12:31 16.11.2018
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 15-ին հանդիպել է Իտալիայի կառուցապատող ընկերությունների ազգային ասոցիացիայի (ANCE) ղեկավարության հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ասոցիացիայի կողմից Հայաստանում գործունեություն ծավալելու հնարավորությունները: Նախագահ Սարգսյանն առաջարկել է դիտարկել Գյումրիի հին շինությունների վերականգնման հնարավորությունները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ասոցիացիայի ներկայացուցիչներն առաջիկայում կայցելեն Հայաստան՝ տեղում ծանոթանալու գործարար ու ներդրումային միջավայրին, փոխգործակցության հնարավորություններին […]
12:25 16.11.2018
Պետական միջոցներ ստանալու համար ՀԿ-ների համար հնարավորությունները շատ փոքր են: Այս մասին Երևանում այսօր հայտարարել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Կլեման Նյալեցոսի Վուլեն` նշելով, որ ՀՀ-ն պարտավորություն ունի միջազգային հանրության առաջ` ապահովել պետական միջոցների հասանելիություն ՀԿ-ների համար: Միաժամանակ, Կլեման Նյալեցոսի Վուլեն մտահոգություն է հայտնել, որ սահմանափակ հնարավորություններ ունեն փոքրամասնություններին ներկայացնող ՀԿ-ները: Մասնավորապես, ՀՀ-ում դժվարություններ ունեն կրոնական […]
12:21 16.11.2018
Յուրաքանչյուր պահի, երբ համայնքը բողոք է արտահայտում, կառավարությունը պետք է հասկանա, թե դա ինչքանով է իրավացի: Այսօր, անդրադառնալով Ամուլսարի հանքավայրի շուրջ առաջացած խնդրին, հայտարարել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Կլեման Նյալեցոսի Վուլեն: ՄԱԿ-ի պաշտոնյայի խոսքով՝ Ամուլսարի դեպքում մի կողմից կա համայնքի դժգոհություն, սակայն մյուս կողմից կա բիզնեսի շահ, և պետք է հասկանալ, թե որ կողմն է ավելի […]
12:20 16.11.2018
Երևանում ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Կլեման Նյալեցոսի Վուլեն այսօր հայտարարել է, որ միջազգային հանրությունը ուշադրությամբ հետևում է դեկտեմբերի 9-ին Հայաստանում սպասվող խորհրդարանական արտահերթ ընտրությանը, հույս ունի, որ դա լինելու է ՀՀ պատմության մեջ ամենաազատ ընտրությունը, ինչը իշխանությանը կտա մեծ լեգիտիմություն: «Իմ այցի ավարտին պետք է նշեմ, որ նախնական գնահատականներով՝ ՀՀ-ն դրական գնահատական է ստանում հեղափոխությունից հետո ստանձնած […]
12:17 16.11.2018
Առաջիկայում Երևանում ծրագրում են էլեկտրական ինքնագլորների ու սկուտերների վարձակալման ծառայություն գործարկել: Նախատեսվում է այդ ծրագիրն իրականացնել մինչև այս տարվա վերջ: Ըստ ծրագրի՝ Երևանում նախատեսված է վարձակալության հանձնել 100 ինքնագլոր: Վարձակալման արժեքի մասին տեղեկություններ չկան: Նշվում է, որ 2019-ին համանման ծրագիր կիրականացվի նաև Իսրայելում ու Կիպրոսում: Նշենք, որ այս տարվա մայիսին էլեկտրական ինքնագլորների վարձույթով շահագործման ծրագիր էր գործարկվել […]
12:12 16.11.2018
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Ստեփանավան քաղաքում կատարված մի շարք բնակարանային գողությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Մեղադրանք է առաջադրվել երկու անձի: Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ երիտասարդները 2018թ. մարտ-ապրիլ ամիսներին, նախնական համաձայնությամբ, Ստեփանավան քաղաքի մի քանի տներից հափշտակել են տարբեր կենցաղային իրեր, բջջային հեռախոսներ, հեռուստացույց, համակարգիչ, որոնց մի […]
12:09 16.11.2018
