TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

Արխիվ / Դեկտեմբեր 2018

Վարդգես Գասպարին կրկին պառկել է Վերաքննիչ դատարանի շենքի առջև

11:55 04.12.2018

Ի նշան բողոքի՝ ակտիվիստ Վարդգես Գասպարին այսօր ևս պառկել է Վերաքննիչ դատարանի շենքի առջև, որտեղ այս պահին ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությունը: SHANTNEWS.am-ի հարցին ի պատասխան՝ Գասպարին նշել է, որ այդկերպ իր բողոքն է արտահայտում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քորչարյանի դեմ, որն, ակտիվիստի համոզմամբ՝ մեղավոր է 2008 թվականի մարտի […]

̰
Ավարտվել է ժամկետային զինծառայող Նարեկ Ադիբեկյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը

11:50 04.12.2018

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ երրորդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը: Քրեական գործով իրականացված բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ 2017թ. նոյեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում, զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքերում, ժամկետային զինծառայող Նարեկ Մարզպետունու […]

̰
Արծվիկ Մինասյանը յարխուշտա է պարում

11:46 04.12.2018

Հայ հեղափոխական դաշնակցության կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Արծվիկ Մինասյանը քարոզարշավի շրջանակում այցելել է Արմավիրի մարզ: Համացանցում տեսանյութ է հրապարակվել, թե ինչպես է Մինասյանն Արմավիրում միացել յարխուշտա պարողների խմբին: Տեսանյութը կարող եք դիտել քաղաքական գործչի ֆեյսբուքյան էջում:  

̰
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են 2 միջնորդություն ներկայացնել

11:40 04.12.2018

Արդեն 5-րդ օրն է՝ Վերաքննիչ դատարանում դռնփակ շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը: Մինչ նիստի մեկնարկը լրագրողների հետ զրուցել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը: Նա տեղեկացրել է, որ այսօրվա նիստի ընթացքում իրենք պատրաստվում են 2 միջնորդություն ներկայացնել: Ըստ Ալումյանի՝ դրանցից մեկը Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ […]

̰
Մեքսիկայում ինքնաթիռ է ընկել բնակելի տների վրա. կան զոհեր և վիրավորներ

11:34 04.12.2018

Մեքսիկայի Սինալոա քաղաքի բնակելի հատվածում ինքնաթիռ է ընկել տների վրա: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Պատահարի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել՝ 2 մարդ: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները: Տեղի ունեցածի պատճառները հայտնի չեն: Կատարվում է հետաքննություն:

̰
Դեկտեմբերի 3-ից 4-ը բացահայտվել է հանցագործության 47 դեպք

11:32 04.12.2018

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 3-ից 4-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 47 դեպք։ Մասնավորապես բացահայտվել են՝ անձնական ունեցվածքի գողության և խարդախության 9-ական, մարմնական վնասվածք հասցնելու ու սպանության սպառնալիքի 4-ական, ծեծի 3, յուրացման կամ վատնման 2, անձի առևանգման, շորթման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, հարկերից խուսափելու, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, […]

̰
Փաշինյանը հերքում է ԿԸՀ հայտարարագիր չներկայացնելու մասին հրապարակումները

11:29 04.12.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հերքում է հրապարակումներն այն մասին, թե ինքը հայտարարագիր չի ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: «Երեկ մամուլում հրապարակումներ տեսա, թե իբր ես ԿԸՀ հայտարարագիր չեմ ներկայացրել։ Իհարկե, նման պնդումը իրականության հետ որևէ կապ չունի։ Օրենքով սահմանված կարգով՝ թղթային կրիչի վրա հայտարարագիրը ներկայացվել է […]

̰
17-ամյա երիտասարդի դանակահարության փաստով 18-ամյա աղջիկ է ձերբակալվել

11:28 04.12.2018

ՀՀ քննչական կոմիտեի Երևան  քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ուրիշի կյանքին դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ: Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 19:15-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի  ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի 17-ամյա բնակիչը: Վերջինս ճանաչվել […]

̰
Գեղամ Գևորգյանը հանդիպումներ է ունեցել Արցախի նախագահի, պետնախարարի և գյուղնախարարի հետ

