08:54 09.12.2018
Լռության օր է նաև քվեարկության օրը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը: «Ի գիտություն. Լռության օր է նաև քվեարկության օրը։ Քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների, ինչպես նաև տպագիր մամուլի, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների (այդ թվում` արբանյակային հեռարձակման ժամանակ) […]
08:46 09.12.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աշխատանքից հեռացրել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլիին: Նա կլքի պաշտոնը տարեվերջին: Աշխատակազմի նոր ղեկավարի թեկնածության մասին կհայտարարվի առաջիկա մի քանի օրերին: Պաշտոնանկության մասին հայտարարել է Թրամփն անձամբ՝ նշելով, որ բարձր է գնահատում Քելլիի աշխատանքը: Քելլին Թրամփի աշխատակազմի արդեն երրորդ ղեկավարն է, ով հեռացվում է այդ պաշտոնից: Նա նշանակվել էր […]
08:30 09.12.2018
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 08:15-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է: Վարդենյաց լեռնանցքում, Սոթք-Քարվաճառ, Աշոցք-Բավրա, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի քաղաքներում և Վարդենյաց լեռնանցքում առկա են տեղումներ ձյան տեսքով: Արագածոտնի մարզի Թալին, Սյունիքի մարզի Գորիս, Կապան, Քաջարան, Մեղրի քաղաքներում մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզերում […]
08:23 09.12.2018
2019 թվականին մարզերում կհիմնանորոգվեն համայնքային 35 ճանապարհներ։ Աշխատանքներն իրականացվելու են «Կենսական նշանակության ճանապարհներ» ծրագրով, որի արժեքը 20 միլիոն դրամ է։ Ուսումնասիրություններն ընթացքի մեջ են, մարզկենտրոնները կապող ճանապարհներն ընտրվելու են երեք հիմնական բաղադրիչներով։ «Առաջին սկզբունքն այն է, թե քանի բնակավայր է այդ ճանապարհով կապվում մարզային նշանակության ճանապարհին, երկրորդ՝ ինչ վիճակում են գտնվում ավտոճանապարհները, և երրորդ՝ գնահատվելու է […]
08:08 09.12.2018
Վրաստանի ազգային հաղորդակցության հանձնաժողովի որոշմամբ՝ ինտերնետի մանր և միջին օպերատորների ծառայությունների գինը կարող է էժանանալ 7-8 անգամ։ Որոշումը կայացվել է՝ շուկայում մրցակցային միջավայրի ապահովման և բնակչությանը մատակարարվող ինտերնետի որակի բարձրացման նպատակով: «Ըստ նոր կանոնակարգերի՝ փոքր և միջին օպերատորները կկարողանան նույն ծառայությունները մատուցել սպառողին, ինչպիսին նա այժմ ստանում է խոշոր ինտերնետ-օպերատորներից, ինչը շուկայում բարձր մրցակցություն ապահովելու նախապայման […]
07:50 09.12.2018
Այսօր ԱԺ արտահերթ ընտրություններ են։ Ընտրատեղամասերը կբացվեն 08․00-ին և կփակվեն 20․00-ին։ Հայաստանի 13 ընտրական տարածքների 2010 տեղամասերում, ըստ ընտրողների ռեգիստրի, քվեարկելու իրավունք ունի 2 միլիոն 573 հազար 779 մարդ: Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար ԿԸՀ հայտ է ներկայացրել 8 միջազգային կազմակերպություն, այդ թվում՝ ԵԱՀԿ, ԵԽԽՎ, ԱՊՀ և Եվրոպական խորհրդարանի դիտորդական խմբերը։ Քվեարկության ընթացքը լուսաբանելու […]
23:59 08.12.2018
Ռուս օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին իր վերջին երազանքն իրագործել է՝ մասնակցելով Ջուզեպպե Վերդիի «Ռիգոլետտո» օպերայի ձայնագրմանը: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, որին պատմել է բարիտոնի ընկերը՝ դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը: Խվորոստովսկին ու Օրբելյանը օրերս առաջադրվել են «Գրեմմի»-ի՝ «Օպերային ստեղծագործության լավագույն ձայնագրություն» անվանակարգում: «Այնպես է ստացվել՝ Դմիտրիի վերջին ձայնագրությունը, նրա վերջին երազանքը առաջադրվել է «Գրեմմի»-ի: Սա բավական […]
