23:53 13.11.2018
Փաստագրվող կամ վերափաստագրվող բոլոր նպաստառուները անձնական փաստաթղթերի հետ սոցիալական աջակցության տարածքային կենտրոններ են ներկայացնում նաև ընտանիքի յուրաքանչյուր չափահաս անդամի անունով ունեցած վարկային պարտավորությունների կամ ժամկետանց վարկերի մասին տեղեկանքներ: Պահանջը պարտադիր է, չենթարկվել դրան նպաստառուները չեն կարող:
ԱՔՌԱ համակարգը բոլոր բանկերի համար միասնական տեղեկատվական համակարգ է, որը թույլ է տալիս քաղաքացիներին գործող կամ ժամկետանց վարկային պարտավորությունների մասին ամբողջական տվյալներ ստանալ: Այսինքն՝ կարելի է դիմել ցանկացած բանկ ու ստանալ տեղեկանք, որն այժմ տրվում է անվճար:
Սոցծառայություններում պահանջված տեղեկանքները, որոնք համարվում են հիմնական ու պարտադիր, համեմատվում են նպաստառուների նախապես լրացրած հայտարարագրերի հետ։ Ծառայություններում համեմատություններն արվում են նախ՝ նպաստի չափի և վարկային գումարի միջև:
Նպաստառուների մեջ լինում են մարդիկ, որ ավանդներ ունեն բանկերում: Խոսքը ոչ թե խորհրդային տարիների , այլ նոր ավանդատեսակների մասին է: Այդպիսի նպաստառուներ արդեն հայտնաբերվել են: Որպես ավանդ չեն դիտարկվում միայն երեք և ավելի երեխաների ծննդյան միանվագ նպաստները: Նպաստառուների սոցծառայություններ ներկայացրած տեղեկանքներն առայժմ հավաքագրվում ու մուտքագրվում են ընդհանուր բազա: Փաստաթղթերը կուսումնասիրվեն արդեն հաջորդ տարի:
Բոլոր նպաստառուների հարցերը անհատապես կքննվեն սոցծառայություններին կից ստեղծված համակարգող խորհուրդներում։ Նպաստառուներից հիմնավորումներ են պահանջելու, թե վարկն ինչ նպատակով է վերցրել՝ գույք գնելու, տան վերանորոգման, թե առողջական խնդիրները լուծելու համար։ Հիմնավորումներ չներկայացնելու դեպքում ընտանիքը կզրկվի ընտանեկան նպաստից:
17:58 12.08.2025
Խաչանովն ու Ռուբլյովը հրաժարվել են զուգախաղի պայքարից․ ՑինցինատիՌուսաստանը ներկայացնող թենիսիստներ Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովը հրաժարվել են զուգախաղի պայքարից Ցինցինատիի «Մասթերսում»: Նրանք առաջին շրջանում պետք է մրցեին Սալվադորից Մարսելո Արևալոյի և խորվաթ Մատե Պավիչի դեմ: Որոշվել է Խաչանովին և Ռուբլյովին փոխարինել Հնդկաստանը ներկայացնող զույգով: Ի դեպ, Արևալոն և Պավիչը Ցինցինատիի «Մասթերսի» զուգախաղի նախորդ տարվա հաղթողներն են: Հիշեցնենք, որ հայ թենիսիստը Ցինցինատիի «Մասթերսի» […] ...
17:56 12.08.2025
Երևանի թիվ 4 պոլիկլինիկայում գործարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 13-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի «Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ-ում անցկացվելու է «Հակառակորդի հարձակման դեպքում ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
17:52 12.08.2025
Հրշեջ-փրկարարները մարել են խորդանոցում բռնկված հրդեհըՕգոստոսի 12-ին` ժամը 13։42-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ այրվում է Արթիկ քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցի տներից մեկին հարակից անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գրիգոր Լուսավորիչ փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի խորդանոցում: Հրդեհը […] ...
17:48 12.08.2025
Ժաննա Անդրեասյանն Ապարանում մասնակցել է Երիտասարդության օրվա միջոցառումներինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն օգոստոսի 12-ին՝ Երիտասարդության միջազգային օրը, Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Ապարանում հանդիպել են երիտասարդներին։ Միջոցառումների շրջանակում Ապարանում անցկացվել են սպորտային ու ժամանցային մրցույթներ, երիտասարդական կոնֆերանս՝ թեմատիկ պանելային քննարկումներով, մոտիվացիոն ելույթներ՝ հաջողակ երիտասարդական նախաձեռնությունների մասնակցությամբ, տեղեկատվական ցուցադրություններ: Ապարանում օրը կամփոփվի հայտնի երգիչ Գոռ Սուջյանի […] ...
17:43 12.08.2025
Ամռանը շաքարի չափից ավելի օգտագործման վտանգները. ԱՆԱմռանը, բարձր ջերմաստիճանի և առատ քրտնարտադրության պայմաններում, շաքարի չարաշահումը կարող է առավել լուրջ բացասական ազդեցություն ունենալ առողջության վրա: Այս մասին զգուշացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով` շաքարի չարաշահումը բարձրացնում է 2-րդ տիպի շաքարային դիաբետի և ճարպակալման առաջացման ռիսկը: Ճարպակալումն ռիսկի գործոն է սրտանոթային համակարգի հիվանդությունների, որոշ տեսակի քաղցկեղների, ինչպես նաև` շաքարային […] ...