TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+23.09 oC

Արխիվ / Դեկտեմբեր 2018

Ամենայն Հայոց կաթողիկոսը քվեարկեց երկրի կայունության, խաղաղության և առաջընթացի համար

12:26 09.12.2018

Դեկտեմբերի 9-ի առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ, այցելեց Էջմիածին քաղաքի 14/11 ընտրական տեղամաս, որտեղ մասնակցեց ՀՀ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը: Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում Նորին Սրբությունը մասնավորապես ասաց. «Քվեարկեցինք աղոթքով մեր երկրի կայունության, խաղաղության և առաջընթացի համար, որպեսզի մեր ժողովուրդն ապրի ապահով, անվտանգ ու […]

̰
Քրեական օրենսգրքում քաղաքական վենդետայի հոդված չկա. Արթուր Վանեցյանը` Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին

12:23 09.12.2018

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 9-ին լրագրողների խնդրանքով անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը: Վանեցյանին հիշեցրին` երկրորդ նախագահի կալանավորումն ամենատարբեր գնահատականների, քննադատության արժանացավ, դա համարվեց անձնական վենդետա Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ: ԱԱԾ տնօրենն արձագանքեց. «Քրեական օրենսգրքում քաղաքական վենդետայի հոդված չկա, կան հստակ հոդվածներ, որով մեղադրվում է Ռոբերտ Քոչարյանը: Մեղադրանքը քննչական մարմինը ներկայացրել է, […]

̰
Բոլորս ենք մտահոգված, որպեսզի ունենանք լավ ընտրություններ. Օսիպյան

12:22 09.12.2018

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը քվեարկել է 10/54 ընտրատեղամասում։ Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում Օսիպյանն ասել է, որ քվեարկել է հանուն լավ Հայաստանի: Օսիպյանը շեշտել է, որ արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացման համար ոստիկանությունն իրականացրել է օրենքով նախատեսված բոլոր կանխարգելիչ աշխատանքները: «Կարծում եմ՝ շատ լավ են իրականացվել այդ աշխատանքները, նաև համեմատական կարգով նախորդ ընտրությունների հետ ասեմ, […]

̰
Բրյուսելում ոստիկանությունը ձերբակալել է շուրջ 400 «դեղին բաճկոնների»

12:20 09.12.2018

Ցուցարարներն իրավապահների ուղղությամբ նետել են գլաքարեր:

̰
ՕԵԿ առաջնորդը քվեարկել է ՀՀ առջև ծառացած «բյուր ու բազում» սպառնալիքները հանգուցալուծելու օգտին

12:17 09.12.2018

«Օրինաց երկիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Արթուր Բաղդասարյանը դեկտեմբերի 9-ին քվեարկեց նորարարական խելացի ծրագրերով երկիրը կառավարելու, նոր աշխատատեղերի ստեղծման, ոչ թե կրճատման օգտին, Հայաստանի առջև ծառացած բյուր ու բազում ներքին ու արտաքին սպառնալիքները նորարարական մոտեցումներով կառավարելու և հանգուցալուծելու օգտին: Լրագրողների հետ զրույցում Բաղդասարյանը նշեց, որ ընդհանուր առմամբ քվեարկությունն ընթանում է նորմալ, ընտրախախտումների հետ կապված ահազանգեր […]

̰
Մնացական Բիչախչյանը մանրամասներ է ներկայացրել ընտրողների ցուցակների վարման ընթացակարգի վերաբերյալ

12:14 09.12.2018

Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն այսօր ԿԸՀ-ում որոշ պարզաբանումներ ներկայացրեց ընտրողների ցուցակների վարման ընթացակարգի վերաբերյալ: Նա տեղեկացրեց, որ  Ընտրական օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ ընտրողների ռեգիստրը մշտապես վարվող փաստաթուղթ է, որը կազմվում է ընտրական տարածքների և ռեգիստրի: Ընտրողների ռեգիստրում ընդգրկվում են բնակչության ընտրական ռեգիստրում ընդգրկված, ՀՀ որևէ համայնքում  հաշվառված և ընտրելու իրավունք ունեցող […]

