12:51 09.11.2018
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ անչափահասի դանակահարության դեպքի առթիվ։ Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ևս անչափահաս է։ 2018թ. նոյեմբերի 5-ին «Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց»-ից ահազանգ է ստացվել առ այն, որ իրենց […]
12:49 09.11.2018
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Հայաստանի Հանրապետության ընտրողների քանակը` ըստ ընտրական տարածքների: Ընտրելու իրավունք ունեցողների ընդհանուր թիվը 2 574 916 է: Ըստ ընտրական տարածքների` ընտրողների թվային պատկերը հետևյալն է. Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն՝ 200 112, Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն՝ 213 628, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ՝ 225 223, Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն՝ 209 035, Արարատի մարզ՝ 221 655, Արմավիրի […]
12:48 09.11.2018
Ավստրիայի ԱԳ նախարար Կարին Կնայսլը չեղարկել է իր այցը Ռուսաստան այն բանից հետո, երբ պարզվել է, որ ավստրիացի պաշտոնաթող սպան, հօգուտ ՌԴ-ի, հետախուզական գործունեությամբ է զբաղվել: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի հայտարարությանը: Ավստրիայի իշխանությունները պաշտոնական Մոսկվայից պահանջում են լրտեսության գործի թափանցիկ քննություն: Կուրցը նշել է, որ իրենք […]
12:47 09.11.2018
Ադրբեջանական քարոզչական հարթակներից մեկը կապվել է ադրբեջանցի երիտասարդի հետ, որը լուսանկարներ էր հրապարակել Թբիլիսիում Ասյա Խաչատրյանի հետ հանդիպումից։ Պարզվում է՝ ադրբեջանցիներն սպառնացել են սպանել հայ աղջկա հետ հանդիպած ադրբեջանցուն, ինչի մասին հայտնել է ինքը՝ Թեհրան Բայրամովը (Ֆեյսբուքում՝ Tehran Libre): Քարոզչական հարթակին տված հարցազրույցում երիտասարդը հայտարարել է, թե իբր ինքը դեմ է պատերազմին, և այդ լուսանկարները […]
12:31 09.11.2018
Ընթանում է ՀՀ տարածքից ավտոբուսներով ուղևորների և ուղեբեռների միջպետական կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթը: «Պահանջների մեջ խստացումներ չկան: Այսինքն`մրցույթի կանոններն առայժմ նույնն են, ուղղակի վերահսկողությունն է ավելացել»,- այս մասին ասել է ՀՀ կապի և տրանսպորտի փոխնախարարի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանը: Նա նշեց, որ նախորդ մրցույթի ժամանակ եղել են կազմակերպություններ, որոնք չեն հասցրել կարգավորել և մրցույթի […]
12:11 09.11.2018
ՀՀ Տավուշի մարզի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով 2018 թ. հոկտեմբերի 6-ին որոշում է կայացվել Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի բնակիչ Ռ. Մ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Որոշման հիմք է հանդիսացել ձեռք բերված ապացույցների բավարար համակցությունն այն մասին, որ 2018թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 08:30-ի […]
12:01 09.11.2018
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում, ինչպես նաև հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 43 իրավախախտման դեպքով հաշվարկվել է 12.462.140 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ 17-ի վերաբերյալ նշանակվել է 1.650.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է իրավախախտման 41 դեպք, […]
11:55 09.11.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 9-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին և նրա տեղակալ Ալբերտ Աբգարյանին: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Նարեկ Հարությունյանը, քննարկվել են տվյալ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:
11:39 09.11.2018
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել Սոցիալական ապահովության պետական ծառայության Շենգավիթի տարածքային բաժնում քաղաքացուց կաշառք ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: 2018թ. նոյեմբերի 5-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման […]
11:35 09.11.2018
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող Արթուր Մարտիրոսյանի դին: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ որոնողական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 9-ին` ժամը 11:15-ի սահմաններում, Վանաձորի «Լճեր» կոչվող տեղանքում՝ լճի մեջ, հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 12-ամյա Արթուր Մարտիրոսյանի դին: Արթուր Մարտիրոսյանը, ով աուտիզմ ուներ, նոյեմբերի 6-ին տնից դուրս էր եկել […]
11:34 09.11.2018
Հայ ծանրորդուհիներն ավարտեցին ելույթները Թուրքմենստանում ընթացող աշխարհի առաջնությունում: Վերջինն այսօր առավոտյան մրցահարթակ դուրս եկավ գերծանրքաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արփինե Դալալյանը: Նա հանդես եկավ C խմբում և զբաղեցրեց 3-րդ տեղը: Արփինեի ցուցանիշն էր 239 կգ (101+138): B և A խմբերում մրցապայքարի ավարտից հետո Արփինեն լավագույն դեպքում տեղ կզբաղեցնի մրցաշարային աղյուսակի երկրորդ տասնյակի վերջում: Հիշեցնենք, որ մեր […]
