TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+23.09 oC

Արխիվ / Նոյեմբեր 2018

ՀՅԴ-ն Շիրակի նախկին մարզպետին առաջադրել է Արաբկիր վարչական շրջանի ռեյտինգային թեկնածու

22:39 14.11.2018

Հայ հեղափոխական դաշնակցությունը հստակեցրել է մարզային ռեյտինգային ցուցակները: Շիրակի մարզում կուսակցությունն առաջադրել է առավելագույն թվով՝ 15 ռեյտինգային թեկնածու: Նրանց թվում են ԱԺ պատգամավոր Ռոմիկ Մանուկյանը, Ախուրյան համայնքի ղեկավար Արծրուն Իգիթյանը, Մարմաշեն համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը, բնապահպանության նախկին փոխնախարար Հակոբ Մաթիլյանը:  ՀՅԴ-ն նաև երիտասարդներ է ընդգրկել իր ցուցակով: Քննարկվել է նաև գյուղատնտեսության նախկին նախարար և Շիրակի […]

̰
Ինձ համար շատ կարևոր է իմ շփումը Հայ Առաքելական եկեղեցու Հայրապետի հետ. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ

22:25 14.11.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ողջունելով Նիկոլ Փաշինյանին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշել է. «Ուրախ ենք  ողջունելու Ձեզ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և բերելու […]

̰
Հայաստանում Քևին Օքսուզի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է

22:19 14.11.2018

ԱՄՆ քաղաքացի, ազգությամբ թուրք Քևին Օքսուզի նկատմամբ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հարուցված և Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի վարույթը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց  ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Թուրք Քևին Օքսուզի դեմ հարուցված քրեական գործի վարույթը հանցակազմի բացակայության հիմքով կարճվել է»,- ասաց Խաչատրյանը: Հայաստանի Հանրապետության գլխավոր […]

̰
Փաշինյանի օգնականը պնդել է, որ «աջ ղեկ»-ի մասով հենց Փաշինյանի դիրքորոշումն է փոխանցում

22:06 14.11.2018

SHANTNEWS.am-ն  արդեն հայտնել է, որ «Ղեկը աջ» նախաձեռնությունն այսօր փակել է Հանրապետության հրապարակից Տիգրան Մեծի պողոտա գնացող հատվածը, այն բանից հետո, երբ աշխատանքային օրվա ավարտին  ՀՀ վարչապետի պաշտոնակատարի օգնական Նաիրի Սարգսյանն ասել է, որ ՊԵԿ-ի առաջարկը չի փոխվում: Այն է՝ մեքենաները ներկրել, չշահագործել այնքան ժամանակ, քանի դեռ ղեկը փոխված չէ ձախ: Բանն այն է, որ Նաիրի […]

̰
Վարագ Սիսեռյանը վաղը կհանդիպի «Ղեկը աջ» նախաձեռնության ներկայացուցիչների հետ

22:00 14.11.2018

SHANTNEWS.am-ն  արդեն հայտնել է, որ «Ղեկը աջ» նախաձեռնությունն այսօր ևս բողոքի ակցիա է կազմակերպել, այս անգամ՝ Կառավարության շենքի դիմաց: Մուտքի մոտ որոշ ժամանակ կանգնելուց հետո նախաձեռնության անդամները որոշել են ավտոերթ իրականացնել Հանրապետության հրապարակում: Երթի ընթացքում ավտովթար է գրանցվել: Ակցիայի մասնակիցների հետ հանդիպման է դուրս եկել ՀՀ վարչապետի պաշտոնակատարի օգնական Նաիրի Սարգսյանը, ով առաջարկել է զրույցը […]

̰
Սահմանին կուտակված ավտոմեքենաները նոր վթարների պատճառ են դառնում

21:53 14.11.2018

«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները շարունակում են պնդել, որ սահմանին աջ ղեկով մեքենաների թիվն օրեցօր ավելանում է ու արդեն անցել է 300-ը: Ընդհանուր առմամբ, պատվիրված մեքենաների թիվը 3000 է, և եթե խնդիրը չլուծվի ու շարունակեն չթույլատրել մեքենաների ներկրումը, սահմանում խնդիրներ կառաջանան: Բագրատաշենի անցակետում կուտակված մեքենաներից մի քանիսն արդեն վնասվել են, քանի որ տարածքով անցնող բեռնատարները շրջադարձի […]

