TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+22.09 oC

Արխիվ / Նոյեմբեր 2018

Երբ հսկողություն է սահմանվել, գազալցակայաններում սպառումը կրկնապատկվել է, այսինքն՝ նախկինում ստվեր է եղել․ Փաշինյան

12:12 19.11.2018

Հայաստանում կա 380-390 գազալցակայան, որոնց 30 տոկոսը պատկանում է հայտնի մարդկանց։ Իշխանափոխությունից հետո այդ գազալցակայաններում գազի սպառման ծավալը կրկնապատկվել է։ Այս մասին Մարտունիում հանրահավաքի ընթացքում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ «Այսինքն՝ երբ նորմալ հսկողություն է սահմանվել, այդտեղ գազի սպառման ծավալները կրկնապատկվել են։ Սա ի՞նչ է նշանակում։ Սա առնվազն հիմք է տալիս կասկածներ ունենալ, որ այդտեղ […]

̰ ̰
Գալկինի և Տիմատիի հայ վարսահարդարը լավագույններից մեկն է համարվում Ռուսաստանում

12:07 19.11.2018

Ռուսաստանում ամենահայտնի սափրող, վարսահարդար-ոճաբաններից մեկը համարվում է Անդրանիկ Ստեփանյանը: Նա Նիդերլանդներից է և վերջին 4 տարում ռուսական շոու-բիզնեսի ամենահայտնի դեմքերի վարսահարդարն է համարվում: Նրան ուղղակի Անդո են ասում: Իր առաջին քայլերը հայազգի ոճաբանը սկսել է դեռ Երևանում, 17 տարեկանում: Զբաղմունքը սկզբում սիրողական էր: Հասարակ մկրատով կտրում-հարդարում էր ընկերների մազերը: Իսկ Նիդերլանդներ տեղափոխվելուց հետո սիրողական զբաղմունքը […]

̰
Հայաստանի Հանրապետությունում «ասողը» քաղաքացին է․ Փաշինյան

12:01 19.11.2018

«Հույս ունեմ, որ ընտրական «ասողների» էդ ինստիտուտի ներկայացուցիչները գայթակղության չեն տրվի։ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն որևէ մեկը չի կարող «ասել», թե նա ում ընտրի, որովհետև Հայաստանի Հանրապետությունում «ասողը» քաղաքացին է»,- Մարտունիում հանրահավաքի ընթացքում հավաքվածներին ուղղված իր խոսքում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Նա կոչ արեց ընտրողներին թույլ չտալ, որ իրենց ասեն, թե ում ընտրեն։ Դրա փոխարեն […]

̰
Ադրբեջանի նախագահը ժամանել է Բելառուս

11:50 19.11.2018

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով նոյեմբերի 18-ի ուշ երեկոյան ժամանել է Մինսկ: Բելառուսի մայրաքաղաքում Ալիևը մի շարք հանդիպումներ կունենա բարձրաստիճան պաշտոնյաների, տեղի ադրբեջանցի գործարարների, նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Ադրբեջանի նախագահը Լուկաշենկոյի հետ քննարկելու է երկկողմ տնտեսական, քաղաքական և ռազմական բնույթի հարցեր, նախատեսված է ավելի քան 10 պայմանագրի ստորագրում: Ալիև-Լուկաշենկո հանդիպումը տեղի կունենա […]

̰
Կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում ընթանում է հնարավոր ամենամեծ ծավալով և թափով․ Փաշինյան

11:49 19.11.2018

«Ասացինք, որ անզիջում պայքար կմղենք կոռուպցիայի դեմ, և էսօր այդ պարտավորությունը լիարժեք կատարված է․ կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում ընթանում է հնարավոր ամենամեծ ծավալով և թափով»,- Մարտունիում հանրահավաքի ընթացքում այս մասին քիչ առաջ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Պաշտոնակատարը հիշեցնում է, թե ինչ են խոստացել իշխանափոխությունից առաջ ու ինչ են արել դրանից հետո։ Թվարկվածների մեջ մտնում […]

̰
Ես որ ասում էի՝ էս երկրում 3 միլիոն և ավել վարչապետ կա, ես դա դրական եմ համարում․ Փաշինյան

