01:07 04.12.2018
Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է մեծ թվով բժիշկների՝ մեղադրելով նրանց Հայաստանի մի քանի բժշկական բուհերից կեղծ դիպլոմներ ձեռք բերելու մեջ: Թեման լայն քննարկվում է իսրայելական մամուլում և արձագանք է գտել նաև Հայաստանում: SHANTNEWS-ի եթերում պարզաբանում է ՀՀ կրթության և գիտության նախարարության պաշտոնյան:
01:00 04.12.2018
Կալիֆոռնիայի համալսարանի կենսաբանները Սան-Ֆրանցիսկոյում պարզել են, որ գլխուղեղի առաջնային կեղևի խթանումը կարող է օգտագործվել վարքի փոփոխության նպատակով, կամ հիվանդներին խոր ընկճախտից դուրս բերելու համար, գրում է Science Direct-ը: Հետազոտողները պարզել են, որ գլխուղեղի առաջնային հատվածի կողային մասերի խթանումը հնարավորություն է տալիս ուղղակիորեն ազդել մարդու տրամադրության և հոգեհուզական վիճակի վրա: Էլեկտրական թերապիան վայրկենական արդյունք է տալիս: Շուրջ […]
00:47 04.12.2018
Վրաստանում առաջին անգամ պաշտոնապես հանդիպել են դեռևս գործող և նորընտիր նախագահները՝ քննարկելու դեկտեմբերի 16-ին կայանալիք նորընտիր նախագահի երդմնակալությանն առնչվող հարցեր:Վրաստանում աննախադեպ պատմական պահ են համարել Վրաստանի դեռևս գործող նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի և նորընտիր 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հանդիպումը: Վրաստանում նախագահական ինստիտուտի գոյության ընթացքում դա առաջին նման հանդիպումն էր: Նորընտիր նախագահի երդմնակալությունը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին, […]
00:37 04.12.2018
Մոսկվայի «Լոկոմոտիվ» ակումբի ֆուտբոլիստ Ալեքսեյ Լոմակինին, որն անհետացել էր նոյեմբերի 30-ին, մահացած են գտել, փոխանցում է lenta.ru-ն: Տղայի մարմինը հայտնաբերվել է Մոսկվայի հարավում: Նշվում է, որ մարզիկի մայրը նրա անհետացման մասին նոյեմբերի 30-ին հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն: Նոյեմբերի 30-ին Լոմակինը գիշերել է «Լոկոմոտիվ»-ի բժշկական կենտրոնում: Հետագայում պարզվել է, որ նա ալկոհոլային խմիչք էր օգտագործել ընկերոջ հետ: […]
00:20 04.12.2018
Forbes -ը հրապարակել է Youtube- ում ամենաբարձր վարձատրվող բլոգերների անունները: Առաջին տեղում է 7 ամյա Ռայանը, որն իր ծնողների հետ վարում է Ryan Toys Review ալիքը, որտեղ ներկայացնում է տարբեր խաղալիքների մասին վերլուծական նյութեր: Նրա ալիքն ունի 17 միլիոն հետևորդ, տեսանյութերը դիտում է 26 միլիարդ մարդ: Մեկ տարվա ընթացքում ալիքն աշխատել է 22 միլիոն դոլար: Երկրորդ տեղում Ջեեք […]
00:07 04.12.2018
Այսօր առավոտյան Ֆրանսիայի բժշկական համակարգի աշխատակիցներն իրենց դժգոհությունն են հայտնել բժշկական տրանսպորտի ֆինանսավորման հետ կապված բարեփոխման պատճառով, գրում է RT-ն: Շտապ օգնության հարյուրավոր մեքենաներ արգելափակել են կենտրոնական մայրուղիները, որոնք տանում են դեպի Ֆրանսիայի Ազգային ժողովի շենք: Բժշկական հաստատությունների արհմիության աշխատակիցների կարծիքով՝ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած ուղղումը, որի համաձայն հիվանդանոցները պետք է պայմանագրեր կնքեն մասնագիտացված […]
23:53 03.12.2018
Դեկտեմբերի 1-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմի մասնակցությամբ, հանդիպեց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի քաղաքային տնտեսության ֆակուլտերտի դեկան Վալերի Հարությունյանի հետ: Ներկա էին նաև ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամներ: Հանդիպման նպատակն էր` քննարկել, թե ինչպես կարելի է կանոնակարգել երթևեկությունը` խցանումներից, ճանապարհատրանսպորտային պատահարներից ու վթարներից խուսափելու համար: Ոստիկանության պետը շնորհակալություն հայտնեց […]
23:41 03.12.2018
Ռուսաստանում 81 տարեկան հասակում մահացել է ռուս գրող Անդրեյ Բիտովը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է գրաքննադատ Գալինա Յուզեֆովիչը։ Նրա խոսքերով ՝ իր մայրը գտնվել է հիվանդանոցում՝ գրողի կողքին: Բիտովը ռուս գրականության մեջ պոստմոդեռնիզմի հիմնադիրներից է, մի շարք գրական ամսագրերի հեղինակավոր մրցանակների է արժանացել: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն։ Հայաստան այցից ոգեշնչված` նա ստեղծել […]
