TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+24.09 oC

Արխիվ / Նոյեմբեր 2018

«Քաղաքացու որոշում» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել նախընտրական ցուցակը

18:40 14.11.2018

«Քաղաքացու որոշում» կուսակցությունը քիչ առաջ ԿԸՀ է ներկայացրել նախընտրական համամասնական ցուցակը: «Ցուցակում առաջին համարը Սուրեն Սահակյանն է, 2-րդ համարը՝ Արտակ Կիրակոսյանը, 3-րդը՝ Ռուզաննա Տոռոզյանը, 4-րդը՝ Արեգ Թադևոսյանը: Նրան հաջորդում է Հայկ Սահակյանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը:

̰
«Լուսավոր Հայաստան»-ի ընտրական ցուցակը գլխավորում է Էդմոն Մարուքյանը

18:38 14.11.2018

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց ընտրական ցուցակը: Կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է «Լուսավոր Հայաստան»-ի հիմնադիր Էդմոն Մարուքյանը: Կուսակցության առաջին տասնյակում են Մանե Թանդիլյանը, Արման Բաբաջանյանը, Գևորգ Գորգիսյանը, Տարոն Սիմոնյանը, Արկադի Խաչատրյանը, Անի Սամսոնյանը, Հարություն Բաբայանը, Կարեն Սիմոնյանը, Աննա Կոստանյանը: Կուսակցությունը խորհրդարան է գնում գործող իշխանությանը հակակշռելու համար: Կուսակցության ընտրական ցուցակում ներառված գրեթե բոլոր […]

̰
Լևոն Արոնյանը զբաղեցրեց երրորդ տեղը. Tata Steel Chess India Blitz 2018

18:33 14.11.2018

Հնդկաստանում ավարտվեց  Tata Steel Chess India Blitz 2018 շախմատային մրցաշարը, որին, Լևոն Արոնյանից բացի, մասնակցում էին  ևս մի քանի առաջատար շախմատիստներ, մասնավորապես՝ Վիշվանաթան Անանդը, Սերգեյ Կարյակինը, Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Շահրիյար Մամեդյարովը, Պենթալա Հարիկրիշնան: Մրցաշարը տևեց երկու օր: Յուրաքանչյուր օր անցկացվեցին արագ շախմատի 9 պարտիաներ: Առաջին օրվա 9 պարտիաներից 3-ում Լևոն Արոնյանը հաղթեց, մեկում պարտվեց, մյուս 5 […]

̰
Պաշտոնը կամ մանդատը չէ իմ և ժողովրդի կապը, այլ սերն ու նվիրումը. Արգամ Աբրահամյանը չի մասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին

18:23 14.11.2018

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին` ԱԺ պատգամավոր Արգամ Աբրահամյանը, որոշում է կայացրել չմասնակցել գալիք խորհրդարանական ընտրություններին: Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան էջից: «Որոշում եմ կայացրել չմասնակցել գալիք խորհրդարանական ընտրություններին։ Համարում եմ, որ այս փուլում շատ ավելի մեծ դերակատարություն կարող եմ ստանձնել հայրենի մարզի ու մեր հայրենիքի տնտեսական մարտահրավերներին դիմակայելու, տնտեսական զարգացման նախաձեռնություններ առաջ տանելու […]

̰
ՀՀԿ-ն մասնակցում է ԱԺ արտահերթ ընտրություններին և ակնկալում շատ քվեներ

18:22 14.11.2018

ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ՀՀԿ ցուցակը ներկայացնելիս անդրադարձավ իրենց ակնկալիքներին ու շանսերին: Նա ասաց, որ իբրև ուժ՝ ՀՀԿ-ն թրծված է, իր ծրագրերն ու գաղափարները կարող է իրագործել խորհրդարանում, շատերն իրենց ուժի համակիրներն են, սպասում են իրենց խորհրդարանում, սպասում են՝ ՀՀԿ-ն առաջադրվի, որ ընտրեն: Աճեմյանը հույս հայտնեց, որ կլինի նորմալ քարոզարշավ, խաղի կանոնները չեն […]

̰
Ալավերդու տարածաշրջանում 1800 աշխատող կորցրել է իր աշխատանքը. Արմենուհի Կյուրեղյանի հարցը կառավարությանը