11:47 19.11.2018

«Ես որ ասում էի՝ էս երկրում 3 միլիոն և ավել վարչապետ կա, և ես դա դրական եմ համարում, ես դրա համար եմ ասում․ այո՛, դուք այդ վարչապետի, առավել քան վարչապետի լիազորությամբ պիտի ընտրեք, թե ով լինի հետագա 5 տարիներին վարչապետ»,- Մարտունիում հանրահավաքի ընթացքում քիչ առաջ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Նա պնդեց, որ իրենք արել […]

̰
Դրամի 25-ամյակի առթիվ նոյեմբերի 22-ից աստիճանաբար շրջանառության մեջ կմտնեն երրորդ սերնդի թղթադրամները

11:44 19.11.2018

Հայկական դրամի 25-ամյակի առթիվ նոյեմբերի 22-ից աստիճանաբար շրջանառության մեջ կմտնեն երրորդ սերնդի թղթադրամները: ՀՀ Կենտրոնական բանկը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել նոր թղթադրամների մասին: Նոր սերնդի թղթադրամները տպագրված են բարձրորակ կոմպոզիտային հումքի վրա, ինչի արդյունքում թղթադրամները կարող են օգտագործվել միջինում 3-4 անգամ ավելի երկար: Թղթադրամների վրա առկա են մանրատառաշար և մանրապատկերներ, որոնք տեսանելի են միայն […]

̰
Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը

11:42 19.11.2018

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել Հայաստանի ազգային հավաքականի մարզումից: Նշվում է, որ հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստները մասնակցել են մարզմանը: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ կայացել է Արմեն Գյուլբուդաղյանցի և Կամո Հովհաննիսյանի նախախաղային մամուլի ասուլիսը:  

̰
Ձնամաքրման աշխատանքներ իրականացնելու նպատակով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

11:34 19.11.2018

Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 19-ին՝ մինչև ժամը 14:00-ն, ձնամաքրման աշխատանքներ իրականացնելու և ճանապարհի լայնացման աշխատանքների համար Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ կլինի տրանսպորտային բոլոր միջոցների համար։ Ձյան տեղումներն այս պահին դադարել են և ճանապարհի լայնացման նպատակը նաև բեռնատարների երթևեկն ապահովելն է։

̰
Արմեն Գյուլբուդաղյանցի և Կամո Հովհաննիսյանի նախախաղային մամուլի ասուլիսը

11:32 19.11.2018

Նոյեմբերի 19-ին Լիխտենշտեյնի Վադուց քաղաքում կայացել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի և պաշտպան Կամո Հովհաննիսյանի նախախաղային մամուլի ասուլիսը: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից: Ասուլիսի տեսագրությունը ներկայացնում ենք ստորև․

̰
Մեկը պիտի՞ լինի արբիտր. Արմեն Ռուստամյանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության մասին

11:30 19.11.2018

«Պուտինը չի խառնվում այդ բանավեճերի մեջ, մեկը պիտի՞ լինի, որ արբիտր լինի: ՀԱՊԿ կառույցում մեկը պիտի լինի, որ  բարեկամական հարաբերություններ ունենալով բոլորի հետ՝ վճռական խոսք ասելու իրավունք ունենա»,- խոսելով ՀԱՊԿ -ում Հայաստանի, Բելառուսի ու Ղազախստանի միջև ծագած տարաձայնությունների մասին՝ այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` ի պատասխան լրագրողների այն հարցին, […]

̰
Մոսկվաբնակ Կարոլինա Սարգսյանը քթի պլաստիկ վիրահատությունից հետո հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում 

11:25 19.11.2018

Մոսկվաբնակ Կարոլինա Սարգսյանը հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում քթի պլաստիկ վիրահատությունից հետո: Այժմ բժիշկները պայքարում են 25-ամյա Կարոլինայի կյանքը փրկելու համար: «Վիրահատությունը հաջող է անցել, սակայն դրանից հետո Կարոլինան շատ անհանգիստ էր և չէր կարողանում քնել: Բուժքույրը նրան քնեցնող երկու հաբ տվեց, հետո՝ ևս երկուսը»,- տեղեկացնում է Life․ru-ն: Դեղահաբերից հետո աղջկա ինքնազգացողությունն ավելի է վատացել: Նա […]