̰
«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները պնդում են՝ ներքին հակասություններ չունեն

21:46 14.11.2018

Այսօր կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ  SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներից, թե արդյո՞ք իրենք հակասություններ ունեն ներսում: Այսպես մտածելու պատճառն այն է, որ նախաձեռնության անդամները պատվիրված մեքենաների թվի վերաբերյալ միշտ չէ, որ նույն պատասխանն են տալիս: Միանշանակ չէ դիրքորոշումը նաև ղեկը փոխել-չփոխելու վերաբերյալ. «Մեր կազմակերպության  մեջ չկա նման բան, բոլորս միասին մի նպատակ ունենք, որ […]

̰
Ժողովրդի դժգոհությունը ոչ թե եկեղեցուց է, այլ հոգևորականներից. Հրաչ Չիլինկիրյան

21:36 14.11.2018

Երևանում է Օքսֆորդի համալսարանի դասախոս, հայագետ Հրաչ Չիլինկիրյանը, որ լավատեղյակ է հայ եկեղեցական կյանքին, և, մեկնաբանելով այսօրվա հոգևոր կյանքում տեղի ունեցող ինչ-ինչ երևույթներ, ասում է, որ մեր եկեղեցում կուտակված հարցեր կան, իսկ ժողովրդի դժգոհությունն էլ ոչ թե եկեղեցուց է, այլ՝ հոգևորականներից:

̰
ՀԱԿ-ը հայտարարել է ընտրություններին չմասնակցելու պատճառը

21:23 14.11.2018

Հայ Ազգային Կոնգրեսը ընտրությունների մասնակցության վերաբերյալ հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ Նոյեմբերի 12-ին կայացած նիստում Հայ Ազգային Կոնգրեսի վարչությունը, հաշվի առնելով հեղափոխական գործընթացի ավարտական փուլի յուրահատկությունները, որոշեց, որ ստեղծված իրավիճակում նպատակահարմար չէ կուսակցության մասնակցությունը Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին։ Դեկտեմբերի 9-ին նշանակված արտահերթ ընտրություններից հետո առաջանալու է նոր իրավիճակ։ Թեև վերջնականապես ավարտվելու է քսանամյա […]

̰
Ոստիկանությունը կանխել է Հայաստան ապօրինի թմրամիջոց ներկրման դեպք

21:11 14.11.2018

ՀՀ ոստիկանությունը  Հայաստան ապօրինի թմրամիջոց ներկրելու հերթական դեպքն է կանխվել: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների իրականացրած մաքսային հսկողության արդյունքում, Հայաստանի Հանրապետության քաղաքացու անվամբ Ամերիկայի Միացյալ Նահանգներից միջազգային փոստային առաքման միջոցով Հայաստան ներմուծված շամպունի պլաստմասե տարայում հայտնաբերվել է երեք պոլիէթիլենային փաթեթով փաթեթավորված, ընդհանուր 37 […]

̰
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, համաներմամբ ազատ է արձակվել 475 դատապարտյալ

20:57 14.11.2018

2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 14-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 475 դատապարտյալ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ է արձակվել 37, «Արթիկ» ՔԿՀ-ից՝  34, […]

̰
«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները դադարեցրել են բողոքի ակցիան

20:42 14.11.2018

Քիչ առաջ «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները տեղեկացրին, որ այսօր դադարեցնում են բողոքի ակցիան և վաղը առավոտից՝ ժամը 8-ից, գալու են, որպեսզի կապվեն Վարագ Սիսեռյանի հետ ու նրա հետ հանդիպեն: ShantNews.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները այսօր ևս բողոքի ակցիաներ էին իրականացնում և ճանապարհներ փակում: Ակցիայի մասնակիցները նշել են, որ եթե այս […]

