TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

Արխիվ / Նոյեմբեր 2018

Վերջին 7 տարում Թուրքիայի քաղաքացիություն է ստացել 55 հազար սիրիացի փախստական

16:59 18.11.2018

Թուրքիայի խորհրդարանի՝ Անթալիայից ընտրված պատգամավոր Աթայ Ուլսուն հերքել է այն տեղեկությունները, թե Թուրքիա տեղափոխվելուց հետո քաղաքացիություն է ստացել 3,5 միլիոն սիրիացի փախստական։ Նա հայտարարել է, թե քաղաքացիություն ստացողները կազմել են բոլոր փախստականների ընդամենը 1 տոկոսը։ Իշխող կուսակցության անդամի վստահեցմամբ՝ քաղաքացիություն տրվել է 55 հազար սիրիացի փախստականի, որոնցից 20 հազարը եղել են երեխաներ։ Ընդ որում, ըստ […]

̰
Ոչ մի հուշարձան բարբարոսաբար չի՛ քանդվելու, վե՛րջ․ Մեսչյան

16:48 18.11.2018

«Ինչքան ժամանակ ես գլխավոր ճարտարապետ եմ, ոչ մի հուշարձան բարբարոսաբար չի՛ քանդվելու։ Առաջին հերթին նկատի ունեմ՝ վերանալը, որովհետև կառույցներ կան, որոնք, ցավոք սրտի, այնպիսի վիճակի մեջ են, որ պետք է մի մասն ապամոնտաժել, նորից հավաքել, բայց հուշարձանն իր արժեքային համակարգով կպահպանվի»,- այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ժամանակ հայտարարեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։ Նա բացահայտեց, որ […]

̰
Ադրբեջանն իր բողոքն է հայտնելու ԱՄՆ-ին՝ Բակո Սահակյանին մուտքի արտոնագիր տալու վերաբերյալ․ Ադրբեջանի ԱԳՆ

16:33 18.11.2018

Պաշտոնական Բաքուն պատրաստվում է բողոք հայտնել Միացյալ Նահանգներին, քանի որ վերջինս թույլ է տվել, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանն այցելի ԱՄՆ ու հանդիպումներ ունենա այնտեղ։ Այս մասին ասվում է  Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունում։ Այս քայլն ադրբեջանական կողմում մեկնաբանել են, թե ԱՄՆ-ն՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, պետք է թույլ […]

̰
ՀՀ ոստիկանության պատվիրակությունը Դուբայում մասնակցում է Ինտերպոլի 87-րդ Գլխավոր ասամբլեային

16:17 18.11.2018

Սույն թվականի նոյեմբերի 18-ից 21-ը Դուբայում (ԱՄԷ) անցկացվում է Ինտերպոլի 87-րդ Գլխավոր ասամբլեան, որի աշխատանքներին մասնակցում է ՀՀ ոստիկանության պատվիրակությունը՝ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ։ Նախատեսվում են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ Ինտերպոլի Գլխավոր քարտուղարի, ԻԻՀ, ԱՄԷ ՆԳ նախարարների և մի շարք այլ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ, որոնց ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության՝ թրաֆիքինգի, կազմակերպված հանցավորության […]

̰
Հրդեհ Բաղրամյան-Օրբելի խաչմերուկի շենքերից մեկում

16:02 18.11.2018

Նոյեմբերի 18-ին՝ ժամը 14:16-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի և Օրբելի փողոցի խաչմերուկի շենքերից մեկի 6-րդ հարկից կրակ է նկատվում: Հրդեհի բարդության «Բիս 1» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերն ու հոգեբանական […]

̰
Վերադարձե՛ք ձեր սահմաններին․ Մեսչյանը՝ կանաչ տարածքներ զավթած սրճարանների տերերին

15:47 18.11.2018

«Խնդրում եմ կանաչ տարածքներում բոլոր սրճարանների սեփականատերերին, որոնք դուրս են եկել իրենց սահմաններից և խոտի տարածքի վրա շարունակում են կազմակերպել իրենց բիզնեսը, խնդրում եմ՝ վերադարձե՛ք ձեր սահմաններին»,-«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ժամանակ այսպիսի կոչ արեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։ Նրա խոսքով՝ գարնաննժ իրենք կանաչապատ տարածքները մաքրելու աշխատանքներ են իրականցնելու, և լավ կլինի, որ սրճարանների սեփականատերերն ինքնուրույն […]

̰
Կարծում եք՝ խանդավառությա՞մբ ենք քանդում ապօրինի կառույցները․ Արթուր Մեսչյան

15:30 18.11.2018

«Խնդրում եմ՝ սիրելի՛ երևանցիներ, մի՛ արեք ապօրինի շինարարություն», – այս խոսքերով Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը դիմեց համաքաղաքացիներին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ժամանակ։ Ճարտարապետը բացատրեց, որ իրենք էլ են դժվարությամբ ընդունում որևէ մեկի կառուցածը քանդելու որոշումը։ Նա պնդեց, որ իրենք պատրաստ են ամեն ինչ անել՝ քաղաքացու շինարարությունը հեշտացնելու համար, բայց այդ ամենն օրինական իրականացնելու համար անհրաժեշտ է […]

