որոշ մանրամասներ են հայտնվել Samsung Galaxy Note 10-ի վերաբերյալ

13:53 19.11.2018

Մինչ Samsung Galaxy Note 10-ի շնորհանդեսը, համացանցում արդեն որոշ մանրամասներ են հայտնվել սմարթֆոնի մասին: Այս մասին գրում է Phone Arena կայքը: Սպասվում է, որ Samsung Galaxy Note 10-ի էկրանի չափը 6.66 դյույմ կլինի՝ շրջանակից զերծ, կետայնությունը՝ 4K: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ դեռևս մինչև պաշտոնական պրեմիերան, համացանցում հայտնվել է Samsung Galaxy S10+ սմարթֆոնի լուսանկարը։

̰
Իմ պայքարն ընդդեմ չէ, իմ պայքարը հանուն է. Էդուարդ Շարմազանով

13:42 19.11.2018

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով հայտնել է արտահերթ ընտրություններին մասնակցելու որոշման նպատակների մասին: «Որոշում եմ կայացրել մասնակցելու մեր իշխանությունների` ափալ-թափալ կազմակերպած հապճեպ ընտրություններին: Որոշմանս նպատակը մեկն է` ծառայել հայրենիքին և յուրաքանչյուրին»,- նշել է նա: Շարմազանովը նաև գրառում է կատարել, որով տեղեկացնում է. «Իմ պայքարը ընդդեմ չէ, իմ պայքարը հանուն է, ժողովուրդ […]

̰
Այս պահի դրությամբ արձակուրդ վերցնելու հարցն է քննարկվում. Զեյնալյան

13:39 19.11.2018

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն արձակուրդ կվերցնի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Զեյնալյանը: «Այս պահի դրությամբ արձակուրդ վերցնելու հարցն է քննարկվում՝ համադրության մեջ դնելով այն աշխատանքի ծավալի հետ, որն այս պահին կա և անհրաժեշտ է իրականացնել»,- ասաց Զեյնալյանը: Հարցին՝ արդյո՞ք պաշտոնավարման հետ կապված պայմանավորվածություն կա՝ անկախ […]

̰
Մեկնարկել են Ալիև-Լուկաշենկո բանակցությունները փակ ձևաչափով

13:34 19.11.2018

Մինսկում մեկնարկել են Ադրբեջանի և Բելառուսի նախագահների բանակցությունները, որոնք անցկացվում են փակ ընթացակարգով։ Մինչ բուն բանակցությունների մեկնարկը նախագահները կարճատև բաց զրույց են ունեցել, որի ժամանակ Իլհամ Ալիևը փոքրիկ ակնարկներ է արել։ «Մենք իրար աջակցում ենք բոլոր միջազգային կառույցներում, և առևտրատնտեսական կապերն են աճում։ Շատ ակտիվ զարգանում է արդյունաբերական համագործակցությունը, ինչպես նաև լավ պատմություն ունի համագործակցությունը […]

̰
Ինչպիսին է Գինեսի ռեկորդակիր վերելակը

13:33 19.11.2018

Վերելակը բաղկացած է 3 երկհարկանի խցիկներից, որոնց բեռնունակությունը կազմում է 3750կգ:

̰
Նոյեմբերի 21-ին կայանալիք ԱԺ արտահերթ նիստի օրակարգում 6 հարց է ներառված

13:30 19.11.2018

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ՝ ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ նոյեմբերի 21-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:  Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է 6 հարց, այդ թվում՝ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և […]

̰
Սպանության փորձ Գեղարքունիքում. մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

13:22 19.11.2018

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Գեղարքունիքի մարզի բնակչին սպանության փորձ կատարելու համար: 2018թ. նոյեմբերի 15-ին՝ ժամը 05:30-ին, Մարտունի քաղաքի բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն քաղաքի՝ 1983թ. ծնված բնակիչը՝ «որովայնի թափանցող վերք մեծ ճարպոնի արտամղմամբ, կրծքավանդակի շրջանի կտրած-ծակած արյունահոսող, ձախ ճաճանչդաստակային հոդի շրջանի, ձախ բազկի միջին 1/3-ի կտրած արյունահոսող […]