23:27 03.12.2018
ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ դեկտեմբերի 6-ին ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին և ԱՊՀ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ՌԴ մեկնող ՀՀ պատվիրակության վերաբերյալ որոշում է ստորագրել։ «Պատվիրակությունը կգլխավորի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այդ պահին արդեն վերադարձած կլինի արձակուրդից»,- գրել է առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը:
23:13 03.12.2018
ՀՀԿ պատգամավորի թեկնածու Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով դիմել է իր և իր կուսակցության կողմնակիցներին․ «Խոսքս ուղղում եմ իմ և իմ կուսակցության կողմնակիցներին. ժողովուրդ ջան, որևէ մեկից չվախենաք՝ ոստիկանություն կըլնի, ԱԱԾ կըլնի : Փաշինյանի նեոբոլշեւիկյան ռեժիմը խուճապի մեջ է»:
22:59 03.12.2018
Այսօր հայտնի կդառնա «Ոսկե գնդակ»-ի նոր տիտղոսակրի անունը: Պաշտոնապես հաղթողը կհայտարարվի Երևանի ժամանակով 00:00-ին, սակայն արդեն համացանցում են հայտնվել քվեարկության արդյունքները: Ըստ հրապարակված նկարի՝ այս տարվա հաղթողը Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչն է։ Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն երկրորդն է, լավագույն եռյակը եզրափակում է Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանը։
22:43 03.12.2018
Նոյեմբերի 30-ին՝ ժամը 06:00-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ Ամիրյան փողոցի ծաղկի խանութներից մեկում անհայտ անձը, դանակի սպառնալիքով, վաճառողուհուց հափշտակել է 300.000 դրամ, բջջային ու քաղաքային հեռախոս, 3 վարդ և դիմել փախուստի: Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ավազակային հարձակումը հնարավոր է կատարած լինի Լենինգրադյան փողոցի […]
22:29 03.12.2018
ՔՊ անդամ, աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ տեղադրել՝ նշելով, որ մի բնակիչ սերենադ է պատվիրել իր համար․ «Անսպասելի էր. Զեյթունի մի բնակիչ սերենադ էր պատվիրել ինձ համար։ Չգիտեմ, թե ով է, բայց շնորհակալ եմ»։
22:13 03.12.2018
«Մենք» դաշինքի ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Անժելա Խաչատրյանն այսօր հանդիպել է Ընտրությունները համակարգող կազմակերպությունների եվրոպական ցանցի (ENEMO) դիտորդական առաքելության ղեկավարի տեղակալ Դևիդ Կանիկիյայի և առաքելության քաղաքական վերլուծաբան Նինա Կեցոյեվիչի հետ: Այս մասին տեղեկացրին «Մենք» դաշինքի լրատվական ծառայությունից Հանդիպման ընթացքում քննարկվել են նախընտրական քարոզարշավի ընթացքի, մասնակից ուժերի համար ստեղված պայմանների, լուսաբանման առանձնահատկություններին վերաբերող մի շարք հարցեր: Առանձին անդրադարձ է կատարվել […]
21:58 03.12.2018
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հարցազրույց է տվել The Economist ամսագրին, այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում. «Այսօր հարցազրույց եմ տվել բրիտանական The Economist ամսագրին: Խոսել եմ թավշյա հեղափոխության, տնտեսության զարգացման տեսլականի, գալիք ընտրությունների և մեր ապագա անելիքների մասին»:
21:44 03.12.2018
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 40 անդամ այս շաբաթ կժամանեն Երևան՝ Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտարկման նպատակով: Այս մասին հայտնում են ԵԱՀԿ գրասենյակից: ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Պետեր Օսուսկիի (Սլովակիա) և ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար Նահիմա Լանջրիի (Բելգիա) գլխավորությամբ դիտորդները, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ ԽՎ 19 երկիր, Երևանում մի շարք հանդիպումներ, ինչպես նաև ճեպազրույցներ կունենան: «Չեմ […]
21:29 03.12.2018
