14:56 16.11.2018
Ադրբեջանում Իսրայելի նոր դեսպան է նշանակվել Ջորջ Դիքը։ Նա կադրային դիվանագետ է, ազգությամբ՝ արաբ, կրոնով՝ քրիստոնյա, երկու մասնագիտություններով՝ իրավաբան և դիվանագետ։ Նա Իսրայելի առաջին դեսպանն է, որ արաբական ծագում ունի։ Մինչ այս Դիքը իր 10-ամյա կարիերայի ընթացքում դիվանագիտական ծառայություն է անցկացրել նաև Նիգերիայում ու Նորվեգիայում՝ որպես փոխդեսպան։
14:46 16.11.2018
SHANTNEWS.am-ն արդեն հաղորդել է, որ այսօր խորհրդարանում նիստի մեկնարկից կարճ ժամանակ անց ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը բոլոր պատգամավորներին մի քանի անգամ դահլիճ է հրավիրել, հորդորել պատգամավորներին դահլիճ գալ, ապահովել քվորում մի շարք նախագծերի քվեարկության համար: Բանն այն է, որ այսօր առավոտյան քվորում չկար: Գրանցվել էր ընդամենը 47 պատգամավոր: «50 մարդ է նստած, 53 գոնե պետք […]
14:41 16.11.2018
Նոյեմբերի 12-ին Ադրբեջանում մեկնարկել են խոշոր հրամանատարաշտաբային զորավարժություններ՝ բոլոր մակարդակներում հրամանատարական կազմի գործողությունների ստուգման ու համագործակցության մշակման համար։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը։ Առաջին անգամ հարևան երկրում կիրառվում են նաև տիեզերական տեխնոլոգիաներ (Ադրբեջանն այժմ երկու արհեստական արբանյակ ունի տիեզերքում)։ Դրանցում ներգրավված են ադրբեջանական բանակի զորատեսակներ, ինչպես նաև հատուկ նշանակության զորքեր։ Նոյեմբերի 12-ին զորավարժություններին […]
14:33 16.11.2018
«Համաներումը չպետք է ՔԿՀ-ների մեխանիկական բեռնաթափման նպատակ հետապնդի: Համաներման մասին այս պատկերացումները, կարծում եմ, ոչ ճիշտ է նաև այն պատճառով, որ մենք տարիների ընթացքում ճիշտ սկզբունքներով չենք առաջնորդվել ազատությունից զրկված մարդկանց հարցերում: Նրանց նկատմամբ պետք է գործի վստահության կանխավարկածը»,- նոյեմբերի 16-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նրա խոսքերով՝ դատապարտյալների հետ […]
14:23 16.11.2018
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանից SHANTNEWS.am-ը հետաքրքրվեց` հաշվի առնելով, որ «Իմ քայլը» դաշինքն արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «Նիկոլ, վարչապետ» կարգախոսով, հնարավո՞ր է` իրենց կարգախոսում էլ ներառվի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անունը: «Թե այլ քաղաքական ուժերն ինչ ձևակերպումներով են հանդես գալիս, մենք չենք մեկնաբանում, դա իրենց իրավունքն է: Այն կարգախոսը, որ կընտրենք առաջիկա ընտրություններում […]
14:18 16.11.2018
«Մենք միջազգային կառույցներին ներկայացրել ենք փաստաթղթեր, որ Կարեն Ղազարյանը քաղաքացիական անձ է, երբևէ չի ծառայել Զինված ուժերում և նաև ունի հոգեկան առողջության խնդիրներ»,- այս մասին նոյեմբերի 16-ին լրագրողներին ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Արման Թաթոյանը նաև տեղեկացրեց, որ Կարեն Ղազարյանի՝ Ադրբեջանի կողմից գերեվարվելուց անմիջապես հետո իրենք ներգրավվել են գործընթացում հենց Կարեն Ղազարյանի ծնողների […]
14:16 16.11.2018
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանից SHANTNEWS.am-ը հետաքրքրվեց` ի՞նչն է պատճառը, որ ԲՀԿ-ական գործող պատգամավորների մի մասն ընտրական ցուցակում ներառված չէ, պատգամավորները չե՞ն արդարացրել իրենց: «Հարցի բովանդակությունը մի՛ փնտրեք արդարացնելու կամ չարդարացնելու մեջ, մենք քաղաքական դաշտում ենք, և քաղաքական իրողություններ կան, իրավիճակ է: Մենք հարգում ենք բոլոր թիմակիցների առաջնահերթ կարծիքը և քաղխորհրդի որոշումը, այդ դրդապատճառներն […]
14:10 16.11.2018