̰
Համաեվրոպական «Հեռախոսամարաթոն 2018»-ին նվիրաբերվել է 1 242 460 եվրո

13:18 19.11.2018

Ավարտվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի համաեվրոպական հեռախոսամարաթոնը: Նոյեմբերի 14-18-ն ընկած ժամանակահատվածում Եվրոպայի հայությունը հանգանակել է, ընդհանուր առմամբ, 1 մլն 242 հազար 460 եվրո: Այս մասին տեղեկացնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից: «Հեռախոսամարաթոն-2018»-ը մեկնարկել է Մարսելից՝ ընդգրկելով Թուլուզը, Լիոնը, Փարիզը: Այնուհետև ֆոնեթոնի էստաֆետը վերցրել են Շվեյցարիայի, Գերմանիայի, Հունաստանի հայերը: Այս տարի հեռախոսամարաթոնի մասնակիցների թիվը ավելացել է 700-ով՝ […]

̰
Գեղարքունիքում մեքենան մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է ձորակում. կա զոհ, վիրավորներ

13:07 19.11.2018

Այսօր Գեղարքունիքի մարզում խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 03։40-ի սահմաններում Աշտարակ քաղաքի բնակիչ, 21-ամյա Գուրգեն Զ.-ն իր վարած Opel Astra մակնիշի 35 MD 171 համարանիշի ավտոմեքենայով Ճամբարակ-Դրախտիկ-Ծովագյուղ ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ` վթարի հետևանքով վարորդը, նրա ուղևորներ՝ […]

̰
̰
Գեղամ Գրիգորյանը Մոսկվայում կքննարկի ԵՏՄ երկրներում գյուղատնտեսության թվայնացման հեռանկարները

12:57 19.11.2018

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու նոյեմբերի 19-ին կայանալիք Եվրասիական տնտեսական միության ագրոարդյունաբերական քաղաքականության հարցերով խորհրդի անդրանիկ նիստին: Նախարարի պաշտոնակատարին ուղեկցում է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը։ Գյուղնախարարությունից հայտնում են, որ նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել ԵՏՄ-ում համաձայնեցված ագրոարդյունաբերական քաղաքականության իրականացմանը, պահանջարկի և առաջարկի կանխատեսումների կատարելագործմանը, ինտեգրման գործընթացների ինտենսիվացման համատեքստում ԵՏՄ […]

̰
ԱԺ ընտրության քվեարկության կարգը` հոլովակով

12:47 19.11.2018

ԿԸՀ-ն թողարկել է Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության կարգի վերաբերյալ անիմացիոն հոլովակ: Դրանում մանրամասն ներկայացվում են թե՛ քվեարկության կարգը, թե՛ վարվելու ձևը, եթե ինչ-որ խնդիրներ են առաջանում:

̰
Արտակ Զաքարյանը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին

12:44 19.11.2018

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել` տեղեկացնելով, որ Հանրապետական կուսակցության կողմից որոշել է առաջադրվել թիվ 2 ընտրատարածքում: «Սիրելի հայրենակից, Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններն ու ստեղծված իրավիճակը պահանջում են հետևություններ անել մեր պետության անցյալի, ներկայի ու ապագայի վերաբերյալ: Դա ինձ պարտավորեցնում է շարունակել քաղաքական պայքարը հանուն Հայաստանի և Արցախի: […]

̰
«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմն՝ ըստ ՊԵԿ-ի

12:38 19.11.2018

ՊԵԿ–ը շրջանառության մեջ է դրել նոր գաղափար, ըստ որի՝ 2020-ից եկամտային հարկի պոտենցիալ վճարող են դառնալու 18-65 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները: Ո՞վ է դառնալու 23 տոկոսանոց հարկի նոր վճարող ու ինչպե՞ս. առաջացած հարցերը ՊԵԿ նախագահի հետ զրույցում փորձել է հստակեցնել «Ռադիոլուր»-ը: Հայաստանը փորձում է ներդնել տրանսֆերտների հարկման մեխանիզմ, այսինքն՝ եթե քաղաքացին դրսից եկամուտ է ստանում, պարտավոր է […]

̰
Մեքենաների լուսարձակներ գողացողը հայտնաբերվել է

12:35 19.11.2018

Նոյեմբերի 16-ին հաղորդումներ էին ստացվել երկու «Ֆոլքսվագեն Տուարեգ» մեքենաների լուսարձակները գողանալու մասին: ՔՀԲ ծառայողներն օպերատիվ տվյալներն իրացնելով՝ նոյեմբերի 17-ին՝ ժամը 11-ն անց 30-ին, Երկաթուղայինների 8-րդ փողոցի թիվ 21/4 հասցեի բակից, նշված գողությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Յուրիկ Կ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն և բաց թողնվել: Գողոնն առգրավվել է:

̰
BACK_TO_TOP