07:33 14.11.2018
Ժնևում Christie’s աճուրդի տան կողմից վաճառվել է հազվագյուտ վարդագույն ադամանդ։ 19 կարատ քաշով Pink Legacy-ի համար գնորդը վճարել է 50 մլն դոլար։ Այն նախնական գնահատվել էր 30-50 մլն դոլար։ Ուղղանկյուն ադամանդը ամենավառ վարդագույն ադամանդն է, որ երբևէ աճուրդի է հանվել Christie’s-ի կողմից։ Աճուրդի տան հաղորդմամբ՝ թանկարժեք քարը գտնվել է Օփենհեյմերների ընտանիքի հավաքածուում։ Այդ ընտանիքն է […]
07:19 14.11.2018
ԱՄՆ իշխանությունները 5 մլն դոլար պարգևավճար են հայտարարել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման առաջնորդներից մեկի և լիբանանյան շիայական «Հըզբոլլահ» կուսակցության մի քանի անդամների գտնվելու վայրի մասին տեղեկության համար։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի կայքում։ Խոսքը ՀԱՄԱՍ-ի պաշտոնյա Սալեհ ալ-Արուրիի և «Հըզբոլլահի» անդամներ Հալիլ Յուսեֆ ՄահմուդՀարբի և Հայթամ Արի Թաբաթաբայի մասին է։ Նրանք մեղադրվում են մարդկանց առևանգման, ահաբեկչական […]
01:00 14.11.2018
Նոյեմբերի 10-ին` ժամը 21:00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում 1963 թ. ծնված Հասմիկ Ա.-ն հայտնել է, որ նույն օրը`ժամը 17:30-ից 17:45-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 37 երթուղու ավտոբուսի սրահում իր բաճկոնի գրպանից գողացել են «Սամսունգ Էս 7» տեսակի բջջային հեռախոսը՝ պատճառելով 200.000 դրամի վնաս: Նոյեմբերի 12-ին` ժամը 09:50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, իրացնելով […]
00:53 14.11.2018
Լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2018թ. նոյեմբերի 14-ին Երևան քաղաքի Սայաթ- Նովայի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վրա: Այս մասին հայտնում է Ճանապարհային ոստիկանությունը:
00:50 14.11.2018
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի հայտարարությամբ՝ «Ազգային շարժում»-ը նախապատրաստել է հեղափոխական սցենար, որի մասին բացահայտ հայտարարում է: Այդ մասին է հայտարարում նաև ընդդիմադիր թեկնածուի PR տեխնոլոգը: Սակայն երբեք չեն արժանանա «հեղափոխության և իրավիճակի ապակայունացման» ,-ասել է Կոբախիձեն: «Դա ակնհայտորեն երևում է «Ազգային շարժման» ղեկավարների ռուսաստանյան PR տեխնոլոգների արտահայտություններից: Ռուս PR տեխնոլոգ Շկլյարովը ուղիղ հայտարարել է, […]
00:36 14.11.2018
The New Times ռուսաստանյան ամսագիրը 25 միլիոն ռուբլի է հավաքել ռուսական Роскомнадзор վերահսկողական ծառայության ներկայացրած տուգանքը վճարելու համար, ինչի մասին հայտարարել է լրատվամիջոցի խմբագիրը։ Այդքան գումարը համարժեք է 180 միլիոն հայկական դրամին։ Տուգանքը ներկայացվել է այն բանից հետո, երբ արտասահմանյան ֆինանսավորմամբ գործող լրատվամիջոցը ժամանակին չի ներկայացրել հայտարարագիր ֆինանսական շրջանառության վերաբերյալ։ Վերահսկողական ծառայությունը 25 միլիոն ռուբլի […]
00:23 14.11.2018
Ամերիկյան Boeing 737 MAX ինքնաթիռներում կարևորագույն բացթողում են հայտնաբերել, որը կարող է վթարի պատճառ դառնալ։ Ամերիկյան Wall Street Journal լրատվամիջոցին հայտնի է դարձել, որ արտադրող ընկերությունը թաքցրել է այդ թերությունը, որը կարող է «քաշել» ճգնաժամային իրավիճակում։ Այս թերությունը հայտնի է դարձել այն բանից հետո, երբ Ինդոնեզիայում այս տիպի ինքնաթիռն ընկավ ծովը: Ինդոնեզիայում թռիչքից 13 րոպե անց ռադարներից […]
00:10 14.11.2018