̰
Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում Մարտունիում

11:21 19.11.2018

Այսօր Գեղարքունիքի մարզի Մարտունի  քաղաքը նշում է 190-րդ տարեդարձը: Աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ևս Մարտունի է այցելել: Փաշինյանը նախ՝ զրուցել է քաղաքի հրապարակում հավաքված բնակիչների հետ, ապա՝ մասնակցել տոնական միջոցառման հանդիսավոր բացմանը: Վարչապետի պաշտոնակատարը ելույթ է ունեցել՝ նախ շնորհավորելով մարտունեցիներին. «Ես համոզված եմ, որ Մարտունին միշտ էլ տոնելու, նշելու, հպարտանալու […]

̰
Չիկագոյում վերելակն ընկել է երկնաքերի 95-րդ հարկից

11:17 19.11.2018

Չիկագոյում 100 հարկանի «Հանկոկ-սենթր» երկնաքերի 95-րդ հարկից վերելակը պոկվել ու ցած է ընկել: Վերելակում 6 մարդ է եղել: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը: Պարբերականի փոխանցմամբ՝ միջադեպի պատճառ է դարձել պոկված ճոպանը: Խցիկում գտնվել են երկու զբոսաշրջիկներ Մեքսիկայից, հղի կին և 3 ուսանող: Ընկած խցիկը կանգ է առել 11-րդ հարկում: Փրկարարներից 3 ժամ է պահանջվել […]

̰
Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Գեղարքունիք սկսված  է

11:00 19.11.2018

Աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը նախ եղել է Մարտունիի թիվ 2 դպրոցում, ծանոթացել ընթացող շինարարական աշխատանքներին: Ավելի ուշ Մարտունիի մշակույթի տանը Փաշինյանը մասնակցելու է քաղաքի տոնին նվիրված միջոցառմանը: Բակում հավաքված մարդկանց համար Փաշինյանը ելույթ կունենա: Վարչապետի պաշտոնակատարը լինելու է նաև Գավառ, Սևան քաղաքներում: Գավառում կկայանա մարզի համայնքապետերի ներկայացուցիչների հետ […]

̰
Բակո Սահակյանը Լոս Անջելեսում հայ հոգևորականներին է ներկայացրել Արցախի խնդիրները

10:51 19.11.2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 18-ին Լոս Անջելեսում այցելել է Հայ Առաքելական Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդարան, մասնակցել Սուրբ Ղեւոնդաց տաճարում մատուցված կիրակնօրյա պատարագին, հանդիպել թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Դերդերյանի, թեմական խորհրդի և հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ: Ինչպես տեղեկացրին ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպման ընթացքում արծարծվել են Արցախի ներքին և […]

̰
Երկրի պաշտպանության հարցերում պետք է համախմբված լինենք. Վիգեն Սարգսյան

10:45 19.11.2018

Երկրի պաշտպանության հարցերում պետք է համախմբված լինենք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ  պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ առաջին փոխնախագահ Վիգեն Սարգսյանը: «Երկրի պաշտպանության հարցերում պետք է համախմբված լինենք. անկախ մեր քաղաքական հայացքներից և կուսակցական պատկանելիությունից պետք է մեր ներդրումը բերենք Զինված ուժերի կայացմանն ու ամրապնդմանը: Ե՛վ որպես պաշտպանության նախկին նախարար, և՛ որպես քաղաքացի […]

̰
Մեքսիկայում ներգաղթյալների դեմ ցույցերը վերածվել են բախումների

10:41 19.11.2018

Ցուցարարները կառավարությունից պահանջել են աջակցություն չցուցաբերել ներգաղթյալներին:

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար

10:29 19.11.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 19-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար: Ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է:

̰
Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության համաժողովն ավարտվել է առանց համատեղ հայտարարության

10:25 19.11.2018

Ըստ աղբյուրների՝ Չինաստանը հրաժարվել է ստորագրել հայտարարության տակ:

̰
Խոշոր վթար Բագրատունյաց պողոտայում. կա 6 տուժած

10:20 19.11.2018

Նոյեմբերի 19-ին` ժամը 00:54-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայում` «Լճափ» բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ԳԱԶել» (վարորդը՝ Ա. Պ., 1969 թ.), «Volkswagen Passat» (վարորդը` Ա. Ս., 1990 թ.), […]

̰
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

10:00 19.11.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 19-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

