TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+30.09 oC

Արխիվ / Դեկտեմբեր 2018

Թրամփը հույս ունի Պուտինի հետ քննարկել սպառազինությունների մրցավազքի զսպումը

19:35 03.12.2018

ԱՄՆ սպառազինության վրա այս տարի ծախսել է 716 մլրդ դոլար:

̰
Հանրապետության նախագահի պաշտոնական կայքը թարմացվել է

19:33 03.12.2018

Այսօրվանից Հանրապետության նախագահի պաշտոնական կայքը՝ www.president.am, գործում է թարմացված տարբերակով: Այս մասին  տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախագահ Արմեն Սարգսյանի և ՀՀ  նախագահի աշխատակազմի պաշտոնական էջերին կարելի է ծանոթանալ հետևյալ սոցիալական հարթակներում. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական էջը Instagram սոցիալական կայքում ունի հետևյալ հղումը՝ https://instagram.com/president_armensarkissianutm_source=ig_profile_share&igshid=6yxk4r09h335 : Հանրապետության նախագահի աշխատակազմի պաշտոնական էջը «Facebook»ում՝ https://www.facebook.com/Armpresident/,  պաշտոնական Telegram ալիքը՝ https://t.me/PressPresident:  Հանրապետության նախագահի և նախագահի աշխատակազմի անունից […]

̰
Թեղուտի և Հաղարծինի բնակիչները լավագույն բիզնես գաղափարների համար դրամաշնորհներ են ստացել

19:30 03.12.2018

ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը «Դիլիջան» ազգային պարկի տարածքում Թեղուտ և Հաղարծին համայնքների բնակիչներից լավագույն բիզնես մտքեր ունեցողներին պարգևատրել է հավաստագրերով: Այս մասին հայտնում եմ ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից: Բնակիչներից յուրաքանչյուրը մինչև 1,5 միլիոն դրամաշնորհ կստանա: Բիզնես գաղափարներ առաջարկողներից ընդհանուր ստացվել էր 250 հայտ, որից ընտրվել էր լավագույն 50-ը: «Ոչ թե սոցիալական […]

̰
ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբի ղեկավարը ԱԺ ընտրությունների հարցով հանդիպել է Ուրսուլա Գաչեկի հետ

19:26 03.12.2018

ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքի դիտարկման նպատակով Հայաստանում գտնվող Անկախ պետություններ համագործակցության (ԱՊՀ) դիտորդական առաքելության շտաբի ղեկավար Եվգենի Սլոբոդան հանդիպել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության ղեկավար Ուրսուլա Գաչեկի հետ, հաղորդում է «Արմենպրես»-ը: Կողմերը համաձայնության են եկել աշխատանքային շփումները պահպանելու, ինչպես նաև քվեարկության օրը հանդիպելու մասին: Դիտորդական […]

̰
«Ազգային առաջընթաց» կուսակցության ներկայացուցիչները Հրազդանում բանավեճի են բռնվել

19:25 03.12.2018

«Ազգային առաջընթաց» կուսակցության ներկայացուցիչների՝ Հրազդան այցը հանդարտ մթնոլորտում չի անցել: Քաղաքի կենտրոնում որոշ հրազդանցիների հետ կուսակցականները բուռն խոսակցություն են ունեցել: Հավաքված մարդիկ ասել են, որ քարոզարշավի ժամանակ կուսակցությունների ներկայացուցիչները գալիս են, «տուրիստի նման պտտվում ու գնում»: Հրազդանցիները սկսել են միմյանց հետ վիճել, ապա դարձյալ զրույցի բռնվել քարոզարշավի համար  կուսակցության ներկայացուցիչների հետ: Բանը հասել է մինչև […]

̰
Ֆրանսիայից և Պակիստանից Ադրբեջանի զենք գնելու մասին լուրերը առայժմ հիմնավորված չեն. մեկնաբանում է ադրբեջանագետը