Թուրքիայի Վան նահանգի ժանդարմերիայի ստորջրյա որոնողափրկարարական ջոկատի անդամները Վանա լճում նոր ձկնատեսակ են հայտնաբերել։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։ Ձկնատեսակն ուսումնասիրելու նպատակով Վանի համալասարանում հատուկ աշխատանքային խումբ է ձևավորվել։ Ինչպես հայտնի է, մինչ այժմ Վանա լճի կենդանական աշխարհը սահմանափակվում էր միայն տառեխ ձկնատեսակով, որը լճի խորհրդանիշներից մեկն է։ Աշխատանքային խումբը հաստատել է, որ բացի տառեխից, […]
23:53 13.11.2018
Փաստագրվող կամ վերափաստագրվող բոլոր նպաստառուները անձնական փաստաթղթերի հետ սոցիալական աջակցության տարածքային կենտրոններ են ներկայացնում նաև ընտանիքի յուրաքանչյուր չափահաս անդամի անունով ունեցած վարկային պարտավորությունների կամ ժամկետանց վարկերի մասին տեղեկանքներ: Պահանջը պարտադիր է, չենթարկվել դրան նպաստառուները չեն կարող: ԱՔՌԱ համակարգը բոլոր բանկերի համար միասնական տեղեկատվական համակարգ է, որը թույլ է տալիս քաղաքացիներին գործող կամ ժամկետանց վարկային պարտավորությունների մասին […]
23:39 13.11.2018
ՔՊ անդամ, աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ողջունելով բոլոր կուսակցությունների և դաշինքների մասնակցությունը․ «Անկեղծ ասած, ես ուրախ եմ բոլոր կուսակցությունների և դաշինքների մասնակցության համար։ Սա նշանակում է, որ որոշողը ևս մեկ անգամ լինելու է բացառապես ընտրողը։ Եվ եթե որևէ քաղաքական ուժ իրավիճակին չի տիրապետում, կամ վատ է […]
23:25 13.11.2018
Հանրապետության տարածքում նոյեմբերի 14-18-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 14-ի ցերեկը կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 5-7 աստիճանով: Երևան քաղաքում նոյեմբերի 13-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև, 14-18-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Ստորև ներկայացված է Հայաստանի ինտերակտիվ քարտեզը, որի […]
23:11 13.11.2018
Դատարան ներկայացված հայցով ամերիկյան CNN հեռուստաալիքը մեղադրանք է ներկայացրել ԱՄՆ նախագահի ու նրա վարչակազմի 5 աշխատակցի դեմ, որոնք լրագրողից վերցրել են նրա հավատարմագիր-անցաթուղթը՝ թույլ չտալով մուտք գործել նախագահի նստավայր։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Խոսքը այն միջադեպի մասին է, երբ CNN-ի լրագրող Ջիմ Ակոստան Թրամփին հարց է տվել ամերիկյան ընտրություններին ռուսական ներազդման թեմայով, սակայն չպատասխանելով […]
22:57 13.11.2018
Նոյեմբերի 13-ին` ժամը 19:44-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին-Բերդի փողոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թամանցիների փողոցում բախվել են «Opel Astra G» մակնիշի, «Mercedes C180» մակնիշի և «Opel Astra G Universal» […]
22:50 13.11.2018
Վերջին տարիներին Թուրքիայում աճում են Աթաթուրքի արձանների, կիսանդրիների, պատկերների նկատմամբ կատարված տարատեսակ «հարձակումները»։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։ Այդպիսի մի դեպք էլ գրանցվել է Թուրքիայի Թեքիրդաղ նահանգի (պատմ. Արևելյան Թրակիա) Չորլու շրջանում։ Ինքնությունը չպարզված մի կին կացնով հարձակվել է Աթաթուրքի արձանի վրա, հարվածել արձանի ոտքին, ապա մոտակայքում գտնվողների արձագանքից հետո թաքցրել է կացինն իր հագուստի […]
22:36 13.11.2018
Վրաստանում Եվրամիության դեսպան Կարլ Հարցելը բացասական է գնահատել Վրաստանի նախընտրական միջավայրն ու նախընտրական քարոզարշավը: Դեսպանը հույս է հայտնել, որ կողմերի միջև նախընտրական գործընթացներում լսվող սպառնալիքների ու ատելության հետևանքով սկսված հետաքննությունը կավարտվի հաջողությամբ: «Մենք դեռևս ականատես ենք բավականին բացասական զարգացող նախընտրական քարոզչության, թեև պետք է նշել, որ սա ևս ընտրություն է՝ նախընտրական քարոզարշավին մասնակցող թեկնածուների ընտրություն: Իհարկե, անընդունելի […]
