TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+23.09 oC

Արխիվ / Նոյեմբեր 2018

Ավագ Գաբրիելյանը նշանակվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

16:18 14.11.2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ավագ Գաբրիելյանին նշանակել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 5-ի ԲԴԽ-46-Ո-132 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ավագ Գաբրիելյանին նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- ասված է նախագահի ստորագրած հրամանագրում:

̰
Վթար «Ղեկը աջ» նախաձեռնության ավտոերթի ժամանակ

16:14 14.11.2018

«Ղեկը աջ» նախաձեռնության անդամներն այսօր կառավարության շենքի մոտ կազմակերպված ակցիայի ժամանակ նաև ավտոերթ են կազմակերպել՝ աջ ղեկ ունեցող ավտոմեքենաներով նախաձեռնության անդամները պտույտներ են կատարել Հանրապետության հրապարակում և ազդանշաններ տվել: Տարածքում ծառայություն իրականացնող ՃՈ ներկայացուցիչները տևական ժամանակ ու բարձրախոսով անընդհատ կրկնել են, որ Հանրապետության հրապարակում արգելվում է ազդանշան տալը: Ակցիայի ժամանակ նաև վթար է գրանցվել: Տուժող […]

̰
Թրամփի տնտեսական թիմում վիճաբանություն է տեղի ունեցել

16:10 14.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տնտեսական հարցերով խորհրդական Լարի Քուդլոուն քննադատել է այն հայտարարությունները, որ ավելի վաղ արել էր ԱՄՆ նախագահի առևտրի հարցերով խորհրդականը Չինաստանի հետ հարաբերությունների մասին: Այս մասին հաղորդում է CNBC-ը: «Նա չէր խոսում նախագահի կամ վարչակազմի անունից: Այդ մեկնաբանություններն իրավիճակից շատ հեռու էին: Դրանք ոչ ոք չի հաստատել: Ես կարծում եմ, որ այդկերպ Սպիտակ […]

̰
Թյուր տպավորություն կարող է ստեղծվել, որ այս նախագծի ընդունմամբ պետբյուջեի մուտքերը կարող են նվազել. ՀՀԿ-ական պատգամավոր

16:06 14.11.2018

Բացարձակ թյուր տպավորություն կարող է ստեղծվել, որ այս նախագծի ընդունմամբ պետական բյուջեի մուտքերը կարող են նվազել: Այս տեսակետը բուքմեյքերական կազմակերպությունների արգելման նախագծի քննարկման ընթացքում արտահայտել է նախագծի համահեղինակ Սամվել Ֆարմանյանը՝ անդրադառնալով «Ծառուկյան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանի արտահայտած մտահոգությանը: «Գործունեություն ծավալող ընկերություններից յուրաքանչյուրը, այսօրվա դրությամբ դրանց թիվը  5-ն է, տարեկան լիցենզավորման համար վճարում է 500 մլն դրամ, […]

̰
Երևանի 6 հատուկ դպրոցներում ՄԻՊ-ն արձանագրել է խնամքի պայմաններին ու ընդունման փաստաթղթերին առնչվող խնդիրներ

15:57 14.11.2018

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի երեխաների պաշտպանության բաժինը սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Երևանի 6 հատուկ դպրոցներում իրականացրած չհայտարարված այցերի ընթացքում արձանագրել է խնդիրներ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, Պաշտպանի՝ երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների մշտադիտարկում իրականացնելու լիազորության շրջանակում վեր հանված խնդիրները կապված են երեխաների խնամքի պայմանների, ընդունելության փաստաթղթերի, լոգարանների և սանհանգույցների սանիտարահիգիենիկ պայմանների, հաստատության բուժանձնակազմի աշխատանքի և հաստատություններում գործող […]

̰
«Իմ քայլը» դաշինքն առաջինը գրանցվեց ԱԺ ընտրություններին մասնակցելու համար

15:52 14.11.2018

«Իմ քայլը» դաշինքն առաջինն է արտահերթ ընտրությունների գրանցման համար փաստաթղթեր ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: «Իմ քայլը» դաշինքի ցուցակում ընդգրկված է 183 անձ: ՔՊ մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը պատասխանել է լրագրողների հարցերին: «Այս ցուցակը հեղափոխական է իր ամբողջ բովանդակության մեջ։ Մենք առաջնորդվել ենք նաև այն տրամաբանությամբ, որ ժամանակն է քանդել բարիկադները, հենց սրանով պայմանավորված էլ՝ ցուցակում են […]

