TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+16.09 oC

Արխիվ / Նոյեմբեր 2018

«Ծառուկյան»-ի ո՞ր պատգամավորները չեն ընդգրկվել ԲՀԿ ցուցակում և ինչու․ «Ժամանակ»

09:00 16.11.2018

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ծառուկյան» դաշինք խորհրդարանական խմբակցության 8 պատգամավորներ չեն ընդգրկվել ԲՀԿ համամասնական ցուցակում: Ցուցակ չեն ներառվել 2017թ. խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ նախընտրական շտաբի պետ Իշխան Զաքարյանը, ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանը, Գագիկ Ծառուկյանին բավական լուրջ գլխացավանքներ պատճառած Նապոլեոն Ազիզյանը, Հրանտ Դավթյանը, Մարինա Մարգարյանը, ԲՀԿ-ից դուրս եկած Վահան Կարապետյանը, ռուսական փոքրամասնության ներկայացուցիչ Տատյանա Միքայելյանը և նախկին […]

̰
«Սորոսական հատվածը» նեղացած է ՔՊ-ից. «Հրապարակ»

08:47 16.11.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով՝ «ՔՊ»-ից նեղացած են հասարակական կազմակերպությունները, այսպես ասած, «սորոսական հատվածը»՝ նախընտրական ցուցակի և «հարակից» պատճառներով։ Զարմացած են Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի բացակայությունից, այն դեպքում, որ Դավիթ Սանասարյանին լավ տեղ են հատկացրել։ Ինչո՞ւ չկաք ցուցակում՝ հարցրինք Հռոմ գործուղման մեկնած ԱԽ քարտուղար Ա․ Գրիգորյանին։ «Բանն այն է, որ ես ոչ թե […]

̰
Նախկին մարզպետն անակնկալի է եկել՝ իր անունը ցուցակում տեսնելով. «Հրապարակ»

08:33 16.11.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ի ցուցակը կազմելիս թեկնածուների այնպիսի կրիզիս է եղել ու շտապողականություն, որ ոչ անցողիկ համարներում ընդգրկել են մարդկանց, որոնց կարծիքն անգամ չեն հարցրել։ Մենք տեղեկացանք, որ Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն անակնկալի է եկել՝ իր անունը ցուցակում տեսնելով․ նրան գրել են 27-րդ հորիզոնականում։ Բանն այն է, որ Ռաֆիկ Գրիգորյանը մերժել է ռեյտինգային […]

̰
 «Apple»-ը պատրաստվում է ֆիլմեր թողարկել

08:16 16.11.2018

Ամերիկյան «Apple» կորպորացիան գեղարվեստական ֆիլմեր կնկարահանի։ Դրա համար այն համաձայնագիր է ստորագրել կինոարտադրության ոլորտում հայտնի A24 ընկերության հետ։ Այս մասին հայտնում է CNBC հեռուստաալիքը։ Գործարքի պայմանների մասին չի հաղորդվում։ Նախագծի իրագործման մեկարկը նախատեսվում է հաջորդ տարի։ А24 ընկերությունը հայտնի է մի շարք նշանավոր ֆիլմերի նկարահանմամբ, ինչպիսիք են «Էմին», օսկարակիր «Լուսնի լույսը», «Լեդի Բըրդ»-ը։ Հեռուստաալիքի աղբյուրների տվյալներով՝ սկզբում ֆիլմերն […]

̰
Ամերիկացի սենատորները պահանջել են դադարեցնել զենքի վաճառքը Սաուդյան Արաբիային

08:03 16.11.2018

ԱՄՆ Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչները ներկայացրել են օրինագիծ՝ Սաուդյան Արաբիային զենքի վաճառքը դադարեցնելու պահանջով։ Այս մասին հայտարարել են օրենսդիր մարմնի արտաքին հարցերով կոմիտեում։ Որպես արգելքի պատճառներ սենատորները նշել են Եմենի հակամարտությունն ու լրագրող Ջամալ Խաշըգջիի սպանությունը։ Օրինագծով նախատեսվում է զենքի վաճառքի դադարեցում, Եմենի քաղաքացիական պատերազմին մասնակցող արաբական կոալիցիայի ինքնաթիռների լիցքավորման արգելք, ինչպես նաև պատժամիջոցներ։ […]