̰
Հնդկաստանին պատուհասած ցիկլոնի պատճառով ավելի քան 30  մարդ է զոհվել

15:26 18.11.2018

Հնդկաստանի հարավային Թամիլ-Նադու նահանգին պատուհասած Գայա հզոր ցիկլոնի պատճառով առնվազն 33 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Այնտեղ գրանցվել են հեղեղումներ, շինությունների փլուզումներ և հոսանքահարման դեպքեր։ Ցիկլոնը հարվածել է նահանգի 6 շրջաններին։ Քամու արագությունը հասել է 90կմ/ժամի։ Ցիկլոնը տապալել է ավելի քան 100 հազար ծառ, շրջել 30 հազար էլեկտրասյուն։ Մոտ 10 հազար […]

̰
Հասկացել ենք՝ ինչ չպետք է անենք ոչ մի դեպքում․ Մեսչյանը՝ քաղաքաշինության ապագայի մասին

15:03 18.11.2018

Հայաստանում ավանդաբար երկու կառույցներ հակասության մեջ են լինում քաղաքաշինության և համայնքային ճարտարապետության հարցերում՝ Քաղաքաշինության պետական կոմիտեն՝ որպես քաղաքականություն որոշող, և համայնքային ճարտարապետության ղեկավարները։ «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ժամանակ այսպիսի միտք հայտնեց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյան։ Ապա պաշտոնյան իր ուրախությունը հայտնեց, որ հենց Արթուր Մեսչյանն է Երևանի գլխավոր ճարտարապետն, ու դրանով պայմանավորված՝ իրենց հակասություններն ավելի […]

̰
Մերիլին Մոնրոյի «Ոսկե գլոբուսն» աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 250 հազար դոլարով

14:59 18.11.2018

Մերիլին Մոնրոյի «Ոսկե գլոբուս» կինոմրցանակը Լոս Անջելեսում կազմակերպված աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 250 հազար դոլարով։ Julien’s Auctions աճուրդի տան տվյալներով՝ դա պատմության մեջ այդ մրցանակի նմուշի դիմաց ստացված ամենամեծ գումարն է։ Հանդիսատեսի սիրելիին արձանիկը հանձնվել էր 1961 թվականին՝ Արտասահմանյան մամուլի հոլիվուդյան ասոցիացիայի կողմից, հայտնում է ТАСС գործակալությունը։ Նոյեմբերի 16-17-ին կայացած աճուրդում իրացվել է նաև դերասանուհու՝ […]

̰
Ֆրանսիայում զանգվածային ցույցերի ընթացքում ավելի քան 400 մարդ է տուժել

14:39 18.11.2018

Վառելիքի գնի բարձրացման դեմ Ֆրանսիայում անցկացվող ցույցերի մասնակիցների թիվը գերազանցել է 280 հազարը։ Նրանք երկրի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակել՝ կաթվածահար անելով երթևեկությունը։ Նրանք, որպես տարբերակող նշան, կրել են դեղին բաճկոնակներ։ Երթևեկության կանոնների խախտումները, շտապող վարորդների ու նաև իրավապահների հետ բախումները հանգեցրել են նրան, որ ցույցերի ընթացքում գրանցվել է առնվազն 409 տուժող, որոնցից 28-ն իրավապահներ […]

̰
Յանուկովիչին Մոսկվայում հոսպիտալացրել են

14:30 18.11.2018

Ուկրաինայի նախկին նախագահ, Մայդանից հետո Ռուսաստանում հանգրվանած Վիկտոր Յանուկովիչն այսօր Մոսկվայում հոսպիտալացվել է։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նախկին նախագահը թենիս խաղալիս ծնկի ու ողնաշարի վնասվածքներ է ստացել։ Նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք՝ այնտեղ սահմանափակում մտցնելով այլ այցելուների համար։ Հիշեցնենք, որ Ուկրաինայում Յանուկովիչին քրեական պատասխանատվություն է սպառնում, ու չնայած պաշտոնական Կիևի պահանջներին՝ ռուսական կողմը չի արտահանձնում նրան։

̰
Արմեն Սարգսյանն Իտալիայում հանդիպել է նախագահ Սերջիո Մատարելլայի հետ

14:04 18.11.2018

Իտալիայում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ։ Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, նախագահ Մատարելլան ողջունել է Հայաստանի իր գործընկերոջ այցը Իտալիա, այնուհետև ջերմ ու անմիջական մթնոլորտում նախագահները քննարկել են հայ-իտալական կապերի առավել սերտացմանը վերաբերող հարցեր։ Նշվել է, որ բարձր […]

