19:50 13.11.2018
ՄՀՀ-ում այսօր աշխարհահռչակ ծանրորդ Յուրի Վարդանյանին հրաժեշտ տալու էին եկել նրա պատանեկության ընկերները: Նրանցից մեկը՝ Մացակ Փոլադյանը, պատմել է, որ Վարդանյանն իր բոլոր աշխատավայրերում ծանրաձող է ունեցել: «Նախագահականում, երբ աշխատում էր, ես եղել եմ իր գրասենյակում, սպորտի նախարարությունում էլ, Վրաստանում դեսպանի իր աշխատասենյակում էլ՝ կաբինետի հետևի կողմում, մի փոքր սենյակ գտնում էր ու էդ ձողը պահում: […]
19:44 13.11.2018
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կայացած նիստի ընթացքում արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին է փոխանցել դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողների թվին համապատասխան անհատական ծածկագրեր պարունակող ծրարներ՝ հասցեատերերին տրամադրելու նպատակով: Այս մասին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Ընտրական օրենսգրքի 62-րդ հոդվածի համաձայն՝ ընտրությունների […]
19:33 13.11.2018
«Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի անդամներ Կարեն Հարությունյանն ու Սուրեն Սահակյանը պատասխանել են օգտատերերի հարցերին: «Այսօր վերջնական կհասկանանք՝ մասնակցելո՞ւ ենք ընտրություններին, թե՞ ոչ»,- ասաց Կարեն Հարությունյանը: Սուրեն Սահակյանը հայտնեց, որ իրենք հակված են մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին: «Կուսակցությունների մասին» օրենքը սահմանափակումներ է դնում: Մենք ունենք իրոք 800 անդամ, բայց նրանք […]
19:30 13.11.2018
Փաստաբան Մուշեղ Շուշանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այն լուրերին, թե Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին հետին թվով քաղաքացիության շնորհումը կլիներ ապօրինի: «Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիություն շնորհելու նրա նախկին դիմումները մերժվել են հայեցողական լիազորությամբ, հետևաբար նույն հայեցողական լիազորությամբ որևէ ժամանակ կարող են վերանայվել։ Վարչապետը, ցանկության դեպքում, կարող էր Սեֆիլյանին հետին թվով քաղաքացիություն շնորհելու առաջարկություն […]
19:22 13.11.2018
ՀՀ զինվորական դատախազությունն ամփոփել է 2018թ. 3-րդ եռամսյակի ընթացքում պետական շահերի պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքների արդյունքները։ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների դատախազների կողմից այդ ժամանակահատվածում պետական շահերի պաշտպանության հարցադրումներով իրականացվել է 104 ուսումնասիրություն, այդ թվում՝ թիկունքային, սպառազինության, կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման, ինժեներական, ռազմաբժշկական, մարտական պատրաստության, ֆինանսական և […]
19:15 13.11.2018
Ուկրաինայի, Լեհաստանի և Լիտվայի խորհրդարանները «Մեծ յոթնյակին» և ԵՄ երկրներին կոչ են անում պատժամիջոցներ սահմանել Ազովի ծովում ռուսական նավահանգիստների նկատմամբ Ղրիմի նավահանգիստների հետ համագործակցության պատճառով: Այս մասին հայտնել է Russia Today լրատվական գործակալությունը: Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին ասվում է երեք երկրների խորհրդարանների վեհաժողովի 9-րդ նստաշրջանում ընդունված փաստաթղթում: Ինչպես նշվում է՝ վեհաժողովը դատապարտել է Ազովի […]
19:03 13.11.2018
Ռազմական ագրեսիայի դեպքում Ռուսաստանը պատրաստ է ապահովել Հայաստանի անվտանգությունը: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ Պետդումայի պաշտպանության և անվտանգության կոմիտեի փոխնախագահ Յուրի Շվիտկինը՝ մեկնաբանելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի՝ Հայաստանի անվտանգության ապահովման գործում Ռուսաստանի դերի մասին հայտարարությունը: «Հայաստանը ԵԱՀԿ անդամ է: Այս երկրի հետ մենք ջերմ ու կառուցողական կապեր ունենք, այդ թվում՝ ռազմատեխնիկական՝ չխոսելով […]