̰
Պրահայում հազարավոր մարդիկ պահանջում են վարչապետի հրաժարականը

07:45 16.11.2018

Պրահայի կենտրոնական Վացլավի հրապարակում հավաքված հազարավոր մարդիկ պահանջում են Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի հրաժարականը` ֆինանսական հանցագործության գործի պատճառով։ Այս մասին հայտնում է Novinky առցանց պորտալը։ 2018 թվականի հունվարին Չեխիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից՝ կապված հետաքննության հետ, որն անցկացվում է նրա դեմ՝ որպես Արևելյան Եվրոպայի խոշորագույն Agrofert կորպորացայի ղեկավարի։ Խոսքը ԵՄ-ից ապօրինաբար 2 մլն եվրո սուբսիդիա […]

̰
Հյուսիսային Կորեան նորագույն զենք է փորձարկել․ ԶԼՄ-ներ

07:32 16.11.2018

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն անձամբ է վերահսկել «բարձր տեխնոլոգիական» ռազմավարական նորագույն զենքի փորձարկումը։ Այս մասին հայտնում է հարավկորեական Yonhap գործակալությունը։ Նշվում է, որ փորձարկումը հաջող է անցել, և Կիմ Չեն Ինը գովել է գիտնականներին։ Փորձարկումն անցկացվել է Պաշտպանության ազգային ինստիտուտում։ Նշվում է, որ զենքը փորձարկվել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ բանակցությունների խափանման […]

̰
Ձյան տեղումները Նյու Յորքում տրանսպորտային կոլապս են առաջացրել

07:16 16.11.2018

Այս սեզոնի առաջին ձյունը կաթվածահար է արել Նյու Յորքի տրանսպորտային հաղորդակցությունը։ Քաղաքի ոստիկանության տվյալներով՝ ճանապարհներին գոյացել են բազմակիլոմետրանոց խցանումներ։ Բացի այդ, ձյան տեղումները ստիպել են փակել մուտքը դեպի Մանհեթենի ավտոբուսային տերմինալ։ Արտակարգ իրավիճակների հարցերով նյույորքյան վարչությունը հայտնել է, որ ձնախառն թաց անձրևը կարող է ճանապարհներին մերկասառույց առաջացնել և զգուշավորության կոչ արել։ Քաղաքում տաքսով ուղևորության արժեքը […]

̰
Օր կար 3 մարզանք էինք անում. Սերգեյ Բոնդարենկո

01:05 16.11.2018

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում «Արարատ 73» թիմի ֆուտբոլիստ Սերգեյ Բոնդարենկոն զրուցել է մի շարք թեմաների մասին. «Հայաստանը փոքր երկիր էր, ինձ ահավոր ծանր էր, մեր միջից գտնվեց մի այնպիսի խումբ, որը  գլխից վեր ծանրություն վերցրած աշխատեց՝ ժողովրդի, հայրենիքի համար: Շնորհակալ եմ «Արարատ 73»-ի իմ բոլոր գործընկերներին: Երբ այս վերջին անգամ եկա Հայաստան, ինձ ջերմ ընդունեցին, […]

̰
Ես դեռ չեմ հանդիպել իմ ֆուտբոլային կարիերայի ընթացքում այնպիսի մարզչի, որ լավ խաղացողին չխաղացնի. Սերգեյ Բոնդարենկո

01:00 16.11.2018

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում  «Արարատ 73» թիմի ֆուտբոլիստ Սերգեյ Բոնդարենկոն զրուցել է մի շարք թեմաների մասին. «Մեր խաղերը, եթե 73 թ․-ի անալիզ անեք, ապա կտեսնեք, որ 3 կամ 4-0-ն անպակաս էր: Ես ծնվեցի Ուկրաինայում և 4 տարեկանից տեղափոխվեցի Հայաստան, շատ դժվար էինք ապրում: Մեր հարևանները մեզ շատ էին օգնում:  Ես հիմա այլևս ֆուտբոլի երկրպագու չեմ: […]

̰
Ընտանիքի 4 անդամներին սպանած բրազիլացին ցմահ ազատազրկման է դատապարտվել

00:55 16.11.2018

Իսպանիայում իր իսկ ընտանիքի 4 անդամներին սպանած բրազիլացին ցմահ ազատազրկման է դատապարտվել: Այս մասին հայտնում է ElPaís-ը: Հաղորդվում է, որ սպանվածներից երկուսը անչափահաս աղջիկներ են եղել:Չորրորդ մարդուն սպանելու համար ևս 25 տարվա ազատազրկման է դատապարտվել: Նշվում է, որ նրա գործը հնարավոր կլինի վերանայել բանտարկությունից 25 և 35 տարի հետո: Դրանից բացի՝ նա սպանված ընտանիքի անդամների […]

̰
Բուհական համակարգում ակնկալվող փոփոխությունները ժամանակ են պահանջում. Արայիկ Հարությունյան

