15:09 09.11.2018
Ադրբեջանցի փորձագետները լաբորատոր հետազոտությամբ հայտնաբերել են, որ Վրաստանից առաքված 26 հազար կիլոգրամ կարտոֆիլը վարակված է ցողունային նեմատոդով: Այդ մասին հաղորդել է «Սպուտնիկ Ադրբեջանը»` հղում կատարելով սննդամթերքի անվտանգության գործակալության մամլո քարտուղար Մանսուր Պիրիևին: Չնայած, որ Վրաստանից կարտոֆիլի խմբաքանակն առաքվել էր բուսասանիտարական հավաստագրով, սակայն ադրբեջանական կողմը կարտոֆիլի նմուշներն ուղարկել էր լաբորատոր հետազոտության: Արդյունքում պարզվել էր, որ ներմուծվող […]
15:02 09.11.2018
Նոյեմբերի 8-ին` ժամը 14։45-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ազդրի ծակած, կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 2002 թ. ծնված Ռ. Օ.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Ռ. Օ.-ն վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 12։20-ի սահմաններում, Դեբեդավան բնակավայրի միջնակարգ դպրոցի դասասենյակում, 2003 թ. ծնված Գ. Ե.-ի հետ վիճաբանության ժամանակ, […]
15:00 09.11.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 9-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն սոցիալ-տնտեսական մի շարք հարցերի վերաբերյալ, տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Հատուկ ուշադրություն է դարձվել բնակչությանը մատուցվող հանրային ծառայություններին: Նախագահը կարեւորել է հանրային ծառայությունների որակի բարձրացումը՝ համապատասխան հանձնարարականներ տալով շահագրգիռ մարմինների ղեկավարներին: Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ԱԺ նախագահի տեղակալ […]
14:55 09.11.2018
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ստացված տեղեկատվության հիման վրա իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության պաշտոնատար անձիք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անտեսելով գործող «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի պահանջները, 2009թ. ապրիլի 1-ին Հայաստանի Հանրապետության անունից […]
14:50 09.11.2018
«Շանթ» հեռուստաընկերությունը հոկտեմբերի վերջին իր հեռուստադիտողներին տեղեկացրեց` նոյեմբերի 1-ից «Շանթ»-ի բոլոր ալիքների փաթեթը կհեռարձակվի միայն «Ռոստելեկոմ»-ի ցանցում և «Արմթիվիս» հարթակով. «Շանթ»-ը և «Ռոստելեկոմ»-ը սկսում են ռազմավարական նոր համագործակցություն: Հեռուստաընկերությունը նաև բացատրեց, թե որն է այս քայլի նպատակը: Այս թեմայի շուրջ պարզաբանումներ ստանալու համար «Հայկական ժամանակ»-ը դիմել է «Շանթ» հեռուստաընկերության հաճախորդների սպասարկման բաժնի ղեկավար Պարգև Առաքելյանին, որն ասել է, […]
14:50 09.11.2018
Այսօր ԱԻՆ-ում նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Սերգեյ Նազարեթյանի «Սպիտակ 1988» գրքի շնորհանդեսը: Նախարարի ողջույնի խոսքից հետո Նազարեթյանը ներկայացրել է գիրքը, որը նվիրված է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին: «Գիրքը գիտահանրամատչելի է, ու ես փորձել եմ ավելի շատ ցույց տալ, թե ինչ սխալներ են թույլ տվել ու ինչ անելիքներ ունենք, որպեսզի հետագայում խուսափենք […]
14:42 09.11.2018
Մոսկվայում տեղի է ունենում Աֆղանստանի հարցով հանդիպում, որին մասնակցում են նաև Աֆղանստանի կառավարության ու «Թալիբան» շարժման կողմնակիցները: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ արտաքին հովանավորություն ունեցող «Իսլամական պետություն»-ը ձգտում է Աֆղանստանը դարձնել միջազգային ահաբեկչության օրրան, ուստի, ըստ նրա, աշխարհաքաղաքական խաղերը անընդունելի են նրա համար, որ թույլ չտրվի Աֆղանստանը մրցակցության դաշտ չդառնա արտաքին խաղացողների […]
14:33 09.11.2018