11:27 09.11.2018
Կարճ ժամանակահատվածում՝ փաստացի 2 աշխատանքային օրվա ընթացքում, տեխնիկապես հնարավոր չի եղել ապահովել համերգի ֆինանսական աջակցությունը, քանի որ հատկացումներ կատարելու համար կա օրենքով նախատեսված ընթացակարգ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով մամուլում հրապարակված այն տեղեկություններին, թե ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը դիմել է Մշակույթի նախարարություն՝ խնդրելով, որ բարեգործական համերգներով Արցախ […]
11:17 09.11.2018
«Այս հակամարտությունը շատ ձգձգվեց։ Ժամանակն է, որ կողմերը խուսափեն փոխադարձ մեղադրանքներից և հասարակությունները պատրաստեն խաղաղության»։ ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների ներկայացուցչությունն այսպիսի բովանդակությամբ բաց նամակ է ուղարկել կազմակերպության ղեկավարությանն ու Արցախյան հակամարտության կարգավորման միջնորդական առաքելությունն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Ներկայացուցչությունը բարձր է գնահատում մինչ այս արված աշխատանքը, բայց ուզում է ավելին։ Նահանգների ներկայացուցիչը հայտարարում է, որ […]
11:11 09.11.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Աստանայում հանդիպում է ունեցել Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են ինչպես Աստանայի, այնպես էլ այստեղից հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող տարածաշրջաններից ժամանած հայեր: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Ուզբեկստանի հայ համայնքի ներկայացուցիչները` Տաշքենդի Սուրբ Փիլիփոս և Սամարղանդի Սուրբ Աստվածածին եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Հովհաննես Քահանա Գրիգորյանի գլխավորությամբ: Ողջունելով հանդիպման մասնակիցներին` […]
11:04 09.11.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Աստանայում աշխատանքային նախաճաշ է ունեցել Ղազախստանի «Ատամեկեն» գործարարների ազգային պալատի նախագահության անդամ, նավթագազային արդյունաբերության կոմիտեի նախագահ Աբուլգազին Դանիյար Ռուստեմովիչի և «Մոսստոն էնջինիերինգ» ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանի հետ: Զրուցակիցները քննարկել են էներգակիրների ոլորտում համագործակցության հեռանկարներին վերաբերող տարբեր հարցեր, անդրադարձել հայաստանյան շուկայում առկա պայմաններին ու հնարավորություններին, գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ կառավարության քայլերին: Ղազախական […]
10:59 09.11.2018
ԿԳՆ կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ Անահիտ Բախշյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ ահազանգելով Դաշտ գյուղի դպրոցում դասապրոցեսի տապալման մասին. «Արմավիրի մարզպետ պարո՛ն Մաթևոսյան, որքան հնարավոր է պատկերացնել ինձ ուղղված զանգերից, այս պահին Դաշտ գյուղի դպրոցում տապալված է դասապրոցեսը, պատճառը երեկվա Ձեր հրամանն է, կարծում եմ` Դուք անձամբ Ձեր ներկայությամբ և տնօրենին ազատելու […]
10:54 09.11.2018
Նոյեմբերի 9-ին՝ ժամը 09:15-ին, որոնողական աշխատանքները վերսկսվել են (16 փրկարար): Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Երեկ՝ ժամը 17:40-ին, մթության պատճառով փրկարարների կողմից իրականացվող փրկարարական աշխատանքներն ավարտվել են անարդյունք: Փրկարարները որոնումներն իրականացրել են 3 ուղղություններով: Որոնողական աշխատանքներին մասնակցել են ոստիկանության ՄՎ-ից 300 աշխատակից, 300 կամավոր և կորած քաղաքացու հարազատները:
10:50 09.11.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը Հայաստան վերադարձել է նոյեմբերի 4-ին, իսկ դրանից առաջ մեկնել էր Վրաստան՝ ծնողների շիրիմներին այցելության։ Նրա փաստաբան Միհրան Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս ընթացքում հանդիպել է պաշտպանյալի հետ, քննարկել են մարտավարական ինչ-ինչ հարցեր։ Իսկ Խաչատուրովի նկատմամբ այս ընթացքում որեւէ քննչական գործողություն չի կատարվել՝ չի […]
10:40 09.11.2018
Ռուսաստանին դարձյալ սպառնում են զրկել Եվրախորհրդի անդամակցությունից: Խորհդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը հայտարարել է այդ մասին և այն անվանել Ruxit՝ բրիտանական exit-ի համաբանությամբ: Կա իրական սպառնալիք, որ «Եվրոպային սպառնում է ոչ միայն Brexit, այլև Ruxit: Յագլանդը հայտարարությունն արել է Ֆինլանդիայի ԱԳ նախարարի հետ մամուլի ասուլիսի ժամանակ: Ֆինլանդիայի ԱԳ նախարարն էլ հայտարարել է, որ Ֆինլանդիան, որը […]
10:34 09.11.2018