̰
Ռուսների մի մասը դեմ չէ, որպեսզի աշխատանք գտնելու համար տեղափոխվի Հայաստան

15:49 14.11.2018

ՌԴ-ի «Ռոմիր» հետազոտական կենտրոնը հարցում է իրականացրել ռուսաստանցիների շրջանում աշխատանքի տեղավորվելու հնարավորությունների և ըստ այդմ՝ բնակության վայրը փոխելու մտադրությունների վերաբերյալ: «Արդյունքները ցույց են տվել, որ ռուսաստանցիների մեծամասնությունը չի ցանկանում փոխել բնակության վայրը նոր աշխատատեղ գտնելու համար: 18% -ն էլ նշել է, որ համաձայն է լավ աշխատանք ունենալու պայմանով տեղափոխվել բնակության ՌԴ-ի որևէ այլ շրջան: Եվս […]

̰
ՀՀԿ-ականներն առաջարկում են ՀՀ-ում արգելել բուքմեյքերների գործունեությունը

15:47 14.11.2018

ԱԺ-ն այսօր քննարկում է նաև ՀՀԿ-ական պատգամավորներ Սամվել Ֆարմանյանի և Միհրան Հակոբյանի առաջարկած օրենքի նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է ՀՀ-ում արգելել բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը: «Նախագիծը վերաբերում է ժողովրդական լեզվով ասած՝ «Տոտոների» և «Վիվարոների» կամ օրենսդրական լեզվով ասած՝ բուքմեյքերական ընկերությունների կամ տոտալիզատորների գործունեության օրենսդրորեն արգելմանը ՀՀ-ում»,- ասել է Ֆարմանյանը: Ֆարմանյանը նշել է, որ նախագծով նախատեսվող արգելքը վերաբերում […]

̰
«Ղեկը աջ» նախաձեռնությունն այսօր փաստեր է ներկայացրել այն մասին, որ խաբեության է ենթարկվել

15:47 14.11.2018

SHANTNEWS.am-ն այսօր հայտնել է, որ «Ղեկը աջ» նախաձեռնությունը այսօր ևս բողոքի ակցիա է կազմակերպել՝ այս անգամ կառավարության շենքի դիմաց: Մուտքի մոտ որոշ ժամանակ կանգնելուց հետո նախաձեռնության անդամները որոշել են ավտոերթ իրականացնել՝ աջ ղեկով մեքենաներով շրջապտույտներ են կատարել Հանրապետության հրապարակում, ազդանշաններ տվել: Նաև ավտովթար է գրանցվել: Կառավարությունից արձագանքել են և ակցիայի մասնակիցների հետ զրուցելու է եկել […]

̰
ՀՀ-ում չափահաս բնակչության շրջանում շաքարային դիաբետի դեպքերի քանակն աճել է

15:42 14.11.2018

Յուրաքանչյուր տարի աշխարհում նոյեմբերի 14-ը նշվում է որպես Դիաբետի դեմ պայքարի միջազգային օր՝ ևս մեկ անգամ բարձրաձայնելու հիվանդության հետ կապված խնդիրները: Շաքարային դիաբետն իր տարածվածությամբ համարվում է դարի հիվանդություն` ախտահարելով բնակչության գրեթե բոլոր տարիքային խմբերին: Այն կրում է համաճարակի բնույթ` հանդիսանալով ոչ վարակիչ հիվանդությունների կառուցվածքում մահացության երրորդ հիմնական պատճառը: Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը: Այս […]

̰
Հայուհին հաղթել է ԱՄՆ-ում անցկացված կինոփառատոնում

15:38 14.11.2018

Giphy անվանումը կրող ամերիկյան GIF-լուսանկարների գրադարանը Giphy’s Film Fest խորագրով փառատոն է անցկացրել: Այս մասին հայտնում է Slate.com-ը: Հաղորդվում է, որ առաջին անգամ անցկացվող մրցույթ-փառատոնում հաղթանակ է տարել Կալիֆոռնիայում բնակվող, ազգությամբ հայ Անի Հակոբյանը: Նրա 18 վայրկյան տևողությամբ GIF տեսանյութը հաղթող է ճանաչվել մրցույթին ներկայացված 118 աշխատանքների շարքում: «Ես սիրում եմ կարճամետրաժ ֆիլմեր: Կարճամետրաժ ֆիլմերի […]