18:18 14.11.2018

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը խոսեց Ալավերդու տարածաշրջանում պղնձաձուլարանի փակման, ինչպես նաև Թեղուտի հանքավայրի շահագործման դադարեցման հետևանքով աշխատողների կրճատման խնդիրին: «Վերջերս Ալավերդու պղնձաձուլարանի փակման որոշման հետ կապված, փաստորեն, փաստի առաջ կանգնեց մոտավորապես 650 աշխատող: Առայժմ պայմանագիրը նրանց հետ գործում է, բայց նրանք աշխատանքը կորցնելու վտանգի առաջ են: Եթե հաշվի առնենք […]

̰
«Սասնա ծռեր»-ի ընտրական ցուցակը գլխավորում է Վարուժան Ավետիսյանը

18:04 14.11.2018

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց ընտրական ցուցակը: Կուսակցության անդամ Գևորգ Սաֆարյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ աջակցում են հեղափոխությանը, կառավարությանը, սակայն խորհրդարանում լինելու են դեբատներ, կարծիքների բախումներ, ինչից ծնվելու է ճշմարտությունը: Կուսակցության ընտրական ցուցակի առաջին հնգյակը հետևյալն է՝ Վարուժան Ավետիսյան, Ստեփան Գրիգորյան, Գարեգին Չուգասզյան, Հերմինե Մկրտչյան, Գևորգ Սաֆարյան: Անդրադառնալով Շուշիի առանձնակի գումարտակի […]

̰
Ձեր ասածն անհնար է ինտերնետի դարում. Ալեն Սիմոնյանը պատասխանել է Սամվել Ֆարմանյանին

18:04 14.11.2018

Երբ մի հարց ուզում ես լուծել, չպետք է այն կտրես: Այսօր խորհրդարանում՝ ելույթների ժամանակ, այսպես խոսեց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանին: Խոսքը վերաբերում էր օրենսդրական նախաձեռնությանը: ԱԺ-ն այսօր քննարկում է նաև ՀՀԿ-ական պատգամավորներ Սամվել Ֆարմանյանի և Միհրան Հակոբյանի առաջարկած օրենքի նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է ՀՀ-ում արգելել […]

̰
Նավթի գինը ռեկորդային անկում է գրանցել. հետագա անկումը կվտանգի Ադրբեջանի բյուջեն

17:54 14.11.2018

Համաշխարհային շուկայում ընկել են WTI և Brent տեսակի նավթի գները՝ համապատասխանաբար 7,1 և 6,6 տոկոսով։ Նավթի գնի այսպիսի անկում չէր եղել 2015 թվականից, երբ նավթի գնի անկումը զգալի խնդիրներ առաջացրեց Ադրբեջանում։ WTI տիպի նավթի գինը հասել է 55,7 դոլարի (բարելի համար). սա ռեկորդային ցածր գին է 2017 թվականի նոյեմբերից սկսած։ Իսկ Brent տեսակի նավթը հասել […]

̰

17:47 14.11.2018

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց ընտրական ցուցակը: Այն գլխավորում է կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, նրան հաջորդում է ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը, 3-րդ համարը Արթուր Գրիգորյանն է, 4-րդը՝ Նաիրա Զոհրաբյանը: ԲՀԿ-ի նախընտրական ցուցակում ընդգրկված է 175 անձ։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակի առաջին տասնյակը. 1. Ծառուկյան Գագիկ Նիկոլայի 2. Մելքումյան Միքայել Սերգեյի 3. Գրիգորյան […]

̰
Սերգեյ Բոնդարենկոն և Սարգիս Հովիվյանը պարգևատրվել են «Բացառիկ ծառայությունների համար» մեդալներով

17:30 14.11.2018

«Արարատ-73» ֆուտբոլային թիմի անդամ Սերգեյ Բոնդարենկոյին և լեգենդար ֆուտբոլիստ Սարգիս Հովիվյանը պարգևատրվել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Բացառիկ ծառայությունների համար» մեդալով: Մեդալներն այսօր հանդիսավոր պայմաններում ֆուտբոլիստներին է հանձնել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը: «Մինչև այսօր էլ «Արարատ-73» ֆուտբոլային թիմը մնացել է անգերազանցելի: Լիահույս եմ, որ այսօրվա հայկական ֆուտբոլում նույնպես […]

̰
Բաթումի և Փոթի նավահանգիստներից օգտվելու սակագները կվերանայվե՞ն. պարզաբանում է Տիգրան Ավինյանը