̰
Հնդկաստանում կապիկը նորածնի է հափշտակել. երեխան մահացել է

20:30 14.11.2018

Հնդկաստանի հյուսիսում կապիկը երեխային խլել է իր մոր ձեռքից ու թողել է տներից մեկի տանիքին, ինչի հետևանքով երեխան մահացել է: Այս մասին հայտնում է Times of India պարբերականը: Աղբյուրը հայտնում է, որ դեպքի պահին մայրը կերակրում էր նորածնին: «Նեհան (մայրը-խմբ.) չի հասկացել, թե ինչ է կատարվում, երբ կապիկն արդեն հափշտակել է երեխային: Ես վազեցի նրա […]

̰
ՕԵԿ-ի ընտրական ցուցակը գլխավորում է Արթուր Բաղդասարյանը

20:26 14.11.2018

«Օրինաց երկիր» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել իրենց ընտրական ցուցակը: ՕԵԿ-ի ընտրական ցուցակի գլխավորում է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, որին հաջորդում են Մհեր Շահգելդյանը, Հեղինե Բիշարյանը, Իշխան Խաչատրյանը, Հայկ Հովհաննիսյանը, Կարեն Դավթյանը, Սիմոն Հակոբյանը, Մարինե Քոչարյանը, Հասմիկ Եղիազարյանը, Վահե Վարդապետյանը։ «Ընդհանուր ցուցակում ներկայացված են Երևանի և ՀՀ մարզերի մեր ներկայացուցիչները: Ներկայացված են մարդիկ, որոնք ունեն փորձ, […]

̰
Պատմաբանները Հիսուս Քրիստոսի նոր դիմանկար են հայտնաբերել

20:17 14.11.2018

Հայֆայի համալսարանի գիտնականները հայտնաբերել են Հիսուս Քրիստոսի նոր դիմանկարը, որը զարդարել է Իսրայելի հարավային հատվածում տեղակայված հնագույն մկրտարաններից մեկի առաստաղը: Դա Քրիստոսի հնագույն  որմնանկարներից է, որը շատ քիչ բանով է նման նրան, թե ինչպես են սովարաբար պատկերում Հիսուսին: Գտածոյի մասին հետազոտողները պատմել են Antiquity ամսագրում: Թեև պատի վրայի կարմիր պիգմենտը հայտնաբերվել էր դեռևս 1920-ականներին, դրա որակն այնքան […]

̰
Բացահայտվել է դեղատան աշխատակցի նկատմամբ կատարված ավազակային հարձակումը

20:09 14.11.2018

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում, հաշված ժամերի ընթացքում, բացահայտվել է Ավանում դեղատան աշխատակցի նկատմամբ կատարված ավազակային հարձակում: 2018թ-ի նոյեմբերի 14-ին՝ ժամը 00:40-ի սահմաններում, անհայտ անձը զինված մուտք է գործել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում գործող […]

̰
Կառավարության նիստերը դարձյալ դռնբաց կլինեն

20:05 14.11.2018

ՀՀ կառավարության նոյեմբերի 15-ի նիստում ընդգրկված է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Ներկայացվող նախագծով առաջարկվում է Կառավարության նիստերն այսուհետ դռնբաց անցկացնել, միաժամանակ ամրագրվում է, որ վարչապետի որոշմամբ՝ նիստն ամբողջությամբ կամ դրա մի մասը կարող է անցկացվել դռնփակ: Դրանից ելնելով՝ […]

̰
«Գազպրոմ Արմենիա»-ն հերքում է ՊԵԿ-ի հայտարարությունը

20:02 14.11.2018

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել՝ հերքելով առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքերի վերաբերյալ ՊԵԿ-ի հրապարակումը:  Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Ս.թ. նոյեմբերի 14-ին ՀՀ ՊԵԿ-ը զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվություն է տարածել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում «բացահայտված»՝ հարկային մարմնին ներկայացված հաշվարկներում իբր թե ակնհայտ կեղծ տվյալներ ներառելու, ինչպես նաև իբր թե առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքերի […]