̰
Արթուր Վանեցյանը քվեարկեց հանուն այն Հայաստանի, որտեղ քաղաքացին է որոշելու` ով է իր իշխանությունը

12:13 09.12.2018

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր քվեարկել է հանուն ազատ և անկախ Հայաստանի, այն Հայաստանի, որտեղ քաղաքացին է որոշելու՝ ով է լինելու իր իշխանությունը: Դեկտեմբերի 9-ին իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Վանեցյանը: «Ես նշել եմ, որ սա լինելու է Հայաստանի պատմության մեջ ամենաարդար ու աննախադեպ ընտրությունը, դրա մեջ […]

̰
Հուսով եմ, որ մենք կարողացանք առավելագույնս օգտագործել մեզ տրամադրված հարթակները. Լուսինե Հարոյան

12:07 09.12.2018

«Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը գլխավորող Լուսինե Հարոյանը մասնակցել է քվեարկությանը և շփվել լրագրողների հետ. «Շատ լավ տրամադրությամբ եմ գնում, որովհետև իսկապես բացառիկ շանս է: Այս վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ կա նման շանս, որպեսզի արդար, թափանցիկ ընտրություններ լինեն: Շատ լավ տրամադրությամբ եմ գնում և մեծ հույսերով: Հուսով եմ, որ մենք կարողացանք առավելագույնս օգտագործել այն հարթակները, […]

̰
Սերժ Սարգսյանը քվեարկությանը կմասնակցի որպես մասնավոր անձ. Արմեն Աշոտյան

11:53 09.12.2018

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանում տեղի ունեցող արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը կմասնակցի որպես քաղաքացի, որպես մասնավոր անձ: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը: Դիտարկմանը` նա որպես ՀՀԿ նախագա՞հ է մասնակցում քվեարկությանը, վերջինս պատասխանեց, որ Սերժ Սարգսյանի քվեարկությունը քարոզչական միջոց չէ իրենց համար:

̰
Տեղաշարժման սահմանափակումներ ունեցող անձանց համար հասանելի է ընտրատեղամասերի 52 տոկոսը. «Ականատես»

11:48 09.12.2018

«Ականատես» դիտորդական առաքելությունը դիտարկում է անցկացնում ՀՀ տարածքի 300 տեղամասերում: Առաքելության ներկայացուցիչները տվյալներ են ներկայացրել տեղաշարժման սահմանափակումներ ունեցող անձանց համար տեղամասերի հասանելիության վերաբերյալ: Ըստ այդմ՝ հասանելի է ընտրատեղամասերի 52 տոկոսը: «Ցավոք, այս համակարգային խնդիրը շարունակում է չլուծված մնալ»,-գրում է«Ականատեսը» ֆեյսբուքյան իր էջում: Ինչ վերաբերում է քվեարկության սենյակի կահավորման՝ քվեարկության գաղտնիությունն ապահովելուն, ապա, ըստ«Ականատեսի», գաղտնիությունն ապահովված է 96 […]

̰
Վերջին 4 տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանք ստանալու համար ստացվել է 2230 դիմում, 57-ը մերժվել է. Բիչախչյան

11:47 09.12.2018

Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ԿԸՀ-ում ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ ՀՀ ԱԺ 2018 թվականի դեկտեմբերի 9-ի ընտրությունների կազմակերպման ու անցկացման գործընթացում ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության, ինչպես նաև տարածքային կառույցների գործողությունները բաժանվել են երկու հիմնական խմբի՝ առաջինը վերջին 4 տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանքի տրամադրման գործընթացն է, երկրորդը՝ ընտրողների ցուցակները կազմելու, հրապարակելու, […]

̰
22/26 ընտրատեղամասում տեխնիկական խնդիր է եղել. քվեարկությունը չի դադարեցվել

11:43 09.12.2018

22/26 ընտրատեղամասում քվեարկությունը չի դադարեցվել: Այնտեղ չի եղել այնպիսի ընտրող, որը ստանա քվեաթերթիկների փաթեթ, որտեղից բացակայել է որևիցե համարի քվեաթերթիկ: Այս մասին ասաց ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանն` անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե քվեարկությունն այդ ընտրատեղամասում դադարեցել է փաթեթներում 4-րդ համարի քվեաթերթիկի բացակայության պատճառով: «Տեխնիկական խնդիր է եղել, այդ պահին հանձնաժողովը տեղադրած չի եղել այդ […]

