TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

Արխիվ / Նոյեմբեր 2018

Միացյալ Նահանգները բացառում է ԼՂ խնդրի ռազմական կարգավորումը. ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության ներկայացուցիչ

22:10 08.11.2018

Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև վստահության հաստատմանն ու երկխոսության ընդլայնմանն ուղղված ջանքերին, որոնք կարող են կայունացնել անվտանգության շուրջ իրադրությունն ու ստեղծել առավել կառուցողական մթնոլորտ բանակցությունների համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին ասել է ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Գրեգորի Մակրիսը: Նա ընդգծել է, որ որպես համանախագահ […]

̰
Ճանապարհային ոստիկանությունը դեռևս տուգանքեր չի կիրառում խաչմերուկներում երթևեկության կանոնները խախտելու համար

21:59 08.11.2018

Ճանապարհային ոստիկանությունն առայժմ տուգանքեր չի կիրառում այն վարորդների նկատմամբ, որոնք կանաչ լույսի ընթացքում մուտք են գործում դեղին գույնի վանդակաձև հորիզոնական գծանշումների հատված, երբ կանխատեսելի է, որ խցանման պատճառ կդառնան: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել է Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը: Սակայն վերջինս նշել է՝ որոշ ժամանակ անց հնարավոր է ճանապարհային ոստիկանությունը նախազգուշացման միջոցներ կիրառի: Ի դեպ, […]

̰
Երեք հայ պատանիներ ՌԴ հավաքականի կազմում դարձել են աշխարհի չեմպիոն

21:49 08.11.2018

Իտալիայում անցկացվել է խառը մենապայքարային ձևերի աշխարհի առաջնությունը, որին մասնակցել են նաև Ռուսաստանը ներկայացնող հայ մարզիկներ: Նրանցից երեքը դարձել են աշխարհի չեմպիոն: Պատանիների տարբեր տարիքային խմբերում չեմպիոններ են դարձել Գրիգոր Հակոբյանը և Աշոտ Սարգսյանը: Մխիթար Ավետիսյանը հաղթել է 18-ից բարձր տարիքի մարզիկների առաջնությունում: Աշխարհի առաջնությանը մասնակցել է մոտ 6000 մարզիկ 103 երկրից:  

̰
Չէ՞ որ ես մարդ եմ, ոչ թե մարդասպան. Հրաչյա Հարությունյանի պատասխանը ռուսական լրատվամիջոցին

21:41 08.11.2018

Համաներման արդյունքում  «Վարդաշեն» ՔԿՀ-ից ազատ արձակված Հրաչյա Հարությունյանը  հարցազրույց է տվել ռուսական Russia Today լրատվականին:  Հիշեցնենք, որ 2013 թվականի հուլիսին Պոդոլսկում Հրաչյա Հարությունյանի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետևանքով 18 մարդ էր զոհվել, ավելի քան 60 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել: Նա դատապարտվել էր 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման, իսկ 2017-ին տեղափոխվել էր Հայաստան՝ […]

̰
Այս համաներման դեպքում գործել են ավելի շատ օրվա խնդիրները և քաղաքական գնահատականները. Լարիսա Ալավերդյան

21:30 08.11.2018

«Ընդդեմ իրավական կամայականությունների» կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն այսօր խոսել է վերջերս հայտարարված համաներման առանձնահատկությունների մասին: Ըստ Ալավերդյանի՝ նորություններից մեկն այն է, որ օրենքի մեջ կոնկրետ գործը նշվում է: «Չի եղել պրակտիկայում, որ գործի շուրջ հայտարարվի համաներում: Միշտ նշվել է խոցելի խմբերի մասին, կամ, որ համաներումը տրվում է ոչ ծանր կամ միջին ծանրության հանցագործություններ կատարողներին: […]