11:27 04.12.2018

Արցախի Հանրապետությունում երկօրյա պաշտոնական այցով գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն նախօրեին հանդիպումներ է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի և գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության ևհասարակայնության հետ կապերի բաժնից։ Առաջին հանդիպումը կայացել է ԱՀ գյուղատնտեսության նախարարության ղեկավար կազմի հետ, որին հաջորդել է ընդլայնված […]

̰
Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Պավել Անանիկյանի մահվան կապակցությամբ

11:23 04.12.2018

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Պավել Անանիկյանի մահվան կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Խոր վշտով տեղեկացա անվանի վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ, իմ սիրելի ուսուցիչ, իսկ հետո ավագ գործընկեր Պավել Անանիկյանի մահվան մասին: Պավել […]

̰
Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին մառախուղ է

11:16 04.12.2018

Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 9:30-ի դրությամբ, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր: Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

̰
Իսպանիայում բողոքի ցույցեր են

11:15 04.12.2018

Իսպանիայի Անդալուզիա ինքնավար համայնքի Սեվիլյա քաղաքում հազարավոր ցուցարարներ բողոքում են խորհրդարանական ընտրությունների արդյունքներից: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Բանն այն է, որ 40 տարվա մեջ առաջին անգամ խորհրդարանում 12 մանդատ են ստացել Vox կուսակցության անդամները: Այս կուսակցությունը հայտնի է իր հակաեվրոպական և հականերգաղթային քաղաքականությամբ: Ցուցարարները բողոքի երթով հասել են Անդալուզիայի կառավարության շենք:

̰
Այցելեցինք սահմանապահ Մովսես և Զորական․ Վիգեն Սարգսյան

11:06 04.12.2018

Այցելեցինք սահմանապահ Մովսես և Զորական: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել  ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող, Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջաններում առաջադրված Վիգեն Սարգսյանը։ «Մեր ցուցակի պատգամավորության ռեյտինգային համակարգով առաջադրված թեկնածուներ Հայկ Մամիջանյանի, Գևորգ Գևորգյանի, Լիլիթ Բեգլարյանի և Վահագն Վարագյանի հետ դեկտեմբերի 2-ին այցելել ենք սահմանապահ Մովսես գյուղ, որտեղ եկեղեցում մասնակցել ենք պատարագի արարողությանը, հանդիպել ենք […]

̰
Հաագայում հավատարմագրված դեսպանները քննարկեցին ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի արդյունքները

11:00 04.12.2018

Դեկտեմբերի 3-ին Հաագայի Խաղաղության պալատում տեղի ունեցավ Նիդերլանդներում հավատարմագրված ֆրանկոֆոն դեսպանների խմբի նիստը, որի ընթացքում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը ներկայացրեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության երևանյան գագաթաժողովի արդյունքներն ու հարակից միջոցառումները։ Իր խոսքում ՀՀ դեսպանը նշեց, որ Հայաստանն արեց հնարավորինը գագաթաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար, և գոհունակությամբ կարելի է արձանագրել, որ Հայաստան ժամանած բոլոր հյուրերը […]

̰
Եթե դերասանները մերժեն իմ առաջարկը, հաջողություն կմաղթեմ իրենց գործում և կհետևեմ Համազգայինի գործունեությանը որպես հանդիսատես․ Սուրեն Շահվերդյան

10:47 04.12.2018

«Երեկվանից լրագրողները ինձ հետևյալ հարցն են տալիս` եթե Համազգայինի դերասանները չընդունեն միասին աշխատելու ձեր առաջարկը, դուք ի՞նչ կանեք, կսկսեք հերթով հեռացնե՞լ նրանց աշխատանքից»,- Համազգային թատրոնում տիրող իրավիճակին է անդրադարձել Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար Սուրեն Շահվերդյանը։ «Իմ պատասխանը հետևյալն է. եթե դերասանները մերժեն իմ առաջարկը` «ՔԱՅԼ ԱՆԵԼ ՄԻԱՍԻՆ» և ծանրակշիռ հիմնավորում տան […]

̰
Խորհուրդ չէի տա մեր ու ձեր թիմերը համեմատել․ Արայիկ Հարությունյանը՝ ՀՀԿ-ին

10:30 04.12.2018

«Շարմազանովը, Աշոտյանը և խմբակը դես ու դեն ընկած հայտարարում են, որ վարչապետ Փաշինյանը պաշտոնների է նշանակում նրանց, ովքեր որևէ բան չեն արել, բացի Գյումրիից Երևան քայլելը։ Ուզում եմ հասկանալ՝ այս կերպ ձեր՝ տասնամյակներով կուտակված բարդույթներից եք ազատվո՞ւմ»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը։ «Շարմազանովը մոռացե՞լ է, […]