̰
Բերդավանցիները կրկին ճանապարհ են փակել

13:52 18.11.2018

Բերդավանի բնակիչներն այսօր կրկին փակել են հայ-վրացական միջպետական ճանապարհը: Նրանք պահանջում են վերադարձնել արդեն 4 ամիս Ադրբեջանում գերության մեջ գտնվող 34-ամյա Կարեն Ղազարյանին: Հաղորդվում է ճանապարհի տարբեր կողմերում մեքենաների կուտակումների մասին։ Այնտեղ են Տավուշի մարզպետը, Բերդավանի գյուղապետը։  

̰
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

13:40 18.11.2018

Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 18-ի ցերեկը, 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-23-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում` Նոյեմբերի 18-ի ցերեկը, 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-23-ը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են թույլ տեղումներ:

̰
Եթե Յուրային երկար թողնեինք դաշտում, ավելի շատ գոլ կխփեր. Արմեն Գյուլբուդաղյանց

13:21 18.11.2018

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հարցազրույց է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին: Մեր ընտրանու գլխավոր մարզիչը խոսել է Ջիբրալթարի հետ կայացած խաղից, ինչպես նաև կարծիք հայտնել Արթուր Քարտաշյանի և Ալեքսանդր Կարապետյանի մասին: Գյուլբուդաղյանցն անդրադարձել է նաև Հայաստանի հավաքականի պատմության մեջ առաջին պոկերը ձևակերպած Յուրա Մովսիսյանին:

̰
Արցախի գյուղական համայնքներում տուն կառուցելու համար նոր փոխառություն կտրվի

13:06 18.11.2018

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը  նոյեմբերի 17-ին այցելել է Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնք, որտեղ ծանոթացել է պետական և մասնավոր միջոցներով իրականացվող մի շարք ծրագրերի, ապա ենթաշրջանի համայնքների ղեկավարների հետ անցկացրել աշխատանքային խորհրդակցություն: Պետական նախարարը նախ եղել է ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ձեթի գործարանում, որտեղ սեփականատիրոջ ուղեկցությամբ ծանոթացել է արտադրական ընթացքին, գործարանում արտադրվող ռաֆինացված և […]

̰
ԱՄՆ-ում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակվա ինքնաթիռը վթարվել է․ կան զոհեր

12:41 18.11.2018

ԱՄՆ Տեխաս նահանգում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների ինքնաթիռը վթարվել է։ Ինքնաթիռում գտնված 2 անձինք զոհվել են։ Այս մասին հայտնում է Fox7 հեռուստաալիքը։ North American P-51 Mustang կործանիչը թռիչք է իրականացրել միջոցառման ժամանակ, որը նվիրված  է եղել Երկրորդ համաշխարհային պատերազմի ռազմական գործողություններին։ Դեպքը տեղի է ունեցել Ֆրեդերիկսբերգ քաղաքում։ Կործանիչն ընկել է ավտոկայանատեղիի վրա։ Վթարի պատճառները պարզվում […]

̰
Ֆրանսիայում անօթևանն աղաթթու է լցրել սրճարանի այցելուների վրա․ կան տուժածներ

12:22 18.11.2018

Մարսելում անօթևան կինն աղաթթու է լցրել սրճարանի այցելուների վրա։ Կա 6 տուժած։ Այս մասին հայտնում է France 3 հեռուստաալիքը։ Ոստիկանությունը ձերբակալել է կնոջը։ Նման արարքի շարժաթիռները հայտնի չեն։ Այդ շրջանում նրան ճանաչել են։ Հավանաբար նա հոգեկան խնդիրներ ունի։

̰
Ականատեսը՝ Լարսում տիրող իրավիճակի մասին

12:12 18.11.2018

Shantnews-ն ահազանգ է ստացել Լարսում տիրող իրավիճակին ծանոթ Արթուր Հունանյանից, ով տեղեկացրել է, որ սահմանի փակ լինելու պատճառով ստիպված է եղել վերադառնալ Վլադիկավկազ։ «Չորս օր է՝ հյուրանոցում եմ մնում, էս խեղճ ժողովուրդը մեղք են, կոտորվում են»,-ասել է մեր հայրենակիցը։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում […]

̰
«Nissan Tiida»-ն ամբողջությամբ այրվել է

11:46 18.11.2018

Նոյեմբերի 18-ին՝ ժամը 03:13-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Զորական գյուղում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:08-ին, մարվել՝ 04:14-ին: Ամբողջությամբ այրվել է «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

