17:05 13.11.2018
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մինչև նոյեմբերի 24-ը հավատարմագրում է դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային և տեղական կազմակերպություններին: Կարճաժամկետ դիտորդները վերահսկելու են միայն քվեարկության պրոցեսը, այսինքն՝ միայն այն ամենը, ինչ կկատարվի ընտրատեղամասերում: Իսկ երկարաժամկետ դիտորդների աշխատանքն արդեն սկսված է: Նրանց գործառույթների մեջ է մտնում նախընտրական իրադարձությունների վերահսկողությունը: Ընդհանուր առմամբ՝ դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին ավելի քիչ դիտորդներ […]
17:04 13.11.2018
«Քանի որ 2020 թվականից ուժի մեջ է մտնում համատարած հայտարարագրումը, և բոլորդ վճարելու եք հարկեր, պետությունը ասում է՝ ես ձեզ ձեր վճարած հարկերի 1 տոկոսը հետ կտամ: Վա՞տ բան է ասում»,- նոյեմբերի 13-ին կայացած ասուլիսի ժամանակ, խոսելով ID քարտերը կուտակային դարձնելու ծրագրերի մասին, ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը: Նա բացատրել է, թե ինչի համար […]
17:00 13.11.2018
Ընդդիմությունը կպարզվի այն ժամանակ, երբ կայանան ընտրությունները։ Մինչ այդ քաղաքական ուժերը պետք է մրցեն իրար հետ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ մեկնաբանելով իրենց կուսակցության դիրքավորումը ընտրություններից առաջ։ Ռուստամյանը, սակայն, նշեց, որ ֆավորիտը Փաշինյանի ուժն է, և ամենայն հավանականությամբ, այն կարողանալու է մեծամասնություն լինել ապագա խորհրդարանում։ Իրենք՝ դաշնակցականները, […]
16:59 13.11.2018
ՀՀ վարչապետի օգնական Արեն Մկրտչյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջադրվելու է որպես ռեյտինգային թեկնածու: Այդ մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում: «Ընկերներ, «Իմ քայլը» դաշինքի ընկերներիս առաջարկով ս.թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ առաջադրում եմ թեկնածությունս Լոռու մարզում, որպես ռեյտինգային թեկնածու: Եթե կան ցանկացողներ, ովքեր պատրաստ են օգնել ինձ, խնդրում եմ առանձին նամակի միջոցով […]
16:57 13.11.2018
Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը նշեց, որ այս գումարման խորհրդարանը մեծ նշանակություն ու դեր ունեցավ արդեն իսկ եղած գործընթացների համար: «Թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը ժողովուրդն իրականացրեց, բայց խորհրդարանը, այնուամենայնիվ, մնաց իր բարձրության վրա: Ես՝ որպես ԱԺ-ում ստեղծված գազի և էլեկտրաէներգիայի հանձնաժողովի նախագահ, ուզում եմ տեղեկացնել, որ այսօր մենք նիստ կազմակերպեցինք, և՛ Էներգետիկայի նախարարը, […]
16:56 13.11.2018
«Շիրակ» ֆուտբոլային ակումբը բաց նամակ է ուղղել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային: Գյումրիի ֆուտբոլային ակումբի նախագահ Արման Սահակյանը ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանին ուղղած նամակում կոչ է արել Բարձրագույն խմբի առաջնության խաղերի անցկացման համար մրցավարներ ընտրելու գործընթացում պահպանել անաչառություն ու մրցավարներին ընտրել ո՛չ այդ ակումբները ներկայացնող քաղաքներից: «Հարգելի՛ պարոն Մելիքբեկյան Զերծ մնալու հնարավոր շահարկումներից և հնարավորինս ապահովելու […]
16:52 13.11.2018
Հանրապետական կուսակցությունը հայտարարել է, որ իրենց ընտրելու են Փաշինյանի կառավարումից դժգոհները։ «Լուսավոր Հայաստանի» ղեկավարը նշել է, որ իրենց էլ ընտրելու են քաղաքական դաշտի առողջացմանը ձգտողները։ Ո՞վ է լինելու Դաշնակցության ընտրազանգվածը․ այսօր Ազգային ժողովում լրագրողների այս հարցին պատասխանեց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։ «Մեր ընտրազանգվածը Դաշնակցության անցած ճանապարհը գնահատող, նրա գաղափարներին հավատացող, ամբողջ ընթացքում Դաշնակցության […]
16:50 13.11.2018