22:23 13.11.2018
ՄՀՀ-ում՝ աշխարհահռչակ ծանրորդ Յուրի Վարդանյանին վերջին հրաժեշտի ժամանակ, ծանրորդի պատանեկության ընկերները՝ Մացակ Փոլադյանը, Վլադիմիր Մանասյանը, Ռաֆայել Հայրապետյանը պատմել են իրենց ընկերոջ մասին: Յուրի Վարդանյանն ի՞նչ էր սիրում, ինչի՞ց էր դժգոհում, ինչպե՞ս էր արձագանքում, երբ իրեն լեգենդ էին անվանում և ո՞վ պատճառ դարձավ, որ ծանրամարտում առաջին քայլերն անի, մանրամասները՝ SHANTNEWS.am-ի հարցազրույցներում։
22:10 13.11.2018
Վաղը՝ ժամը 18։00-ին, կավարտվի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների ու դաշինքների կողմից ցուցակների ներկայացման վերջնաժամկետը: Այդ ժամկետից ուշ ներկայացված ցուցակները ԿԸՀ-ն չի ընդունի: Քաղաքացիական պայմանագիր կուսակցությւոնը երեկոյան վարչության նիստ է անցկացրել և արդեն հայտնի է, թե ովքեր են ընդգրկված ցուցակի առաջին տասնյակում: Ցուցակը կգլխավորեն Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Լենա Նազարյանը։ Չորրորդ հորիզոնականում է Տիգրան […]
21:56 13.11.2018
Նոյեմբերի 13-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ընդունեց Միավորված ազգերի կազմակերպության պատվիրակությանը, որը գլխավորում էր խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Կլեման Նյալետոսսի Վուլեն։ Վալերիյ Օսիպյանը, ողջունելով հյուրերին, բարձր գնահատեց նրանց գործունեությունը Հայաստանում՝ պատրաստակամություն հայտնելով համագործակցային դաշտն ավելի ընդլայնելու և զարգացնելու։ Հատուկ զեկուցողը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար՝ ներկայացնելով պատվիրակությանը հետաքրքրող հարցերը։ Այս […]
21:42 13.11.2018
Մի շարք լրատվամիջոցների ղեկավարներ և լրագրողներ բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Ներկայացնում ենք բաց նամակն ամբողջությամբ. ՀՀ վարչապետի պաշտոնակատար պարոն Նիկոլ Փաշինյանին Պատճենները՝ ՀՀ Գլխավոր դատախազ պարոն Արթուր Դավթյանին ՀՀ ՀՔԾ պետ պարոն Սասուն Խաչատրյանին Հարգելի պարոն Փաշինյան, Մեր գործընկեր, «Հայկական երկրորդ հեռուստաալիքի» գլխավոր տնօրեն Սամվել Մայրապետյանն ավելի քան մեկ ամիս […]
21:40 13.11.2018
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով կենսաթոշակային ապահովության համակարգում նոր գործիք ներդնելուն։ «Կենսաթոշակների չափերի բևեռացումը շարունակում է մնալ համակարգի խնդիրներից մեկը և բևեռացման մեղմելն է, կենսաթոշակների չափերի անհամաչափությունը հաղթահարելը համարվում է խիստ կարևոր: Չնայած միջին պետական կենսաթոշակը մոտ 42.000 դրամ է, սակայն կան պետական պաշտոնյաներ, ովքեր […]
21:29 13.11.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների արտակարգ և լիազոր դեսպաններին՝ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի գլխավորությամբ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Եվրոպական միության հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկն է և ընդգծել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևությունը, որն ապահովում է արդյունավետ մեխանիզմներ` զարգացնելու երկկողմ գործընկերությունը […]
21:14 13.11.2018
Այսօր ՄՀՀ-ում աշխարհահռչակ ծանրորդ Յուրի Վարդանյանի հրաժեշտի ժամանակ նրա օգնական Կարապետ Օհանյանն ասել է, որ Վարդանյանն անընդհատ կրկնել է, թե կյանքում մեծ բացթողում ունի՝ աղջիկ չունենալով. «Յուրի Վարդանյանն ունի 3 տղա և իր երազնանք է եղել, որ ունենար աղջիկ: Փոքր աղջիկ երեխա, որ տեսնում էր, անտարբեր չէր անցնում, միշտ կմոտենար կսիրեր, կկանչեր իր մոտ»,- պատմել […]