̰
Կալիֆոռնիայում անհետացել է ավելի քան 1200 մարդ

11:29 18.11.2018

Կալիֆոռնիայի հյուսիսում և հարավում անտառային հրդեհները դեռևս շարունակվում են։ Հրդեհի ընդգրկած մակերեսը գերազանցում է 57 հազար հեկտարը։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 79 մարդ։ Հրդեհի հետևանքով անհետ կորածների թիվը հասել է 1276-ի։ Այս մասին հայտնել է Բյութ շրջանի շերիֆ Կորի Հոնին, փոխանցում է CNN-ը։ Գրեթե բոլոր զոհերը հայտնաբերվել են Բյութ շրջանում, ևս 3-ը՝ նահանգի հարավում։ Անտառային […]

̰
Հրդեհ Գյումրիի ավտոլվացման կետերից մեկում. կա տուժած

11:14 18.11.2018

Նոյեմբերի 18-ին` ժամը 02:25-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մովսես Խորենացի փողոցում՝ գազալցակայանի մոտակայքում, այրվում է ավտոլվացման կետ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մարմաշենի խճուղու թիվ 2 հասցեում գտնվող գազալցակայանի մոտակա օժանդակ կառույցում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:04-ին, […]

̰
Հայաստանի հավաքականն առաջին մարզումն է անցկացրել Լիխտենշտեյնում

11:00 18.11.2018

Նոյեմբերի 17-ի առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Շվեյցարիայի Բադ Ռագաց քաղաք: Ազգային հավաքականը հանգրվանել է «Գրանդ Ռեզորթ» հյուրանոցում: Բադ Ռագացն ընտրվել է որպես ազգային հավաքականի հանգրվան, քանի որ այն գտնվում է Լիխտենշտեյնի մայրաքաղաք Վադուցից 10 րոպեի հեռավորության վրա: Երեկոյան Հայաստանի ընտրանին առաջին մարզումն է անցկացրել Լիխտենշտեյնի մայրաքաղաք Վադուցում: Եղանակային պայմաններն այստեղ այնքան էլ ֆուտբոլային […]

̰
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

10:44 18.11.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Միևնույն ժամանակ ԱԻՆ-ից հայտնում են, որ նոյեմբերի 18-ին՝ ժամը 10:20-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի […]

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին

10:27 18.11.2018

Նոյեմբերի 17-ին Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկ քաղաքում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ հայկական նորակառույց եկեղեցու օծման արարողությունը: Առավոտյան Նորին Սրբությունն ուղեկցությամբ Նովոսիբիրսկի նահանգապետ Անդրեյ Տրավնիկովի, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի և հայրապետական շքախմբի անդամների ժամանեց եկեղեցի, ուր ազգային տարազներով երիտասարդներ Ամենայն Հայոց […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

10:13 18.11.2018

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 18-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

̰
Մահվան ելքով վրաերթ Կոտայքի մարզում

09:58 18.11.2018

Նոյեմբերի 17-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի բնակիչ 54-ամյա Գագիկ Բաղդասարյանը գյուղի սկզբնամասում ՎԱԶ-2101 մակնիշի 42 LՍ 642 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել համագյուղացի 61-ամյա Մերուժան Մանուկյանին: Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը հեռացել է դեպքի վայրից: Փաստի առթիվ հարուցվել է […]

̰
Ջասթին Բիբերը հաստատել է ամուսնության մասին լուրերը

09:42 18.11.2018

Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը հաստատել է ամուսնության մասին լուրերը։ Նրա ընտրյալն է դարձել ամերիկացի սուպերմոդել և հեռոստահաղորդավարուհի Հեյլի Բոլդուինը՝ դերասան Ստիվեն Բոլդուինի կրտսեր դուստրը և Ալեք Բոլդուինի զարմուհին։ «Իմ կինը հիասքանչ է»,-Instagram-ում զետեղած լուսանկարը մեկնաբանել է Բիբերը՝ այդ կերպ հաստատելով ամուսնության վերաբերյալ շրջանառվող լուրերը։ Մոդելը փոխել է ազգանունը սոցցանցերի իր օգտահաշիվներում՝ դառնալով Հեյլի Բիբեր։ Հուլիսին […]

̰
ՀԱՊԿ-ի անդամները կասկածի տակ են դնում Հայաստանից գլխավոր քարտուղարի նշանակման արդյունավետությունը․ Սեմերիկով

09:35 18.11.2018

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովն անդրադարձել է կազմակերպության նոր քարտուղարի նշանակման հարցին։ Նրա խոսքով՝ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցում երկու մոտեցում կա` ռոտացիոն սկզբունքով կամ կրկին Հայաստանից, սակայն կազմակերպության շատ անդամներ կասկածի տակ են դնում երկրորդ տարբերակի արդյունավետությունը: Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: Վալերի Սեմերիկովի խոսքով՝ կառույցը հարցը կդիտարկի կառուցողական փոխհամագործակցության և […]

̰
BACK_TO_TOP