TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+28.09 oC

Արխիվ / Նոյեմբեր 2018

Մեյը Brexit-ի հարցով իր պլանի համար այլընտրանք չի տեսնում

09:18 18.11.2018

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը The Sun պարբերականի համար իր հոդվածում կարծիք է արտահայտել, որ ԵՄ կազմից երկրի դուրս գալու իր պլանի համար այլընտրանք չկա։ Վարչապետը նշել է, որ բանակցությունների «հազարավոր ժամերը» տարել են վճռորոշ քայլի, որի օգտին կողմ են քվեարկել բրիտանացիները հանրաքվեում։ Նա նաև հիշեցրել է, որ կողմերին հաջողվել է պայմանավորվել կառույցից դուրս գալու […]

̰
Մցխեթա-Կազբեգի-Լարս ավտոմայրուղում  հանգստյան օրերին վատ եղանակները կպահպանվեն

00:01 18.11.2018

Վրաստանի բնական ռեսուրսների նախարարության հաղորդմամբ՝ Միջազգային Մցխեթա-Կազբեգի-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածի մաքրման աշխատանքներն անհնարին են, քանի որ տարածքում սողանքավտանգ իրավիճակ է: Վտանգավոր է ոչ միայն երթևեկության վերականգնումն, այլև ծանր տեխնիկայի գործադրմամբ ճանապարհների մաքրման աշխատանքների վերսկսումը: Ըստ այդմ, տվյալ ճանապարհահատվածում ցանկացած գործողություն արգելված է: Sputnik-Georgia-ի տեղեկություններով, հանգստյան օրերին տարածաշրջանի լեռնային շրջաններում  կգրանցվի մինչև +5 աստիճան, ինչի հետևանքով […]

̰
Մի «մանիպուլիացիայի» հետքերով կամ ինչպես «արգելել» հանրությանն անհանգստանալ․ Արփինե Հովհաննիսյան

23:58 17.11.2018

Մի «մանիպուլիացիայի» հետքերով կամ ինչպես «արգելել» հանրությանն անհանգստանալ, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով իր մտահոգությունների առնչությամբ ոստիկանության տարածած պարզաբանմանը։ «Երեկ գրառում էի կատարել, որով հայտնել էի իմ անհանգստությունը հանցագործությունների աճի առումով: Ներկայացրել էի այս տարվա առաջին 8 ամսվա տվյալները` համեմատելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալների հետ: Քանի որ եղան […]

̰
Ինչպե՞ս լավ քնել և ժամանակին արթնանալ. խորհուրդներ բժշկից և հոգեբանից

23:55 17.11.2018

Մարդու օրգանիզմի ճիշտ կենսագործունեության համար քունն անփոխարինելի երևույթ է: Քնի ընթացքում վերականգնվում են մարդու օրգանիզմի բոլոր համակարգերը, իսկ քնի խանգարումները կարող են բազմաթիվ հիվանդությունների հանգեցնել: Եղանակի փոփոխության, սթրեսի և այլ պատճառներով պայմանավորված՝ հաճախ ունենում ենք քնի խանգարումներ: Նյարդաբան Հովհաննես Մանվելյանը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում ասաց, որ մարդն իր կյանքի 1/3-ը քնում է. «Առողջ քունը ապահովում է մեր […]

̰
Հնդկաստանում 6 զբոսաշրջիկ  է զոհվել ավտոբուսի և բեռնատարի բախումից

23:45 17.11.2018

Առնվազն 6 զբոսաշրջիկ է զոհվել և տասնյակ մարդիկ լուրջ վնասվածքներ են ստացել Հնդկաստանում ավտոբուսի և բեռնատարի ճակատային բախման հետևանքով, հաղորդում է NDTV-ն: Պատահարը տեղի է ունեցել Խուբլի- Դխարվադ քաղաքի (Կարնատակայի նահանգ) մոտակայքում: Աղբյուրի փոխանցմամբ՝ ավտոբուսը Մումբայից ուղևորվում էր դեպի Խամպի: Տուժողներին հասցրել են նահանգի բժշկական ինստիտուտի հիվանդանոց: Ոստիկանությունը դեպքի առթիվ քննություն է սկսել:   Bus collides […]

