07:41 19.11.2018
Իսրայելի գործող վարչապետ Բենյամին Նեթանյահուն նոյեմբերի 18-ին ստանձնել է երկրի պաշտպանության նախարարի լիազորությունները։ «Ես առաջին անգամ եմ ստանձնում պաշտպանության նախարարի պաշտոնը և գիտեմ, որ դա անում եմ, երբ անվտանգության ոլորտում պետության քաղաքականության հասցեին շատ քննադատություն կա, սակայն երկրի անվտանգությունը գտնվում է քաղաքականությունից և անձնական շահերից դուրս»,- հայտարարել է քաղաքական գործիչը հեռուստաուղերձում։ Նեթանյահուի խոսքով՝ ներկայում Իսրայելում […]
07:29 19.11.2018
Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն ընկերության թոփ մենեջերներին հայտնել է, որ այն աշխատում է «պատերազմական պայմաններում» և պետք է ղեկավարվի համապատասխանաբար։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը։ Ցուկերբերգի խոսքով՝ Facebook-ը գտնվում է օրենսդիրների, ներդրողների և դժգոհ օգտատերերի հարձակումների տակ, և այդ դեպքում անհրաժեշտ են կոշտ միջոցառումներ։ Նշվում է, որ նոր քաղաքականության հետ անհամաձայնության […]
07:15 19.11.2018
Սալվադորից միգրանտների չորրորդ քարավանն է ուղղություն վերցրել դեպի ԱՄՆ։ Դրա կազմում գտնվում է մոտ 150 մարդ։ Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ի ուղղությամբ է շարժվում ավելի քան 3000 սալվադորցի։ Այս մասին հայտնում է La Prensa Grafica պորտալը։ Միգրանտներն ստիպված են հաղթահարել Գվատեմալան և Մեքսիկան։ Ներկայում Մեքսիկայի տարածքով դեպի ԱՄՆ են շարժվում ավելի քան 7000 գվատեմալցիներ։ Սահման է հասել […]
23:59 18.11.2018
Չինաստանի իշխանությունները որոշել են ավելացնել պոռնոգրաֆիկ նյութերի տարածման մասին տեղեկությունների հաղորդման համար տրվող պարգևավճարները։ Այս մասին հայտնում է Asia One-ը։ Ինչպես հայտնում են, դեկտեմբերի 1-ից առավելագույն պարգևավճարը կկազմի 600.000 յուան՝ 86.000 ԱՄՆ դոլար։ Պոռնկագրությունից բացի՝ Չինաստանում արգելված են նաև այն հրապարակումները, որոնք կարող են սպառնալիք լինել ազգային միասնականությանը կամ պատճառ դառնալ հասարակական կարգի խախտման։
23:46 18.11.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Օմանի Սուլթանության Ազգային տոնի առթիվ այսօր շնորհավորական ուղերձ է հղել Սուլթան Կաբուս Բեն Սայիդ ալ Սայիդին:
23:36 18.11.2018
Լեոնարդո դա Վինչիի էսքիզներով Բելառուսում տանկ են ստեղծել։ Այս մասին հայտնել է «Минск-Новости»-ն։ Ռազմական մեքենան ստեղծվել է ֆիլմի նկարահանումների համար։ Այն 4 տոննա քաշ ունի, անիվների հիմքի վրա է և կառավարվում է 6 ձիերի օգնությամբ։ Մեքենայի ներսում տարատեսակ սարքավորումներ կան, որոնք փոխանցում են XVIII դարի շունչը։ Տանկի ստեղծման համար ավելի քան երկու ամիս է պահանջվել։ […]
23:16 18.11.2018
Դահուկավազքի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի մասնակից Միքայել Միքայելյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆինլանդիայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ֆինլանդիայի Սարիսելկա քաղաքում անցկացվող դահուկավազքի Միջազգային վարկանիշային մրցաշարում 19 ամյա Միքայել Միքայելյանը 10կմ ազատ ոճի մրցատարածությունում 8 պետությունների 45 մարզիկների հետ պայքարում մինչև 20 տարեկանների մրցապայքարում գրավեց 1-ին տեղը (ընդհանուր հաշվարկում 5-րդ տեղ), վաստակելով 79, 12միավոր՝ գործնականում ապահովելով 2019թ. […]
23:02 18.11.2018
Հոլանդացին Մեծ Բրիտանիայում հայտնաբերել է 6-րդ դարի հնագույն խճանկար, որն անհետացել է 1970 թվականին։ Այս մասին հայտնում է «BBC News»-ը։ Արթուր Բրենդը հայտնի է դարձել այն բանից հետո, երբ հայտնաբերել է Հիտլերի բրոնզե ձիերի քանդակը։ Մասնագետին երկու տարի է պահանջվել խճանկարը գտնելու համար։ Բրիտանիայում հայտնաբերված նկարի սեփականատերը անակնկալի է եկել՝ իմանալով, որ 40 տարի առաջ […]
