12:47 09.11.2018
Ադրբեջանական քարոզչական հարթակներից մեկը կապվել է ադրբեջանցի երիտասարդի հետ, որը լուսանկարներ էր հրապարակել Թբիլիսիում Ասյա Խաչատրյանի հետ հանդիպումից։ Պարզվում է՝ ադրբեջանցիներն սպառնացել են սպանել հայ աղջկա հետ հանդիպած ադրբեջանցուն, ինչի մասին հայտնել է ինքը՝ Թեհրան Բայրամովը (Ֆեյսբուքում՝ Tehran Libre):
Քարոզչական հարթակին տված հարցազրույցում երիտասարդը հայտարարել է, թե իբր ինքը դեմ է պատերազմին, և այդ լուսանկարները հրապարակել է երկու ժողովուրդների միջև բարեկամություն ստեղծելու համար։ Երիտասարդը, սակայն, չի ակնկալել նման բուռն արձագանք։ Նրան հասել են և՛ աջակցող նամակներ, և՛ սպառնալիքներ, նույնիսկ՝ սպանության։
Հարկ ենք համարում հիշեցնել, որ նույն երիտասարդն Ապրիլյան պատերազմի օրերին ցինիկ հայատյաց հայտարարություններ էր արել ցանցում։
2016 թվականի ապրիլի 4-ի գրառումներից մեկում Թեհրան Լիբրե անունով գրանցված ադրբեջանցի երիտասարդը հայտնում է, որ մեկնում է առաջնագիծ (Ապրիլյան պատերազմի ժամանակ էր)։ Մեկնաբանություններում նրան ցինիկաբար խնդրում են «1-2 հայի գլուխ բերել հետը», սրան էլ երիտասարդը նույն ցինիկությամբ պատասխանում է․ «Ներքին օրգաններ էլ չբերե՞մ՝ քաբաբ անենք»։
15:12 03.05.2025
Մաքուր բնությունը սկսվում է յուրաքանչյուրիս փոքր քայլից. Շրջակա միջավայրի նախարարությունՇրջակա միջավայրի նախարարության աշխատակազմը, ինչպես նաև նախարարության ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչները նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ միացել են համապետական շաբաթօրյակին` նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի` անտառածածկ տարածքների մաքրապատման նախաձեռնությամբ: Նախարարության թիմը մաքրման աշխատանքներ է իրականացրել Երևան-Սևան մայրուղու հարակից անտառածածկ հատվածներում, որտեղ մաքրվել են ծառուղիները, մուտքուղիները և հավաքվել են բնության գիրկը նետված կենցաղային թափոնները։ Շաբաթօրյակի ընթացքում հավաքվել […] ...
14:51 03.05.2025
Համապետական շաբաթօրյակին մասնակցել է ՀՀ ԱԺ աշխատակազմըՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանի գլխավորությամբ աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ մասնակցել են մայիսի 3-ին կազմակերպված համապետական շաբաթօրյակին: Մայրաքաղաքի Կոմիտասի անվան զբոսայգում իրականացվել են մաքրման, հողի փխրեցման, խոտածածկ տարածքների բարեկարգման աշխատանքներ: ...
14:37 03.05.2025
Կառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե կառուցվածքով ժամանակավոր 2-րդ կամուրջը. վարչապետԿառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե կառուցվածքով ժամանակավոր 2-րդ կամուրջը: Դրանով լուծվել է նաև բեռնատար տրանսպորտային միջոցներով երթևեկության հարցը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...
14:24 03.05.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում մայիսի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը, 7-8-ին առանձին շրջաններում, 4-ի ցերեկը, 5-6-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 5-6-ին առանձին վայրերում՝ հորդառատ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 4-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում մայիսի 3-ի երեկոյան, 4-6-ին սպասվում է […] ...
14:12 03.05.2025
Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցները մասնակցել են համապետական շաբաթօրյակինՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալները, նախարարության գլխավոր քարտուղարը, ստորաբաժանումների ղեկավարների ու համակարգի ենթակայության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ այսօր մասնակցել են համապետական շաբաթօրյակին: Նախարարության աշխատակիցները սանիտարական մաքրման և աղբահավաքման աշխատանքներ են իրականացրել մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում՝ Երևանյան լճի տարածքում։ Մաքուր և բարեկարգ միջավայրը սկսվում է յուրաքանչյուրիս հոգատար վերաբերմունքից մեր քաղաքի ու շրջապատի նկատմամբ։ ...