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավարտվել է իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Մեղադրանք է առաջադրվել Արարատի մարզի բնակչին: 2018թ. օգոստոսի 3-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչը՝ ծնված 1979 թվականին, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող թվով հինգ ոստիկանների նկատմամբ հնչեցրել է բռնություն գործադրելու սպառնալիքներ՝ կապված իրենց ծառայողական […]
14:03 16.11.2018
Ամենայն Հայոց կաթողիկոսի անվտանգության երաշխիքները տրված են նաև գործող օրենսդրությամբ: Այս մասին նոյեմբերի 16-ին ԱԺ-ում` լրագրողների հետ զրույցում, նշեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը: «Վեհափառի անվտանգության մասով, եթե մենք նման խնդիր արձանագրում ենք, բնականաբար, այսօրվա օրենսդրությունը ևս հնարավորություն տալիս է անվտանգության միջոցառումներ իրականացնել: Հայ Առաքելական եկեղեցին պետք է իր դիրքերն ամուր պահպանի: Մենք ոչ […]
13:58 16.11.2018
Մոսկվայի Խամովնիչյան դատարանը պաշտոնապես հաստատել է հայտնի դերասաններ Եվգենի Պետրոսյանի և Ելենա Ստեպանենկոյի ապահարզանը: «Դատարանը վերջապես բավարարեց ապահարզանի մասին մեր պահանջը, չնայած այն բանին, որ Ստեպանենկոն անընդհատ փորձում էր երկարաձգել պրոցեսը»,- նշել է Պետրոսյանի փաստաբանը: Փաստաբանը նաև նշել է, որ այդ պահից սկսած՝ Եվգենի Պետրոսյանը պաշտոնապես դարձել է ամուրի:
13:54 16.11.2018
«Սամվել Մայրապետյանի հետ առանձնազրույց եմ ունեցել: Դրա արդյունքներով գրավոր փաստաթուղթ է ուղարկվել իրավապահ մարմիններին և պարզաբանում ենք պահանջել»,- նոյեմբերի 16-ին կայացած ասուլիսի ժամանակ լրագրողներին ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Արման Թաթոյանը նաև նշեց, որ դեռևս պատասխան չկա, և Մայրապետյանի հետ կապված քննարկման ընթացակարգն սկսել են սեփական նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով հանրային հնչեղությունը: «Կալանքից կարճ […]
13:47 16.11.2018
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Օրինաց Երկիր» կուսակցության կողմից առաջադրված ավագանու թեկնածու Լ. Մ.-ն խոչընդոտել է տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների լիազորությունների իրականացմանը, ինչպես նաև նրանց` որպես քաղաքացու, ընտրական իրավունքի ազատ իրականացմանը: Ըստ մեղադրանքի` Լ. Մ.-ն 2018 թվականի սեպտեմբերի 16-ին «Օրինաց Երկիր» կուսակցության նախընտրական շտաբում […]
13:45 16.11.2018
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին խորհրդարանում լրագրողներից մեկը հիշեցրել է Մենուա Հարությունյանի հարցազրույցներից մեկը, որտեղ նա ասել է, թե ինքը ՀՀԿ-ի կենտրոնական հարձակվողն է: Լրագրողը հարցրել է՝ դարպասապահն ո՞վ է՝ «հաշվի առնելով, որ ՀՀԿ-ն բազմաթիվ հարվածներ է ստանալու»: «Ես կարծում եմ, որ հարվածներ կստանա ոչ թե ՀՀԿ-ն, այլ այսօրվա իշխանությունը, որը վեց ամսվա ընթացքում բազմաթիվ […]
13:42 16.11.2018
Գեղարքունիքի նախկին մարզպետ, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ռաֆիկ Գրիգորյանը նոյեմբերի 16-ին լրագրողների հետ զրույցում նշեց, որ որոշում են կայացրել արդիականացնել ու երիտասարդացնել իրենց ընտրական ցուցակները: Գրիգորյանն ասաց, որ կայանալիք խորհրդարանական ընտրություններին չառաջադրվելու իր ցանկությունը հենց այդ հիմնավորումն է ունեցել, այն է` ճանապարհ տալ երիտասարդներին: Պատգամավորը հերքեց մամուլի հրապարակումը, համաձայն որի` իրեն ՀՀԿ ցուցակում ընդգրկել են […]
13:38 16.11.2018
Այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի հետ հետևել են ՀՀ ԶՈւ բանակային կորպուսներից մեկում անցկացվող մարտավարական հարձակողական զորավարժություններին, տեղեկացնում է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Մասնավորապես զորքերը բարդ աշխարհագրական և եղանակային պայմաններում գրոհող խմբերով իրականացնում էին նոր բնագծերի գրավման գործողություններ։ Գրոհող խմբերը կիրառում էին նոր մարտավարություն և հատուկ տեխնիկական […]