00:47 16.11.2018

Հիմա մենք շատ լավ հիմքեր ենք դրել, որպեսզի առաջիկայում հանրակրթության ոլորտում փոփոխություններ կարողանանք տեսնել: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «Հեռանկար» վերլուծական ծրագրի ընթացքում հայտարարել է ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը: «Փոփոխություններն արդեն իսկ տեսանելի են որոշ առումներով՝ կոռուպցիայի առումով, նույն ապաքաղաքականացման առումով, ծրագրերի փոփոխության առումով, վերապատրաստումների առումով: Այնպես որ, բոլոր ուղղություններով աշխատանք տարվում […]

̰
«1915-ի հայերի թոռները սիրիացիների անվան տակ Թուրքիա են վերադառնում»․ թուրք վերլուծաբան

00:41 16.11.2018

Թուրքական «Yeni mesaj» ազգայնական թերթի սյունակագիր, վերլուծաբան Յուսուֆ Քարաջան «ԱՄՆ-ի հայկական խաղը Թուրքիայի հետ» հոդվածում պնդել է, որ սիրիական հակամարտության հետևանքով Թուրքիա եկած սիրիացի փախստականների շարքերում բազմաթիվ լրտեսներ կարող են լինել: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։ Հոդվածի սկզբում Քարաջան հիշեցրել է, որ Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 1989 թվականին դեմ էր արտահայտվել Բուլղարիայից թուրք փախստականների՝ […]

̰
Պայթյուն Թբիլիսիի բազմաբնակարան շենքերից մեկում

00:33 16.11.2018

Թբիլիսիի Զեմո Փոնիճալա թաղամասի բազմահարկ շենքի 3-րդ հարկում տեղի ունեցած գազի պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 3 հոգի: Փլատակների տակ են մնացել երկրորդ հարկում բնակվող երիտասարդ կինն ու 1-ամյա երեխան: Որոնողափրկարարական աշխատանքների համար հատուկ տեխնիկայի կիրառման անհրաժեշտություն է առաջացել։ 7 ժամ տևած որոնումներից հետո հաջողվել է հայտնաբերել 30 ամյա կնոջ դին։  2 […]

̰
Քաղցկեղի բուժման համար տրամադրվող գումարը մյուս տարի մոտ 70 տոկոսով կավելանա. Արսեն Թորոսյան

00:25 16.11.2018

Պետական պատվերի շրջանակներում քաղցկեղի բուժման համար տրամադրվող միջոցները սահմանափակ են և չեն կարող լինել անսահմանափակ: Այս մասին ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում հայտարարել է ՀՀ ԱՆ պաշտոնակատար Արսեն Թորոսյանը: «Բայց նաև կարող եմ հավելել, որ մյուս տարվա համար մենք այդ առումով 70 տոկոս աճ ենք ունենալու՝ էլի կառավարության առաջահերթությունները հաշվի առնելով: Այսինքն՝ քաղցկեղի բուժման համար տրամադրվող գումարները […]

̰
«Ազգային Առաջընթաց» կուսակցությունը ներկայացրել է համամասնական ցուցակի առաջին տասնյակը

00:15 16.11.2018

«Ազգային Առաջընթաց» կուսակցությունը ներկայացրել է իր համամասնական ցուցակի առաջին տասնյակը: ԱԺ արտահերթ ընտրություններում «Ազգային Առաջընթաց» կուսակցության ցուցակը բաղկացած է 94 հոգուց: Կուսակցության կարգախոսն է «Երկիրը կառուցելու ժամանակն է, ազգային առաջընթաց»: Ցուցակի առաջին տասնյակն ունի հետևյալ հերթականությունը. 1. Լուսինե Հարոյան- սոցիոլոգ, հոգեբան 2. Սամվել Մելիքյան- իրավագետ, փաստաբան 3. Արամ Մանուկյան- ճարտարագետ 4. Մանե Բաբայան- նախագծող ճարտարագետ […]

̰
Գյումրիում առկա 2826 տնակներում 9000-ից ավելի մարդ է ապրում

00:09 16.11.2018

Վերջապես Գյումրիում տնակների փաստացի թիվ է հայտարարվում՝ 2826: Սա քաղաքապետարանի կատարած վերջին փաստագրման տվյալներն են: 30 տարի անց հաջողվել է ստանալ տնակների ճշգրիտ պատկերը և անձնագրային բաժանմունքներում դադարեցնել տնակային հասցեներում նոր հաշվառումները: Փաստագրման արդյունքները որոշ ճշտումներից հետո կներկայացվեն կառավարություն: Նոր փաստագրումը հնարավոր է դառնա կարևոր փաստաթուղթ՝ բնակարանային որևէ ծրագիր կազմելու համար: Գյումրիում տնակները ժամանակավորից վերածվել […]