̰
Իսրայելի ԱԳ նախարարը հրաժարական է տվել

15:37 14.11.2018

Իսրայելի արտաքին գործերի նախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է իր հրաժարականի մասին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը: Նախարարն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2016 թվականի մայիսի 30-ից: Բանն այն է, որ Լիբերմանը համաձայն չէ Գազայի հատվածի վերաբերյալ կառավարության տեսակետի հետ: Հիշեցնենք՝ նոյեմբերի 9-ին ավելի քան 30 պաղեստինցի էր վիրավորվել Գազայի հատվածում  իսրայելցի զինվորականների հետ բախման ժամանակ: Գրանցվել էր […]

̰
«Երկիր Ծիրանին» մերժում է «ՀՀ խորհրդարանական ընտրություններ» նախաձեռնությունը

15:32 14.11.2018

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը մերժում է 2018 թվականի դեկտեմբերի 9-ի`«ՀՀ  խորհրդարանական ընտրություններ» անվանումով  «կեղծ նախաձեռնությունը»: Այս մասին ասվում է կուսակցության տարածած հայտարարության մեջ: Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Ակնհայտ է և անհերքելի փաստ, որ 27 տարի Հայաստանի Հանրապետությունում գործել է կուսակցապետություն: Այս կուսակցապետությունը կրկնել է Կոմունիստական կուսակցության արատավոր ավանդույթը` քաղաքական դաշտի և պետական իշխանության բոլոր գործառույթների մենաշնորհումը: […]

̰
Բակո Սահակյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ

15:20 14.11.2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 14-ին աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

̰
Թոմաս Գրեմինգերը ԵԱՀԿ անվերապահ աջակցությունն է հայտնել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին

15:12 14.11.2018

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը Հռոմ կատարած աշխատանքային այցի ընթացքում նոյեմբերի 13-ին հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին: Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արտակ Զեյնալյանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին ներկայացրել է հայաստանյան ներքաղաքական իրավիճակը, թավշյա, ոչ բռնի հեղափոխության ու կառավարության վեցամսյա գործունեության արդյունքները: Թոմաս Գրեմինգերը ԵԱՀԿ անվերապահ աջակցությունն է […]

̰
Ե՞րբ է սկսվելու համաներման կիրառումը ՊՊԾ գունդը գրավածների նկատմամբ

15:08 14.11.2018

ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության ժամանակ այսօր դատարան էր եկել ամբաստանյալ Արայիկ Խանդոյանի կինը՝ Անուշ Խանդոյանը: Նրան դատարանը կանչել էր, որպեսզի պարզեր դիրքորոշումը ՝ շարունակե՞ լ քրեական գործի քննությունը, թե՞   կարճել՝ պայմանավորված Խանդոյանի մահվան հանգամանքով: Անուշ Խանդոյանն ասաց, որ իր ամուսինն ապստամբ է եղել, ոչ թե ամբաստանյալ: Ինչ վերաբերում է դատաքննությունը շարունակելուն, ապա Անուշ […]

̰
Ինչո՞ւ «Ղեկը աջ» նախաձեռնությունը չի ներկայացնում ներկրվող մեքենաների կոդերը

14:45 14.11.2018

«Ղեկը աջ» նախաձեռնության անդամներն այսօր՝ կառավարության շենքի մոտ կազմակերպված ակցիայի ժամանակ ասել են, որ մեքենաների կոդերը չեն ներկայացրել: Հիշեցնենք, որ օրեր առաջ SHANTNEWS.am-ի հետ զրույցում ՀՀ կապի և տրանսպորտի փոխնախարար Արմեն Փամբուխչյանն ասել էր, որ նախաձեռնությունը հայտնել է կոդերը տրամադրելու մասին: «Հիմա սահմանին 300 մեքենա կա, մեր տվյալներով՝ բոլոր ընկերությունների կողմից մոտ 2000, 2500 մեքենա է գնվել: […]

̰
Արարատի մարզում խողովակաշարերից ապօրինի միացման միջոցով ջրամատակարարում է կատարվել

14:45 14.11.2018

Արարատի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, վերջինիս հանցակցության, ինչպես նաև առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից իրենց լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ օգտագործելու հետևանքով ապօրինի խողովակների միացմամբ հողատարածքների ոռոգման նպատակով ջրամատակարարում իրականացվելու փաստի առթիվ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: 2018 թվականի հոկտեմբերի 31-ին Պետական վերահսկողական ծառայությունից ՀՀ […]