̰
Ճապոնացի երիտասարդ կինն ամերիկացի զինվորականի է սպանել

23:42 17.11.2018

Ճապոնիայի 27-ամյա բնակչուհին սպանել է ամերիկյան բանակի սերժանտին, որ ծառայություն է իրականացրել Յոկոտայում: Այս մասին հայտնում է Air Force Times-ը: Հաղորդվում է, որ 35-ամյա զինվորականի անշնչացած մարմինը հայտնաբերվել է այդ կնոջ տանը: Սպանության մեջ կասկածվող կինը հայտնել է, որ դանակով մի քանի հարված է հասցրել տղամարդուն այն բանից հետո, երբ նա առաջարկել է բաժանվել:

̰
Ռուսական լրատվամիջոցն անդրադարձել է հայազգի ռեկորդակրին

23:36 17.11.2018

Ռուսական РБК-ն անդրադարձել է արտասովոր հիշողությամբ օժտված հայազգի Սամվել Ղարիբյանին: «Մտավոր հատուկ վարժությունների միջոցով նա ընդունակությունները զարգացրել է այն աստիճանի, որ կարողանում է մեկ վայրկյանում հիշել ցանկացած տեսակի ինֆորմացիա: Ռեկորդներից մեկը Ղարիբյանը սահմանել է 1990 թվականին: Նա գրեթե առանց սխալվելու կրկնել է իրեն անծանոթ մոտ 2000 բառ՝ աշխարհի տասնյակ լեզուներով»,- գրված է հոդվածում: Աղբյուրը նաև […]

̰
1 տարի առաջ անհետացած ռազմական սուզանավը հայտնաբերվել է

23:29 17.11.2018

2017 թվականի նոյեմբեր ամսին անհետացած «Սան-Խոսան» ռազմական սուզանավը հայտնաբերվել է: Այս մասին հայտարարություն է տարածվել Արգենտինայի ռազմածովային ուժերի թվիթերյան էջում, հայտնում է РИА новости-ն: «Արգենտինայի պաշտպանության նախարարությունն ու ռազմածովային ուժերը հաղորդում են, Ocean Infinity ընկերության կողմից մշակված սարքավորման օգնությամբ իրականացվել են խորքային հետազոտություններ, որի արդյունքում հայտնաբերվել է «Սան-Խուան» սուզանավի գտնվելու վայրը»,- ասված է կառույցների տարածած […]

̰
Թող իրենք չխաբվեն այդ 81%-ով. Դավիթ Շահնազարյանը՝ Երևանի ավագանու ընտրությունների մասին

23:20 17.11.2018

«Նախ, մեր հասարակությունը հիմա խիստ բևեռացված է, և դա իշխանությունների գործունեության ոչ միայն արդյունքն է, այլև նպատակը: Հասարակության այն հատվածում, անկախ թե ինչ է արել վարչապետը, նրան պիտի ասեն կեցցես, նրա տեղակալը կոռուպցիոն սկանդալի մեջ է, բայց մարդիկ ասում են ոչինչ, նրան կարելի է»,- այս մասին «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդման տաղավարում ասել է քաղաքական պետական […]

̰
Ոստիկանները հայտնաբերել են Ձորաղբյուր, Պտղնի և Նուռնուս գյուղերի առանձնատներից գողություններ կատարած անձանց

23:08 17.11.2018

Նոյեմբերի 16-ի գիշերը, ժամը 3-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժնի Գառնիի բաժանմունքի ծառայողները, Ձորաղբյուր գյուղի ամառանոցային 50-րդ թաղամասում շրջագայություն կատարելիս, առանձնատներից մեկի մոտ կասկածելի ավտոմեքենա են նկատել: Քիչ անց, առանձնատան բակից մեքենային են մոտեցել երկու հոգի, որոնց ձեռքին պարկեր էին: Ոստիկաններին նկատելով՝ անհայտ անձինք դիմել են փախուստի: Ոստիկանները հետապնդել են, և Ձորաղբյուր գյուղի սկզբնամասում հաջողվել է […]