19:16 03.12.2018

Ադրբեջանը Պակիստանից գնում է ինքնաթիռներ ու ավիացիոն ռումբեր, Ֆրանսիայից՝ հակաօդային պաշտպանության համակարգեր։ Այս տեղեկությունները տարածել է ռազմական թեմատիկայով ադրբեջանական կայքերից մեկը, որն էլ հղում է անում վաճառող ընկերությունների ներկայացուցիչներին, տեղեկությունները հայտնում է ոչ հաստատաբար, բայց կասկած ու աղմուկ է ստեղծում, որն էլ տիրաժավորվելով դառնում է հաստատական տեղեկություն։ Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանն ամենօրյա ռեժիմով ուսումնասիրում է այսպիսի […]

̰
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը շրջայցով եղել է ԶՈՒ մի շարք զորամասերում

19:11 03.12.2018

Դեկտեմբերի 3-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային շրջայցով եղել է ԶՈՒ մի շարք զորամասերում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Ծանոթանալով զորամասերի առօրյա ծառայությանը, զինծառայողների մարտական պատրաստության վիճակին, զինտեխնիկայի պահպանման ու սպասարկման պայմաններին, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն արձանագրել է, որ ամեն ինչ […]

̰
Դեկտեմբերի 3-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 542 դատապարտյալ

19:08 03.12.2018

2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում դեկտեմբերի 3-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 542 դատապարտյալ: Ինչպես հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, համաներմամբ ազատ արձակված դատապարտյալներից 13-ն օտարերկրյա քաղաքացիներ են: «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ […]

̰
Հայկ Մարությանը հանձնարարել է հեռացնել չնախատեսված վայրերում փակցված քարոզչական պաստառները

19:03 03.12.2018

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է անհապաղ հեռացնել չնախատեսված վայրերում փակցված կամ կախված նախընտրական քարոզչական պաստառները: «Բոլոր պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին խնդրում եմ՝ անհապաղ հեռացնել բոլոր այն պաստառները, որոնք փակցված են ապօրինի, չթույլատրված վայրերում, և կապ չունի, թե դա որ կուսակցությանն է: Մենք այս առումով ապակուսակցական մարմին ենք և պետք […]

̰
Անելու ենք հնարավոր ամեն բան, որ ապագա խորհրդարանում լինեն նոր ուժեր. Էդմոն Մարուքյանը Սևանում  էր

18:58 03.12.2018

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամները նոյեմբերի 3-ին նախընտրական իրենց ծրագիրը սևանցիներին են ներկայացրել: Կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանին Սևանում աղ ու հացով են դիմավորել: Սևանցիներին ներկայացվել է ծրագիրը, որում ներառված են տարբեր դրույթներ՝ Արցախյան հիմնահարցից մինչև արտաքին քաղաքականություն, տարածքային համաչափ զարգացումից մինչև պետական կառավարման ինստիտուտների կայացում ու զարգացում: «Անելու ենք հնարավոր ամեն բան, որ ապագա […]

̰
Թրամփը սիրո խոստովանություն է արել ամերիկացի ֆերմերներին

18:52 03.12.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում գրել է, որ ամերիկացի ֆերմերները շատ արագ սեփական մաշկի վրա կզգան Չինաստանի հետ առևտրային համաձայնագրի պտուղները: Միացյալ Նահանգների նախագահը գրել է, որ ֆերմերները կզգան Չինաստանի հետ առևտրային համաձայնագրի դրական կողմը: Նա նշել է, որ Չինաստանը մտադիր է անհապաղ սկսել ամերիկյան գյուղատնտեսական ապրանքների գնման գործընթացը: Նրա կարծիքով՝ չինական կողմը […]

̰
Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությունը կարող է Թբիլիսիում չանցկացվել

18:42 03.12.2018

Վրաստանի նորընտիր, թվով 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությունը հավանաբար տեղի չի ունենա Թբիլիսում, տեղեկացրել է InterpressNews.ge-ն: Աղբյուրի հաղորդմամբ՝ Վրաստանի նախագահի երդմնակալության արարողության համար դիտարկվում է մի քանի քաղաք, թեև վերջնական որոշում չի կայացվել, թե որտեղ տեղի կունենա դեկտեմբերի 16-ին կայանալիք երդմնակալության արարողությունը: Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում իշխանությունների առաջադրած թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին […]

