21:48 15.11.2018
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու հրավիրեց երկու միջազգային կազմակերպության: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ԿԸՀ-ն այս մասին որոշում կայացրեց նոյեմբերի 15-ի արտահերթ նիստում: «ԿԸՀ–ում ստացվել է երկու օտարերկրյա կազմակերպություններից դիմում, որոնցով վերջիններսխնդրել են ԿԸՀ–ին հավատարմագրվելու որպես դիտորդական առաքելություն իրականացնողկազմակերպություններ: Նշված դիմումներից մեկը ներկայացվել է «Ազատություն ևժողովրդավարության նախաձեռնությունների աջակցություն» օտարերկրյա հասարակական կազմակերպության կողմից, մյուսը` «Ընտրությունները մշտադիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանց» օտարերկրյա հասարակական կազմակերպությունից: Նշված կազմակերպությունն ունի ընտրական գործընթացները դիտարկելու փորձառություն»,- նշեց Մուկուչյանը: Նիստի ընթացքում ԿԸՀ-ն նաև իրականացրեց ԱԺ արտահերթ ընտրությունների […]
21:36 15.11.2018
Հարցին՝ որպես ընդդիմադի՞ր եք մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանում այսպիսի պատասխան է տվել. «Ցանկացած ուժ պայքարում է իրեն հասանելիք իշխանության համար: Մենք գնում ենք մեր բաժին պատասխանատվությունը ստանձնելու: Դա որքան կլինի՝ կորոշի ՀՀ քաղաքացին: Մենք ո՞ր տեղում կլինենք, դա էլ կորոշի ՀՀ քաղաքացին: Մենք հասկանում ենք, որ հեղափոխությունից […]
21:23 15.11.2018
Նոյեմբերի 15-ին, ժամը 16:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում՝ «Արմենիա» հեռուստաընկերության մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ճամփեզրի եզրաքարին և շրջվել, կա տուժած: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը: Պարզվել է, որ Եղվարդի […]
21:10 15.11.2018
Կարևորելով ռազմաբժշկական ծառայության բնագավառում գիտական, հետազոտական ու կրթագիտական ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտությունը և ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական ծառայության համալրումը մասնագիտական և գործնական բարձր պատրաստվածությամբ մասնագետներով՝ նոյեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ստորագրել են համագործակցության մասին հուշագիր: Վստահություն հայտնելով, որ համագործակցությունը կնպաստի ԵՊԲՀ կլինիկական ամբիոնների […]
20:56 15.11.2018
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի մարդկային անվտանգության վարչության ղեկավար Մեհրնազ Մուստավաֆիին: Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը, ՄԱԿ-ի մի շարք գործակալությունների ներկայացուցիչներ, ՏԿԶՆ միգրացիոն ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը: ՄԱԿ-ի Հայաստանի գրասենյակը սկսում է «Հայաստանի անապահով համայնքներում մարդկային անվտանգության բարելավում […]
20:42 15.11.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն: Կառավարության ղեկավարի պաշտոնակատարը շրջել է «Մեգերյան կարպետ»-ի թանգարանով՝ ծանոթացել ընկերության գորգագործական աշխատանքներին: Ընկերության ղեկավարները Նիկոլ Փաշինյանին են ներկայացրել «Մեգերյան կարպետ»-ի զարգացման ծրագրերը: Մտքեր են փոխանակվել Հայաստանում գորգագործության զարգացման հեռանկարների շուրջ: Այնուհետև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Հարվարդի համալսարանի հայ շրջանավարտների հետ: Նիկոլ Փաշինյանը […]
20:35 15.11.2018
Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ ընտրութուններում 2010 ընտրական տեղամասերից 1500-ից կապահովվի ուղիղ հեռարձակում: Այսպիսի որոշում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կայացրեց նոյեմբերի 15-ի արտահերթ նիստում: «Այսօր ԿԸՀ-ում ստացվել է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատարի գրությունը, որով առաջարկվում է, որպեսզի ԿԸՀ-ն կայացնի որոշում` կազմակերպելու ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում և միաժամանակյա ուղիղ ժամանակային […]