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները մշտադիտարկման այց են իրականացրել ոստիկանության Երևան քաղաքի ուղեկցող գումարտակ և ուսումնասիրել են ազատությունից զրկված անձանց տեղափոխման համար նախատեսված տրանսպորտային միջոցների պայմանները: Ուշադրություն է դարձվել նշված տրանսպորտային միջոցների խցերին, դրանց մակերեսներին, սանիտարահիգիենիկ վիճակին ու կահավորմանը, օդափոխությանը, ջեռուցմանը, լուսավորությանը և անվտանգության պայմաններին: Մշտադիտարկումը ցույց է տվել, որ Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային […]
16:50 13.11.2018
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, նոյեմբերի 13-ին խորհրդարանում անդրադառնալով 2019թ. պետական բյուջեի նախագծին, կարևորեց հնարավոր ռազմական գործողությունների և բյուջետային քաղաքականության տեսակետից պետության արձագանքը: Նա հույս հայտնեց, որ 2019թ. պետբյուջեով ձեռք են բերվում սպառազինության և ռազմական տեխնիկայի այնպիսի միջոցներ, որոնք բավարար կլինեն հնարավոր ռազմական ագրեսիային ոչ միայն դիմակայելու, համարժեք պատասխան տալու առումով, […]
16:47 13.11.2018
Երևանի ավագանու «ԲՀԿ» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանն ավագանու նիստի ընթացքում հայտնեց, որ ուսումնասիրություն է կատարել Աջափնյակ վարչական շրջանի մանկապարտեզներում մատակարարվող սննդամթերքի ոլորտում և բացահայտել խախտումներ: «Մասնավորապես հացի ոլորտում, բառի բուն իմաստով, «բարդակ» է տիրում: Ոչ մի նորմատիվ չի պահպանվում հաց մատակարարող ընկերության կողմից: Մանկապարտեզի տնօրենների ու վարչական շրջանի ղեկավարի կողմից բազմիցս քաղաքապետարանին գրություններ են եղել: […]
16:46 13.11.2018
Կոռուպցիայի դեմ պայքարի նվաճումների մասին խոսելիս՝ Ադրբեջանը պետք է հիշի, որ դեռևս իրավական գնահատականներ տրված չեն «Պանամայի փաստաթղթերում» Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության, նրանց ընտանիքի անդամների մասին տեղեկություններին, ինչպես նաև պատշաճ քննված չեն Ադրբեջանի կողմից ԵՄ կառույցների տարբեր պաշտոնյաներին կաշառելու և ադրբեջանական ընկերությունների կողմից փողերի մեծածավալ լվացման հարցերը: Հռոմում տեղի ունեցած հակակոռուպցիոն համաժողովի ժամանակ, անդրադառնալով Ադրբեջանի պատվիրակության […]
16:44 13.11.2018
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մրցավարական և տեսչական բաժինը, հայ տեսուչն ու մրցավարները ստացել են մի շարք նշանակումներ Եվրոպայում։ Այս մասին տեղեկանում ենք ֆեդերացիայի պաշտոնական կայքից: ՀՖՖ տեսուչ Գևորգ Հովհաննիսյանը նշանակվել է ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի Սլովենիա-Նորվեգիա հանդիպման տեսուչ։ Մրցավարներ Զավեն Հովհաննիսյանը և Մեսրոպ Ղազարյանը կսպասարկեն Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման փուլի 6-րդ ընտրական խմբի հանդիպումները: Մրցաշարը, որին […]
16:42 13.11.2018
Կառավարությունը 2019 թվականի պետբյուջեով նախատեսել է ՀՆԱ-ի իրական աճի 4,9% մակարդակ՝ գործունեության հիմնական շեշտը դնելով ստվերային հատվածի կրճատման և սոցիալական արդյունքների բարձրացման վրա: Այսօր 2019 թվականի պետական բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ խորհրդարանում ասել է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: «Գնահատվում է, որ տնտեսական աճի ձևավորումը պայմանավորվելու է հիմնականում կառավարության կողմից իրականացվող կառուցվածքային բարեփոխումների ընթացքով, գործընկեր երկրներում […]
16:40 13.11.2018
Առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը համամիտ չէ այն կարծիքի հետ, որ առաջիկա ընտրությունները լինելու են ամենից ոչ քաղաքականն ու ամենից գաղափարազուրկը։ Ազգային ժողովում լրագրողների հարցերին պատասխանելիս Արարատ Միրզոյանը հայտնեց, որ հակառակն է կարծում։ «Կարծում եմ՝ սա մեր երկրի պատմության ընթացքում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից ամենաքաղաքականներից մեկն է, եթե ոչ ամենաքաղաքականը»,- հայտնեց Արարատ Միրզոյանը։ Ինչ վերաբերում Հանրապետական կուսակցության […]
16:37 13.11.2018