23:53 08.12.2018
Լոնդոնի «Արսենալ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյան ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տեղադրել՝ կից գրառմամբ․ «Արդեն 21 խաղ անպարտելի ենք»։ Հիշեցնենք, որ այսօր Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի շրջանակներում «Արսենալ»-ը հաղթեց «Հադերսֆիլդ»-ին:
23:50 08.12.2018
Ամերիկյան Ֆլորիդա նահանգի Լեյքլենդ քաղաքում կոկորդիլոսը տղամարդու վրա է հարձակվել: Այս մասին հայտնում է WFLA-ը: Հաղորդվում է, որ 85-ամյա Ջորջ Իլեին օգնության են հասել դեպքի պահին մոտակայքում գտնվող կանադացի զբոսաշրջիկները: «Դա շատ սյուրռելիստական իրավիճակ էր, այլ կերպ հնարավոր չէ բնութագրել: Ասես, կինո լիներ»,- իր զգացողություններով կիսվել է կանադացին: Աղբյուրը հայտնում է, որ կոկորդիլոսը տղամարդու ոտքը […]
23:38 08.12.2018
Դեկտեմբերի 8-ին, ժամը 21:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Ոստան գյուղի 1-ին փողոցում գտնվող թոնրատանը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել Սևակի փողոցի թիվ 4 տան բակում գտնվող թոնրատանը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:26-ին, մարվել՝ 22:00-ին: Այրվել են կուտակված աղբ և […]
23:24 08.12.2018
Դեկտեմբերի 8-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին հետևելու նպատակով Երևան ժամանած Եվրոպական խորհրդարանի դիտորդական պատվիրակությանը՝ Եվրախորհրդարանի փոխնախագահ Հեիդի Հաուտալայի գլխավորությամբ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց Հայաստանի վերջին ներքաղաքական զարգացումները՝ ընդգծելով, որ ժողովրդի կողմից կառավարությանը տրված լայն մանդատի գերակա ուղղություններն էին արդարադատության, օրենքի գերակայության ամրապնդումը, սոցիալ-տնտեսական ոլորտում հավասար […]
23:10 08.12.2018
Դեկտեմբերի 8-ին, ժամը 20:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Բազում գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորակը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Ստեփանավան հատվածի 10 կմ-ին «Volkswagen Vento» մակնիշի (վարորդը՝ Մ. Խ., 1969 թ.) ավտոմեքենան դուրս է եկել […]
22:55 08.12.2018
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ: Газета-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Կրեմլի պաշտոնական կայքում: Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Լիբանանի հետ շփման գծում Թել-Ավիվի հետագա գործողություններն ու առաջնագծում երկու երկրների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Իսրայելի վարչապետը մանրամասներ է հայտնել Լիբանանի հետ շփման գծում Իսրայելի […]
22:42 08.12.2018
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ պաշտոնական Բեռլինը դեմ է Ռուսաստանի Դաշնության դեմ նոր պատժամիջոցների սահմանմանը: Այս մասին հայտնում է Reuters-ը: Հաղորդվում է, որ նոր պատժամիջոցների սահմանման գաղափարը կապված է Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի հետ: Գերմանիայի արտաքին գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ իրենք չեն պատրաստվում հակառուսական պատժամիջոցների ներդրման վերաբերյալ հանդես գալ […]
22:24 08.12.2018
Թուրքիայում առգրավվել է երկրի պատմության մեջ հերոինի ամենամեծ խմբաքանակը: Թմրանյութի՝ 1 տոննա 271 կգ քաշով փաթեթները փորձել են բեռնատարով տեղափոխել Վանից դեպի Էրզինջան: Իրավապահները բեռնատարը կանգնեցրել են ավտոճանապարհին: Պարզվել է՝ ուղեբեռի տերը Վանի ամենաազդեցիկ գործարարներից մեկն է, որը զբաղվում է թռչնամսի արտադրությամբ: Թմրանյութն առգրավվել է, ձերբակալվել է երկու մարդ:
22:10 08.12.2018
Գյումրիում անցկացվել է «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» խորագրով երկօրյա գիտաժողով: Արդեն երկրորդ տարին է, որ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնը և դոնոր կազմակերպությունները նման համաժողով են նախաձեռնում Գյումրիում: Այն մարզերի ստեղծարար գաղափարներ ունեցող պատանիներին ու երիտասարդներին հայտնաբերելու և նրանց կարողությունները խորացնելու համար է։ Կումայրի արգելոցի ճարտարապետությանը բնորոշ շենքում է գործել տարածաշրջանի առաջին Առևտրային […]
21:52 08.12.2018
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդունել է Վրաստանի «Խոշտանգումների վերականգնման «Էմպատրիա» կենտրոնի հայցը Ռուսաստանի դեմ՝ Ցխինվալիում Վրաստանի քաղաքացի Արչիլ Թաթունաշվիլիի խոշտանգումների և սպանության գործով: Այդ մասին հայտարարել է Կենտրոնի տնօրեն Մարիամ Ճիշքարիանին: «Էմպատրիա» կենտրոնը «Արչիլ Թաթունաշվիլին ընդդեմ ՌԴ-ի» հայցը Ստրասբուրգի դատարան էր ներկայացրել 2018թ․ սեպտեմբերի 22-ին: Հայցին կցել էին Վրաստանում ձևավորված հանձնաժողովի կողմից իրականացված 87 էջանոց […]
21:38 08.12.2018
Դեկտեմբերի 13-ին Պյատիգորսկում կմեկնարկի «Երիտասարդական առաջնորդության եզրին. Սոցիալական դերակատարություն, նորարարություն» թեմայով երկօրյա համաժողով՝ Ռուսաստանի, Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի գիտական և փորձագիտական հանրության, պետական մարմինների և պետական կառույցների մոտ հարյուր ներկայացուցիչների մասնակցությամբ: Այդ մասին հաղորդում է Sputnik Georgia-ն: Միջոցառման կազմակերպիչն է «Հյուսիս-հարավ» քաղաքական գիտական կենտրոնը և Պյատիգորսկի համալսարանը՝ ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ: […]
21:21 08.12.2018
Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի շրջանակներում «Արսենալ»-ը սեփական դաշտում հյուրընկալել էր «Հադերսֆիլդ»-ին: Առաջին խաղակեսն ավարտվեց 0:0 հաշվով: Երկրորդ խաղակեսում 83-րդ րոպեին Լուկաս Տորեյրան գնդակն ուղարկեց հակառակորդի դարպասը: Հանդիպումն ավարտվեց՝ 1:0: «Զինագործները» շարունակում են անպարտելության շարքը: Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում չէր, նա փոխարինման դուրս եկավ երկրորդ խաղակեսի սկզբնամասում: 16-րդ տուրից հետո […]
21:04 08.12.2018
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 9-ին, 12-13-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, տեղ-տեղ՝ մառախուղ: Դեկտեմբերի 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան 3-8մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում դեկտեմբերի 9-ին, 12-13-ին սպասվում է անձրև: Դեկտեմբերի 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ստորև ներկայացված է Հայաստանի ինտերակտիվ քարտեզը, որի վրա կարող եք տեսնել առաջիկա […]
20:44 08.12.2018
1996 թվականին Գյումրիում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություն էր՝ գյումրեցիները քաղաքապետ ու ավագանի էին ընտրում: «Շանթ»-ն այդ ժամանակ ընդամենը երկու տարեկան էր, բայց այն, ինչ արեց այդ օրերին, դժվար հասանելի էր անգամ տասնյակ տարիների կյանք ունեցող հեռուստաընկերությունների համար: 36 ժամ ուղիղ եթերում. սա հայաստանյան հեռուստադաշտի համար աննախադեպ երևույթ էր: Հրատապ, համակողմանի ու ամենակարևորը՝ անաչառ լուսաբանումն ավելի […]