̰
ՀՀ վարչապետին ճանաչելով` կարող եմ ասել, որ նա այդ հարցերի պատասխանը կստանա․ Ալեն Սիմոնյանը՝ Բելառուսի ԱԳՆ-ի հայտարարության մասին

22:57 17.11.2018

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ հայտնելով, որ ծանոթացել է Բելառուսի ԱԳՆ-ի խոսնակի հայտարարությանը և կարող է ասել հետևյալը. «ՀՀ վարչապետը հստակ է արտահայտվել և նրա բարձրացրած հարցերը պետք է պարզաբանվեն անխուսափելիորեն: Ինչ վերաբերում է էթիկային եւ կոռեկտությանը, մեր գործընկերները շարունակում են դրանց կոպիտ ոտնահարումը, առայժմ գլխի չընկնելով, որ […]

̰
ԼՀԿ համամասնական ցուցակը ԱԺ 2018 արտահերթ ընտրություններում

22:44 17.11.2018

«Լուսավոր Հայաստան»-ը ներկայացրել է ԱԺ 2018 արտահերթ ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակը, որը ներկայացնում ենք ստորև․ 1. Մարուքյան Էդմոն Հրաչիկի ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր 2. Թանդիլյան Մանե Վանյայի ՀՀ աշխատանքի և առողջապահության նախկին նախարար 3․Բաբաջանյան Արման Շամիրի  «Սկիզբ մեդիա կենտրոն»-ի տնօրեն 4․ Գորգիսյան Գևորգ Սամվելի  ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր 5․ Սիմոնյան Տարոն Վարդանի  ԵՊՀ դոցենտ, «Ի ԷԼ ԷԼ գործընկերություն» ՓԲԸիրավաբանական գրասենյակի   գլխավոր տնօրեն 6․Խաչատրյան Արկադի Սանասարի Կենտրոնական Բանկի նախագահի խորհրդական 7․Սամսոնյան Անի Տաճատի Երևանի ավագանու ԼՈՒՅՍ խմբակցության անդամ 8․Բաբայան Հարություն  Վիլիկի «Վի Էյչ Էյչ»  ՍՊԸ հիմնադիր 9․Եղիազարյան Արմեն Էդիկի   Լոռու մարզի երիտասարդ տնտեսագետների ասոցիացիաՀԿ նախագահ,  «Պիրամիդա Կվինտ»ՍՊԸ՝ հիմնադիր 10. Կոստանյան Աննա Մայիսի ԼՀԿ Կառավարման խորհրդի անդամ 11․Սիմոնյան Կարեն Մանվելի ՀՀ Ազգային Ժողով, պատգամավորի օգնական 12․Գրիգորյան Սրբուհի Էդիկի Սիսիանի «Կանանց ռեսուրս կենտրոնի» ղեկավար 13․Ալեքսանյան Սարգիս Ռոբերտի  «Հորիզոն» ՍՊԸ ինժիներ 14․Մակարյան Մկրտիչ Մարատի «Նոր Բայազետ» ՍՊԸ՝ տնօրեն 15․Ղուկասյան Կարինե Նորիկի «Հույս Հայաստանի համար»  բարեգործական կլինիկա, ատամնաբույժ 16. Կակոսյան Լևոն Աշոտի «Ալմարի» ՍՊԸ հիմնադիր 17. Կարապետյան Արփի Ռուբենի «Կասկադ Քնսալթինգ» ՓԲԸ՝ գլխավոր տնօրեն, Հայաստանի մարդկային ռեսուրսների ասոցիացիայի նախագահ 18․Ղազարյան Վահրամ  Գրիգորի 19․Բարսեղյան Վարդան Սահակի «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ կառավարիչ 20. Բարսամյան Ներսես  Արմենի        21. Խաչատրյան Ռոբերտ Արսենի «Սանֆուդ» ՍՊԸ փոխտնօրեն 22. Կարապետյան Անահիտ Գագիկի Հայաստանի Մանուկներ հիմնադրամ 23․Գրիգորյան Շանթ Բաբկենի ԼՀԿ անդամ 24․ Գասպարյան Սաթիկ Ժորայի «Վահագն և Սամվել» ՍՊԸ տնօրեն, Սարատովիթռչնակոմբինատ, «Կուռնիկով» ՍՊԸ ֆինանսական տնօրեն […]