̰
Բնակարանային գողություն մեջ կասկածվող անչափահասը բերման է ենթարկվել

23:56 15.11.2018

Նոյեմբերի 4-ին ոստիկանություն զանգահարած թոշակառուն հայտնել է, որ Նոյակերտ գյուղի իր տնից գողություն են արել: Դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ նոյեմբերի 1-4-ը՝ ժամը 09:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք մտել են տուն ու սեղանին դրված տուփից գողացել 1 զույգ ադամանդե քարերով ոսկե ականջող՝ տուժողին պատճառելով շուրջ 400 հազար դրամի նյութական […]

̰
Ստադիոնի աշխատողներն ասում էին՝ տղաներ կվերջացնե՞ք, որ մենք էլ տուն գնանք. Սերգեյ Բոնդարենկո

23:45 15.11.2018

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում  «Արարատ 73» թիմի ֆուտբոլիստ Սերգեյ Բոնդարենկոն զրուցել է մի շարք թեմաների մասին. «Ես աշխատել եմ 16 մարզիչների հետ: Ֆալյանն ինձ հրավիրեց, ես վախից չէի քնում, որովհետև Արարատը ինձ համար այնպիսի բան էր, որ Սարգիս Հովյան, Վալտեր Անտոնյան, Մանուկ Սեմբերջյան, հասկանո՞ւմ եք՝ ես ուր: Ինձ ջերմ ընդունեցին և ես արագ միացա պարապմունքներին:  […]

̰
Իրանում կախաղան է հանվել «ոսկիների սուլթանը»

23:34 15.11.2018

Իրանում ոսկու շուկան մանիպուլյացիայի ենթարկելու մեջ մեղադրվող, «ոսկիների սուլթան» մականվամբ հայտնի Վահիդ Մազլումին և իր հանցակից Մուհամմեդ Իսմայիլ Քասըմին դատապարտվել են մահվան՝ կախաղանի միջոցով։ Մահապատիժն արդեն ի կատար է ածվել։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Մինչ այդ Իրանի պատկան մարմինները նրանց մեղադրանք էին առաջադրել մոտ երկու տոննա ոսկու պաշար կուտակելով ոսկու շուկան մանիպուլյացիայի ենթարկելու, տնտեսական […]

̰
ՀՀ և ՌԴ մշակույթի նախարարությունների միջև ստորագրվել է 2019-2021թթ. համագործակցության մասին ծրագիր

23:23 15.11.2018

ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Հայաստանի և Ռուսաստանի մշակույթի նախարարությունների միջև ստորագրված 2019-2021թթ. համագործակցության ծրագրի մասին։ «Այսօր Սանկտ Պետերբուրգում միջազգային մշակութային ֆորումի շրջանակներում ստորագրվեց Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության միջև 2019-2021թթ. համագործակցության մասին ծրագիրը»,- ասված է գրառման մեջ:

̰
Շատ մանկավարժներ ցանկություն ունեն վերափոխվելու ու վերապատրաստվելու. Արայիկ Հարությունյան

23:14 15.11.2018

Հանրակրթությունը գլխավոր ոլորտն է այսօր կրթության մեջ, որը պետք է բարեփոխենք: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» վերլուծական հաղորդաշարի ընթացքում հայտարարել է ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը: «Իհարկե, մյուս ուղղություններն էլ պետք է առաջ տանենք, բայց եթե էստեղ մտածողության հիմնարար փոփոխություններ չարեցինք, ապա մնացած ոլորտներում 10-15 տարի հետո լուրջ արդյունքներ չենք ունենալու»,- ասել է նա: […]

̰ ̰
Գյումրիում հին սալաքարերով փողոցներ են վերակառուցում

23:03 15.11.2018

Գյումրիում հին սալաքարերով  փողոցներ են  կառուցվում։ Ռուսթավելի փողոցից հանված սալաքարերը վերադարձնում են Կումայրի պատմական միջուկի մյուս փողոցներին: Ջիվանի, Ղորղանյան, Վարպետաց և Աբովյան փողոցները սալապատվում են, գյումրեցիներին ծանոթ հին սալաքարերով: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Այս փողոցները ամառվանից վերանորոգում են, բայց ի տարբերություն քաղաքի կենտրոնական փողոցների, արգելոցի տարածքում շինարարներն աշխատանքները կհասցնեն ավարտել: Պատմական փողոցից հանված […]

̰
«Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներն՝ ըստ ընտրատարածքների