«Հայտարարությունը ծայրից ծայր համարում եմ անհեթեթություն: Սերժ Սարգսյանի առաջադրումը սխալ չի ընկալվել, Սերժ Սարգսյանի առաջադրումը վարչապետի պաշտոնում ուղղակի սխալ էր, դա քաղաքական մեծագույն սխալ էր, և ընդհանրապես, ես Հանրապետական կուսակցությանը խորհուրդ կտայի ընդունել իրենց սխալները»,- լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ՀՀԿ վերջին հայտարարությանը: Ըստ նրա՝ 20 […]
16:36 13.11.2018
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանը չի փոխի իր քաղաքականությունը ամերիկյան պատժամիջոցների ճնշման ներքո: «Իհարկե, պատժամիջոցները ունեն իրենց տնտեսական ազդեցությունը, բայց դրանք չեն ազդի մեր քաղաքականության վրա»,- ասել է Զարիֆը «Ալ Արաբիային» տրված հարցազրույցում: Նրա խոսքերով՝ Իրանը սկսեց զգալ վերջին 6 ամիսների պատժամիջոցների ազդեցությունն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն դուրս […]
16:18 13.11.2018
Պետական խոշոր էներգետիկ կայաններում՝ Հայաստանի Ատոմային էլեկտրակայանում, Երևանի ջերմաէլեկտրակայանում, շահութաբերությունը 10 տոկոս է և բավականին ծախսատար է, ու ծախսերի լրջագույն օպտիմիզացիայի տեղ կա: Այս մասին նոյեմբերի 13-ին կայացած՝ Գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման և բաշխման համակարգերի գործունեությունը, գործող սակագների հիմնավորվածությունը քննելու նպատակով գումարված քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց նույն հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Ծառուկյան» […]
16:16 13.11.2018
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 09.05-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ Արին Բերդի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկից բուժօգնության է տեղափոխել 1998 թ. ծնված Քրիստինե Իսկանդարյանին: Այս մասին հայտնում են Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տանը վիճաբանության ժամանակ 1988 թ. ծնված Իլլարիոն […]
16:13 13.11.2018
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նոյեմբերի 13-ին խորհրդարանում ելույթ ունենալով` նշեց, որ արտասովոր պայմաններում են քննարկում 2019 թ. պետբյուջեի նախագիծը, սակայն արձակված ԱԺ-ն իր սահմանադրական պատասխանատվության շրջանակում պարտավոր է քննարկել երկրի համար կարևորագույն այս փաստաթուղթը: Նահապետյանը կարևորեց այն, որ կա կամք և պատրաստակամություն` ընդունելու այս կարևոր փաստաթուղթը: Նա բարձրաձայնեց որոշ մտահոգություններ՝ […]
16:10 13.11.2018
Էներգետիկ կայանների օպտիմալացման ու կրճատումների գործընթացի ավարտից հետո արդեն հնարավոր կլինի խոսել սպառողների համար էներգիայի նոր սակագների մասին: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը: «Սպասելիքները, բոլոր օպտիմալացումները, բոլոր կրճատումները որոշակի հանրագումարի են բերելու, որոնք արդեն հաջորդ տարվա սակագների վերանայման ժամանակ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում հնարավորություն […]
16:04 13.11.2018
Երևանի քաղաքապետին դիմել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ խնդրելով Ռաֆայել Լեմկինի անունով անվանակոչել Կենտրոն վարչական շրջանի Բաղրամյան պողոտայի առաջին փակուղին կամ Վարդանանց փողոցի փակուղին: «Միջնորդությունը ներկայացվել է Երևանի ավագանու մշակույթի, կրթության և մշտական հանձնաժողով և այնտեղից առաջարկվել է Լեմկինի անունով անվանակոչել Բաղրամյան պողոտայի առաջին փակուղին: Առաջարկվող նախագծի վերաբերյալ անհրաժեշտ նյութերը տրամադրվել են ավագանու անդամներին, մշտական […]
16:00 13.11.2018
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հրամանով՝ բանասիրական գիտությունների դոկտոր Լիլիթ Արզումանյանը նշանակվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Լիլիթ Սևակի Արզումանյանը ծնվել է 1957 թվականի մարտի 5-ին՝ Երևանում: Սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը (1973-1978թթ.): 1979-1990թթ. աշխատել է ԵՊՀ հրատարակչությունում 1991-1993թթ.` Հայաստանի Հանրագիտարանում: 1990-1992թթ. աշխատանքին […]