13:37 16.11.2018
Հոր սպանության մեջ մեղադրվող քույրերից կրտսերը՝ Մարիա Խաչատուրյանը, սկսել է նորից դպրոց հաճախել: Նա հաճախում է դպրոց ընդհանուր հիմունքներով, առողջական խնդիրներ չունի: Այս մասին տեղեկացրել է Մարիա Խաչատուրյանի փաստաբանը: Հիշեցնենք, որ քույրերը գտնվում են տնային կալանքի տակ, քրեական գործի քննությունն առայժմ ավարտված չէ, և քույրերին առայժմ արգելված է օգտվել կապի միջոցներից: Ավելի վաղ տեղեկություն էր […]
13:33 16.11.2018
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը խորհրդարանում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք տրամաբանական է, որ ինքը ներառված չէ ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին հնգյակում, իսկ Դավիթ Շահնազարյանը, չլինելով կուսակցական, ցուցակի 3-րդ տեղում է: «Այո, տրամաբանական է, որովհետև, ի տարբերություն շատ կուսակցությունների, մենք կուսակցամոլությամբ չենք տառապում: Ես անձամբ շատ գոհ եմ, որ Շահնազարյան Դավիթը […]
13:28 16.11.2018
ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժինը մի կնոջից հաղորդում է ստացել, որ իր ամուսնու եղբայրը հարբած հարձակվել է իր, ամուսնու և մանկահասակ երեխայի վրա ու ծեծել: ՀՀ ոստիկանության՝ ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ նոյեմբերի 15-ին՝ ժամը 19։35-ին, հաղորդում է ստացվել Վաղարշապատի տարածքի գյուղերից մեկի բնակիչ մի կնոջից, որ ամուսնու եղբայրը […]
13:27 16.11.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատարի տեղակալ Արմեն Փամբուխչյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել այն մասին, որ այսօր այցելել է Մեղրաձոր-Ֆիալետովո թունել, և դա իր համար իրական փորձություն է եղել: «Օրը սկսեցի էքստրիմալ փորձությունով՝ Մեղրաձոր-Ֆիալետովո թունելում գտնվելով: Պարզվեց՝ առաջին պաշտոնյան եմ, ով համարձակվել է անձամբ գտնվել «դեպքի» վայրում: Ինչ խոսք, սարսափելի և բարձր […]
13:22 16.11.2018
Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնության առաջարկություն է արել իր երեխայի մորը՝ Ջորջինա Ռոդրիգեսին: Հայտնի է, որ Ջորջինան արդեն հարսանեկան զգեստներ է ընտրում: Այս մասին հայտնում է The Mirror պարբերականը: Ջորջինային ամուսնական մատանիով նկատել են Լոնդոնում՝ ռոմանտիկ ընթրիքից հետո: Ինչպես վստահեցնում են աղբյուրները, Ջորջինան առանց վարանելու ընդունել է Ռոնալդուի ամուսնության առաջարկությունը և այժմ տարված է հարսանեկան նախապատրաստական աշխատանքներով: […]
13:19 16.11.2018
Ազգերի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը մրցակցի հարկի տակ կխաղա Ջիբրալթարի ընտրանու հետ: Հանդիպումից առաջ հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է մեր ընտրանու հայտացուցակը: Ջիբրալթար-Հայաստան հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին:
13:16 16.11.2018
Ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը 3 տարով հետաձգելու արտոնությունից օգտվելու համար ընթացիկ տարվա 9 ամիսներին ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել 13 ներդրումային ծրագիր, այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը: Լրատվամիջոցի հարցմանն ի պատասխան ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության լրատվական ծառայությունից նշել են, որ հավանության արժանացած ծրագրերի ներդրումային ընդհանուր ծավալը կազմում է 46 մլրդ ՀՀ դրամ: […]
13:15 16.11.2018