22:46 18.11.2018
Ճապոնացի գեղասահորդ Յուձուրու Հանյուի ուղղությամբ տասնյակ փափուկ Վինի Թուխներ են նետել։ Այդպես են գնահատել նրա ելույթը Մոսկվայում կայացած Գրան Պրի-ի ժամանակ։ Նրա ելույթը գնահատել են ինչպես հանդիսատեսները, այնպես էլ ժյուրիի անդամները, որոնք ազատ ծրագրում հաղթանակ են շնորհել գեղասահորդին։ Սպորտսմենն այդ խաղալիքները մանկատներին է նվիրաբերում։ Այժմ 30 պարկ փափուկ խաղալիք է հավաքվել։
22:30 18.11.2018
Համացանցում է հայտնվել «Ֆորմուլա 3»-ում տեղի ունեցած գերմանացի Սոֆիա Ֆլերշի վթարի տեսանյութը։ Մակաոյում ավտոմրցաշարի 4-րդ շրջանի ժամանակ 17-ամյա սպորտսմենուհին, բախվելով մրցակիցներից մեկին, ճանապարհից դուրս է թռչել։ Ֆլերշին ծանր վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխել։ Միջադեպի ժամանակ տուժել են նաև երեք անձինք՝ երկու լուսանկարիչ և մարշալ, բոլորն էլ հոսպիտալացվել են։ Ավելի ուշ սպորտսմենուհին «Թվիթեր»-ում պատմել է իր վիճակի […]
22:15 18.11.2018
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը խոսել է 4 տարվա ընդմիջումից հետո հավաքական վերադառնալու, Ջիբրալթարի հետ խաղում խփած գոլի և Լիխտենշտեյնի հետ առաջիկա հանդիպման մասին։ «Չորս տարվա ընդմիջումից հետո կրկին հրավիրվեցի ազգային հավաքական, ինչի համար շատ ուրախ եմ: Ինձ համար մեծ պատիվ էր կրկին խաղալ հավաքականում և տղաներն ինձ այնպես ընդունեցին, կարծես հավաքականից երբեք չէի […]
22:00 18.11.2018
Նոյեմբերի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 09:40-ին Ձորաղբյուր գյուղի մոտ՝ «Նորավան» ամառանոցային համալիրի դիմաց, բախվել են Nissan Armada մակնիշի 04 ՍՍ 218 համարանիշի և Mercedes C240 մակնիշի 69 DQ 666 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Աբովյանի բժշկական կենտրոն։
21:55 18.11.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Լատվիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ այսօր շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Ռայմոնդս Վեյոնիսին: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
21:50 18.11.2018
Թուրքական իշխանությունները սաուդցի լրագրող Ջամալ Խաշըգջիի սպանության պահի ձայնագրությունը փոխանցել են ԱՄՆ-ին, Ֆրանսիային, Գերմանիային, Մեծ Բրիտանիային և Սաուդյան Արաբիային։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին լիարժեք տեղեկություն են տրամադրել սպանության ձայնագրության վերաբերյալ, սակայն նա անձամբ չի ցանկացել լսել այն՝ դրա դաժանության պատճառով։ Այս մասին նա հայտնել է Fox News-ի հետ հարցազրույցում։ «Չեմ ցանկանում լսել, որովհետև դա տանջալից […]
21:44 18.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքի եթերում բարձր է գնահատել պետության ղեկավարի պաշտոնում իր աշխատանքը։ «Ես ինձ կնշանակեի․․․ Ես ատում եմ դա անել, բայց ես կանեմ․․․ Ես ինձ կնշանակեի A+ (5+)»,-ասել է Սպիտակ տան ղեկավարը։ Ինչպես բացատրել է քաղաքական գործիչը, «Վաշինգտոնն ամեն բան լավ է անում»․ ԱՄՆ-ը տնտեսապես բարգավաճում է, և չկա պատերազմ Հյուսիսային Կորեայի […]
21:37 18.11.2018
Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի համար պետությունը հատկացրել է մոտ 10.6 միլիոն լարի: Գումարի մեծ մասը՝ ավելի քան 10 միլիոն լարին, նախատեսված է ուղղակիորեն ընտրությունների անցկացման համար: Այս մասին հայտնում է akhaltskha.net-ը։ Ընտրություններին պաշտոնատար անձանց վերապատրաստման համար նախատեսված է 167 հազար լարի, ընտրական սուբյեկտների ներկայացուցիչների ֆինանսավորման համար հատկացվել է ավելի քան 381 հազար լարի: Վրաստանում նախագահական […]