17:29 14.11.2018

Ազգային ժողովում ընթացող հարցուպատասխանի ժամանակ ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը հետաքրքրվեց, թե նախատեսվու՞մ է առաջիկայում Հայաստանի և Վրաստանի միջև բանակցությունների այնպիսի գործընթաց, որ վերանայվեն Բաթումի և Փոթի նավահանգիստներից օգտվելու սակագները: Հարցին պատասխանեց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը: Նրա խոսքերով՝ շուտով նախատեսվում է վրացական կողմի հետ միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստն անցկացնել: «Արդեն որոշակի փոփոխություններ տեղի են ունեցել […]

̰
Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական շարժման ընտրական ցուցակը գլխավորում է Լևոն Շիրինյանը

17:25 14.11.2018

Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական շարժումը մասնակցելու է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Շարժման ընտրական ցուցակը գլխավորում է քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Ցուցակի երկրորդ տեղում լրագրող Մարիամ Մանուկյանն է, ապա քաղաքագետներ Գևորգ Հովսեփյանը, Հայկ Սուքիասյանը, ֆինանսիստ Լևոն Թումանյանը: «Ուզում ենք առաջին աշխատանքը սկսել ֆինանսական ռեֆորմից»,- լրագրողների հետ զրույցում ասաց Շիրինյանը:

̰
12-րդ դասարանում 30-40 տոկոս կտրվածներ ունենք. Հարությունյանը՝ արտաքին գնահատման արդյունքների մասին

17:25 14.11.2018

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեց, թե միջին և ավագ դպրոցների ավարտական քննությունները կլինե՞ն կենտրոնացված կարգով, թե՞ ոչ: «Եթե դեռ ուժի մեջ է, ո՞ր առարկաները կարող են կենտրոնացված ձևով հանձնել»,- հարցրեց պատգամավորը: ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի խոսքով՝ երկու օր առաջ են իրեն […]

̰
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Սասունցի Դավթի և Բելինսկու փողոցների խաչմերուկում

17:23 14.11.2018

Երթևեկության կազմակերպման բարելավման նպատակով 2018թ. նոյեմբերի 15-ից Երևան քաղաքի Սասունցի Դավիթի և Բելինսկու փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Խորենացու փողոցի կողմից Բելինսկու փողոցով Ռոստովյան փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցները վերոնշյալ խաչմերուկում ձախ եզրային 2-րդ գոտուց կարող են երթևեկել միայն դեպի ձախ՝ նախկինում ուղիղ կամ դեպի ձախ երթևեկելու փոխարեն:

̰
ԱՄՆ կոնգրեսականները կարող են այս տարի չհասցնել ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել

17:21 14.11.2018

ԱՄՆ Կոնգրեսը չի հասցնի մինչև տարեվերջ վերանայել ու ընդունել Ռուսաստանի դեմ ամերիկյան նոր պատժամիջոցների մասին օրենսդրությունը: Պատճառն այն է, որ օրենսդիրները կարող են այս տարի ժամանակ չունենալ դրա համար, քանի որ մտադիր են կենտրոնանալ օրենսդրական այլ նախագծերի վրա: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով որոշ սենատորների: Հաղորդվում է, որ այդ երկրի կոնգրեսականները Ռուսաստանի դեմ նոր […]

̰
«Մենք» դաշինքի ցուցակը գլխավորում է Արամ Սարգսյանը

17:09 14.11.2018

«Մենք» դաշինքի ցուցակը գլխավորում է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը: Ցուցակի երկրորդ համարը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն է, երրորդը՝ «Ազատ դեմոկրատների» փոխնախագահ Անժելա Խաչատրյանը, իսկ 4-րդ հորիզոնականում արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն է: Հիշեցնենք, որ «Ազատ դեմոկրատներ» և «Հանրապետություն» կուսակցություններն ավելի վաղ հուշագիր էին ստորագրել՝ հայտնելով, որ այս ընտրություններին հանդես կգան «Մենք» դաշինքով: […]

̰
Չեմ հավատում և չեմ հավատացել, որ ՀՀԿ-ն բարի նպատակով երբևէ որևէ լավ նախագիծ կբերի ԱԺ. Սերգեյ Բագրատյան

16:57 14.11.2018

«Ծառուկյան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանն, անդրադառնալով ՀՀ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի՝ ՀՀ-ում բուքմեյքերական կազմակերպությունների գործունեության արգելման նախագծին, նշել է՝ ինքը թերահավատորեն է վերաբերվում ՀՀԿ-ական պատգամավորների նախաձեռնությանը: «Չեմ հավատում և չեմ հավատացել, որ ՀՀԿ-ն երբևէ որևէ լավ նախագիծ բարի նպատակով կբերի խորհրդարան: Եվ սա հենց բավարար է, որ ես վետո դնեմ այս քննարկման վրա իմ մասով, որովհետև կունենանք […]