̰
Ինչքան ժողովուրդը կվստահի, այնքան էլ ձայն կտա, այդքան էլ կանենք. Ծառուկյան

11:42 09.12.2018

ԲՀԿ առաջնորդ, ընտրական ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը, կատարելով իր քաղաքացիական պարտքը, նշեց, որ այս ընտրություններում մեծ փոփոխություն կա բոլոր առումներով, վարչական ռեսուրսի կիրառում չկա: Հարցին` համաձա՞յն է արդյոք արդեն հրապարակված հարցումների արդյունքների հետ, նա պատասխանեց. «Ես համամիտ կլինեմ ընտրությունից հետո, որ համապատասխան կտեսնենք` ինչ արդյունքներ են, այսօր մարդիկ քնած տեղը չեն կարող որոշումներ կայացնել»: Լրագրողները […]

̰
Ամենավերջին բանը, որ կարելի է անել այսօր, տանը նստելն է. Վիգեն Սարգսյան

11:40 09.12.2018

ՀՀԿ ընտրական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանն իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց` մեծ ակնկալիք ունի, որ հանրությունն այսօր ակտիվ կմասնակցի ընտրություններին։ «Դա շատ կարևոր է, հատկապես երկրի համար վճռորոշ պահերին պետք է համախմբվածություն լինի, անկախ նրանից՝ ով ինչ դիրքորոշում ունի, ամենավերջին բանը, որ կարելի է անել այսօր, տանը նստելն է։ Պետք է […]

̰
Մեր հիմնական նպատակը պետք է լինի Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումը. Բաբլոյան

11:35 09.12.2018

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը քվեարկել է հանուն Հայաստանի և Արցախի անվտանգության: Քաղաքացիական պարտքը կատարելուց հետո Բաբլոյանը լրագրողներին ասաց, որ քվեարկել է հանուն Արցախի և Հայաստանի անվտանգության և ժողովրդի բարեկեցության: «Կարծում եմ, որ մեր հիմնական նպատակը պետք է լինի Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումը, միևնույն ժամանակ մեր ջանքերը պետք է ներդնենք տնտեսության զարգացմանը, բնակչության բարեկեցության բարելավմանը: […]

̰
Յուրաքանչյուր ընտրող պետք է մտածի և դատի իր խղճով. Արմեն Սարգսյան

11:34 09.12.2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո զրուցեց լրագրողների հետ: Նա ՀՀ բոլոր քաղաքացիներին շնորհավորեց ընտրությունների օրվա առթիվ, նշեց, որ ժողովուրդն իր կամքը պետք է արտահայտի: Նա նախապես անգլերենով տրված հարցին անգլերեն պատասխանեց, ապա լրագրողների հորդորին` շարունակել հայերեն, կատակեց. «Որ բարբառով ուզեք, կպատասխանեմ: Ուզո՞ւմ եք` Գյումրիի բարբառով ասեմ»: Նախագահն ընդգծեց, որ ընտրելու իրավունքը […]

̰
ժամը 11.00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների թվի 7.76%-ը. ԿԸՀ

11:30 09.12.2018

ԿԸՀ նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը ներկայացրել է ժամը 11.00-ի դրությամբ ընտրողների մասնակցության ցուցանիշները: ժամը 11.00-ի դրությամբ 2 միլիոն 592 հազար 479 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 201250 ընտրող կամ ընտրողների թվի 7.76%-ը: Մանրամասները` տեսանյութում:

̰
Քվեարկեցի հանուն ինքնիշխան, հզոր, բոլոր հայերի համար հայրենիք դարձող Հայաստանի համար. Վարուժան Ավետիսյան