21:20 18.11.2018
ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այսօր՝ նոյեմբերի 18-ի երեկոյան, տարածքային և համամասնական ցուցակներով առաջադրված թեկնածուների մասնակցությամբ միջոցառում է անցկացրել, որի ժամանակ տրվել է դրամահավաքի մեկնարկը՝ նախընտրական ծախսերն իրականացնելու համար: Միջոցառման մեկնարկին ցուցադրվել է կուսակցության անցած ուղու վերաբերյալ ֆիլմ, որի ավարտից հետո կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեղեկացրել է, որ այդ ֆիլմը պատրաստվել […]
20:59 18.11.2018
Նոյեմբերի 17-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 22:15-ի սահմաններում Կապան քաղաքի բնակիչ, 35-ամյա Մհեր Ղահրամանյանը Երևան-Մեղրի Մ2 ավտոճանապարհի 380-րդ կմ հատվածում իր վարած Mercedes մակնիշի 40 FF 808 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Հայաստան-Իրան պետական սահմանի փշալարերին և գլխիվայր հայտնվել սահմանի հակառակ կողմում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով […]
20:26 18.11.2018
Երեկ երեկոյան Տավուշի մարզում մեքենա է հրդեհվել։ «Ղեկը աջ» նախաձեռնությունն այս առնչությամբ հայտարարություն է տարածել իր ֆեյսբուքյան էջում։ «ՀՀ կառավարությունը շարունակում է անտեսել «Ղեկը աջ» նախաձեռնության զգուշացումները, ինչի հետևանքով նմանատիպ դեպքերը անխուսափելի կդառնան…. Երեկ երեկոյան Տավուշի մարզում մեքենա է հրդեհվել, պատճառը վերասարքավորումն է (ղեկը փոխելը)։ Մեքենան դեպքից ժամեր առաջ էր վերասարքավորվել։ Կառավարությունը չպետք է թույլ […]
20:04 18.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնադ Թրամփը հերքել է խոսակցությունները, թե Միացյալ Նահանգների վարչակազմն օրինական ճանապարհներ է փնտրում իսլամական քարոզիչ և Էրդողանի հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին Անկարային հանձնելու համար։ «Ո՛չ, դա չի քննարկվում», – հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ Գյուլենի արտահանձնման մասին լուրերի վերաբերյալ հարցին ի պատասխան։ Բանն այն է, որ երեկ տեղեկություններ տարածվեցին, ըստ որոնց՝ Միացյալ Նահանգների նախագահն իրավական […]
19:43 18.11.2018
ԱՄՆ երկու գերատեսչություններ համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ ասվում է, որ իրենք համաձայնեցրել են արհեստական մսի արտադրության ու վաճառքի հիմնական սկզբունքները, բայց դրանք հանրային քննարկումների կդրվեն մինչև դեկտեմբերի 26-ը։ Ըստ հայտարության՝ արհեստական մսի վերաբերյալ առանձին օրենք ընդունելու կարիք չկա։ ԱՄՆ-ում արհեստական մսի արտադրություն դեռ չի սկսվել, սակայն այդ երկու գերատեսչությունները հետևելու են, որ առանձին բջիջներից մսի […]
19:21 18.11.2018
Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությունը` Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիրում Երևանում գտնվող Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությունը Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանի ու Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի ուղեկցությամբ այցելել է Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել հերոսամարտի 18 նահատակների հուշակոթողին և ծովակալ […]
19:09 18.11.2018
Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում սպանված արաբ լրագրող Ջեմալ Խաշըգջիի անդամահատված մարմինը Թուրքիայից կարող էին դուրս բերել ճամպրուկներով՝ դիվանագիտական բեռի անվան տակ։ Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ մեկնաբանելով այն տարբերակները, թե ինչպես կարող էր անհետանալ սպանված լրագրողի դին։ Ըստ պաշտոնյայի՝ հավանական է, որ նրա մարմինը մաս-մաս տեղավորվել է ճամպրուկների մեջ, որոնք […]
18:52 18.11.2018
Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Քաղաքապետ Հայկ Մարությանի հրավերով Երևանում գտնվող Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությունը Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի […]
18:34 18.11.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, ձնամաքրման աշխատանքներից հետո Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բացվել է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար: Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ձյան տեղումներն այս պահին դադարել են, և հավանականությունը մեծ է, որ օրվա ընթացքում ավտոճանապահը կբացվի նաև բեռնատարների համար։
18:31 18.11.2018
Ռուսաստանում բացահայտվել է մաքսանենգ ճանապարհով տանձի ներկրման խոշորագույն դեպք․ չնայած ՌԴ-ի կողմից հակաեվրոպական պատժամիջոցներին ու սահմանափակումներին՝ Բելգիայից ու Նիդեռլանդներից Ռուսաստան է արտահանվել 240 միլիոն եվրոյի տեղական տանձ։ Այդ ամենի մասին հայտնի է դարձել, երբ եվրոպական լրատվամիջոցներից մեկն ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ Ռուսաստանում վաճառվում է «Կոնֆերենցիա» տեսակի տանձ, որն արտադրվում է բացառապես վերոնշյալ […]
18:10 18.11.2018
Ադրբեջանի մայրաքաղաքում երեկ կազմակերպված ցույցերի մասնակիցներից ու կազմակերպիչներից 52-ին ձերբակալելուց հետո երկրի իրավապահներն ավելի ուշ բաց են թողել նրանցից 41-ին։ Մյուս 11-ին, որոնք եղել են հիմնական կազմակերպիչները, սպառնում է պատասխանատվություն։ 11 ձերբակալվածների թվում է նաև Ադրբեջանի սակավաթիվ ընդդիմադիր կուսակցություններից մեկի՝ «Ժողովրդական ճակատի» ղեկավար Ալի Քերիմլին։ Նրան ու մյուս ձերբակալվածներին, ըստ այսօր տարածված պաշտոնական հաղորդագրության, մեղսագրվում […]
17:57 18.11.2018
«Երբ ժողովուրդը գիտի, որ կա ապօրինի շինարարության օրինականացման հանձնաժողով, որ արդեն տարօրինակ հասկացություն է, բնականաբար, ժողովրդի մեջ լինում է այդ կասկածը, և երբ առանձնապես դրդում են, ասում են՝ ժամանակ մի՛ ծախսի, ձևակերպում, դիմում-բան, քաղաքապետարան … մոռացի, դու քո գործը արա, հետո մենք այդ ամենը կօրինականացնենք, այդտեղից է սկսվում ողբերգությունը», – ապօրինի շինարարության մասին իր այս […]
17:35 18.11.2018
Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում լրագրող Ջեմալ Խաշըգջիի սպանության մեջ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը մեղադրում է սաուդցի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանին։ ԿՀՎ հետաքննության արդյունքում պարզվել է, որ լրագրողին հյուպատոսարան է հրավիրել թագաժառանգի եղբայրը՝ ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանը։ Նա Խաշըգջիին վստահեցրել է, որ լրագրողի կյանքին վտանգ չի սպառնում։ Հայտնի չէ, թե թագաժառանգի եղբայրն իմացե՞լ է ծրագրվող սպանության […]
17:26 18.11.2018
Այսօր՝ նոյեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 12:50-ին Իսակովի պողոտայում Ոստիկանության զորքերի զորամասի հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչ, 46-ամյա Անաստաս Ջավարյանի վարած ВАЗ 21043 մակնիշի և Երևանի բնակիչ, 29-ամյա Կարեն Գևորգյանի վարած Samand մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: Բախման հետևանքով ավտոմեքենաները […]