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը նոյեմբերի 16-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԲՀԿ ընտրական ցուցակին, նշեց, որ այնտեղ ակնհայտ փոփոխություն կա, այն է`ցուցակում նաև նոր մարդիկ կան, ովքեր պատգամավոր չեն եղել, գործընթացներում չեն եղել: ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու` Արգամ Աբրահամյանի` ցուցակում չընդգրկվելու պատճառներն Էնֆիաջյանը խորհուրդ տվեց պարզել հենց իրենից, նշեց, որ նա մեծ […]
13:05 16.11.2018
«Ադրբեջանի կողմից գնդակոծություններն առավելապես տեղի են ունենում այն ժամերին, երբ ակտիվ է քաղաքացիական բնակչությունը, և գնդակոծությունը տեղի է ունենում գյուղերի մանկապարտեզների, դպրոցների ուղղությամբ»,- նոյեմբերի 16-ին ներկայացնելով սահմանամերձ գյուղերում գնդակոծությունների վերաբերյալ զեկույցը՝ ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: ՄԻՊ-ի կողմից իրականացված արտահերթ զեկույցը կազմվել է սեպտեմբեր ամսվա տվյալների հիման վրա: Փաստահավաք աշխատանքներ են իրականացվել Տավուշի մարզի […]
12:57 16.11.2018
Իտալացի պատկերազարդող Մարկո Մելգրատին ներկայացրել է իր աշխատանքները, որոնք արտացոլում են ժամանակակից մարդու կյանքն ու մտահոգությունները: Ինքնատիպ են նաև դրանց վերնագրերը: Ստորև ներկայացնում ենք մի քանիսը: Սուտասանը Ոտնձգություն Կախարդական գորգ-ինքնաթիռ Քավարան Կոռուպցիա Էգո
12:56 16.11.2018
ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ նախագահին՝ Սիմոն Մարտիրոսյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով, իսկ Գոռ Մինասյանին՝ Երախտագիտության մեդալով պարգևատրելու համար։ Ավելի վաղ հայտնել էինք, որ օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանը դարձել է ծանրամարտի […]
12:53 16.11.2018
Ֆուտբոլային գործակալ Վալերի Հովհաննիսյանի ընտանիքը գնել է Մոսկվայի «Արարատ»-ի բաժնետոմսերի ամբողջական փաթեթը: «Դա ճիշտ է: Մոտ ապագայում մենք սոցիալական ցանցերում էջեր կունենանք երկրպագուների հետ կապի համար: Ակումբի և թիմի վերաբերյալ մնացած տեղեկություններն աստիճանաբար կհրապարակվեն: Մենք չենք շտապում, նոր թիմ ենք կազմավորում: Առաջին խաղը «Դոլգապրուդնի»-ի հետ «Լուչ» մարզադաշտում արդեն այս կիրակի է կայանալու»,- Հովհաննիսյանի խոսքերն է […]
12:48 16.11.2018
Յարոսլավլ-Կոստրոմա ավտոճանապարհին Ford մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել բեռնատար ավտոմեքենայի, գրում է 76.ru-ն: Վարորդը մահացել է տեղում: Հայտնի է, որ Ford-ի ղեկին եղել է 54-ամյա տղամարդ՝ Մխիթար անունով, որը ընկերոջ մոտ Յարոսլավլ էր եկել Հայաստանից մոտ 3 ամիս առաջ: Այդ օրը նա և ընկերը տարբեր մեքենաներով ուղևորվում էին Կոստրամա: «Ես նրա […]
12:47 16.11.2018
Այսօր խորհրդարանում քվեարկության է դրվել «Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: «Հարգելի՛ գործընկերներ, շատ եմ կարևորում այս նախաձեռնությունը և խնդրում եմ աջակցել: Այն վերաբերում է մարդու իրավունքների հարգմանը և պաշտպանությանը, և ես շատ եմ կարևորում, որ այն այսօր ընդունվի: Որովհետև որևէ քաղաքական նպատակ, քաղաքական աստառ չունի այս նախագիծը, զուտ հումանիստական […]
12:43 16.11.2018
Ֆրանսիայում մեկնարկել է ամենամյա հեռախոսամարաթոնը: Այն կշարունակվի մինչև նոյեմբերի 18-ը: «Ֆոնեթոն-2018»-ին մասնակցելու է մեկնել Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Հեռախոսամարաթոնի մեկնարկը ազդարարելու համար Փարիզում է նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը: «Ֆոնեթոն»-ին հավաքագրված գումարներն ուղղվելու են 2019-ին Հայաստանում և Արցախում իրականացվելիք ծրագրերին: «Համահայկական ուժերով Հայաստանը կարող ենք դարձնել մեր երազանքների երկիրը»,- ֆրանսիական AYP ռադիոկայանի «Հայաստանն այսօր» […]