20:27 08.12.2018
Դեկտեմբերի 8-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի վարչության նիստը: Նիստը համանախագահում էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արկադի Բալյանը և ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Նիկոլայ Գրեչուշկինը: Նիստին մասնակցեցին հայկական կողմը ներկայացնող վարչության անդամներ՝ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Արտավազդ Դավթյանը, ԱԻՆ արտակարգ իրավիճակների քաղաքականության մշակման և միջազգային համագործակցության […]
20:15 08.12.2018
ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբը դեկտեմբերի 8-ի ժամը 18:00-ի տվյալներով` ուսումնասիրել է 2018թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական շրջանում կատարված ենթադրյալ ընտրական բնույթի հանցավոր արարքների վերաբերյալ իրավապահ մարմինների ստացած 76 ահազանգ, որոնք ստուգվել կամ ստուգվում են հետաքննության և նախաքննության մարմինների կողմից: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ Դեպքերից […]
19:57 08.12.2018
Նոյեմբերի 30-ին Ամիրյան փողոցի ծաղկի խանութներից մեկում ավազակային հարձակում էր կատարվել: Շուրջօրյա գործող ծաղկի խանութ, լույսը դեռ չբացված, մի տղամարդ էր մտել, հարցուփորձ արել, որ ծաղիկն ինչ արժե, և երբ համոզվել էր, որ վաճառողուհին մենակ է, դանակի սպառնալիքով, հափշտակել էր դրամարկղի ողջ գումարը, բջջային ու քաղաքային հեռախոսներ, 3 վարդ և դիմել փախուստի, հայտնում են ոստիկանությունից: […]
19:50 08.12.2018
Աշխարհի տարբեր երկրներում ընտրությունների հետ կապված հետաքրքիր ավանդույթներ ու ընթացակարգեր կան: SHANTNEWS.am-ն առանձնացրել է դրանցից մի քանիսը: Հյուսիսային Կորեայում ընտրություններ անցկացվում են հինգ տարին մեկ, քվեաթերթիկում մեկ թեկնածուի անուն է, Սադամ Հուսեյնը 2002թ. իր նախագահական քարոզչության մեջ օգտագործել է Ուիթնի Հյուսթոնի I Will Always Love You երգը, Մի շարք երկրներում 18 տարեկանը լրացած անձանց համար […]
19:41 08.12.2018
Մալայզիայի Ռեմբաու քաղաքում 16-ամյա դեռահասը մահացել է ականջակալներով քնելու և միաժամանակ հեռախոսը լիցքավորման դնելու պատճառով: Այս մասին հայտնում է The Daily Mail պարբերականը: «Տղան քնել է ականջակալներով և ստացել էլեկտրական ուժեղ հարված, որի հետևանքով մահացել է»,- հայտնում է պարբերականը: Տղային այդ վիճակում առաջինը մայրն է տեսել և սկզբում մտածել է, թե տղան պարզապես քնած է, բայց […]
19:30 08.12.2018
Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է, որ ընկերությունը պատրաստվում է գնել մի քանի գործարաններ, որոնք ծրագրում են փակել General Motors-ը: Այս մասին գործարարը պատմել է CBS-ին տված հարցազորւյցի ժամանակ: «Հնարավոր է՝ մենք հետաքրքրված լինենք, եթե General Motors-ը պատրաստվում է վաճառել գործարանները կամ չի պատրաստվում օգտագործել դրանք»,- ասել է Իլոն Մասկը: Մասկը նաև նշել է, որ […]
19:22 08.12.2018
Բրիտանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ երկրի վարչապետի կաբինետը փորձում է համոզել Թերեզա Մեյին Brexit-ի ավելի բարենպաստ պայմաններ պահանջել Մեծ Բրիտանիայի համար: Այն դեպքում, եթե Բրյուսելը դեկտեմբերի 11-ին չհաստատի առաջարկված նախագիծը, Մեյն ամենայն հավանականությամբ ստիպված կլինի լքել պաշտոնը: Մեյի վարչակազմի համոզմամբ՝ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը չի աջակցում համաձայնագրի առաջարկված տարբերակին, իսկ երեք նախարարներ համաձայն չեն Մեյի հետ և պատրաստ […]