18-ամյա Անդրես Պերեսը դուրս է թռել 40 մետր բարձրությամբ կարուսելից և ողջ է մնացել: Դեպքը տեղի է ունեցել Մեքսիկայի այգիներից մեկում: 40 մետրանոց կարուսելի վրա ամրացված է ձող, որի ծայրերին նստատեղերն են, և որը պտտվում է 360 աստիճան: Անդրեսն ընթացքի ժամանակ դուրս է թռել և երջանիկ պատահականությամբ ողջ է մնացել: Բանն այն է, որ նա […]
14:32 09.11.2018
Այսուհետ կենսաթոշակառուները հնարավորություն կունենան անվճար տոմսեր ձեռք բերել և այցելել տարբեր համերգասրահներ, թատրոններ ու մշակութային կենտրոններ: Այս մասին նոյեմբերի 9-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել են մշակույթի և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարների պաշտոնակատարներ Լիլիթ Մակունցը և Մանե Թանդիլյանը: «Թվաքանակը այս պահին ֆիքսված չէ, կախված է մշակութային կենտրոնի հնարավորություններից ու տեղերից: 2.5 տոկոսից մինչև 10-20 տոկոսի […]
14:28 09.11.2018
ԱՄՆ նահանգների 18 գլխավոր դատախազներ նամակ են ուղարկել ԱՄՆ գլխավոր դատախազի պարտականությունները կատարող Մեթյու Ուիթաքերին՝ պահանջելով չմիջամտել ռուսական դոսյեի հարցով Մյուլլերի հետաքննությանը: Նամակում, մասնավորապես, ասված է. «Շատ կարևոր է, որ հատուկ դատախազի հետաքննությունն առաջ ընթանա առանց միջամտության ու կանխակալության: «Ռուսական դոսյեի» վրա ազդեցությունից Ուիթաքերի ինքնաբացարկն անհրաժեշտ է հետաքննության նկատմամբ հասարակության վստահության և ԱՄՆ արդարադատության անկախության […]
14:19 09.11.2018
Կուբացի ձկնորս Օսվալդո Լոպես Ռոմերոն ձկնորսության ժամանակ գտել է յուրատեսակ մի կենդանու, որն ունի երկու գլուխ, երկու պոչ և երկու սերտաճած մարմին: Պարզվել է, որ դա նոր ձվից դուրս եկած կրիա է: Արտասովոր կենդանուն անվանել են «սիամական երկվորյակ կրիա»: Օսվալդոն հարցուփորձ է արել հին ձկնորսներին, սակայն վերջիններս խոստովանել են, որ երբեք նման բան չեն տեսել: […]
14:16 09.11.2018
Ստամբուլում գտնվող Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում հայտնաբերել են թթվի ու քիմիական այլ նյութերի հետքեր: Այս մասին հայտնում է Al Jazeera-ն: Լրատվամիջոցի տվյալներով՝ քիմիական նյութերն օգտագործվել են սպանված լրագրող Ջեմալ Խաշըգջիի մարմնից ազատվելու համար: Ստամբուլում հեռուստաընկերության մշտական թղթակից Էնդրյու Սիմմոնսը հայտարարել է, որ հոկտեմբերի 16-ին և 17-ին քննիչները ցանկացել են մուտքի արտոնագիր ստանալ Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում, սակայն նրանց […]
14:14 09.11.2018
Երևանի պետական համալսարանում ուսանողական երկու կառույցների՝ ԵՊՀ ուսանողական խորհրդի և «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնության միջև երեկվանից կոնֆլիկտ է սկսվել։ «Ռեստարտ»-ը հայտարարել է, որ ԵՊՀ ուսանողական խորհուրդը գործում է ապօրինի, քանի որ նրա կանոնադրությունը սահմանված կարգով կրթության և գիտության նախարարության կողմից չի հաստատվել։ «Ռեստարտը» նաև պահանջում է ՈՒԽ-ի լուծարումը, իսկ ուսխորհուրդը հակառակն է պնդում։ Այսօր արդեն ԵՊՀ-ում […]
14:12 09.11.2018
Նախագահը այն մարդը չէ, որ պետք է գնահատական տա երկրի ընտրած ուղու մասին։ Իր պաշտոնի մասին այսպիսի տեսակետ է հայտնել նախագահ Արմեն Սարգսյանը լրագրողների հարցերին պատասխանելիս։ Նրա խոսքերով, սակայն, Հայաստանն այս փոփոխություններից հետո ունի դրական կերպար։ «Ոչ հայերեն բառ եթե օգտագործեմ, Հայաստանի իմիջը շատ բարձր է, որովհետև աշխարհում յուրօրինակ երկիր ենք մենք, որտեղ փոփոխություններ ենք […]
14:09 09.11.2018
ԱՄՆ-ում ավարտվել են Embattled («Պաշարվածը») ֆիլմի նկարահանումները, որի ռեժիսորը Ռուսաստանում ապրող հայազգի Նիկոլայ Սարկիսովն է: «Ֆիլմի ժանրը սպորտային դրամա է: Սյուժեն մի տաղանդավոր ձյուդոիստի և նրա վրա մեծ ազդեցություն և հեղինակություն ունեցող հոր մասին է, որը եղել է չեմպիոն: Սա կլինի Սարկիսովի հոլիվուդյան դեբյուտը»,- rusarminfo.ru-ին փոխանցել են «Блиц Фильм» ընկերության լրատվական ծառայությունից: Ֆիլմի գլխավոր դերակատարը […]
14:08 09.11.2018