̰
1929 թվականի իշխանից էլ չի լինի. Սեյրան Մինասյան

22:36 17.11.2018

Ջրային էկոհամակարգերի մասնագետ Սեյրան Մինասյանն այսօր Սևանի հիմնախնդիրներին նվիրված գիտաժողովի ժամանակ ասել է, որ, օրինակ, 1929 թվականի Սևանի իշխանի  համն այսօր ապրողներն էլ կիմանա, թե ինչ բան է: Պատճառը լճի ջրի քիմիական բաղադրության փոփոխությունն է. «Եղել է ֆոսֆոր, չի եղել ազոտ: Ազոտի, ֆոսֆորի, ածխածնի որոշակի հարաբերակցություն պետք է լինի, որպեսզի կեսաբանական օրգանիզմ առաջանա: Էդ ունիկալությունն այլևս չի […]

̰
Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Շվեյցարիա

22:25 17.11.2018

Նոյեմբերի 17-ի առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Շվեյցարիա: Մեր թիմն ավտոբուսով ուղևորվեց Իսպանիայի Մալագա քաղաք, այնտեղից մեկնեց Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաք, որտեղից էլ ավտոբուսով՝ Շվեյցարիայի Բադ Ռագաց քաղաք: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։ Ազգային հավաքականը հանգրվանել է «Գրանդ Ռեզորթ» հյուրանոցում: Բադ Ռագացն ընտրվել է՝ որպես ազգային հավաքականի հանգրվան, քանի որ այն գտնվում է Լիխտենշտեյնի մայրաքաղաք […]

̰
Նախարարն այցելել է Լարսում խցանման մեջ հայտնված վարորդներին

22:18 17.11.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել այն մասին, որ Լարսում առաջացած խնդրի վերաբերյալ խոսել է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանի հետ։ «Նոր խոսեցի Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանի հետ: Լարսում առաջացած խնդրով դիմել է Հս.Օսեթիայի իշխանություններին, մասնավորապես ԱԻՆ և Առողջապահության նախարարություններ: Առողջապահության […]

̰
̰
Հին «բոլշևիկյան բլեֆներից» է, թե Սևանա լիճը խմելու ջրի պաշար է. Սեյրան Մինասյան

22:05 17.11.2018

Սևանի խնդիրներին նվիրված գիտաժողովի ժամանակ  ջրային էկոհամակարգերի մասնագետ Սեյրան Մինասյանն անդրադարձել է այն արտահայտությանը, թե Սևանա լիճը խմելու ջրի մեծ պաշար է. «Ես  առաջարկում եմ, որ Սևանա լճի մասին մենք այլևս չխոսենք, որպես խմելու ջրի, դա հին «բոլշևիկյան բլեֆներից» մեկն է եղել, որի տերմինոլոգիան շարունակում ենք օգտագործել: Մարդու՝ խմելու համար նախատեսված ջրի որակի նորմերով եթե նայենք, […]

̰
Ներկերի արտադրություն Հայաստանի կույրերի միավորման Գյումրու ուսումնաարտադրական կենտրոնում