̰
Երևանի քաղաքապետն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպանին

21:21 08.11.2018

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Շնորհավորելով Հայկ Մարությանին Երևանի ավագանու ընտրություններում ձեռք բերած տպավորիչ արդյունքների կապակցությամբ՝ դեսպանը գոհունակություն է հայտնել Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարացման գործընթացների կապակցությամբ: Դեսպան Միկիսկան նշել է, որ չեխական […]

̰
Նիկոլ Փաշինյանն Աստանայում մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին

21:14 08.11.2018

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Աստանայում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, որին մասնակցել են նաև կազմակերպության անդամ երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ղեկավարները: ՀՀ կառավարությունից հայտնում են, որ նախ տեղի է ունեցել առաջնորդների նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը: Հավաքական անվտանգության խորհրդի անդամները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության, […]

̰
Հայտնի է` ով կղեկավարի «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը

21:04 08.11.2018

Դեկտեմբերի սկզբին Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Իմ քայլը դաշինքի նախընտրական շտաբը կղեկավարի ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը: Այս մասին Պապիկյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ: «Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ գալիք խորհրդարանական ընտրություններում պատիվ ունեմ ղեկավարելու «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը։ Այս պատասխանատու և պարտավորեցնող գործում մեր […]

̰
Պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել են Մոսկվայի «Երևան Պլազա» կենտրոնի այցելուները

21:01 08.11.2018

Մասնագետները շենքում համապատասխան աշխատանքներ են տարել:

̰
Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը գալիս են Հայաստան երեխա որդեգրելու

20:57 08.11.2018

Հոլիվուդյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու նրա ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, որոշել են Հայաստանից տղա երեխա որդեգրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Mirror պարբերականը: «Նրանք կապվել են Հայաստանում գործող մի մանկատան հետ, որն այցելել էին երեք տարի առաջ: Նրանք նախատեսում են առաջիկա շաբաթների ընթացքում կրկին այցելել այնտեղ»,- անանուն աղբյուրն ասել է Heat World ամսագրին: […]

̰
ՖԻՖԱ-ն կարգելի Սուպերլիգայում խաղացող ֆուտբոլիստներին մասնակցել Աշխարհի առաջնություններին

20:51 08.11.2018

ՖԻՖԱ-ի նախագահ Ջիաննի Ինֆանտինոն հայտնել է, թե ինչ պատժամիջոցներ կկիրառվեն այն ֆուտբոլիստների նկատմամբ, որոնց ակումբները կլինեն Սուպերլիգայի մասնակիցների թվում: Անցյալ շաբաթ տեղեկություն էր տարածվել, որ եվրոպական մի քանի առաջատար ակումբներ, այդ թվում`«Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Բարսելոնա»-ն, «Բավարիա»-ն, «Ռեալ»-ը և «Յուվենտուս»-ը, գաղտնի քննարկում են 2021 թվականին ՈւԵՖԱ-ից հեռանալու և նոր մրցաշար ստեղծելու նախագիծը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ինֆանտինոն […]

̰
Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Աննա Հակոբյանին

20:43 08.11.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանին: Տիկին Աննա Հակոբյանը Հանրապետության նախագահին ներկայացրել է իր ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությունն ու ծրագրերը: Զրուցակիցները խոսել են «Երևան, իմ սեր» և «Իմ քայլը» հիմնադրամների համագործակցության հնարավորությունների մասին: Այդ համատեքստում կարևորվել է Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանի և տիկին Աննա Հակոբյանի […]

̰
Իլհամ Ալիևը ցանկացել է մասնակցել ՀԱՊԿ գագաթնաժողովին, սակայն Նիկոլ Փաշինյանն արգելել է. «Կոմերսանտ»