11:17 09.12.2018

«Սասնա Ծռեր» կուսակցության ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Վարուժան Ավետիսյանը մասնակցել է քվեարկությանը, այնուհետև շփվել է լրագրողների հետ. «Քվեարկեցի հանուն ինքնիշխան, հզոր, բոլոր հայերի համար հայրենիք դարձող Հայաստանի համար: Նախադրյալները կան, և մենք բոլորս պետք է աշխատենք, որ դրանք իրականություն դառնան: Ես վստահում եմ մեր ժողովրդին»: Լրագրողի այն դիտարկմանը, թե ՀՀ ոստիկանապետը նշել է, որ քարոզարշավն […]

̰
Ռետինե գնդակներ, արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ. Ֆրանսիայում շաբաթ օրը «թեժ» է անցել

11:12 09.12.2018

Իրավապահների և ցուցարարների միջև բախումների հետևանքով վիրավորվել է շուրջ 130 մարդ:

̰
22/26 տեղամասում քվեարկությունը դադարեցված է. 4-րդ համարի քվեաթերթիկները չկան. Armtimes

10:57 09.12.2018

22/26 ընտրատեղամասում քվեարկությունը դադարեցված է, քանի որ 4-րդ համարի քվեաթերթիկները չկան, հայտնում է armtimes.com-ը: 4-րդ համարով քվեաթերթիկում ներկայանում է «Իմ Քայլը» դաշինքը: 26/14 ընտրատեղամասում չեն գործում տեսախցիկները, 13/2 ընտրատեղամասում առանց բեյջի քաղաքացին տարեց մեկ քաղաքացու հետ քվեախցում է եղել:  

̰
Ինչպե՞ս պետք է կատարել քվեարկությունը. ԿԸՀ քարտուղարը ներկայացնում է քվեարկության գործընթացի մանրամասները

10:42 09.12.2018

ԿԸՀ քարտուղարը հավելեց, որ ընտրողը պետք է ուշադիր լինի, որ իրեն 11 քվեաթերիթկն էլ տրամադրեն, և որ նա պարտավոր է դրանք բոլորը վերցնել:

̰
Օսիպյանն իրավապահների այցը News.am չի դիտարկում որպես ճնշում լրատվամիջոցի վրա

10:37 09.12.2018

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օիսպյանը, անդրադառանլով News.am կատարած իրավապահների այցելությանը, ասաց, որ դա չի կարելի դիտարկել որպես ճնշում լրատվամիջոցի վրա: «Չգիտեմ՝ ինչու է գործակալությունն այդքան աղմուկ բարձրացրել։ Ոստիկանությունը պարզաբանում է տարածել, նյութերի, գրության շրջանակում պետք է տեղեկացվեր իրենց ու ոստիկանության ծառայողն այցելել էր ընդամենն իրենց օրինակը փոխանցելու համար»,-ասաց նա: Օսիպյանը նշեց, որ կայքը հաղորդագրություն էր տարածել, […]

̰
Միջազգային լրատվամիջոցները՝ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների մասին

10:16 09.12.2018

Արտահերթ ընտրություններին են անդրադարձել ինչպես եվրոպական և ամերիկյան, այնպես էլ ռուսական առաջատար լրատվամիջոցները:

̰
ԱԺ արտահերթ ընտրությունների անկախ դիտարկման նպատակով ՄԻՊ ներկայացուցիչները գործուղվել են մարզեր

10:10 09.12.2018

Դեկտեմբերի 9-ին՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը գործում է վաղ առավոտից։ Ստեղծված է աշխատանքային խումբ, որն ընտրական գործընթացի անկախ դիտարկում է իրականացնում ինչպես աշխատակազմի կենտրոնական, այնպես էլ Շիրակի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզային ստորաբաժանումներում: Նշված մարզերից բացի, աշխատանքային խմբի ներկայացուցիչները գործուղվել են նաև մյուս մարզեր՝ ընտրական իրավունքներին առնչվող հնարավոր բողոքները տեղում […]