20:00 15.11.2018
iPhone X հեռախոսի օգտատերերից մեկը, որ բնակվում է ԱՄՆ-ում, ահազանգել է, որ իր հեռախոսը պայթել է օպերացիոն համակարգի հերթական 12.1 IOS թարմացումներն ընդունելուց հետո։ Այս մասին օգտատերը գրառում է կատարել իր թվիթերյան էջում։ https://twitter.com/rocky_mohamad/status/1062554244241190913 Օգտատերը տեղեկացրել է, որ ինքը հեռախոսը գնել էր հունվարին ու այն լիցքավորում էր հենց օրիգինալ լիցքավորիչով։ Սրան ընկերությունից պատասխանել են, որ […]
19:59 15.11.2018
Բոլոր երկրներն էլ առնչվում են պապիլոմավիրոսի հետ, ուզում են ավելի լավ ցուցանիշներ գրանցել դրա դեմ պայքարում, որովհետև դա ի վերջո բերելու է իրենց կանանց կյանքերի փրկմանը: Այսօր՝ նոյեմբերի 15-ին, «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում նման տեսակետ է հայտնել ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ինքը դեռ պատվաստումների ճանապարհն է տեսնում այդ […]
19:50 15.11.2018
2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 15-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել ընդհանուր 484 դատապարտյալ: Այս մասին տեղեկանում ենք ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից: 1. «Նուբարաշեն» ՔԿՀ – 42 2. «Արթիկ» ՔԿՀ – […]
19:44 15.11.2018
Սաուդյան Արաբիայի արտաքին գերատեսչության ղեկավար Ադել ալ-Ջուբեյրը դատի է տվել Կատարի և Թուրքիայի մի քանի լրատվամիջոցի՝ Սաուդյան Արաբիայի դեմ ուղղված ապատեղեկատվություն տարածելու մեղադրանքով: Այս մասին հայտարարությունը արվել է Sky News Arabia հեռուստաալիքի ուղիղ եթերում: «Թուրքիայի և Կատարի ԶԼՄ-ները տեղեկատվական կոշտ արշավ են իրականացնում թագավորության դեմ, մենք այդ գործը կքննարկենք դատարանում»,- հայտարարել է Սաուդյան Արաբիայի արտաքին […]
19:37 15.11.2018
Այսօր Շիրակի մարզի Արևիկ գյուղի միջնակարգ դպրոցում ներկայացվել են բանաստեղծ, արձակագիր Գևորգ Քրիստինյանի գրքերը: Նա ծնունդով Արևիկ գյուղից է: 84-ամյա բանաստեղծն արդեն 30 տարի է, ինչ ապրում ու ստեղծագործում է Ամերիկայում: Հրատարակել է 20-ից ավելի գիրք: Իր ստեղծագործություններում Գևորգ Քրիստինյանն աղքատ բնություն ունեցող Արևիկ գյուղին բանաստեղծական նոր շունչ է տվել: Իր ստեղծագործություններում գրողը նաև ներկայացրել […]
19:26 15.11.2018
«Ես այս ընթացքում աշխատել եմ, այսօր քննարկվել է իմ օրենքի նախագիծը, որը կարծում եմ՝ հավանության կարժանանա և կողմ կքվեարկվի խորհրդարանի կողմից: Օրենքը սահմանափակում է տոտալիզատորների գովազդը, հիմա հանրությունը բողոքում է, որ վերգետնյա անցումներում՝ մեծ բիլբորդների վրա, ամենուր հանդիպում ենք այդ նյութերին: Դա վերանալու է, և դա իմ աշխատանքն է: Կապել, որ մենակ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը […]
19:17 15.11.2018
ՀՀ կրթության և գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Ահա այս վիճակում էր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտն այսօր՝ ռեկտորի ժամանակավոր նոր պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանին ներկայացնելիս: Վստահ եմ, որ կարճ ժամանակում պայմաններ կստեղծվեն ուսանողների և դասախոսների համար»: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Լիլիթ Արզումանյանը նշանակվել է ԵԹԿՊԻ-ի ռեկտորի […]
19:00 15.11.2018
Եվ այսպես, ԱԺ արտահերթ ընտրությունների համամասնական ցուցակները հայտնի են: Հայտնի ու նոր-նոր հայտնի դառնալու փորձեր անող քաղաքական ուժերի ցուցակներում մարդիկ էլ են հայտնի ու անհայտ կամ հայտնի դառնալու բացահայտ ու անհայտ հավակնություններով: Ամեն ինչ կախված է քաղաքական ուժի ներկայիս վարկանիշից և ցուցակում թեկնածուի ընթացիկ դիրքից: Ցուցակներում հետաքրքիր է ոչ միայն թեկնածուների այդ դիրքը, այլ ոմանց […]