̰
Ցուցակից երևում է մեր իշխանության վերաբերմունքը ԽԾԲ տարբերակին. Հրաչյա Հակոբյան

16:54 14.11.2018

«Վստահ եմ, որ հրապարակված ցուցակում տհաճ անակնկալներ չկան, այո՛, քաղաքական ցուցակ է, այո՛, քաղաքացու սպասելիքներն արդարացնող ցուցակ է միանշանակ: Ես վստահում եմ մեր թիմին»,- նոյեմբերի 14-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Հրաչյա Հակոբյանը: Հարցին, թե ինչու է նա հանգրվանել ցուցակի վերջին տեղում, պատգամավորը պատասխանեց. «Սա նշանակում է մեր իշխանության մոտեցումը այսպես […]

̰
ՔՊ կուսակցության համահիմնադիրը թեկնածուների շարքում չէ

16:52 14.11.2018

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որն ընտրություններին մասնակցում է «Իմ քայլը» դաշինքով, հրապարակել է համամասնական ցուցակը: Դրանում 183 թեկնածուի անուն կա: Դաշինքի ռեյտինգային ցուցակները ևս հաստատված են: Շիրակի մարզում «Իմ քայլը» 15 թեկնածու է առաջադրել: Այդ ցուցակում բացակայում է ՔՊ կուսակցության համահիմնադիր Արթուր Համբարձումյանի անունը: Նա Շիրակի մարզում ՔՊ ռեյտինգային թեկնածուն էր նախորդ խորհրդարանական ընտրություններին,  իսկ ՏԻՄ […]

̰
Միշել Օբաման 60 մլն դոլար կստանա իր հուշագրության համար

16:52 14.11.2018

ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբամայի Becoming կոչվող հուշագրությունը մեծ արագությամբ ներառվել է Amazon-ի ամերիկյան բեսթսելլերների շարքում մինչ դրա հրապարակումը: Այս մասին հաղորդում է FoxBusiness-ը: Penguin Random House հրատարակչությունն Օբամաների հետ կնքել է 60 միլիոն դոլարի պայմանագիր երկու հուշագրության համար: Becoming-ից բացի՝ մի գիրք էլ կա, որ գրավել է ընթերցողների ուշադրությունը: Դա էլ գրում է Բարաք […]

̰
Ինձ խանդավառել է Նիկոլ Փաշինյանը. Սամվել Ֆարմանյան

16:47 14.11.2018

Ինձ խանդավառել է Նիկոլ Փաշինյանը: ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանն այսպես արձագանքեց ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանի հարցին, որը վերաբերում էր Ֆարմանյանի՝ բուքմեյքերական գրասենյակների գործունեության դադարեցման օրենքի նախագծին: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Արմեն Խաչատրյանն ազատվել է աշխատանքից և «Իմ քայլը» դաշինքի կողմից Սյունիքում առաջադրվել պատգամավորի թեկնածու

16:40 14.11.2018

SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվել է ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արմեն Խաչատրյանը։ SHANTNEWS.am-ի հետ զրույցում Արմեն Խաչատրյանը հաստատեց այս լուրը և նշեց, որ պատճառն արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելն է: «Առաջադրվել եմ պատգամավորության թեկնածու «Իմ քայլը» դաշինքի կողմից: Այդ իսկ պատճառով, քանի որ ներկայիս՝ գործող օրենսդրությամբ ոստիկանությունում ծառայությունը […]

̰
Գյանջայում անկարգություններից հետո 5 մարդ «չեզոքացվել է», 60 մարդ՝ ձերբակալվել

16:34 14.11.2018

Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Գյանջայում, այս տարի եղած անկարգություններից հետո երկրի իրավապահները ձերբակալության փորձերի ժամանակ «չեզոքացել են» 5 ծայրահեղականի, որոնք չեն ենթարկվել նրանց։ 60 անձ ձերբակալվել է։ Այս մասին երկրի պետական անվտանգության ծառայության տնօրենը հայտնել է թյուրքախոս երկրների իր գործընկերների հետ հանդիպմանը։ Պաշտոնյան հայտարարել է, որ մերձավորարևելյան տարածաշրջանի ծայրահեղական-կրոնական համայնքները փորձում են իրենց գաղութները ստեղծել […]