̰
Մեղադրանքներ են առաջադրվել Մարտունիի երկու բնակչի. քրգործն ուղարկվել է դատարան

20:00 14.11.2018

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ապօրինի կերպով փամփուշտներ ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու, առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ ապօրինի պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, գողության և գողության օժանդակության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել երկու անձի: […]

̰
Զոհրապ Մնացականյանն ընդունել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին

19:59 14.11.2018

Նոյեմբերի 14-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ՄԱԿ-ի Խաղաղ հավաքների և միություններ կազմելու իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Կլեման Նյալեցոսի Վուլեին: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Ողջունելով հյուրին՝ Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը մեծապես կարևորում է համագործակցությունը ՄԱԿ մարդու իրավունքների հարցերով զբաղվող կառույցների հետ: Երկուստեք կարևորվել […]

̰
Թուրքիան 83 երկրից պահանջել է արտահանձնել իր կողմից հետախուզվողներին

19:55 14.11.2018

Գյուլենական խմբավորման հետ ասոցացվող և Թուրքիայում հետախուզվող 452 անձանց ձերբակալելու համար երկրի ղեկավարությունը դիմել է այլ երկրների՝ այդ անձանց Թուրքիային հանձնելու համար։ Այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն։ «Գյուլենական շարժման արտասահմանյան կառույցների ղեկավարների վերաբերյալ հետաքննության շրջանակներում պատրաստվել է 452 մարդու արտահանձնման հայտ։ Դրանք ուղարկվել են 83 երկիր, որտեղ հայտնաբերվել [մեղադրյալները]։ Մենք […]

̰
ՀՅԴ ընտրական ցուցակն ամբողջությամբ

19:49 14.11.2018

Հայ Յեղափոխական Դաշնակցության համամասնական ցուցակում ընդգրկված է 152 անձ, որոնցից 22-ն անկուսակցական է: Ցուցակը գլխավորում է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Ներկայացնում ենք ցուցակն ամբողջությամբ. Ռուստամյան Արմեն Եզնակի, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Համբարձումյան Արսեն Խաչիկի, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Խաչատրյան Արթուր Լևոնի, չի աշխատում Կյուրեղյան Արմենուհի Ստեփանի, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սեյրանյան […]

̰
ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ

19:40 14.11.2018

ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններն ու քաղաքական ուժերն այսօր ԿԸՀ են ներկայացրել իրենց ընտրական ցուցակները: Այսպիսով, ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք: Կուսակցություններ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն ՀՅԴ «Լուսավոր Հայաստան» կուսակցություն ՀՀԿ «Ազգային առաջընթաց» «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» «Սասնա ծռեր» «Օրինաց Երկիր» Դաշինք […]

̰
Հայտնի են «Սասնա ծռեր» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին 33 համարները  

19:36 14.11.2018

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել ընտրական ցուցակը, տեղեկացրել էինք, որ կուսակցության ընտրական ցուցակի առաջին հնգյակը հետևյալն է՝ Վարուժան Ավետիսյան, Ստեփան Գրիգորյան, Գարեգին Չուգասզյան, Հերմինե Մկրտչյան, Գևորգ Սաֆարյան: Ստորև ներկայացնենք կուսակցության նախընտրական ցուցակի առաջին 33 համարները. Ավետիսյան Վարուժան Պարսամի Գրիգորյան Ստեփան Գևորգի Չուգասզյան Գարեգին Բաբկենի Մկրտչյան […]

̰
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է երթևեկել ձմեռային անվադողերով

19:28 14.11.2018

Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել և վարորդներին հորդորել երթևեկել ձմեռային անվադողերով: «Հարգելի՜ վարորդներ, Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում եղանակային փոփոխություններով պայմանավորված՝ որոշ ճանապարհահատվածներում առկա են տեղումներ ձյան տեսքով: Խորհուրդ է տրվում բոլոր վարորդներին մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել առավել ուշադիր, խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները»: https://www.facebook.com/roadpoliceofarmenia/photos/a.1809804019333269/2102173663429635/?type=3&theater