19:00 13.11.2018
2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակում նոյեմբերի 13-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 465 դատապարտյալ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից: «Նուբարաշեն» ՔԿՀ – 31 «Արթիկ» ՔԿՀ – 34 «Վանաձոր» ՔԿՀ – 13 «Վարդաշեն» […]
18:58 13.11.2018
Օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն, լեգենդար ծանրամարտիկ Յուրի Վարդանյանին այսօր վերջին հրաժեշտը տալու էր եկել նաև ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: SHANTNEWS.am-ը հիշեցրել է Գագիկ Ծառուկյանին այն խոսակցությունների մասին, ըստ որի՝ Յուրի Վարդանյանը, որպես ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, անհամաձայնություններ է ունեցել ՀԱՕԿ-ի հետ, և Ծառուկյան-Վարդանյան համատեղ աշխատանքը չի ստացվել: «Միշտ էլ ստացվել է, ավել-պակաս խոսակցություններ […]
18:44 13.11.2018
Ռուսական People Talk հրատարակչությունը հրապարակել է «Ռուսաստանի 15 ամենացանկալի հարսնացուների ցանկը», որում տեղ է գտել նաև ազգությամբ հայ հայտնի գործարար Ալբերտ Ավդոլյանի 22-ամյա դուստրը՝ Էլվիրան: Աղբյուրը նշում է, որ Էլվիրա Ավդոլյանը Instagram-ի իսկական աստղ է: Նրա սելֆիները հազարավոր մեկնաբանություններ են հավաքում: People Talk-ը նաև զգուշացնում է, որ Էլվիրայի հետ ծանոթանալը շատ դժվար կլինի, քանի, որ […]
18:35 13.11.2018
Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը նշեց, որ նախկին ընտրությունների ձևով ընտրություններ այլևս երբեք չեն լինելու։ «Ընտրախախտումների դեպքում զանգահարե՛ք ոստիկանություն, որովհետև ոստիկանը մերն է, և կարևորը քաղաքական կամքն է, իսկ քաղաքական կամք կա, և որևէ մեկը չի փորձելու, ինչպես Երևան քաղաքի ընտրություններում, ընտրությունների վրա ազդեցություն ունենալ: Եթե ինչ-որ մեկը, այնուամենայնիվ, չի […]
18:29 13.11.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն, լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի աճյունն այսօր ամփոփվել է Կոմիտասի անվան պանթեոնում: Մինչ այդ Երևանում՝ ՄՀՀ-ում, վերջին հրաժեշտն են տվել լեգենդար մարզիկին: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ Յուրի Վարդանյանին նախարարի պաշտոնում խանգարել են՝ թույլ չտալով դրսևորվել: «Ամենամեծ ափսոսանքս է, որ խանգարեցին և […]
18:23 13.11.2018
Ամերիկացի հայտնի դերասան և երգիչ Ֆրենկ Սինատրայի անձնական իրերը կհանվեն աճուրդի: Այս մասին տեղեկացրել է Sotheby’s աճուրդի տան պաշտոնական կայքը: Նշվում է, որ աճուրդի կհանվեն նաև Սինատրայի տիկնոջ՝ Բարբարայի անձնական իրերը: Ընդհանուր առմամբ՝ աճուրդի կդրվի 120 իր, այդ թվում՝ Ֆրենկի և Բարբարայի ամուսնական մատանին: Իրերի ընդհանուր աճուրդային արժեքը գերազանցում է 3 միլիոն դոլարը: Ֆրենկ Սինատրան 20-րդ […]
18:18 13.11.2018
Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը ևս մեկ անգամ տեղեկացրեց, որ ՀՀԿ-ն մասնակցելու է այս ընտրություններին: «Ես հասկանում եմ, որ Հայաստանի նորագույն պատմության մեջ դժվար է մարսել առաջին նախադեպը, երբ նախորդ իշխանությունները ոչ թե ջախջախվում, տրորվում, անհետանում են, ինչպես կոմունիստներն էին կամ ՀՀՇ-ն իր հին կազմով, այլ փորձում են ինստիտուցիոնալ քաղաքական […]
18:13 13.11.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Սամվել Մկրտչյանը նշանակվել է Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Սամվել Մկրտչյանին նշանակել Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վարշավա)»,- ասված է հրամանագրում: Նախագահի մեկ այլ հրամանագրով` Էդգար Ղազարյանը հետ է կանչվել Լեհաստանի […]