̰
Նոյեմբերի 19-ին Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն Ստամբուլում

16:33 14.11.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր թուրք գործընկերոջ` Ռեջեփ Էրդողանի հետ կմասնակցի «Թուրքական  հոսք» գազատարի ծովային հատվածի շինարարության ավարտին նվիրված միջոցառմանը: Այն անց է կացվելու նոյեմբերի 19-ին՝ Ստամբուլում: Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Երկու երկրների ղեկավարները կքննարկեն հետագա համագործակցությանն առնչվող հարցեր և տարածաշրջանային խնդիրներ: Նշենք, որ նախորդ անգամ Պուտինն ու Էրդողանը հանդիպել էին Ստամբուլում՝ […]

̰
ՀԺԱՄ-ը չի մասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին

16:30 14.11.2018

«Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությունը չի մասնակցի դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Հայտարարության մեջ ասված է. «Հայաստանի Ժողովրդավարական Ազատական Միությունը ողջախոհություն և իմաստություն ցանկանալով ընտրությանը մասնակից քաղաքական ուժերին, հորդորում է գործել սիրո և հանդուրժողականության մթնոլորտում, ձեռնպահ մնալ անձնական ամբիցիաներից և նեղ քաղաքական շահերից, գործել հանուն ամուր պետականաշինության, հանուն ժողովրդի բարեկեցության, հանուն անվտանգ Հայաստանի և […]

̰
Աշխատանքիս ամենամեծ գնահատականը մարդկային պարզ շնորհակալությունն ու ժպիտն է. Մանե Թանդիլյանը վայր է դրել լիազորությունները

16:26 14.11.2018

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում լիազորությունները դադարեցնելու մասին հայտարարություն է տարածել. «Ստանձնելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը՝ որպես կառավարության անդամ, առաջին անգամ երդվեցի բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ստանձնած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ կառավարության անդամի բարձր կոչմանը: […]

̰
17 նախարարությունների թիվը կարող է հասցվել 11-ի. Արարատ Միրզոյան

16:23 14.11.2018

ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 14-ին անդրադարձավ պետական կառավարման համակարգին, ապա հիշեցրեց՝ այդ մասին բազմիցս խոսել է թե՛ ինքը, թե՛ վարչապետը: «Կա զուգահեռ համակարգ կոչվածը՝ ՊՈԱԿ-ների, հիմնադրամների միջոցով, որտեղ ավելի մեծ ֆինանսական հոսքեր ու ռեսուրսներ են, որոնք հաճախ կրկնում են այն գործառույթները, որոնք պետք է նախարարությունն անի: Պետք է վերանայել, վերաիմաստավորել բոլորի գործունեությունը, […]

̰
Իրանում մահապատժի են ենթարկել «մետաղադրամների արքային» ու նրա գործընկերոջը

16:22 14.11.2018

Ֆինանսական խարդախությունների՝ արժույթի ապօրինի առևտրի ու տնտեսությունը խաթարելու մեղադրանքով Իրանում բանտարկված Վահիդ Մազլումինը և Մոհամմադ Էսմայիլ Ղասեմին այսօր մահապատժ են ենթարկվել։ Այս մասին հայտնում է միջազգային մամուլը։ Նրանցից առաջինը ստացել էր «մետաղադրամների արքա» անունը, երբ ձերբակալվել էր 2 տոննա ընդհանուր քաշով ոսկե մետաղադրամների ու զարդերի հետ միասին։ Գործարարին բացահայտել էին այդ ոսկե իրերն Իրան ներմուծելու, […]

̰
Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կարող է կայանալ նոյեմբերի 28-ին

16:19 14.11.2018

Այսօր Թբիլիսիում՝ ժամը 14-ին, պետք է կայանար նախագահական ընտրություններին նվիրված ԿԸՀ ամփոփիչ նիստը: Նախատեսվում էր, որ ԿԸՀ նախագահ Թամար Ժվանիան նախագահական ընտրությունների ամփոփիչ արդյունքների ստորագրումից հետո պետք է հրապարակեր երկրորդ փուլի անցկացման ամսաթիվը: Սակայն նիստը, առանց մեկնաբանությունների, ժամը 14-ից տեղափոխվեց 19։00: Նախատեսվում էր, որ նախագահի ընտրությունների երկրորդ փուլի ժամկետը կնշանակվի նոյեմբերի 28-ին: Վրաստանը պետք է […]

̰
BACK_TO_TOP