̰
Ընտրություններն այս պահին ընթանում են բնականոն հունով. Տիգրան Մուկուչյան

10:04 09.12.2018

ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար սահմանված կարգով և ժամկետներում 08:00-ին բացվել են 1998 ընտրատեղամասերը: Ընտրություններն այս պահի դրությամբ ընթանում են բնականոն հունով: Այս մասին ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: «Արտահերթ ընտրությունների ընտրողների ցուցակներում ընդգրկված է 2 միլիոն 592 հազար 486 ընտրող: Թվով 465 քաղաքացիներ էլեկտրոնային եղանակով քվեարկության միջոցով նոյեմբերի 30-ից մինչ դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում […]

̰
Ընտրատեղամասերի բացումը՝ «Ականատեսի» դիտարկած 300 տեղամասերի տվյալներով

09:56 09.12.2018

«Ականատես» դիտորդական առաքելությունը տվյալներ է հրապարակել ընտրատեղամասերի բացման վերաբերյալ: Դիտարկումը կատարվել է 300 ընտրատեղամասերում: Ըստ այդ տվյալների՝ ընտրատեղամասերի 81,69 տոկոսը բացվել է ժամը 08.00-ին:

̰
«Վաղը Հայաստանում կսկսվի նոր քաղաքական տարի». ռուս բլոգերը հաղորդում է պատրաստել ՀՀ ԱԺ ընտրության մասին

09:50 09.12.2018

Ռուս բլոգեր Ալեքսեյ Ռոմանովն արտահերթ խորհրդարանական ընտրության նախորդ օրը տեսանյութ է նկարահանել Երևանում՝ պատմելով հետհեղափոխական Հայաստանի մասին: Բլոգերն ասում է, որ 7 ամիս առաջ Երևանի Հանրապետության հրապարակում բազմահազարանոց բողոքի ցույցեր եղան, որոնց արդյունքում իշխանությունը ստիպված եղավ հրաժարական տալ, իսկ խորհրդարանը վարչապետ ընտրեց Նիկոլ Փաշինյանին: Ապա բլոգերը պատմում է, թե ինչ է փոխվել 7 ամիսների ընթացքում, […]

̰
Ի հեճուկս անձրևի՝ բոլորս դեպի ընտրական տեղամասեր. Փաշինյան

09:41 09.12.2018

«Ի հեճուկս անձրևի՝ բոլորս դեպի ընտրական տեղամասեր»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ընտրացուցակի առաջին համարը ներկայացնող Նիկոլ Փաշինյանը: Այսօր ԱԺ արտահերթ ընտրություններ են։ Հայաստանի 13 ընտրական տարածքների 2010 տեղամասերում, ըստ ընտրողների ռեգիստրի, քվեարկելու իրավունք ունի 2 միլիոն 573 հազար 779 մարդ:  Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 […]

̰
ԿՀԸ-ում ընտրություններին հետևում են նաև մոնիտորից

09:29 09.12.2018

2018 թվականի դեկտեմբերի 9-ին անցկացվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար բացված ընտրատեղամասերի թիվը 2010 է: ԿԸՀ-ում 2010 ընտրատրատեղամասերից 1500-ում քվեարկության ընթացքին ուղիղ կապի միջոցով հետևելու հնարավորություն կա: Մոնիտորը տեղադրված է ԿԸՀ-ի տեղեկատվական կենտրոնում, որտեղ այսօր պարբերաբար ասուլիսներ են կազմակերպվելու և տեղեկություններ են հաղորդվելու: Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության նախորդ օրվա դրությամբ՝ ընտրողների ընդհանուր թիվը 2 […]

̰
Ոստիկանության կողմից կատարվել են օրենքով նախատեսված բոլոր կանխարգելիչ աշխատանքները. Օսիպյան

09:25 09.12.2018

Ոստիկանության կողմից կատարվել են օրենքով նախատեսված բոլոր կանխարգելիչ աշխատանքները: Այս մասին ընտրատեղամասում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: «Կարծում եմ՝ շատ լավ են իրականացվել այդ աշխատանքները: Համեմատական կարգով նախորդ ընտրությունների հետ՝ ասեմ, որ նախադեպ չունեցող քարոզարշավ է տեղի ունեցել, ինքներդ էլ կարող եք փաստել, որ տեղի չեն ունեցել որևէ արտառոց դեպքեր: Իրականացվել են օրենքով նախատեսված բոլոր […]

̰
BACK_TO_TOP