18:40 15.11.2018
Անակնկալ շրջայց՝ համայնքային մանկապարտեզներում: Օրակարգի հիմնական խնդիրը սննդի վերահսկողությունն է: Ավագանու անդամները մանկապարտեզներում սննդի կազմակերպման հետ կապված իրենց մտահոգությունն էին հայտնել: Քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարականով ոլորտի պատասխանատուներն իրավիճակին ծանոթանում են հենց տեղերում: Մատակարարվող սննդի ստուգում, սանիտարահիգիենիկ պայմաններ, ջեռուցման անհրաժեշտ ջերմաստիճանի ապահովում: Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը 47, 48, 78 և 87 մանկապարտեզներում է եղել: Այս […]
18:29 15.11.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ ՀՔԾ-ն լրացրել է երկրորդ նախագահի մեղադրանքը: Ալումյանը հայտնեց, որ իրավական որակումը չի փոխվել, երկրորդ նախագահին ինչ հոդված ու գործողություններ մեղսագրվում էին, դարձյալ մեղսագրվում են: «Մեղադրանքի մեջ բառերի քանակն է փոխվել, ահագին ավելացել են բառերը, ուրիշ ոչ մի փոփոխություն չեմ նկատել: Ըստ […]
18:21 15.11.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 14-ին Հռոմում մասնակցել է «Թվային աշխարհաքաղաքականություն. նոր սահմաններ, աճ և ազգային անվտանգություն» խորագիրը կրող գիտաժողովին: Գիտաժողովին մասնակցել են նաև Իտալիայի պաշտպանության նախարար Էլիզաբետա Տրենտան, գիտաժողովի կազմակերպիչներից՝ Elettronica Group ընկերության գլխավոր գործադիր տնօրեն և նախագահ Էնզո Բենինին, ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի անդամ, քաղաքական փորձագետ Ալեք Ռոսը, գիտական և փորձագիտական […]
18:15 15.11.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը երկրորդ նախագահի խափանման միջոցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի վճռը գնահատելիս նշեց, որ առաջին տպավորությունը բացասական է, ավելի մանրամասն կարծիք կհայտնի որոշումը ստանալուց հետո: Ալումյանն ասաց, որ մեծ է հավանականությունը, որ որոշումը ստանալուց հետո ՄԻԵԴ կդիմեն: Փաստաբանը հայտնեց, որ երկրորդ նախագահը նիստի ժամանակ իր փաստարկներն անձամբ է ներկայացրել, բացի […]
18:08 15.11.2018
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ Երևան քաղաքի քննչական վարչությունում ստացվել և վարույթ է ընդունվել ՌԴ քաղաքացու դիմումի հիման վրա ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործը: Ոստիկանություն ստացված ՌԴ քաղաքացու առցանց դիմումի քննարկման արդյունքում պարզվել է, որ անհայտ անձը Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծել և ղեկավարում է ֆինանսական բուրգ հանդիսացող կազմակերպություն: Դիմումի հիման վրա […]
18:05 15.11.2018
Վճռաբեկ դատարանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով վճիռը: Դատարանը՝ Լիլիթ Թադևոսյանի նախագահությամբ, որոշեց ՀՀ գլխավոր դատախազի բողոքը բավարարել մասնակիորեն, իսկ երկրորդ նախագահի պաշտպանների վճռաբեկ բողոքը` մերժել: Դատարանը գործն ուղարկեց Վերաքննիչ դատարան՝ նոր քննության: Վճռաբեկ դատարանը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքի հարցով այսօր դռնփակ նիստ է անցկացրել, որն ավարտվել […]
18:00 15.11.2018
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Մի բան գամ ասեմ, գնամ մեր նախապատրաստական աշխատանքներին։ «Իմ քայլը» դաշինքը դեռևս հաստատված կարգախոս չունի։ Մտագրոհի ընթացքում հնչել են բազմաթիվ տարբերակներ, որոնցից մեկը որպես տարբերակ հնչեցվել է իմ մի քանի գործընկերների կողմից։ Քննարկումները շարունակվում են»:
17:52 15.11.2018