18:10 13.11.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, աշխարհահռչակ հայ ծանրորդ, Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանի քաղաքացիական հրաժեշտի արարողությանը:
18:06 13.11.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Վահագն Աթաբեկյանը նշանակվել է Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Վահագն Աթաբեկյանին նշանակել Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բեյրութ)»,- ասված է հրամանագրում: Նախագահի մեկ այլ հրամանագրով` Սամվել Մկրտչյանը հետ է կանչվել Լիբանանի […]
18:05 13.11.2018
Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ քաղաքացիներին մի քանի կարևոր ուղերձ պետք է հղի. «Շատ կարևոր է, որ այս խորհրդարանական ընտրությունները իրապես լինեն արդար, թափանցիկ, հավասար մրցակցային, և նախկինի արատավոր բարքերով երևույթները մենք բոլորս միասնական ուժերով կարողանանք մերժել և իրապես ունենանք այնպիսի իրավիճակ, որ խորհրդարանական ընտրություններից հետո որևէ մեկը չկարողանա ասել, […]
18:01 13.11.2018
«Ցանկացած կուսակցություն 128 օր, ես չեմ ասում 128 ժամ, հրապարակում լինի, տեսեք՝ քանի սխալ թույլ կտա։ Բա 128 տարի Դաշնակցությունը գործել է, իհարկե կլինեն բաներ, որոնք մի մասին ձեռ չեն տվել։ Իհարկե, եղել են նաև սխալներ»,- այս մասին այսօր Ազգային ժողովում իր կարծիքը հայտնեց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։ Պատգամավորի խոսքերով՝ իրենց կարևորագույն, […]
17:58 13.11.2018
«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին չեն մասնակցելու: «Ժառանգություն» կուսակցության վարչությունը համապարփակ քննարկումից հետո որոշել է չմասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ «Ժառանգություն»-ն էական է համարում, որ ընտրական առաջիկա գործընթացը՝ իր բովանդակությամբ և ընթացակարգով, լինի ամբողջովին լեգիտիմ։ Այս կապակցությամբ հույս ենք տածել և ակնկալել, որ ժամանակավոր կառավարությունն ու իր ղեկավարը […]
17:55 13.11.2018
«Հայոց հայրենիք» կուսակցության կենտրոնական կոմիտեն հայտարարությամբ է հանդես եկել` նշելով, որ սատարելու է «Մենք» դաշինքին: «Հայոց հայրենիք» կուսակցությունը 2018թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններին իր ամբողջ ներուժով աջակցելու է «Մենք» կուսակցությունների դաշինքին` առաջադրելով կուսակցության նախագահ Անահիտ Եղոյանին թիվ 6 ընտրատարածքում»,- նշված է կուսակցության հայտարարության մեջ:
17:53 13.11.2018
«Ցավում եմ, որ մեկ ձայնի պատճառով մեզ չհաջողվեց ընդունել այն ԸՕ-ն, որը շատ ավելի բալանսավորված, արդար ու ճշգրիտ ընտրական խաղի կանոններ կսահմաներ: Այո՛, տարածքային ռեյտինգային ընտրակարգը, այդուհանդերձ, ապաքաղաքականացնելու է ընտրությունները»,- այսօր ԱԺ հայտարարությունների ժամանակ ասել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Զոհրաբյանը ափսոսանքով նշեց, որ, այնուամենայնիվ, այս ընտրություններում նույնպես որոշիչ դեր է ունենալու տարածքային թաղային […]
17:48 13.11.2018
Հնդկաստանում ընթանում է Tata Steel Chess India Blitz 2018 շախմատային մրցաշարը, որին, Լևոն Արոնյանից բացի, մասնակցում են ևս մի քանի առաջատար շախմատիստներ, մասնավորապես՝ Վիշվանաթան Անանդը, Սերգեյ Կարյակինը, Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Շահրիյար Մամեդյարովը, Պենթալա Հարիկրիշնան: Մրցաշարը կտևի երկու օր: Յուրաքանչյուր օր անցկացվում է արագ շախմատի 9 պարտիա: Այսօր տեղի են ունեցել առաջին 9 պարտիաները, որոնցից 3-ում Լևոն […]
17:40 13.11.2018