20:35 08.11.2018

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում այսօր տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովին, բացի անդամ պետությունների ներկայացուցիչներից, մասնակցել են նաև Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Իրանի և Թուրքիայի պատվիրակներ՝ քննարկելով այդ երկրների՝ ՀԱՊԿ-ի հետ գործակցության ձևաչափը՝ գործընկերոջ կամ դիտորդի կարգավիճակում: Ըստ ռուսական «Կոմերսանտ» պարբերականի աղբյուրների՝ Բելառուսի և Ղազախստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Նուրսուլթան Նազարբաևի ցանկությամբ Աստանա է հրավիրվել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: […]

̰
Կփոխի՞ արդյոք վերջին ամիսների լռակյաց ու պասիվ կեցվածքը Շիրակի թեմի առաջնորդը

20:30 08.11.2018

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը պետք է վերանայի իր դիրքորոշումները, դուրս գա վերջին ամիսների լռակյաց, պասիվ կեցվածքից և վերսկսի  հովվական այցերը։ Այսօր այս մասին հայտարարել են «Քրիստոնեական կամուրջ» նախաձեռնության անդամները։ Բանախոսները ներկայացրել են թեմի առաջնորդի անվան հետ կապված վերջին ամիսների աղմկահարույց դեպքերը և պատճառները, թե ինչու Սրբազանը չի շփվում թեմի  հավատացյալների  հետ: Երիտասարդները հորդորել են […]

̰
Առաջին համաշխարհայինի ավարտի 100-ամյակի միջոցառումներին Էրդողանի մասնակցությանը դեմ են նաև թուրք մտավորականները

20:17 08.11.2018

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 11-ին Փարիզում կմասնակցի Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը նամակով դիմել էր նախագահ Մակրոնին` իր դժգոհությունն արտահայտելով այդ այցի առթիվ: Մակրոնից նաև պահանջել էին հստակ ուղերձով դիմել Էրդողանին, հասկացնել, որ այդ միջոցառումներին նրա մասնակցությունը չի նշանակում հավանության արժանացնել […]

̰
Ի՞նչ գործառույթներ ու լիազորություններ է ունենալու ձևավորվելիք պարեկային ծառայությունը

20:09 08.11.2018

Հայաստանի ճանապարհային ոստիկանության փոխարեն առաջիկայում կգործի պարեկային ծառայություն: Ոստիկանության պետի տեղակալը փոփոխությունները երեկ ներկայացրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Ի՞նչ գործառույթներ ու լիազորություններ է ունենալու պարեկային ծառայությունը, ո՞րն է նման փոփոխության պատճառը: SHANTNEWS.am-ի հարցերին պատասխանել է Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Հոլիվուդում Թրամփի աստղը կոտրած տղամարդը 3 տարի ազատազրկման է դատապարտվել

20:00 08.11.2018

ԱՄՆ-ի դատարանը Հոլիվուդի Փառքի ճեմուղում գտնվող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անվան աստղը կոտրող Օստին Կլեյին վանդալիզմ կատարելու համար պայմանական ազատազրկման է դատապարտել, գրում է Fox News-ը: Նշվում է, որ դատական նիստի ընթացքում Կլեյը չի հերքել, որ վանդալիզմ է կատարել: Նրան 3 տարվա ազատազրկման են դատապարտել: Բացի դրանից՝ նա պարտավոր է Հոլիվուդի առևտրային տանը վճարել 9,4 հազար […]

̰
Հնդկաստանում կովերը ոտնատակ են արել հավատացյալներին՝ որպես ծեսի մի մաս

19:57 08.11.2018

Բոլոր նրանք, ովքեր վնասվում են, հավատում են, որ ապաքինման հետ մեկտեղ կավելանա նաև հաջողությունը:

̰
Ժակ Մարիլոսյանը պիտի հեռանա, քանի որ իր դերը հիմա բացասական է. Արա Թորանյան

19:51 08.11.2018

Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժակ Մարիլոսյանը, չնայած պաշտոնը թողնելու բազմաթիվ կոչ-հորդորներին, չի ուզում հրաժարական տալ: SHANTNEWS.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանը: Նա ասաց, որ Մարիլոսյանի հրաժարականի պահանջը շարունակելու են բարձրաձայնել: «Նրա դեմ երեսփոխաններ են սկսում բողոքել, օրինակ՝ տիկին Վալերի Բուայեն, Գիյոմ Գասպարյանը, ուրիշներ: Նամակները և այդ բողոքները պիտի […]