̰
Մոսկվայի տներից մեկում հայտնաբերվել են 25 տարվա վաղեմության կմախքներ

18:39 03.12.2018

Շինարարական կազմակերպություններից մեկի աշխատակիցները Մոսկվայի հարավում գտնվող կիսակառույց տներից մեկում հայտնաբերել են 2 մարդու կմախք: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն: Նշվում է, որ այդ փաստի առթիվ իրականացվում է քննություն: 2 մարդու մահվան պատճառները պարզելու համար կիրականացվի դատաբժշկական փորձաքննություն: Ենթադրվում է, որ կմախքներն այնտեղ են գտնվել 20-25 տարի:  

̰
Պորոշենկոն ցանկանում է չեղարկել Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունների մասին համաձայնագիրը

18:31 03.12.2018

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նախագիծ է ներկայացրել երկրի Գերագույն ռադա՝ Ռուսաստանի հետ համագործակցության, բարեկամական ու ընկերական հարաբերությունների մասին համաձայնագիրը չեղարկելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է УНН-ը: Հաղորդվում է, որ համապատասխան փաստաթուղթը տրամադրվել է Ուկրաինայի խորհրդարանի անդամներին քննարկման համար: Աղբյուրի փոխանցմամբ՝ Պորոշենկոն իր կողմից ներկայացրած փաստաթղթի քննարկումն անհետաձգելի է անվանել:

̰
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի քննությունը կշարունակվի վաղը

18:26 03.12.2018

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը վաղը՝ դեկտեմբերի 4-ին, ժամը 11։00-ին կշարունակի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությունը: Այսօրվա նիստից հետո Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ նիստի ժամանակ դատախազությունը ներկայացրեց իր առարկությունները: «Բոլոր ներկաներն իրենց առարկությունները ներկայացրին, դատախազության առարկությունների քննարկման փուլն ավարտվեց: Դատախազության առարկությունը վերաբերում էր հետևյալին. նրանք ենթադրում […]

̰
«Ազգային առաջընթաց»-ը ևս միացել է նոր Սահմանադրություն ունենալու առաջարկին

18:25 03.12.2018

«Ազգային առաջընթաց» կուսակցությունը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որ իր ծրագրին համապատասխան, միանում է «Սասնա ծռեր» և ՔՈ կուսակցությունների հրապարակային առաջարկությանը։ «ԱԺ-ում հայտնվելու պարագայում հասարակության հնարավորինս լայն շրջանակների ներգրավմամբ նոր Սահմանադրության մշակման և համաժողովրդական հանրաքվեի միջոցով այն ընդունելու գործընթաց նախաձեռնելու մասին»,- ասված է կուսակցության հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ ֆեյսբուքյան էջում «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներն  […]

̰
Կինոօպերատոր Լևոն Աթոյանցը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

18:23 03.12.2018

Հայկական կինոարվեստի զարգացման և հայ կինոյի ոսկե ֆոնդի բազմաթիվ ֆիլմերի արտադրության գործում ներդրած նշանակալի ավանդի համար կինոօպերատոր Լևոն Աթոյանցը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: Մեդալը վաստակավոր կինոօպերատորին հանձնել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը: Քաղաքապետի տեղակալը նշել է, որ իր համար մեծ պատիվ է շնորհել մեդալ լեգենդար կինոօպերատորին: «Այն մեծ ավանդը, որ Դուք ունեք […]

̰
Միասեռականությունը մոդայիկ է. Հռոմի պապ

18:13 03.12.2018

Հռոմի կաթոլիկ եկեղեցու դիրքորոշումն այն է, որ միասեռականությունը մեղք է:

̰
Մանդարինները կարող են խնդիր դառնալ ՔՈ-ի համար

18:13 03.12.2018

Այսօր SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներից, թե որքան գումար են հատկացրել մանդարինների գնման համար: Հայտնի է, որ այս կուսակցության խորհրդանիշն է մանդարինը, որը քարոզարշավի ժամանակ բաժանում են բուկլետների հետ միասին: «Կիլոների քանակով չեմ կարող ասել,  բայց արդեն շուրջ 200-300 հազար դրամ ծախսել ենք»,- ասել է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար […]