̰
Կառավարության շենքի մոտ այսօր նաև Ճապոնիայի դրոշն է ծածանվել

14:30 14.11.2018

SHANTNEWS.am-ն այսօր հայտնել է, որ «Ղեկը աջ» նախաձեռնությունn այսօր ևս բողոքի ակցիա է կազմակերպել՝ այս անգամ Կառավարության շենքի դիմաց: Նախաձեռնությունը առաջարկել է կառավարությանը աջ ղեկով ավտոմեքենաները ներմուծել մասերի բաժանած ու փոփոխություն կատարել կառավարության այն որոշման մեջ, որով աջ ղեկով մեքենան անսարքություն չի համարվի և կթույլատրվի վերասարքավորել մեքենաներն ու վարել: «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները կառավարության դիմաց […]

̰
Բացահայտում ենք մետաղական հանքարդյունաբերություն իրականացնող կազմակերպությունների իրական տերերին. Վարդան Գևորգյան

14:26 14.11.2018

Այս նախաձեռնությամբ բացահայտում ենք մետաղական հանքարդյունաբերություն իրականացնող կազմակերպությունների իրական սեփականատերերին: Այս մասին «Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի  նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատարի տեղակալ Վարդան Գևորգյանը: Նա նշել է, որ կառավարության համար դա շատ կարևոր է: «Թե՛ հանրությունը, թե՛ քաղաքացիական հասարակությունը մասնակից է դառնում հանքարդյունաբերության […]

̰
Ավստրալիայում «ասեղային ահաբեկչությունը» շարունակվում է

14:25 14.11.2018

Ավստրալական Մելբուրն քաղաքի բնակիչները տագնապի մեջ են: Պարբերաբար նրանք մրգերի մեջ ասեղներ են հայտնաբերում:  Օրերս ձերբակալվեց մի կին, որը մեղադրվում է ելակների մեջ ասեղներ դնելու համար, սակայն նրա ձերբակալությունն իրավիճակ չփոխեց: Հիմա էլ ավստրալացիներն ասեղներ են գտնում այլ հատապտուղների ու մրգերի մեջ: Վերջին անգամ ասեղներ հայտնաբերվել են տանձերի մեջ, իսկ մինչ այդ՝ բանանի և խնձորի: […]

̰
«Ղեկը աջ» նախաձեռնությունը կառավարությանը նոր առաջարկ է արել

14:20 14.11.2018

SHANTNEWS.am-ն այսօր հայտնել է, որ «Ղեկը աջ»  նախաձեռնությունն այսօր ևս բողոքի ակցիա է կազմակերպել՝ այս անգամ Կառավարության շենքի դիմաց: Մուտքի մոտ որոշ ժամանակ կանգնելուց հետո նախաձեռնության անդամները որոշել են ավտոերթ իրականացնել՝ աջ ղեկով մեքենաներով շրջապտույտներ են կատարել Հանրապետության հրապարակում, ազդանշաններ տվել: Նաև ավտովթար է գրանցվել: Կառավարությունից արձագանքել են, և ակցիայի մասնակիցների հետ զրուցելու է եկել […]

̰
Կարագ՝ առանց կովի կաթի. «Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերությունը տուգանվեց 20 մլն դրամով

14:20 14.11.2018

«Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերությունը տուգանվեց 20 մլն դրամով։ Ընկերության «քաղցրասերուցքային կարագ»-ի բաղադրության մեջ ընդհանրապես բացակայում է կովի կաթը. այն 100 %-ով բուսական ծագման է: Այս մասին հայտարարվեց այսօր՝ նոյեմբերի 14-ին, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում: Տուգանքը կիրառվել  է  անբարեխիղճ մրցակցության դրսևորման, մասնավորապես սպառողներին մոլորեցնելու, ինչպես նաև մրցակիցների հանդեպ բարեխղճության սկզբունքները խախտելու համար:  ՀՀ ՏՄՊՊՀ-ն […]