̰
ԱԺ նիստի համար քվորում չի ապահովվել

10:16 04.12.2018

Առավոտյան ժամը 10:00-ին Ազգային ժողովն սկսել է աշխատանքները՝ օրակարգում ունենալով մի շարք հարցեր, այդ թվում՝ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին կալանավորելու թույլտվություն տալու հարցը, սակայն նիստի մեկնարկին գրանցվել է ընդամենը 24 պատգամավոր: Քվորում չի ապահովվել: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարել է, որ, ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, իրենք պարտավոր են սպասել մինչև 4 ժամ, որպեսզի քվորում […]

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 5 մարզում

10:05 04.12.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 4-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 «Վեոն Արմենիա» ՓԲ ընկերությունը, Բաշինջաղյան փ. 187, 189, 191 շենքերը, Հաղթանակի 5, 9, 10 փողոցները, Տիչինայի և Հաղթանակի փողոցները, Դավիթաշեն 2-րդ թաղ․ 13 շենքը, Անդրանիկի փ. 49 շենքը, Շինարարների փ. […]

̰
Վթարային ջրանջատում Վայոց ձորի մարզում

09:49 04.12.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11:00-16։00-ն, կդադարեցվի Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։

̰
Արամ Հարությունյանի գործով կալանավորվել են նրա երկու գործընկերները. «Ժողովուրդ»

09:39 04.12.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հոկտեմբերի 24-ին հայտարարել էր, որ խոշոր չափերի կաշառք տալու գործով շուտով պատգամավոր է ձերբակալվելու, և դա լինելու է երրորդ հանրապետության ամենախոշոր կաշառքի դեպքը: Նա չէր տվել այդ պատգամավորի անունը, սակայն «Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում տեղեկացրել էր, որ խոսքը ՀՀ բնապահպանության նախկին նախարար, այժմ ԱԺ ՀՀԿ […]

̰
Խոշոր վթար Մոնթե Մելքոնյան փողոցում․ կան վիրավորներ

09:23 04.12.2018

Դեկտեմբերի 3-ին`ժամը 21:52-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Իսակովի պողոտայում՝ Մոնթե Մելքոնյան պողոտայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են 4 ավտոմեքենաներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ 2121» (վարորդը՝ Յ. Գ.), «Nissan Lafesta» (վարորդը՝ […]

̰
Հայտնի գործիչները խիստ զգուշանում են գաղտնալսումից. «Հրապարակ»

09:10 04.12.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Հեղափոխությունից հետո Հայաստանում գաղտնալսումներից մեծ զգուշավորություն կա․ հայտնի գործիչներն իրենց սենյակներում խլացուցիչներ են տեղադրում, բջջայիններով գրեթե չեն խոսում։ Հայտնի գաղտնալսումից հետո «պրիվատ» գրում-խոսում էին «Վայբեր»-ով, «Վոթսափ»ով, որը, ասում էին՝ չի լսվում, հիմա դրանցից էլ են խուսափում։ «Վերջին շրջանում կապի այդ միջոցները ևս գաղտնալսվում են, միակ կապը, որ չէր գաղտնալսվում, «Տելեգրամ»-ն է, […]

̰
Ինչ ունեցվածք է հայտարարագրել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը․ «Փաստ»

08:59 04.12.2018

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալներից տեղեկանում ենք, որ Հ. Սարգսյանը հայտարարագրել է երկու բնակարան: Շարժական գույք հայտարարագրված չէ: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 550 000 ՀՀ դրամ և 4 500 ԱՄՆ դոլար: 2018թ. […]

̰
Ի՞նչ է փակցված Արթուր Մեսչյանի առանձնասենյակի առաստաղին․ «Հրապարակ»

08:52 04.12.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 21-ին Երևանի գլխավոր ճարտարապետ նշանակված Արթուր Մեսչյանը քրտնաջան աշխատում է՝ օրական 10-12 ժամ։ Նա իր առանձնասենյակի առաստաղին փակցրել է Երևանի հատակագիծը, այնպես որ, յուրաքանչյուր այցելու երբ հայացքն առաստաղին հառի, Երևանի քարտեզը տեսնի։ Թերևս այն մտայնությամբ, որ իրենից «վերև» միայն Երևանն է, այլ ոչ թե քաղաքապետ, վարչապետ կամ որևէ այլ պաշտոնյա»:

̰
Փաշինյանն արցախցիներին նկատի չի ունեցել սերմացու ուտող մուկ ասելով․ «Հրապարակ»

08:43 04.12.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Ղարաբաղ-Հայաստան վերջերս թեժացած դիսկուրսից հետո Ղարաբաղ է մեկնել ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ Ղարաբաղի իսթեբլիշմենթին փոխանցելու ՀՀ իշխանության ուղերձները, որ իրենք կատեգորիկ դեմ են Հայաստան-Ղարաբաղ լարվածությանը։ Ղարաբաղում պատասխանել են․ «Երբ ասվում է՝ սերմացու ուտող մկների պես, պետք է անվանական ներկայացնել՝ կոնկրետ ում նկատի ունի, այլապես ողջ գեներալիտետն ու բանակն են տուժում»։ Ասվել […]

̰
Ամերիկացի սենատորները կոչ են արել Թրամփին հրաժարվել հրթիռային պայմանագրից դուրս գալուց

08:23 04.12.2018

ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունից մի խումբ սենատորներ բաց նամակ են ուղղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով հրաժարվել միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրից դուրս գալուց։ Այս մասին հայտնել է Սենատի արտաքին հարցերի կոմիտեն։ Նամակի հեղինակներն են սենատորներ Բոբ Մենենդեսը, Մարկ Ուորները և Ջեք Ռիկը։ Նրանց խոսքով՝ իրենք գիտակցում են մարտահրավերները՝ նշելով, որ պայմանագրից դուրս […]

̰
Դանակահարություն Երևանում. տուժածն անչափահաս է

08:10 04.12.2018

Դեկտեմբերի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:10-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել մի տղա, որը վնասվածքները ստացել է դանակահարման հետևանքով: Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ վիրավորը 17-ամյա Վ. Ա.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել […]

̰
Մեքսիկայում 6 ոստիկան է սպանվել

07:46 04.12.2018

Մեքսիկայում հանցագործների հարձակման հետևանքով սպանվել են 6 ոստիկաններ։ Այս մասին հայտնում է Խալիսկո նահանգի գլխավոր դատախազությունը։ Գերատեսչությունում նշել են, որ Լա-Ուերտա քաղաքում տեղի ունեցած հանկարծակի հարձակման հետևանքով զոհվել է ոստիկանության 6 ծառայող, ևս 1-ը՝ վիրավորվել։ Սկսվել է միջադեպի հետաքննություն, կատարվում է որոնողական գործողություն։ Նշենք, որ վերոնշյալ նահանգի տարածքում գործում է մեքսիկական ամենահզոր թմրակարտելներից մեկը՝ «Խալիսկո-Նոր […]

̰
ԱՄՆ-ը պատրաստվում է ռազմանավեր ուղարկել Պարսից ծոց

07:31 04.12.2018

Ամերիկացի զինվորականները որոշել են Ռազմածովային ուժերի նավերի խումբ ուղարկել Պարսից ծոց Իրանին ուժ ցուցադրելու համար։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ՊՆ աղբյուրներին։ Նախնական տվյալներով՝ մինչև շաբաթվա վերջ Պարսից ծոց մուտք կգործեն John C. Stennis ավիակիրը և մի խումբ ռազմանավեր, որոնք այնտեղ կմնան մոտ 2 ամիս և կզսպեն տարածաշրջանում ցանկացած թշնամական […]

̰
Եթե ուզում եք, որ գործող իշխանությունը լինի լիարժեք հավասարակշռված, հնարավորություն կա. Վիգեն Սարգսյան

07:15 04.12.2018

«Ուզում եմ ձեզ այսօր խոստանալ միայն մեկ բան, եթե ես որպես ռեյտինգային թեկնածու Ազգային ժողովում ներկայացնեմ ձեզ, դուք երբևիցե խնդիր չեք ունենալու ձեր ձայնը լսելի դարձնելու ինձ և իմ գրասենյակի աշխատակիցներին»,- այս մասին ֆեյսբուքյան տեսակապով ասել է ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող, Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջաններում առաջադրված Վիգեն Սարգսյանը՝ հավելելով, որ աշխատելու են մշտական հիմունքներով: […]

̰
BACK_TO_TOP