22:50 15.11.2018

Ներկայացնում ենք «Իմ քայլը» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով  առաջադրված  պատգամավորության թեկնածուներին՝ ըստ ընտրատարածքների: Թիվ 1 ընտրատարածք (Երևանի Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններ) 1.     Ասլանյան Հակոբ Արսենի – ՔՊԿ 2.     Ավետիսյան Ալեքսանդր Մելսիկի – ՔՊԿ 3.     Բաթոյան Զարուհի Վալերիանի – ՔՊԿ 4.     Գեւորգյան Գոռ Գեւորգի – անկուսակցական 5.     Զեյնալյան Նարեկ Արտավազդի – ՔՊԿ 6.     Կոնջորյան Հայկ Արսենի – անկուսակցական 7.     Հակոբյան Երջանիկ Մանվելի […]

̰
Աննա Հակոբյանն ու Արցախի ՄԻՊ-ը քննարկել են «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների՝ Արցախում իրականացվելիք գործունեության հնարավոր ուղղությունների հարցը

22:48 15.11.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն իր գրասենյակում հյուրընկալել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանին։ Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, հանդիպմանը քննարկել են տիկին Հակոբյանի գլխավորած «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների՝ Արցախում իրականացվելիք գործունեության հնարավոր ուղղությունների հարցը: Ա. Հակոբյանն ընդգծել է, որ Արցախը լինելու է նշյալ հիմնադրամների ծրագրերի […]

̰
Ֆինանսավորման տենդենցներից գոհ եմ, բայց մենք առողջապահության ոլորտի ֆինանսավորման միջազգային ցուցանիշներից դեռ բավական հեռու ենք. Արսեն Թորոսյան

22:36 15.11.2018

Առողջապահության ոլորտի ֆինանսավորման տենդենցից գոհ եմ, բայց բացարձակ թվերից դժգոր եմ: Այսօր ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում նման հայտարարություն է կատարել ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը: «Մենք ունենք միջազգային խորհուրդներ, թե որքան պետք է լինի որևէ երկրի առողջապահության ֆինանսավորումը՝ տոկոսով՝ ՀՆԱ-ից կամ բյուջեից: Մենք, իհարկե, հեռու ենք այդ թվերից, բայց առնվազն տենդենցների առումով, գոհ եմ, որ […]

̰
Եթե կա քաղաքական կամք՝ այլևս որևէ բան չի խանգարի ազատ, արդար ընտրություններ կազմակերպել. Արայիկ Հարությունյան

22:23 15.11.2018

Խորհրդարանական հանրապետությունում թույլատրելի է, որ դաշինքում լինեն մարզպետներ, փոխնախարարներ: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «Հեռանկար» վերլուծական հաղորդաշարի ընթացքում հայտարարել է ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքով առաջադրված Արայիկ Հարությունյանը: Հաղորդաշարի մեկնաբան Արամ Աբրահամյանի դիտարկմանը, որ այդ դեպքում մարզպետների ենթակայության ներքո գտնվող աշխատակիցները, եթե անգամ քարոզչություն չիրականացնեն, գոնե կընտրեն իրենց մարզպետին՝ Արայիկ Հարությունյանն ասել […]

̰
«Հայ ֆուտբոլիստների ֆիզիկական որակները հաճելիորեն զարմացրին ինձ»․ Խավիեր Մինյանո

22:10 15.11.2018

Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության գծով նոր մարզիչ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Խավիեր Մինյանոն բացառիկ հարցազրույց է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին: Ի՞նչ գիտեր հայկական ֆուտբոլի մասին, ինչո՞վ են զարմացրել ազգային հավաքականի ֆուտբոլիստները և արդյո՞ք հնարավոր է հավաքների ընթացքում՝ կարճ ժամանակում, բարելավել մեր ֆուտբոլիստների ֆիզիկական վիճակը: Այս և այլ հարցերի պատասխանները՝ տեսանյութում։

̰
Աննա Հակոբյանը ներկա է եղել «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում բուժվող երեխաների նկարների ցուցահանդեսին

21:59 15.11.2018

Այսօր ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում հերթական անգամ ուրախ տրամադրություն էր թևածում: Բժշկական համալսարանի ուսանողների նախաձեռնությամբ կազմակերպվել էր երեխաների ձեռքի աշխատանքների, մասնավորապես նկարների յուրահատուկ ցուցահանդես: Իսկ նկարները յուրահատուկ են, քանի որ նկարել են համալսարանական հիվանդանոցի տարբեր բաժանմունքներում բուժում ստացող երեխաները, ովքեր բժիշկների և ծնողների աջակցությամբ պայքարում են իրենց առողջության համար: Ցուցահանդեսին ներկա էր նաև ՀՀ վարչապետի […]

̰
BACK_TO_TOP