14:56 19.11.2018
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը հետաքրքիր քարոզարշավ չի ակնկալում, քանի որ, ըստ նրա, նախ` քարոզարշավի ժամկետն է կարճ և հետո՝ մինչ ընտրություններն արդեն որոշ չափով պարզ է արդյունքը:
Իսկանդարյանի համոզմամբ՝ ընտրապայքարը գաղափարական չի լինի. ընտրողը, ըստ նրա, կքվեարկի ոչ թե ներկայացրած ծրագրերի ու գաղափարների, այլ անձի օգտին, ինչպես և մինչ այդ անցկացվել են հայաստանյան բոլոր ընտրությունները: Ի դեպ, Իսկանդարյանի համոզմամբ, այդ մոդելով շարժվում է ոչ միայն հիմնական ֆավորիտ ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», այլ նաև ընտրապայքարին մասնակցող գրեթե բոլոր ուժերը, բացառությամբ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի, որոնք փորձում են ոչ թե անձնավորված քարոզարշավ իրականացնել, այլ առաջին պլան մղել իրենց կուսակցությունների հեղինակությունն ու վարկանիշը:
Իսկանդարյանի պնդմամբ՝ մյուս կողմից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար քարոզարշավը հեշտ կլինի, քանի որ ընտրություններին կմասնակցեն նաև հանրապետականները, ինչը հնարավորություն կտա ՔՊ-ին իր քարոզարշավը կառուցել նախկին ռեժիմի թույլ տված սխալների քննադատության վրա:
«Ես չէի ասի, որ քարոզարշավը կընթանա շատ հետաքրքիր, քանի որ կոնկրետ ինձ համար արդյունքն արդեն պարզ է: Մեր մոտ կրկին կվերականգնվի մեկուկես կուսակցական համակարգը, ինչ մինչ այժմ գոյություն ուներ, այսինքն՝ մեկ քաղաքական ուժը խորհրդարանում կունենա ձայների կեսից ավելին, չի բացառվում նույնիսկ, որ ունենա ձայների երկու երրորդը և կազմի սահմանադրական մեծամասնություն»,- նշել է Իսկանդարյանը՝ ավելացնելով, որ նման զարգացումների դեպքում իշխանությունների համար լուրջ ընդդիմություն խորհրդարանում պարզապես չի լինի, և որոշում կայացնողը կլինի ոչ թե խորհրդարանը, այլ գործադիր մարմինը:
Խորհրդարան անցած մյուս ուժերը, ըստ Իսկանդարյանի, խորհրդարանում կլինեն պարզապես քննադատողներ ու որոշումների վրա ազդեցություն չունեցող ընդդիմություն:
«Երկրորդ տեղը, ամենայն հավանականությամբ, խորհրդարանում կզբաղեցնի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Ամենաթեժ ընտրապայքարը, իմ կարծիքով, կընթանա երրորդ տեղի համար: Խնդիրն այն է, որ գրեթե անհավանական է, որ շատ կուսակցություններ հավաքեն 5 տոկոսից ավելին ու հավակնեն երրորդ տեղի համար: Բայց քանի որ օրենքով նախատեսված է, որ խորհրդարանում պետք է լինի առնվազն երեք ուժ, ապա երրորդ տեղը դառնում է կռվան այն կուսակցությունների համար, որոնք թեև չեն հաղթահարի նախընտրական 5 տոկոսանոց շեմը, սակայն կարող են հայտնվել խորհրդարանում: Իմ կարծիքով՝ հենց այդ երրորդ տեղի համար էլ կպայքարեն հանրապետականները, «Լուսավոր Հայաստանն» ու «Սասնա ծռերը»,- հայտարարել է բանախոսը:
Ի հավելումն, նա ընդգծել է, որ սա իր սուբյեկտիվ կարծիքն է, քանի որ սոցհարցումներ չեն կատարվել և իր խոսքերը բացառապես իր ենթադրություններն են:
22:32 05.08.2025
Հանրապետության նախագահը հանդիպել է Վրաստանի վարչապետի հետԹուրքմենբաշիում անցկացվող «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ միջազգային համաժողովի» շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել Հայաստանի և Վրաստանի միջև հաստատված բարիդրացիական և գործընկերային հարաբերությունները՝ հատկապես ընդգծելով հարևան ժողովուրդների միջև ձևավորված պատմական կապերի վրա հիմնված փոխադարձ վստահությունն ու հարգանքը։ Նախագահը նշել […] ...
22:21 05.08.2025
Սահմանազատումից հետո որքանո՞վ են անվտանգ Տավուշի սահմանամերձ գյուղերը. զրույց Գեղամ Նազարյանի հետՎերջին երկու օրվա լրահոսում առավել մեծ տեղ է գրավում այն, որ ուրբաթ օրը հնարավոր է հանդիպում Սպիտակ տանը: Հայկական կողմը ոչ հաստատել, ոչ հերքել է: Այդուհանդերձ սա լրացնում է այն տեղեկությունների շարքը, որը վերաբերում է այդ ճանապարհի արտապատվիրակմանը: Այդ թեման եղել էր նաև Փաշինյան – Ալիև երկկողմ հանդիպմանը: Այդ հանդիպմանը քննարկման օրակարգում եղել էր նաև […] ...
22:12 05.08.2025
Գայի պողոտայի սուպերմարկետներից մեկում հրդեհ է բռնկվելՕգոստոսի 5-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտա թիվ 8/2 հասցեում գտնվող «Ծիրան» սուպերմարկետից ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 9, թիվ 3, թիվ 5 հրշեջ ծառայություններից մեկական մարտական […] ...
21:49 05.08.2025
PTI. Պակիստանը խախտել է հրադադարը ՔաշմիրումՊակիստանի զորքերը չհրահրված կրակ են բացել Ջամմու և Քաշմիրի Հնդկաստանի միութենական տարածքի Պունչ շրջանի վերահսկողության գծի երկայնքով, հայտնում է Press Trust of India (PTI) գործակալությունը։ «Հնդկաստանի բանակը արձագանքել է Պակիստանի կողմից հրադադարի խախտմանը, փոխհրաձգությունը տևել է 15 րոպե, և զոհերի մասին տեղեկություններ չեն եղել», – գործակալությանը հայտնել են աղբյուրները։ ...
21:41 05.08.2025
«Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում Հանրապետության նախագահը մասնակցել է հայկական կողմի կազմակերպած հարակից միջոցառմանըԱշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում մասնակցել է Հայաստանի կողմից կազմակերպված՝ «Տարածաշրջանային անվտանգության և համագործակցության խթանումը առևտրային և տրանսպորտային բարելավված կապերի միջոցով» հարակից միջոցառմանն ու պանելային քննարկմանը: Միջոցառման մեկնարկին նախագահը հանդես է եկել բացման խոսքով: Նախագահի բացման խոսքը. «Նեպալի հարգարժան վարչապետ, Տաջիկստանի տրանսպորտի հարգարժան […] ...