Երևանում է ՄԱԿ-ի խաղաղ հավաքների և միություններ կազմելու իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Կլեման Նյալեցոսի Վուլեն` մեր երկրում մարդու իրավունքների վիճակն ուսումնասիրելու համար: ՄԱԿ-ի գրասենյակում այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտարարել է, որ զրուցել է ՀՀ երեք մարզերի ղեկավարների, բնակիչների, ՀՀ քաղաքական իշխանության ներկայացուցիչների հետ: «Այս տարվա սկզբին հայ ժողովուրդը որոշեց խաղաղ հավաքների միջոցով հասնել իշխանության […]
12:07 16.11.2018
Այսօր Գյումրիի թիվ 18 միջնակարգ դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները դասադուլ են հայտարարել: Պատճառը դպրոցում ջեռուցման բացակայությունն է: Կաթսայատանը վթար է տեղի ունեցել, շմոլ գազի արտահոսք կա, ինչը վերացնել չեն կարողանում: 2000 թվականին վերանորոգումից հետո կաթսայատունը թերություններով է շահագործվել: Ըստ դպրոցի տնօրենի՝ իրենց նոր կաթսայատուն է պետք: Այս նպատակով Գյումրիի քաղաքապետարանն ավագանու որոշմամբ 18 մլն դրամ […]
12:06 16.11.2018
Պաշտոնաթող գեներալ, պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Արթուր Աղաբեկյանը պատասխանել է իր հասցեին հնչած քննադատություններին։ Աղաբեկյանը մինչ այս քննադատել էր Հայաստանի իշխանությունների որոշումը կործանիչ ինքնաթիռներ գնելու վերաբերյալ՝ համարելով, որ այդ ինքնաթիռներն անելիք չունեն տեղական ռազմական թատերաբեմում։ Ֆեյսբուքյան նոր գրառման մեջ Աղաբեկյանը դժգոհություն է հայտնում իր հասցեին հնչող քննադատության ցածր որակից․ «Իմ հայտնած տեսակետը ՀՀ ԶՈՒ կործանիչ ավիացիա […]
12:04 16.11.2018
Միացյալ Նահանգների նախագահն իրավական ուղիներ է փնտրում ԱՄՆ-ում բնակվող ու Թուրքիայի նախագահի գլխավոր հակառակորդը համարվող Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիային արտահանձնելու համար։ Դոնալդ Թրամփը ենթակա կառույցներին հրահանգել է գտնել այդպիսի տարբերակ։ Այս մասին հայտնել է ամերիկյան մամուլը՝ հղում անելով անանուն աղբյուրների։ Գյուլենը, որ կրոնական գործիչ է ու հիմնականում Թուրքիայի սահմաններից դուրս գործող ամբողջ շարժման առաջնորդ, նախկինում աջակցել […]
11:59 16.11.2018
ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Կլեման Նյալեցոսի Վուլեն լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր հայտարարել է, որ ՀՀ պետական կառավարման համակարգում կանանց մասնակցությունը դեռևս մնում է շատ փոքր: Կլեման Նյալեցոսի Վուլեն կոչ է արել ՀՀ իշխանությանը քայլեր ձեռնարկել, որպեսզի կանայք ավելի շատ ներկայացված լինեն խորհրդարանում, ՏԻՄ և պետական կառավարման մյուս ոլորտներում:
11:53 16.11.2018
WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժին մեղադրանք են առաջադրել: Այս մասին գրում է The Washington Post-ը: Հաղորդվում է, որ Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը չէր ծրագրել Ասանժի նկատմամբ առաջադրված մեղադրանքի մասին բարձրաձայնել, այնինչ դատախազի օգնականը խոսել է դրա մասին՝ ծառայողական փաստաթղթերից մեկում հիշատակելով գաղտնի առաջադրված մեղադրանքը պահպանելու անհրաժեշտությունը: Նշվում է, որ Ասանժի դեմ հարուցված գործը կարող է էական […]
11:50 16.11.2018
Այսօր խորհրդարանում քվեարկության է դրվել «Հավաքների ազատության մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Նախագիծը մի քանի անգամ է քվեարկության դրվել: Ամեն դեպքում՝ որոշումը չի ընդունվել, ինչից հետո ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը զայրացել է, որ «Հայկը չի կարող պարտվել Բելին» և հեռացել խորհրդարանից: Իսկ «Ելք» խմբակցության պատգամավորներն ասել են, որ […]
11:47 16.11.2018