Այսօր Երևանի հյուսիսային ավտոկայարանում միջպետական կանոնավոր փոխադրումներ կազմակերպելու համար հերթական մրցույթն է կազմակերպվել: Ուղղություններն են դեպի Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Արցախի Հանրապետություն, Իրանի Իսլամական Հանրապետություն։ Մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել 7 կազմակերպություն 10 երթուղիների համար։ SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ ՀՀ կապի և տրանսպորտի փոխնախարարի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանի հավաստմամբ՝ այս մրցույթի պահանջների մեջ խստացումներ չկան, պարզապես վերահսկողությունն […]
14:05 09.11.2018
SHANTNEWS.am-ը 2018 թվականի հուլիսի 31-ին հայտնել էր, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունն այդ օրը կազմակերպել է ՀՀ տարածքից ավտոբուսներով ուղևորների և ուղեբեռների միջպետական կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության առաջին մրցույթը: Երթուղիների ուղղություններն են` Ռուսաստան, Ուկրաինա, Վրաստան, Իրան։ Մրցույթին հայտ էր ներկայացրել 24 կազմակերպություն։ Ըստ նախարարության աշխատակիցների՝ սա արվում է ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների խնդիրը լուծելու, վթարների […]
14:00 09.11.2018
Նոյեմբերի 8-ին Աստանայում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովում անդամ պետությունների ղեկավարները մերժեցին մինչև 2020թ. մայիս ՀՀ ներկայացուցչին գլխավոր քարտուղար նշանակելու հայկական կողմի առաջարկը՝ նշելով, որ պաշտոնական Երևանն է հետ կանչել իր պաշտոնյային, հետևաբար պետք է այբբենական հերթականությամբ գլխավոր քարտուղարի պաշտոնը հանձնել Բելառուսի ներկայացուցչին: Այդ մասին հայտարարելով՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը երեկ երեկոյան ասաց, որ դեկտեմբերին ՀԱՊԿ […]
13:53 09.11.2018
«Ցավոք սրտի, վերջին ժամանակներում հարաբերություն չունեմ»,- երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ իր հարաբերությունների մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց նախագահ Արմեն Սարգսյանը։ Ապա նախագահը լրացրեց իր խոսքը․ «Այսինքն՝ հարաբերություն չունեմ, [որովհետև] չեմ հանդիպել իրեն»։
13:40 09.11.2018
Կոտ դ’Իվուարի հավաքականի և «Չելսի»-ի նախկին հարձակվող Դիդիե Դրոգբան պաշտոնապես ավարտել է կարիերան: 40-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը ամերիկյան «Ֆինիկս Ռայզինգ»-ն էր: «Չելսի»-ից բացի՝ Դրոգբան Եվրոպայում ելույթ է ունեցել Մարսելի «Օլիմպիկ»-ում և թուրքական «Գալաթասարայ»-ում: Նա չորս անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, հաղթել Չեմպիոնների լիգայում, ճանաչվել Ֆրանսիայի Լիգայի տարվա լավագույն ֆուտբոլիստ և երկու անգամ ճանաչվել Աֆրիկայի լավագույն […]
13:38 09.11.2018
Բաղրամյան 26 հասցեում գտնվող շենքը Հայաստանի նախագահի աշխատակազմին է տրվելու օրենքով այդ նախագծի հաստատումից հետո, բայց նախագահ Արմեն Սարգսյանի համար նշանակություն չունի, թե որտեղ՝ ինչ շենքում է ինքն աշխատելու։ Այս մասին նախագահն այսօր հայտնել է լրագրողների հարցերին պատասխանելիս։ «Անձնապես ինձ համար կարևոր չէ՝ որ շենքում կաշխատեմ, կարևոր է աշխատակիցների համար, թե որ շենքն է ավելի հարմարավետ […]
13:30 09.11.2018
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից կատարված փախուստի փորձի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքները, հստակեցվել հանցագործություն կատարած անձանց շրջանակը։ Փախուստի փորձի մասին ահազանգն ստացվել է 2018 թվականի ապրիլի 25-ին, նույն օրը հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար տվյալներ են ձեռք բերվել […]
13:24 09.11.2018
Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի նիստը կհրավիրվի նոյեմբերի 11-ին: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ «Նիստը տեղի կունենա ՀՀԿ կենտրոնական գրասենյակում, ժամը դեռևս հստակեցված չէ, բայց, հավանաբար, այն կլինի երեկոյան»,- ասաց Շարմազանովը։ Նիստի ընթացքում կքննարկվի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցության հարցը: Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն […]
13:24 09.11.2018
Նոյեմբերի 8-ին` ժամը 02:5-ից սկսած, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին մի քանի ահազանգեր ստացվեցին: «Աջ այտային շրջանի քերծվածքներ, փափուկ հյուսվածքների սալջարդ, ձախ անոթային շրջանի կտրած-ծակած վերքեր», «կրծքավանդակի ձախ կեսի և աջ ազդրի կտրած-ծակած վերք», «ձախ ուսահոդի հետին մակերեսի ծակած վերք» ախտորոշումներով բուժօգնության էին դիմել 3 տղամարդ: Նրանցից մեկը հիվանդանոցում հայտնել էր, որ վնասվածքը […]
13:21 09.11.2018
Նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-11-ը, 12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, նոյեմբերի 12-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 13-14-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ` ձյան տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 12-14-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 10-12 աստիճանով: Երևան քաղաքում` Նոյեմբերի […]
13:17 09.11.2018
ԱՄՆ Ջորջիա նահանգի համալսարանի Ծովային կենտրոնի աշխատակիցը նկարահանել է ութոտնուկի՝ նոր լույս աշխարհ եկած 10 հազարից ավելի ձագերի: Այս մասին գրում է Daily Mail-ը: Դևին Դյումոնն առաջին հայացքից չի հասկացել, թե ինչ է տեսնում, որովհետև նրա աչքերի առջև էին հայտնվել կետիկների նմանվող սպիտակ արարածներ: Իսկ շփոթմունքն առաջացել էր այն պատճառով, որ մինչև այդ պահն իմացել են, […]
13:12 09.11.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 8-9-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 57 դեպք, հայտնում են ոստիկանությունից: Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 9, անձնական ունեցվածքի գողության և խարդախության 8-ական, ծեծի ու յուրացման կամ վատնման 5-ական, սպանության սպառնալիքի 3, հարկերից խուսափելու, խուլիգանության և թմրամիջոցի հայտնաբերման 2-ական, անձի առևանգման, ավազակային հարձակման, պետական հասարակական ունեցվածքի գողության, […]
13:07 09.11.2018
ՀՀ ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ տրանսպորտային միջոցների խցանումներից խուսափելու նպատակով Երևան քաղաքի Մայիսի 9-ի և Գ.Նժդեհի փողոցների խաչմերուկում 2018թ. նոյեմբերի 10-ին կիրականացվեն դեղին գույնի վանդակաձև հորիզոնական գծանշումներ, ինչը կնշանակի, որ արգելվում է մուտք գործել տվյալ խաչմերուկ (վանդակաձև գծանշված տարածք), եթե առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի այնտեղ կանգ առնել՝ խոչընդոտելով այլ տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
13:06 09.11.2018
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ ընտրություններին նախորդող վերջին մարդահամարն անցկացվել է 2011 թվականին: Ինչպես հայտնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, 2011 թվականի մարդահամարի տվյալներով` Հայաստանի Հանրապետությունում առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնություններն են. Եզդի՝ 35 308, Ռուս՝ 11 911, Ասորի՝ 2 769, Քուրդ՝ 2 162:
12:59 09.11.2018
Արմավիրի մարզի Դաշտ գյուղի դպրոցի տնօրեն Սուսաննա Նազարյանը դպրոցի ուսուցիչների բողոքների հիման վրա ազատվել է աշխատանքից: Դպրոցի աշակերտներից մեկի ծնող Նարինե Գրիգորյանի խոսքով՝ արդեն 5 տարի պաշտոնավարող տնօրենը՝ Սուսաննա Նազարյանը, որի պաշտոնավարման ժամկետը լրացել էր հոկտեմբերի 28-ին, սակայն նա շարունակում էր լինել ժամանակավոր պաշտոնակատար, մանկավարժների հորդորով երեկ ազատվել է աշխատանքից. «Մենք դեմ չենք մեր մանկավարժներին, […]