20:59 13.11.2018
Նոյմբերի 13-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին:Այս մասին տեղեկացրին ԱՀ ԱԳՆ հասարակության եւ տեղեկատվության հետ կապերի վարչությունից։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել վերջերս ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ տարածաշրջան կատարած այցի արդյունքներին։ Կողմերը քննարկել են Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը։ Այս […]
20:45 13.11.2018
Նոյեմբերի 13-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Սպիտակի աղետալի երկրաշարժի 30-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված նիստը: Միջգերատեսչական հանձնաժողովում ընդգրկված են ՀՀ նախարարությունների, կառավարությանն առընթեր մարմինների ու ծառայությունների ներկայացուցիչներ, մարզպետներ, քաղաքապետեր: Միջգերատեսչական հանձնաժողովի նիստի մեկնարկին ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը ողջունեց նիստի անդամներին և առաջարկեց քննարկումը սկսելուց առաջ մեկ րոպե լռությամբ հարգել […]
20:30 13.11.2018
Նոյեմբերի 12-ից 13-ը աշխատանքային այցով Հունաստանում է գտնվում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ հասարակության և տեղեկատվության հետ կապերի վարչությունից: Այցի շրջանակում նոյեմբերի 12-ին գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, ծովակալ Եվանգելոս Ապոստոլակիսի և Հունաստանի ցամաքային զորքերի բարձրաստիճան ղեկավարության […]
20:17 13.11.2018
Աշխարհի նախկին առաջին ռակետ, «Մեծ սաղավարտի» 23-ակի տիտղոսակիր ամերիկացի Սերենա Ուիլյամսը հանրահայտ GQ ամսագրի կողմից ճանաչվել է «Տարվա կին»: Այս մասին հայտնել է Russia Today լրատվական կայքը: 37-ամյա թենիսիստուհին նաև հայտնվել է ամսագրի դեկտեմբերյան համարներից մեկի շապիկին, որոնք նվիրված են լինում տարվա մարդկանց: Թենիսի նախորդ մրցաշարում Սերենա Ուիլյամսը 24 խաղերից 18-ում տարել է հաղթանակ և […]
20:14 13.11.2018
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի լրատվական ծառայությունից: Հոգեշնորհ Տ. Գրիգորիս աբեղա Շոխիկյանը, ազատվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակում ստանձնած պարտականություններից, կոչվել է ուսման Մեծ Բրիտանիայում: Արժանապատիվ Տ. Գաբրիել քահանա Վարդանյանը, ազատվելով Գևորգյան Հոգևոր Ճեմարանի վերակացուի պարտականություններից, ծառայության […]
20:09 13.11.2018
95 տարեկան հասակում մահացել է ամերիկացի գրող, դերասան, պրոդյուսեր, հաղորդավար, սցենարիստ, կոմիքսների հեղինակ և Marvel Comics կազմակերպության նախկին տնօրեն Սթեն Լին։ Այս մասին հայտնել է BBC-ն: Սթեն Լին ստեղծել է այնպիսի հայտնի կոմիքսներ, ինչպիսիք են «Ֆանտաստիկ քառյակը», «Սարդ մարդը», «Անհավանական Հալկը» , «Իքս մարդիկ», «Երկաթե մարդը» և այլն: Նրա մահվան կապակցությամբ իրենց ցավակցություններն են հայտնել […]
20:00 13.11.2018
Օրերս ԱՄՆ-ում կայացած ամենամյա People’s Choice Awards մրցանակաբաշխության ժամանակ հայտնի դարձավ 2018 թվականի լավագույն ֆիլմի անվանումը: Համաձայն հեռուստադիտողների քվեարկության՝ այս «Տարվա լավագույն ֆիլմ» է ճանաչվել Marvel ընկերության «Վրիժառուները. Անվերջության պատերազմ»-ը: Հեռուստադիտողները նաև քվեարկել են այլ անվանակարգերում. Լավագույն կատակերգություն – «Լրտեսը, ով ինձ խաբեց», Լավագուն մարտաֆիլմ – «Վրիժառուները: Անվերջության պատերազմ», Լավագույն դրամա – «Ազատության հիսուն երանգները», […]