15:59 13.11.2018
Այսօր տեղի է ունեցել ԿԸՀ հերթական նիստը: Օրակարգում եղել է 2 հարց: ԿԸՀ է ներկայացվել Երևանի քաղաքապետի գրությունը, որին կից հանձնաժողովին ներկայացվել է «Իմ քայլը» դաշինքից որպես ավագանի ընտրված Արամ Մանուկյանի՝ ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին որոշումը: Այն ընդունվել է, և ավագանու մանդատը հանձնվել է «Իմ քայլը» դաշինքի ցուցակի հաջորդական համարի թեկնածու Միքայել Թումանյանին: ԿԸՀ օրակարգի երկրորդ […]
15:56 13.11.2018
«Չգիտեմ՝ ինչ է սպասվում, դեկտեմբերի 6-ին կերևա»․ Ազգային ժողովի միջանցքում լրագրողների հարցերին պատասխանելիս Արարատ Միրզոյանը այսպես բնորոշեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության շուրջ ստեղծված իրավիճակը։ Առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը նշեց, որ համաձայն չէ ՀՀԿ այն որակումի հետ, ըստ որի՝ եթե ՀԱՊԿ քարտուղարը Հայաստանից չլինի, ապա դա Փաշինյանի կառավարության հերթական ձախողումը կլինի։ «Մենք համոզված ենք, որ այո՛, հիմա […]
15:49 13.11.2018
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է երեկ Նոր Նորքում տեղի ունեցած քանդման աշխատանքներին: Նրա խոսքերով՝ երեկվա շինությունը միակը չէր, որտեղ իրականացվել են քանդման աշխատանքներ, պարզապես երեկվանը հայտնվել է բոլորի ուշադրության կենտրոնում: «Այս գործընթացը տեղի է ունենում ամբողջ քաղաքում, տեղի է ունեցել երեկ, տեղի կունենա և վաղը, մի խոսքով՝ այս գործընթացը շարունակական է»,- […]
15:46 13.11.2018
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն իր նախընտրական ցուցակը ներկայացնելու է վաղը՝ և՛ ԿԸՀ-ին, և՛ հանրությանը։ Անակնկալներ չեն սպասվում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարեց կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Մենք մասնակցում ենք ընտրություններին՝ ստանալու մեր բաժին պատասխանատվությունը։ Թե այդ պատասխանատվությունը ինչ կկոչվի՝ իշխանությո՞ւն, թե՞ ընդդիմություն, դա որոշելու է հանրապետության քաղաքացին, և ես կզարմանայի, որ ինչ-որ […]
15:45 13.11.2018
«Լուսավոր Հայաստան» կուսակցությանը ձայն են տալու այն մարդիկ, ովքեր հիմնականում ներկայացնում են միջին խավը, ովքեր հիմնականում ներկայացնում են այն խումբը, որը հասկանում է, որ Հայաստանի քաղաքական համակարգի առողջացումն այլընտրանք չունի»,- այս մասին Ազգային ժողովում այսօր հայտարարեց կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ովքեր են լինելու իրենց ընտրողները։ Դա, ըստ Մարուքյանի, մարդկանց այն խումբն […]
15:41 13.11.2018
Այսօր վերջին հրաժեշտն են տվել լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանին: Ընկերները հիշել են լեգենդար մարզիկին ու պատմել են այն ուրախ պահերի մասին, որոնք հայ ազգին պարգևել է Յուրի Վարդանյանը:
15:40 13.11.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը համարում է, որ իրենց կուսակցությունում միշտ էլ վեճեր են եղել, և նա, ըստ երևույթին, սովորական է վերաբերվում այդ վեճերին։ Փաշինյանը այս հարցին հպանցիկ անդրադարձավ Ազգային ժողովի միջանցքում լրագրողներից մեկի հարցին պատասխանելիս։ Այլ հարցերի Փաշինյանը հրաժարվեց պատասխանել՝ հայտարարելով, որ առաջիկա մեկ շաբաթում կամ 10 օրում ասուլիս կհրավիրի ու բոլոր հարցերին կպատասխանի։
15:36 13.11.2018
SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ Երևանն այսօր վերջին հրաժեշտն է տալիս լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանին: Յուրի Վարդանյանը Հայաստան վերադարձավ 2008 թվականին, ապրեց ու աշխատեց հայրենիքում: Հենց վերադարձի տարում հերթական ֆիլմն էր նկարահանվում լեգենդար մարզիկի մասին: Այդ ֆիլմի նկարահանումներին 2008 թվականի աշնանը հետևել էր «Շանթ» ՀԸ «Հորիզոն» լրատվականի նկարահանող խումբը: Ստորև մեկ հատված ներկայացնենք Յուրի Վարդանյանի հետ […]