̰
Հայկ Մարությանն ընդունել է ՄԱԿ-ի խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքի հարցերով հատուկ զեկուցողին

19:44 08.11.2018

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է ՄԱԿ-ի խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Կլեմեն Վուլեին: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են՝ կողմերը քննարկել են Երևանում ազատ հավաքների ապահովման առկա վիճակը, խաղաղ հավաքների ապահովման հարցում համայնքային և պետական մարմինների համագործակցությանը և այս համատեքստում ՀՀ ԱԺ կայանալիք ընտրությունների հետ կապված գործընթացների […]

̰
«Արսենալը» «Սպորտինգ»-ի հետ խաղում բացահայտ ֆավորիտ է. բուքմեյքերական ընկերություններ

19:41 08.11.2018

Այսօր կկայանան ՈւԵՖԱ-ի «Եվրոպա» լիգայի խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրի հանդիպումները: Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի թիմը՝ Լոնդոնի «Արսենալը», սեփական հարկի տակ կընդունի Լիսաբոնի «Սպորտինգ»-ին: «Զինագործները» երեք տուրից հետո վաստակած ինը միավորով գլխավորում են E խմբի մրցաշարային աղյուսակը: Բուքմեյքերական ընկերություններն «Արսենալ»-«Սպորտինգ» զույգի բացահայտ ֆավորիտ են համարում լոնդոնյան ակումբին, նրանց հաղթանակը գնահատվում է 1.29 գործակցով, […]

̰
ԱԺ արտահերթ ընտրության օրն ու դրան նախորդող օրերին պետք է բացառվի ընտրակաշառքի որևէ դրսևորման փորձ անգամ. Օսիպյան

19:35 08.11.2018

Նոյեմբերի 8-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը: Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, բոլոր ստորաբաժանումների ղեկավարներ: Ոստիկանության պետն անդրադարձավ օրեր առաջ իր ստորագրած ներքին կարգապահական կանոնները հաստատելու մասին հրամանին: Դրա մեջ մանրամասն ներկայացված են ոստիկանության աշխատանքային հիմնական պայմաններն ու աշխատողների ծառայողական փոխհարաբերությունները, նրանց իրավունքներն ու պարտականությունները: Ոստիկանության պետը […]

̰
Ժամը 18.00-ի դրությամբ ազատ է արձակվել 421 դատապարտյալ, որից 20-ը՝ օտարերկրացի

19:26 08.11.2018

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ 2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 8-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ ազատ է արձակվել. «Նուբարաշեն» ՔԿՀ-23 «Արթիկ» ՔԿՀ-30 «Վանաձոր» ՔԿՀ-13 «Գորիս» ՔԿՀ-12 «Հրազդան» ՔԿՀ-26 «Աբովյան» ՔԿՀ-22 «Սևան» ՔԿՀ-138 «Կոշ» […]

̰
Գյումրեցի երկաթուղայինների պահանջը բավարարվեց. երկաթուղու աշխատանքը վերականգնվել է

19:24 08.11.2018

Քիչ առաջ գյումրեցի երկաթուղայինները SHANTNEWS.am-ի թղթակցին տեղեկացրել են, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության ղեկավարությունը բավարարել է իրենց պահանջն ու մինչ ժամը 18:00-ն բոլոր աշխատակիցների բանկային հաշիվներին փոխանցել հավելավճարների պակաս վճարված մասը: «Մենք SMS հաղորդագրություն ստացանք, որ գումարները նստել են մեր բանկային հաշիվներին, պրեմիաների պակաս վճարված 15 տոկոս գումարն ամբողջությամբ տվեցին: Մեր բողոքն արդյունք տվեց»,- SHANTNEWS.am-ի թղթակցի […]