«Մեր ցուցակը միշտ թարմացվում է, և ընդհանրապես դա մեր ավանդույթների մեջ է, որ այնպես պետք է լինի, որ փորձառությունները և երիտասարդական ավյունը համադրվեն: Հենց այս համադրությունն է տալիս գործում հաջողելու լավ լիցքը»,- ՀՅԴ ընտրական ցուցակի մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Արմեն Ռուստամյանը: Ռուստամյանը նշել է, որ այսօր ազգային ինքնությունը գիտակցող ցանկացած […]
17:42 15.11.2018
Վճռաբեկ դատարանը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքի հարցով այսօր դռնփակ նիստ է անցկացրել, որն ավարտվել է րոպեներ առաջ։ Դատական այս նիստի ժամանակ քննվել են Քոչարյանի խափանման միջոցի դեմ և՛ դատախազության, և՛ պաշտպանական կողմի միջնորդությունները: Քննության ավարտից հետո դատարանը հեռացել է խորհրդակցության, իսկ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանը լրագրողներին տեղեկացրել է, որ […]
17:40 15.11.2018
Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով, կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատար ավտոմեքենաների համար շարունակվում է փակ մնալ Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը։ Վերին Լարսի անցակետի ռուսական հատվածում առկա է բեռնատարների 1 կմ երկարությամբ խցանում, Վրաստան մուտքը դեռևս փակ է բեռնատարների համար։
17:32 15.11.2018
«Հին Երևան»-ը կարևոր նախագիծ է: Գործադիրի այսօրվա նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքերով՝ պետք է աշխատել, որ այդ նախագիծը կյանքի կոչվի: «Ես տեղեկացա, որ այդ տարածքում կա 8 շենք, որոնք պատմամշակութային հուշարձան են: Մեր մոտեցումը և քաղաքականությունն այն է, որ հուշարձանները չպետք է վնասվեն, էլ չեմ խոսում քանդելու մասին: Ըստ էության՝ գտնվում ենք […]
17:28 15.11.2018
«Ներկա փուլում Հայաստան ներկրվող գազի՝ 2019թ. սակագնի համար ավարտական արդյունք չկա»,- նոյեմբերի 15-ին կայացած ասուլիսի ժամանակ ասել է «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը: Նա պարզաբանել է, որ գազի սակագինը որոշելիս հիմք է ընդունվում ընկերության մարժան՝ ընկերության ծախսերը, և ներկրման արժեքը, իսկ ներկրման գինը որոշվել է և միշտ որոշվելու է միջպետական կառավարման համաձայնագրերով: «Այս փուլում […]
17:27 15.11.2018
Մոլդովան, Ուկրաինան և Վրաստանը միավորվում են՝ սառեցված հակամարտությունների լուծման համար: Այս մասին Քիշնևում հայտարարել են երեք երկրների կառավարության անդամները: Ուկրաինայի օկուպացված տարածքների հարցերով նախարար Վադիմ Չերնիշը նշել է, որ բոլոր երեք երկրներն էլ բախվել են ռուսական ագրեսիային: «Մեր երկրներում իրավիճակը նույնն է: Ռուսաստանի բացասական ազդեցությունը համընդհանուր խնդիր է»,- ընդգծել է նա: Վրաստանի քաղաքացիական իրավահավասարության հարցերով […]
17:15 15.11.2018
Վրաստանի ԿԸՀ-ի որոշմամբ՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա հինգշաբթի՝ հոկտեմբերի 28-ին: Ընտրությունների օրը կհայտարարվի ոչ աշխատանքային օր: Վրաստանի հասարակական կազմակերպությունները բազմիցս դիմել էին ԿԸՀ ՝ կոչ անելով չխախտել ընտրողների սահմանադրական իրավունքը և ընտրությունների երկրորդ փուլը չնշանակել աշխատանքային օր: Բանն այն է, որ մայրաքաղաքում աշխատող և գրանցում չունեցող անձինք չեն կարողանա մեկնել գրանցման վայր և կատարել […]
17:14 15.11.2018
Ռուսաստանի խորհրդարանը վավերացրել է Իրանի հետ ԵԱՏՄ երկրների կնքած համաձայնագիրն ազատ առևտրի վերաբերյալ։ Դրանով զգալի նվազում են Միության (այդ թվում և Հայաստանի) ու Իրանի միջև շրջանառվող ապրանքներից գանձվող մաքսատուրքերը։ Այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը։ 2018 թվականի մայիսին Աստանայում կնքված համաձայնագրով նախատեսվում է, որ ԵԱՏՄ պետություններից Իրան արտահանվող գյուղատնտեսական ապրանքների համար 23,4 տոկոսից իջեցվելու […]