Թուրքիայում ավարտվել է Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով հետաքննությունը։ Հետաքննության շրջանակներում Անկարայի Հանրապետական դատախազության ահաբեկչության դեմ պայքարի բյուրոն եկել է այն եզրակացության, որ ռուս դեսպանի սպանության կազմակերպման գործում թիվ մեկ մեղադրյալը իսլամական քարոզիչ, ամերիկաբնակ, միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենն է։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Այժմ մեղադրական եզրակացությունը կներկայացվի Անկարայի հանրապետական գլխավոր դատախազի վավերացմանը: […]
11:32 16.11.2018
Թբիլիսիում հայտնվել են նախընտրական պաստառներ, որոնցում պատկերված է իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և նախագահ, նախկին վարչապետ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլին: Քաղաքի փողոցներում տեղադրված վահանակների պաստառները մեծ տարածում են գտել նաև սոցիալական ցանցերում: Այս մասին հայտնում է aliq.ge-ն: Իսկ «Վրացական երազանք»-ի աջակցությունը վայելող նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի նոր կարգախոսն է՝ «Սկզբունքային ընտրություն»: Հավելենք, որ նման պաստառներ տարածվել […]
11:28 16.11.2018
Այսօր խորհդարանում փորձել են քվեարկել և ընդունել ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանի, Միհրան Հակոբյանի կողմից ներկայացված «Վիճակախաղերի մասին ՀՀ օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և կից ներկայացված օրինագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Մինչ քվեարկությունը ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա […]
11:27 16.11.2018
Համացանցի սանկտպետերբուրգցի օգտատերը տեսանյութ է հրապարակել, որում իր կատուն վրացական երգեր է երգում: «Երբ քո կատուն սովորել է մի քանի վրացական երգ ու որոշել է դրանք կատարել»,- տեսանյութին կից գրել է կատվի տերը՝ Յուրի Մերեժկոն: Տեսանյութն ավելի քան 10 հազար դիտման և բազմաթիվ դրական արձագանքների է արժանացել: Когда твой кот выучил пару грузинских песен и […]
11:23 16.11.2018
ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Արցախի հերոս, Ապրիլյան պատերազմի նահատակ Ռոբերտ Աբաջյանի ծննդյան կապակցությամբ. «Հերոս բառը աջուձախ մի շռայլեք, հերոսները հատուկենտ են։ Ծնունդդ շնորհավոր, հերոս։ Դրածդ կնիքը անխախտ պիտի մնա․ Էս դիրքը հանձնողի…»:
11:19 16.11.2018
Կանադայում Provincial Airlines ավիաընկերության ուղևորատար Bombardier DHC-8 ինքնաթիռը վայրէջք է կատարել առանց առջևի շասսիի, հաղորդում է CTV-ն: Դեպքը տեղի է ունեցել Ստիվենվիլի օդանավակայանում: Օդանավում եղել է 47 ուղևոր և անձնակազմի 4 անդամ: Օդաչուի հնարամտության շնորհիվ ոչ ոք չի տուժել: Դեպքը հետաքննում է Կանադայի տրանսպորտի գծով անվտանգության խորհուրդը:
11:09 16.11.2018
Նոյեմբերի 15-ին` ժամը 09:17-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի 1-ին փողոցի տներից մեկի տանիքից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:25-ին, մարվել՝ 10:50-ին: Այրվել են տան ննջասենյակի փայտյա հատակը՝ ամբողջությամբ (մոտ 20 քմ), գույքը՝ մասամբ, առաստաղը ջերմահարվել է: Հրդեհի […]
11:05 16.11.2018
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահոսքի վտանգի պատճառով փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
11:02 16.11.2018
2018թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ահազանգերը գրանցելու և հաշվառելու, հաղորդումների քննարկման և դրանց հիման վրա նախապատրաստվող նյութերի ու հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի հրամանով դատախազության համակարգում ստեղծվել է աշխատանքային խումբ: Խմբի […]