̰
Փաշինյանը մանրամասներ է պատմել Պուտինի հետ հեռախոսազրույցից

18:06 03.12.2018

Այսօր Մասիսում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀԱՊԿ քարտուղարի նշանակման հարցին: «Ամսի 6-ին Սանկտ Պետերբուրգ իմ մեկնել-չմեկնելու մասին ես ասել էի, որ ՌԴ նախագահը ինձ հետ հեռախոսազրույցում ասել է՝ քանի որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում կոնսենսուս չունենք, ապա դեկտեմբերի 6-ին նախատեսված ՀԱՊԿ գագաթնաժողովը չանցկացնենք, մինչև աշխատանքային կարգով […]

̰
Պարտավոր ենք անթերի կատարել օրենքով մեզ վերապահված լիազորությունները՝ աննախադեպ ազատ ու թափանցիկ ընտրություններ արձանագրելու համար. Օսիպյան

18:00 03.12.2018

ՀՀ ոստիկանության պետը դեկտեմբերի 3-ին աշխատանքային այցով Լոռիում էր։ Վալերի Օսիպյանը Վանաձորում հանդիպում է ունեցել դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների ու նախընտրական շտաբների ղեկավարների հետ։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ու Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։ Վալերի Օսիպյանը նախընտրական շրջանում ոստիկանության իրականացրած կանխարգելիչ միջոցառումները մանրամասն ներկայացնելուց հետո հույս […]

̰
Մահվան ելքով վրաերթ Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհին

17:55 03.12.2018

Դեկտեմբերի 2-ին` ժամը 20։45-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 36-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 29-ամյա Վարուժան Հարությունյանին և մահացած վիճակում տեղափոխել հիվանդանոց։ Այս մասին տեղեկացնում է ոստիկանության պաշտոնական կայքը: Կատարվում է քննություն։

̰
Մահացել է մեծանուն բժիշկ Պավել Անանիկյանը

17:51 03.12.2018

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ցավակցական ուղերձ է հղել Պավել Պետրոսի Անանիկյանի մահվան կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես նշվում է. «Խոր ցավով տեղեկացա, որ 88 տարեկան հասակում մահացել է բժշկական գիտությունների դոկտոր, Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր, հայկական վիրաբուժության հիմնասյուներից մեկը` Պավել Պետրոսի Անանիկյանը: Մեծանուն բժշկի հարազատներին և մերձավորներին մեր ցավակցությունն եմ […]

̰
Հայաստանը 9 կետով բարելավել է դիրքը միջազգային էներգետիկական վարկանիշում

17:44 03.12.2018

Հայաստանը բարելավել է դիրքը միջազգային էներգետիկական վարկանիշում՝ «էներգետիկական տրիլեմայի ինդեքս»-ում՝ զբաղեցնելով 43-րդ տեղը 125 երկրների շարքում՝ նախորդ տարվա 52-ի փոխարեն: «էներգետիկական տրիլեմայի ինդեքս»-ը կազմվել է Համաշխարհային Էներգետիկ խորհրդի կողմից: Այս մասին հայտնում են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից: Զեկույցում նշված է, որ Հայաստանն ամրապնդում է էլեկտրաէներգիայի բնագավառում կապերը հարևան երկրների՝ Իրանի և Վրաստանի հետ. […]

̰
Ոստիկանությունը կզբաղվի «Սասնա ծռեր»-ի պատգամավորի թեկնածու Ստեփան Գրիգորյանի հայտարարությամբ

17:38 03.12.2018

ՀՀ գլխավոր դատախազությունն արձագանքել է «Սասնա ծռեր»-ի ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Ստեփան Գրիգորյանի հայտարարությանը, թե Շիրակի և Կոտայքի մարզերում ընտրակաշառք է բաժանվում: «Այսօր մի շարք լրատվամիջոցներ տեղեկատվություն էին տարածել «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության համամասնական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Ստեփան Գրիգորյանի հայտարարության մասին: Ըստ մամուլի հրապարակումների՝ նա ասել է, որ իրենք տեղեկություններ ունեն Շիրակի և Կոտայքի […]