Քաղաքական դաշտում կան Դաշնակցությանը մոտ գաղափարներով ուժեր, որոնք «վերցնելու են» դաշնակցականների հասանելիք քվեների մի մասը։ Այս պայմաններում քվեների քանի՞ տոկոսը կարող է հավաքել Դաշնակցությունը։ Այս մասին լրագրողներն այսօր հարցրին ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին։ «Գենետիկ հակադաշնակցականներից բացի՝ բոլոր մնացածը մոտ են Դաշնակցության գաղափարներին։ Այդպիսի բան չկա, որ մարդ իր ազգը, պետությունը, իր երազած երկիրը […]
17:32 13.11.2018
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 03։00-ի սահմաններում, ծեծկռտուք է տեղի ունեցել Գյումրիի Մազմանյան փողոցի տների մեկում, որին մասնակցել են օտարերկրյա քաղաքացիներ։ Ըստ նախնական տվյալների՝ երիտասարդները Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայողներ են։ «Գիշերը ոստիկանության Կումայրիի բաժին հաղորդում է ստացվել, որ վիճաբանություն է տեղի ունեցել Մազմանյան փողոցի տներից մեկում, և անհրաժեշտ է ոստիկանության աշխատակիցների միջամտությունը։ Երիտասարդները տեղափոխվել են ոստիկանության բաժին, […]
17:27 13.11.2018
Մոտ ապագայում Թբիլիսիից ոչ հեռու կտեղակայվի ՆԱՏՕ-Վրաստան նոր ուսումնական կենտրոնը: Վրաստանի ՊՆ-ն նախատեսում է իր զինված ուժերի համար Թբիլիսիի մոտակայքում՝ Վազիանիի ռազմաբազայում կառուցել նոր օդանավակայան: Այդ մասին Թբիլիսիում Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի հետ հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ բանակի տրանսպորտային հարցերով հրամանատարության ղեկավար, բանակի գեներալ Սթիվ Լայոնսը: Իզորիան հույս է հայտնել, որ նոր օդանավակայանը կաջակցի […]
17:24 13.11.2018
SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ Երևանն այսօր վերջին հրաժեշտն է տվել լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանին: Յուրի Վարդանյանի մասին իրենց հիշողություններն են պատմում նաև քաղաքական գործիչները, որոնք մասնակցել են լեգենդար մարզիկի հրաժեշտի արարողությանը: SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ Յուրի Վարդանյանի մասին հուշեր են պատմել նաև նրա ընկերները: Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի որոշմամբ՝ անվանի մարզիկը հուղարկավորվել է Երևանի Կոմիտասի […]
17:12 13.11.2018
«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ քաղաքացի Սիլվա Համբարձումյանի» հայց է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին տեղեկացնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը։ Հայցադիմումը ներկայացվել է Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանի կողմից՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու և 2 միլիոն ՀՀ դրամ փոխհատուցում բռնագանձելու պահանջներով: «Ընդդեմ Սիլվա Համբարձումյանի» հայցադիմում ներկայացնելու հիմք […]
17:11 13.11.2018
Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ ցավում է, որ ժողովրդի բացարձակ մեծամասնության կողմից հռչակված 4 դրույթներից մեկը չիրականացվեց. «Հրաժարական տվեց քաղաքական մեծամասնության և երկրի այն ժամանակվա ղեկավարը, ընտրվեց ժողովրդի թեկնածուն, լուծարվեց Ազգային ժողովը, բայց ընտրակարգը չփոխվեց: ԸՕ-ն պիտի փոխվեր ևս՝ ըստ ժողովրդի պահանջի: Այս ընտրակարգով և քաղաքական դասավորությունների տրամաբանությունը հուշում է, որ […]
17:08 13.11.2018
Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանն ավագանու նիստի ժամանակ՝ հարցուպատասխանի փուլում, խոսեց փակ բաժնետիրական ընկերությունների, մասնավորապես Երևանի մետրոպոլիտենի մասին: «Մենք մշտապես բարձրաձայնել ենք մի խնդիր, որ փակ բաժնետիրական ընկերություններն օգտվում են Երևանի կողմից հատկացված բյուջեի զգալի մասից, բազմաթիվ ընթացակարգերով շատ ավելի պակաս թափանցիկ են, քան համայնքային բյուջեն է տնօրինվում: Բազմիցս բարձրաձայնել ենք, որ փակ […]