̰
Վրաստանից Հայաստան ապրանքների ներմուծման գործընթացը կարագացվի. դեսպանություն

14:18 14.11.2018

Հայաստանի և Վրաստանի մաքսային ծառայությունները շուտով կներդնեն տվյալների էլեկտրոնային փոխանակման համակարգ, որը կարագացնի սահմանին բեռների ստուգման գործընթացը։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։ Վրացական կողմի մաքսավորները Հայաստանի սահմանին ապրանքի մասին տվյալներ հավաքելիս դրանք կգաղտնագրեն թվային կոդով և այն կփոխանցեն հայկական կողմին, ինչը թույլ կտա հայկական մաքսակետում ապրանքը նորից չզննել կամ զննել միայն ծայրահեղ անհրաժեշտության […]

̰
Երբ իմացա, որ Արմեն Աշոտյանը նույն ընտրատարածքում է առաջադրվել, ահավոր ուրախացա. Ալեն Սիմոնյան

14:08 14.11.2018

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի միջանցքներում՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ, հայտնել է, որ ինքն առաջադրվելու է Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն համայնքներն ընդգրկող ընտրատարածքում: «Այնտեղ են առաջադրված նաև Արմեն Աշոտյանը, Դավիթ Շահնազարյանը: Առավոտյան, երբ իմացա, որ Արմեն Աշոտյանը նույն ընտրատարածքում է առաջադրվել, ես ահավոր ուրախացա»,- ասաց նա: Լրագրողներից մեկը հարցրեց՝ մարդիկ կան ցուցակում, որոնք […]

̰
Դոնալդ Թրամփն ու Թերեզա Մեյը Իրանի պատճառով վիճել են

14:05 14.11.2018

Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը Իրանի հարցում Դոնալդ Թրամփի և Թերեզա Մեյի միջև սուր հեռախոսազրույցի պատճառ է դարձել:  Այս մասին հաղորդում է  The Washington Post-ը: ԱՄՆ նախագահը սկսել է մեղադրել Մեծ Բրիտանիայի վարչապետին, թե ինչու իր երկիրը բավարար ջանքեր չի գործադրում Իրանին զսպելու համար: Աղբյուրը հիշատակում է, որ զանգը տեղի է ունեցել բրիտանական կողմի նախաձեռնությամբ, սակայն բոլորովին այլ […]

̰ ̰
Հրապարակվել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ամբողջական ցուցակը. Armtimes.com

13:55 14.11.2018

«Հայկական ժամանակ»-ին հասանելի է դարձել «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ամբողջական ցուցակը: «Իմ քայլը» դաշինքի մաս են կազմում «Քաղաքացիական պայմանագիր» և «Առաքելություն» կուսակցությունները: Ցուցակում ընդգրկված են նաև մի շարք անկուսակցական թեկնածուներ, այդ թվում՝ լրագրողներ ու մարզիկներ: Ցուցակը գլխավորում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իշխող կուսակցության ցուցակը Կենտրոնական ընտրական հանձնաժողով կներկայացվի այսօր՝ ժամը 14:00-ին: Ցուցակն ամբողջությամբ ներկայացնում ենք […]

̰
Խնամի, ծանոթ, բարեկամ տրամաբանությունից դրդված որևէ որոշում չի կայացվել. Սիմոնյանը՝ ցուցակների կազմման մասին

13:52 14.11.2018

«Իմ քայլը» դաշինքի ցուցակը չի հիասթափեցնի: Այս մասին խորհրդարանի միջանցքներում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը: «Խնամի, ծանոթ, բարեկամ տրամաբանությունից դրդված որևէ որոշում չի կայացվել: Ցուցակում կա 170-ից ավելի մարդ: Սկզբունքը եղել է հետևյալը․ նախ՝ դիմել են, ցանկություն հայտնել, հետո մեր վարչության անդամներն առաջարկներով են հանդես եկել, այդ մարդկանց հետ […]

̰
Այսօր քաղաքական ուժերի՝ ԱԺ արտահերթ ընտրություններում առաջադրումների վերջին օրն է

13:48 14.11.2018

Նոյեմբերի 14-ը ընտրություններին մասնակցել պատրաստվող ուժերի՝ ԿԸՀ փաստաթղթեր ներկայացնելու վերջին օրն է: Ըստ ընտրությունների անցկացման ժամանակացույցի՝ կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում մինչև նոյեմբերի 14-ը՝ ժամը 18:00-ն: Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է նոյեմբերի 14-ից մինչև 19-ը՝ ժ. 18:00-ն: Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին: Նախընտրական […]

̰
BACK_TO_TOP