21:51 17.11.2018

Երկար տարիների պարապուրդից հետո շատ  փոքր ծավալներով սկսել է աշխատել Հայաստանի կույրերի միավորման Գյումրու ուսումնաարտադրական կենտրոնը: Նախկինում ստվարաթղթերի արտադրություն ունեին, այն փակվեց: Այժմ  նոր, բայց այլ պրոֆիլի աշխատանք են սկսել: Ներկանյութեր են արտադրում: Բնական հումքով, առանց քիմիական բաղադրության գուաշները, ջրաներկերը, յուղաներկերն ու ակրիլները գեղանկարչության մեջ կիրառելու հեռանկար ունեն։ Փոքր սենյակում, քիչ  ծավալներով նկարչական ներկերի արտադրությունը […]

̰
Սևանա լճում ճահճացնող ծծումբ է հայտնաբերվել

21:38 17.11.2018

Սևանի խնդիրներին նվիրված գիտաժողովի ժամանակ ջրային էկոհամակարգերի մասնագետ Սեյրան Մինասյանն ասել է, որ հետազոտությունների արդյունքում Սևանա լճի հատակին լճի համար վտանգավոր ծծումբ են հայտնաբերել։ «Հոկտեմբերի 15-ից 18-ը վերցրած երեք նմուշում, հատակային նստվածքներում հայտնաբերել ենք էլեմենտար ծծումբ, որը տիկին Բաբայանն ասաց, որ էֆտրոֆացման բացահայտ ինդիգատր է: Խառնվեցինք իրար, զանգեցինք տարբեր մասնագետների, մոտավորապես էդ տիպի բաներ էին ասում, բայց […]

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է ՌԴ Նովոսիբիրսկի մարզ

21:26 17.11.2018

Նոյեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի  հրավերով մեկնեց Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկ քաղաք` հանդիսապետելու նորակառույց հայկական եկեղեցու օծման արարողությունը: Այցի ընթացքում Նորին Սրբությանն ուղեկցում էին Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, Վեհափառի գավազանակիր Հոգեշնորհ Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը, Մայր Աթոռի Տեղեկատվական […]

̰
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

21:15 17.11.2018

Հանրապետության տարածքում նոյեմբերի 22-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 18-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով: Երևան քաղաքում նոյեմբերի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ստորև ներկայացված է Հայաստանի ինտերակտիվ քարտեզը, որի վրա կարող եք տեսնել առաջիկա օրերին կանխատեսվող ջերմաստիճանը, տեղումները, քամու […]

̰
Հայաստանը ջրառա՞տ է, թե՞ ոչ. կարծիքները տարբեր են

21:03 17.11.2018

Այսօր Սևանա լճին նվիրված գիտաժողովի ժամանակ քննարկման թեմա է դարձել նաև այն հարցը, թե արդյո՞ք կարելի է Հայաստանը ջրաշատ երկիր անվանել. «Հայաստանը՝ մեկ շնչին հասնող ավելի պակաս ջուր ունի, քան մնացած բոլոր հանրապետությունները: Ինձ թվում է՝ Հայաստանը ջրառատ երկիր ասելով ոչինչ չենք շահում: Միանշանակ պետք է կառավարումը ուժեղացնենք, պետք է արդյունավետ դարձնենք: Եկեք չասենք, որ […]

̰
«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները հերթական բողոքի ակցիան են իրականացրել

20:53 17.11.2018

Սուրբ Աննա եկեղեցու մոտ այսօր՝ նոյեմբերի 17-ին, հերթական ակցիան են անցակցրել «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջողները հայտարարել են, որ շարունակելու են բողոքի երթեր կազմակերպել տարբեր քաղաքներում: Այսօրվա սակավամարդ ակցիան ավարտվել է քայլերթով մայրաքաղաքի փողոցներում:  