10:42 16.11.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի, Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձնախառն անձրև է տեղում: Սպիտակում և Լոռիում թույլ ձյուն է: Դիլիջանի ոլորաններում և Մարալիկի հատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100մ: Խիտ մառախուղի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: […]
10:31 16.11.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 15-ին Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսահայ միությունների համակարգող խորհրդի համանախագահության հետ։ Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, արծարծվել են Արցախ-Ֆրանսիա կապերին, ներքին և արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: Նախագահը երախտագիտություն է հայտնել Ֆրանսահայ միությունների համակարգող խորհրդին Արցախին հատուկ ուշադրություն դարձնելու համար՝ հույս հայտնելով, որ համագործակցության […]
10:29 16.11.2018
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 30-ամյա տղամարդուն: Վերջինս կալանավորվել է: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2018թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը 09:05-ին բժշկական կենտրոնից Ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել առ այն, որ շտապօգնության 44-րդ խումբը, պոլիտրավմա ախտորոշմամբ, իրենց մոտ […]
10:15 16.11.2018
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ակնարկել է, որ թույլ չի տալու Brexit-ի հարցով կրկնակի հանրաքվե: Նա ասել է, որ չի վախենում հրաժարականից, Brexit-ի հարցում հաստատակամ է: Հայտարարությունը նա արել է, ի պատասխան այն հարցի, թե ի՞նչ կանի, եթե առաջիկա օրերին նրան անվստահություն հայտնեն՝ Brexit-ի հարցով տարաձայնությունների հետ կապված: Հիշեցնենք, որ Brexit-ի նախագծին Մեյի կաբինետի նախարարների մի […]
10:00 16.11.2018
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 00:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Դժվարանցանելի են Սպիտակի ոլորանները և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը: Լոռու մարզում առկա են տեղումներ ձյան տեսքով: Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
09:41 16.11.2018
Նոյեմբերի 15-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:45-ի սահմաններում Եղվարդի խճուղում՝ Օդալեն ռեստորանային համալիրի հարևանությամբ, Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ, 56-ամյա Վարդանիկ Ասատրյանը իր վարած Volkswagen Golf մակնիշի 35 MX 359 համարանիշի ավտոմեքենայով բախվել է բաժանարար բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, […]
09:27 16.11.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 16-ին՝ ժամը 10։00-22։00-ն, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Արագածոտնի մարզ՝ Ոսկեվազ, Ոսկեհատ, Օշական գյուղեր, Արմավիրի մարզ՝ Լեռնամերձ, Ամբերդ, Դողս, Աղավնատուն, Արագած, Ծաղկալանջ, Այգեշատ, Դաշտ, Բանավան, Այգեկ, Բաղրամյան, Նորակերտ Շահումյան գյուղեր և Շահումյան թռչնաֆաբրիկա:
09:13 16.11.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 16-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-14։00 Նոր-Նորքի 6-րդ զանգ.՝ Շոպրոնի 2-րդ նրբ. 3-8 և 3-րդ նրբ. 8 շենքերը, Լյուքսեմբուրգի փ. 10 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 10։00-16։00 Տիգրան Մեծի պող. 31Ա, 33 շենքերը, Տիգրան Մեծի նրբ. 6, […]