«Փաշինյանին օդի պես պետք է ուժեղ ընդդիմություն խորհրդարանում, առաջին հերթին` Ղարաբաղի հարցում իր վրա անխուսափելի դարձող միջազգային ճնշմանը դիմակայելու համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ անդամ Վիգեն Սարգսյանը: Նրա խոսքերով՝ խորհրդարանական դիվանագիտությունը նաև արտաքին քաղաքականության հզոր գործիք է: «Անվտանգության և պաշտպանության հարցերում պարզապես անհրաժեշտ է որոնել վերկուսակցական, կոնսենսուսային որոշումներ և […]
10:28 09.11.2018
Անտառային հրդեհները գրեթե ամբողջությամբ ոչնչացրել են Կալիֆոռնիայի Փարադայս քաղաքը: Հրդեհը սկսվել է հինգշաբթի երեկոյան: Այրվել են հազարավոր տներ: Ամբողջ քաղաքը կրակի մեջ է: Քաղաքային իշխանությունները հայտարարել են 27 հազար բնակչի տարհանման մասին: Խցանումների պատճառով մարդկանց մի մասը քաղաքից հեռանում է ոտքով: Հայտնի է, որ երկու մարդ այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: https://twitter.com/thesunbest/status/1060746453646221312?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1060746453646221312&ref_url=https%3A%2F%2Fria.ru%2Fworld%2F20181109%2F1532421983.html
10:17 09.11.2018
ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրում Լոնդոնի «Արսենալ»-ը սեփական հարկի տակ ոչ ոքի՝ 0:0 խաղաց Լիսաբոնի «Սպորտինգ»-ի հետ և ապահովեց իր տեղը 1/16 եզրափակչում: Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը լոնդոնցիների կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Հայ կիսապաշտպանը whoscored.com կայքի կողմից ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Մխիթարյանի խաղը գնահատվել է 7.5 միավոր:
09:59 09.11.2018
«Ղեկը աջ» նախաձեռնությունից Դավիթ Գասպարյանը SHANTNEWS.am-ին տեղեկացնում է, որ բողոքի ակցիաներ են սկսում: Ակցիաների մեկնարկը նախատեսված է հաջորդ չորեքշաբթի օրվանից: Նախաձեռնության անդամները նաև ասուլիսով հանդես կգան: Բանն այն է, որ նախաձեռնությունը դժգոհ է ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության որոշումից: SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունը հայտարարություն է տարածել աջ ղեկով մեքենաների խնդրի […]
09:47 09.11.2018
Նոյեմբերի 8-ին՝ ժամը 18:35-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կառավարության 1-ին մասնաշենքի մոտակայքում գտնվող կինը գտնվում է հուզական վիճակում և սպառնում է վնասել իրեն. անհրաժեշտ է հոգեբանական աջակցություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի Հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը: Պարզվել է, որ Է. Մ.-ն (ծնված 1960 թ.) գտնվել է հուզված, […]
09:30 09.11.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 9-ին՝ ժամը 16:00-22։00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասի, ՔՇՀ 4 թաղամասի 1-4, 26-41 շենքերի, Տարոն 1 թաղամասի 1-6 շենքերի, Տավրոս թաղամասի 1-22 փողոցների՝ նրբանցքներով ու փակուղիներով, Տավրոս–Առափնյա, Սարի թաղ, Գործարանային, Ուկրաինական, Շրջադարձային, Վերածնունդ, Լեռնային փողոցների, Ուկրշինի տնակային […]
09:16 09.11.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 9-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Արզումանյան փ. 7 շենքը, Շինարարների փ. 27 շենքը, Ֆուչիկի 1-ին նրբ․ 6 շենքը, Ֆուչիկի 2-րդ նրբ. 4, 7, 5 շենքերը, Մարգարյան փ. 25, 27 շենքերը, թիվ 102 դպրոցը և թիվ […]
08:58 09.11.2018
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Արդեն հայտնի է, թե ՀՀԿ-ից ով որ ընտրատարածքում է առաջադրվելու որպես ռեյտինգային թեկնածու: Մասնավորապես՝ ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը առաջադրվելու է Սյունիքի և Վայոց ձորի մարզն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում: Հիշեցնենք, որ այս ընտրատարածքում է առաջադրվելու նաև ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը, և կարելի է չկասկածել, որ Հերմինե Նաղդալյանը դառնալու է Զոհրաբյանի […]
08:47 09.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարացրել է Իրանի դեմ պատժամիջոցների գործողությունը, որոնք սահմանվել էին 1979 թվականին՝ երկրի նախկին առաջնորդ Ջիմի Քարթերի գործադիր հրամանի շրջանակում։ Այս մասին ասվում է Կոնգրեսին ուղղված Թրամփի նամակում, հայտնում է Սպիտակ տան կայքը։ Նախագահի խոսքերով՝ մինչ օրս ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունները չեն նորմալացել, գրում է RT-ն։ Մայիսի 8-ին Թրամփը հայտնել […]
08:31 09.11.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը համառորեն մերժում է ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու իրեն արվող առաջարկները: Արփինե Հովհաննիսյանին առաջարկվում է իր թեկնածությունն առաջադրել Կենտրոն և Էրեբունի վարչական շրջանները ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում: Այդ ընտրատարածքում ՀՀԿ-ից առաջադրվելու է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: Ըստ պայմանավորվածության՝ ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված բոլոր թեկնածուները պետք է […]