̰
Այս ԱԺ-ն մեկուկես, երկու տարվա կյանք կունենա. Սեֆիլյանը՝ առաջնահերթությունների մասին

17:34 03.12.2018

Երևանի կենտրոնում այսօր իրականացրած քարոզարշավի ժամանակ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը խոսել է այն 3 առաջնահերթությունների մասին, որոնք պետք է իրականություն դառնան: «Մենք ԱԺ մտնում ենք արմատական փոփոխությունների՝ մեր պատկերացրած ծրագրով, որը պայմանականորեն ասում ենք անցումային փուլ, ժամանակավոր կառավարում: Որևէ փոփոխություն, եթե մենք ցանկանում ենք իրականացնել, նախ և առաջ պետք է նախադրյալները ստեղծենք: […]

̰
Համացանցում դժգոհում են Google Maps-ի վրա կեռխաչի առկայությունից

17:30 03.12.2018

Տարբեր երկրների մի շարք քաղաքներում Google Maps-ի վրա հայտնվել է կեռխաչ (սվաստիկա): Այս մասին հայտնել են հավելվածի օգտատերերը: Google Maps-ի վրա կեռխաչով են նշված բոլոր հյուրանոցները և հոսթելները: Որոշ օգտատերեր անգամ ասում են, որ չեն հավատացել իրենց աչքերին: Google-ից բացատրել են, որ կեռխաչի նմանվող նշանները ցույց են տալիս, որ այնտեղ բուդդայական տաճարներ կան: Նշանը հյուրանոցների վրա հայտնվել […]

̰
Վիճաբանություն հացի արտադրամասի հետնամասում

17:27 03.12.2018

Դեկտեմբերի 1-ին` ժամը 23։25-ին, հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ այտի կտրած-ծակած արնահոսող վերք, ձախ աջքի հեմատոմա, գլխի ձախ կեսի կտրած-ծակած արնահոսող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1995 թ. ծնված Արթուր Ս.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 22։00-ի սահմաններում, Բաղրամյան փողոցի թիվ 19 շենքի հարևանությամբ գտնվող հացի արտադրամասի […]

̰
Ռուսաստանից արձակված տիեզերանավում անկշռությունը չափելու են փափուկ խաղալիքները

17:21 03.12.2018

Այնտեղից, որտեղից ժամանակին իր տիեզերանավով տիեզերք է ուղևորվել Յուրի Գագարինը, այսօր արձակվել է Միջազգային տիեզերակայան ուղևորվող 3 հոգանոց անձնակազմին տեղափոխող տիեզերանավը։ «Սոյուզ-ՖԳ» կրող հրթիռը մեկնարկել է Ղազախստանի Բայկոնուր կայանից ու իր հետ տարել է «Սոյուզ-ՄՍ-11» տիեզերանավը, որում գտնվում են ռուսաստանցի տիեզերագնացները, որոնք էլ Միջազգային տիեզերակայանում կփոխարինեն նախորդ հերթափոխին: Ի տարբերություն նախորդ արձակման՝ այս անգամվա արձակումն […]

̰
«Իմ քայլը» դեկտեմբերի 7-ին քարոզչություն չի անի

17:18 03.12.2018

ՀՀ  Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դեկտեմբերի 7-ին՝ երկրաշարժի 30-րդ տարելիցի օրը, «Իմ քայլը» դաշինքը քարոզչություն չի անի, կլինի աղետի գոտում: Այս մասին վարչապետի պաշտոնակատարը հայտարարել է Մասիսում տեղի ունեցած քարոզարշավի ժամանակ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ կառավարությունը հայտարարություն էր տարածել, որ դեկտեմբերի 7-ին գործադիրը արտագնա նիստ կանի Գյումրիում: Վարչապետի պաշտոնակատարը դեկտեմբերի 7-ին կայցելի նաև Սպիտակ և Վանաձոր:

̰
BACK_TO_TOP