̰
Պլանային ջրանջատում Շիրակի մարզում

09:31 19.11.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 19-ին՝ ժամը 10:00-18։00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Արթիկ քաղաքի, Նոր Կյանք, Վարդաքար, Հովտաշեն, Նորաշեն, Սարալանջ, Հառիճ, Նահապետավան, Սպանդարյան, Մեղրաշեն, Գետափ, Անուշավան, Փանիկ գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։

̰
Այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում Երևանում և 6 մարզում

09:12 19.11.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 19-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Միքայելյան փ. 70 շենքը, Րաֆֆու փ. 17, 19, 21, 23, 25, 27 շենքերը և հարակից բնակիչ ոչ բնակիչ-բաժանորդները, Դավթաշեն 2-րդ թաղ․ 13 շենքը, Լենինգրադյան փ. 31/6, 31/8 շենքերը, Շինարարների փ. […]

̰
Հրդեհ Հրազդանում․ այրվել է մոտ 30 հավ

09:00 19.11.2018

Նոյեմբերի 18-ին՝ ժամը 20:07-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի հին շուկայի մոտակայքում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Միկրոշրջան թաղամասի թիվ 7 շենքին հարակից ինքնաշեն շինությունում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:50-ին, մարվել՝ 21:30-ին: Ամբողջությամբ […]

̰
Հռոմի Պապը կիսել է ճաշը 3000 աղքատների հետ

08:46 19.11.2018

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն Աղքատների համաշխարհային օրվա առիթով, որը նշվել է նոյեմբերի 18-ին, Վատիկանում կիսել է իր ճաշը 3000 աղքատների հետ։ Այս մասին հայտնում է Vatican News-ը։ Մինչ այդ, հովվապետը պատարագ է մատուցել, որի ժամանակ կոչ է արել բոլոր հավատացյալներին լսել աղքատների ճիչը, որն ավելի ու ավելի բարձր է դառնում ժամանակակից աշխարհում։ Պատարագից հետո Պապն աղքատներին […]

̰
Վրաստանը նախագահական ընտրություններին ընդառաջ

08:31 19.11.2018

Վրաստանում թվով 5-րդ նախագահի ընտրությունների երկրորդ փուլին մնացել է 10 օրից պակաս ժամանակ: Այն կկայանա նոյեմբերի 28-ին: Վերլուծաբաններն ընթացիկ քարոզարշավը համարել են Վրաստանի ամենակեղտոտ նախընտրական պայքարը. երկրորդ փուլի մեկնարկը նշանավորվել է փոխադարձ ծանր մեղադրանքներով ու սպառնալիքներով, իսկ նախագահի թեկնածուների խոստումներն անցել են իրական սահմանները: Ի դեպ, վրացական քաղաքական մշակույթի «անքաղաքավարության» մասին բարձրաձայնել են ոչ միայն […]

̰
Apple-ի ղեկավարը հոգնել է iPhone-ից

08:17 19.11.2018

Ամերիկյան Apple կորպորացիայի ղեկավար Թիմ Կուկը խոստովանել է, որ սկսել է հազվադեպ օգտվել իր iPhone սմարթֆոնից։ Այս մասին նա ասել է Axios-ի հետ հարցազրույցում։ Կուկի խոսքերով՝ նախկինում ինքը չափազանց հաճախ է օգտագործել սմարթֆոն, սակայն այժմ ավելի քիչ է օգտվում։ «Նվազում է դեպքերի թիվը, երբ ես ձեռքս եմ վերցնում սարքը»,- ասել է ընկերության ղեկավարը։ Կուկը սահմանափակել […]

̰
Հռոմում արգելվել է շատրվաններում լողալը, հարյուրապետի հագուստով շրջելը

08:00 19.11.2018

Հռոմում մի շարք արգելքներ են սահմանվել։ Այժմ չի թույլատրվում քաղաքի շատրվաններում լողալը, հարյուրապետի (ցենտուրիոն) հագուստով շրջելը, ժամը 22։00-ից հետո ալկոհոլ օգտագործելը։ Այս մասին հայտնում է The Loсal-ը։ Այժմ նա, ով քաղաքում կշրջի հարյուրապետի կոստյումով, կվճարի 400 եվրո տուգանք։ Ժամը 22։00-ից հետո ալկոհոլ օգտագործողներին սպառնում է 150 եվրո տուգանք, իսկ ալկոհոլ վաճառողները կտուգանվեն 280 եվրոյով։ Շատրվաններում […]

̰
BACK_TO_TOP