̰
̰
Հայտարարում եմ առաջիկա «ընտրություններ» անունը կրող այս «միջոցառմանը» իմ չմասնակցելու որոշման մասին․ Ղազինյան

19:17 08.11.2018

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը հայտարարել է, որ թեև մտնում է քաղաքականության մեջ, բայց չի պատրաստվում մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Ղազինյանը ֆեյսբուքյան գրառմամբ բացատրել է չմասնակցելու որոշման պատճառները։ «Սիրելի հայրենակիցներ Իմ՝ ակտիվ քաղաքական գործընթացներին մասնակցելու վերաբերյալ հայտարարությունը քաղաքական, փորձագիտական և լրագրողական հանրույթի մոտ արդարացիորեն առաջացրեց առաջիկա ընտրություններին իմ մասնակցելու մասին համոզմունք։ Կասկածից դուրս է […]

̰
ՀԱՊԿ-ն չհամաձայնեց գլխավոր քարտուղարի հայկական տարբերակին. հաջորդը Բելառուսի պատվիրակն է

19:13 08.11.2018

ՀԱՊԿ գագաթնաժողովի ավարտին տված մամուլի ասուլիսի ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը քիչ առաջ հայտարարեց, որ մինչև 2020 թվականը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մանդատը տրված է Հայաստանին, սակայն հայկական կողմը հետ է կանչել իր ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին: Այդ համատեքստում Նազարբաևը նշեց, որ ՀԱՊԿ անդամ պետությունները դեմ են արտահայտվել ՀՀ պնդումներին, թե Խաչատուրովին պետք է փոխարինի Հայաստանի մեկ […]

̰
Հայտնի դարձան Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի զույգերը

19:10 08.11.2018

Նոյեմբերի 7-ին և 8-ին կայացան Հայաստանի գավաթի խաղարկության ¼ եզրափակիչ պատասխան հանդիպումները: «Ալաշկերտ»-ը երկու խաղերի արդյունքում (1:0, 2:1) առավելության հասավ «Արցախ»-ի նկատմամբ: «Արարատ-Արմենիա»-ն առաջին խաղում ոչ-ոքի խաղալով «Գանձասար-Կապան»-ի հետ, պատասխան խաղում նվազագույն հաշվով տարած հաղթանակի շնորհիվ (1:0, 1:1) դուրս եկավ ½ եզրափակիչ: «Բանանց»-ը «Արարատ»-ի հետ երկու խաղում էլ հաղթանակ տոնեց (1:0, 3:1): «Լոռի»-«Փյունիկ» զույգում ուժեղ […]

̰
Ավտովթար Գյումրիում. բժիշկները պայքարում են վարորդի կյանքի համար

19:08 08.11.2018

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Գյումրիի Շիրակացի փողոցում: Միմյանց են բախվել «ՎԱԶ 2106» մակնիշի և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի 64-ամյա վարորդն ու 2 տարեկան ուղևորը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 2-ամյա Մելսիդա Սաֆարյանն ստացել է գանգուղեղային վնասվածք, նրան Գյումրիի Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցում ցուցաբերվել է […]

̰
Իտալիայում մեծ քանակությամբ հերոին են առգրավել

18:59 08.11.2018

Իտալական Ջենովա քաղաքում առգրավել են մեծ քանակությամբ հերոին, որը վերջին 20 տարում ամենամեծամասշտաբայինն է եղել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Հայտնում են նաև, որ իրավապահները 270 կգ թմրանյութ են առգրավել: Նշվում է, որ հերոինը թաքցրել էին Իրանից եկող բեռնատարների մեջ: Այս դեպքի կապակցությամբ երկու հոգու արդեն ձերբակալել են Նիդեռլանդներում: Նշվում է նաև, որ հետաքննությանը […]

̰
BACK_TO_TOP