̰
Հլու-հնազանդ կատարել ենք բոլոր 19 կետերը. ծանրամարտի հավաքականի մարզիչը՝ դոպինգային սկանդալի մասին

19:26 14.11.2018

Անցնող մարզական տարին է ամփոփել այսօր ՀՀ ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը: Նա նախ՝ խոսել է աշխարհի անցած առաջնության մասին, մասնավորապես անդրադարձել Անդրանիկ Կարապետյանի անհաջողության պատճառներին:  Ալավերդյանն ասել է, որ դա բոլորի համար հանելուկ էր, սակայն, իր կարծիքով, մարզիկի մոտ բարձր ճնշում է գրանցվել նախավարժանքի ժամանակ, քանի որ քթից արյուն է հոսել: Այդ պահին, […]

̰
ՀՀԿ համամասնական ցուցակում կա 125 անուն․ ցուցակը հրապարակվել է ամբողջությամբ

19:12 14.11.2018

Հրապարակվել է Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը, որով կուսակցությունը մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Դրանում կա 125 անուն։ Ամբողջական ցուցակը հասանելի է ստորև։ 1 Սարգսյան Վիգեն Ալեքսանդրի ՀՀԿ 2 Հովհաննիսյան Արփինե Աշոտի ՀՀԿ 3 Շահնազարյան Դավիթ Գուրգենի անկուսակցական 4 Բաղդասարյան Վահրամ Վաղինակի ՀՀԿ 5 Աշոտյան Արմեն Գևորգի ՀՀԿ 6 Շարմազանով Էդուարդ Հովսեփի ՀՀԿ 7 Սահակյան […]

̰
Չար տնակ ասելով՝ նկատի եմ ունեցել Ազգային ժողովը. Փաշինյանն անկեղծացել է

19:10 14.11.2018

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց նրա «Չար տնակը» հեքիաթի մասին: Երեխաները կարծում են, որ այլաբանության լեզվով այդ հեքիաթում Դուք խոսում եք հեղափոխության մասին ու հետաքրքրվում են՝ Կուղբի կերպարը հեքիաթում ձե՞ր կերպարն է և չար տնակը ՀՀԿ-ն է, թե՞ ոչ՝ հետաքրքրվեց պատգամավորը: «Ինչպե՞ս եք տեսնում այս հեքիաթի […]

̰
«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները փակել են Հանրապետության հրապարակից Տիգրան Մեծ տանող ճանապարհը

18:59 14.11.2018

«Ղեկը աջ» նախաձեռնության անդամներին քիչ առաջ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը տեղեկացրել է, որ Պետական եկամուտների կոմիտեի առաջարկը, այն է՝ մեքենաները ներկրել Հայաստան և 1 տարի ժամանակահատվածում աջ ղեկը փոխել ձախ ղեկի, մնացել է ուժի մեջ և չի փոխվել, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Ասվածին ի պատասխան՝ ակցիայի մասնակիցներն արդեն իսկ գնացած […]

̰
ՀՅԴ ընտրական ցուցակը գլխավորում է Արմեն Ռուստամյանը

18:47 14.11.2018

ՀՅԴ-ն Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել իր ընտրական ցուցակը: Այն գլխավորում է  ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Ներկայացնենք ՀՅԴ ցուցակի առաջին տասնյակը. 1. Ռուստամյան Արմեն Եզնակի, 2. Համբարձումյան Արսեն Խաչիկի, 3. Խաչատրյան Արթուր Լևոնի, 4. Կյուրեղյան Արմենուհի Ստեփանի, 5. Սեյրանյան Սպարտակ Արմենակի, 6. Մինասյան Արծվիկ Գարեգինի, 7. Պետրոսյան Նունե Աշոտի, 8. Սաղաթելյան Իշխան Վաչիկի, 9. […]

̰
BACK_TO_TOP