̰
Հայաստանում ավելի շատ ջուր օգտագործվում է ձկնաբուծության, քան ոռոգման համար

20:40 17.11.2018

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանն այսօր SHANTNEWS.am-ի հետ խոսել է ՀՀ ջրային ռեսուրսներից և ասել, որ դրանց ճիշտ օգտագործումը կարող է եկամուտ բերել Հայաստանին: Մարկոսյանն առաջարկել է արտահանել ջուրը՝ հարևան երկիր ուղղակի բաց թողնելու փոխարեն: Հիշեցնենք, որ դեռ տարիներ առաջ է ՀՀ նախագահին կից Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանն ասել, որ  տարեկան միջին կտրվածքով, Հայաստանում […]

̰
Ավտոմեքենան բախվել է բենզալցակայանին. կան տուժածներ

20:27 17.11.2018

Նոյեմբերի 17-ին` ժամը 12:51-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունի թանգարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է բենզալցակայանին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, վրաերթի ենթարկել «Nissan […]

̰
Տնտեսագետն առաջարկում է Սևանա լճի խնդիրները լուծել` հայկական ջուրն արտահանելով

20:14 17.11.2018

Սևանի հիմնախնդիրներին նվիրված գիտաժողովի ժամանակ այսօր ասվել է, որ լճի խնդիրներին համակարգային լուծում տալու համար 1.5, 1.7 մլդ դոլար գումար է անհրաժեշտ: Գիտաժողովի 4 զեկուցողներից մեկը տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանն է, որ գիտի, թե որտեղից է հնարավոր այդքան գումար գտնել. «Ելներով այն համգամանքից, որ մենք մյուս երկրների համեմատությամբ տարածաշրջանում ունենք թե՜ բացարձակ, թե՜ համեմատական առավելություն, գտնվում […]

̰
Սարալանջի փողոցի մի հատված ժամանակավորապես փակ կլինի

20:00 17.11.2018

Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ մաքրման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 18-ին՝ ժ. 12:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում, փակ կլինի Երևան քաղաքի Սարալանջի փողոցը` Արմենակյան փողոցից մինչև Լիսինյան-Գլինկա փողոցների խաչմերուկը: Երևանի քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը՝ պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար։

̰
Կիլոգրամն այլևս նախկինը չէ. գիտնականները փոխել են դրա չափման ձևը

19:50 17.11.2018

Երբևէ հարցրե՞լ եք Ձեզ՝ ինչի՞ն է հավասար մեկ կիլոգրամը։ Ինչի՞ հետ համեմատել գնվող երշիկը, լոլիկը, շաքարավազը, որ այն իդեալական 1 կգ լինի։ Շուկայում, խանութում այդ մթերքները համեմատում են իրենց կշռաքարերի կամ էլեկտրական կշեռքի «հիշողության» մեջ գրանցված չափանիշի հետ։ Իսկ ինչի՞ հետ են են համեմատում դրանք։ Մինչև վերջերս համեմատում էին Փարիզում պահվող մեկ կիլոգրամի էտալոնի՝ անվտանգության […]

̰
Մեգան Մարքլի ընկերուհին պատմել է իր և Մեգանի ծանոթության մասին

19:41 17.11.2018

Ամերիկացի երգչուհի ու դերասանուհի Մենդի Մուրը հետաքրքիր պատմություն է պատմել իր և Մեգան Մարքլի մասին: Այս մասին հայտնում Fox News-ը: Նշվում է, որ հարցազրույցներից մեկի ժամանակ Մենդի Մուրին ցույց են տվել 2006 թվականի լուսանկար, որում հայտնի մարդիկ կան, այդ թվում՝ նաև Մեգան Մարքլը: Դերասանուհին շատ է զարմացել այդ հին լուսանկարը տեսնելով և պատմել է իր և […]

̰
Քաղաքացու տնից կատարված գողության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

19:30 17.11.2018

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քաղաքացու տնից կատարված գողության դեպքի առթիվ: Այս մասին հաղորդում են ՀՀ քննչական կոմիտեից: 2018թ. նոյեմբերի 14-ին Երևան քաղաքի Նորքի Այգիներ թաղամասի բնակչից հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրն իրենց տանից հափշտակել են իր կնոջ ոսկյա […]

̰
BACK_TO_TOP