Ավստրալիայի Ներկայացուցիչների պալատում դեկտեմբերի 3-ին տեղի կունենա Ցեղասպանության կանխարգելման և դրա համար պատժի մասին Միավորված ազգերի կազմակերպության կոնվենցիայի 70-ամյակին նվիրված փաստաթղթի քննարկում, որում անդրադարձ կա նաև Հայոց ցեղասպանությանը, հաղորդում է «Արմենպրես»-ը`հղում անելով Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբին: Փաստաթղթում նշվում է` կոնվենցիայի հեղինակ Ռաֆայել Լեմկինը «ցեղասպանություն» եզրույթը ստեղծելիս ի նկատի է ունեցել հայերի ու հրեաների հետ տեղի […]
21:14 03.12.2018
Մայրաքաղաքում կասեցվել է ապօրինի շինարարության հերթական դեպքը: Նաիրի Զարյան 74/2 հասցեում, եռահարկ առանձնատներին կից, ապօրինի շինարարություն է կատարվել Երևան համայնքին պատկանող տարածքում: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Քաղաքապետարանի համապատասխան վարչության աշխատակիցների հետ տեղում կատարված ուսումնասիրությամբ հայտնաբերել ենք իրավախախտումը և կառուցապատողին հորդորել, որ այն վերացնի ինքնուրույն»,- նշել է Արաբկիր […]
21:00 03.12.2018
Դեկտեմբերի 3-ին` ժամը 18:47-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կորեայի ձորի տարածքում քաղաքացի է կորել. հնարավոր է ընկել է ջրանցքը: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը, Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, […]
20:45 03.12.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այսօր մեր հանդիպման ֆորմալ առիթը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է, բայց, բնականաբար, միշտ ուրախ եմ ձեզ տեսնել և քննարկել հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները Հայաստանի Հանրապետությունում: Ընդհանուր առմամբ, պետք է խոստովանել, որ այդ […]
20:30 03.12.2018
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր ընդունել է 2017 թվականի օգոստոսի 20-ին մահացած ՀՀ ՊՆ N զորամասի նախկին կապիտան Անդրանիկ Մկրտչյանի ծնողներին և փաստաբանին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են Ա.Մկրտչյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով իրականացված քննչական և դատավարական գործողությունները, նախնական քննության արդյունքները: Տուժողի իրավահաջորդները […]
20:17 03.12.2018
Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 02:50-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շտապօգնության» խումբը Արշակունյաց պողոտայի 135 շենքի բնակարաններից մեկից «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 1993 թ. ծնված Հերմինե Մ.-ին, 1969թ. ծնված Լյուդմիլա Մ.-ին և 1966 թ. ծնված Հարություն Մ.-ին: Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը՝ ժամը 01:00-ին, տանը գազի արտահոսքից: […]
20:08 03.12.2018
Դեկտեմբերի 2-ին` կեսգիշերն անց, բժշկական կենտրոնից ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում ստացվեց, որ «Կրծքավանդակի թիկնային շրջանում ծակած-կտրած և ձախ ձեռքի արյնահոսող վերքերով» իրենց մոտ մի տղամարդ է տեղափոխվել: Համալիր որոնողական աշխատանքների արդյունքում, հաջորդ օրն իսկ ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները Շիրակի մարզի վետերանների հետ համատեղ պարզել են, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, Արթիկի Շահումյան փողոցում գործող […]
20:01 03.12.2018
«Ես կարծում եմ, որ եթե քաղաքական գործիչը որևէ կոռուպցիոն սխեմայի մեջ ներգրավված չէ, ապա քաղաքական գործունեությունն իր էությամբ ծանր, պատասխանատու և ինչ-որ տեղ անշնորհակալ գործ է: Այստեղ ես որևէ հրապուրիչ բան չեմ տեսնում քաղաքականությամբ զբաղվելով՝ հաշվի առնելով այն պատասխանատվության բեռը, որը մենք կրում ենք»,- «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդման տաղավարում ասել է «Իմ քայլը» դաշինքի ցուցակով […]
19:59 03.12.2018
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, Զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանը և ԶՔԳՎ պետի տեղակալ Արման Ասլանյանն այսօր ընդունել են 2018 թվականի սեպտեմբերի 26-ին մահացած Աղասի Մկրտչյանի հարազատներին և փաստաբանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ա. Մկրտչյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով իրականացված նախնական քննության արդյունքները: Պարզաբանումներ են ներկայացվել քրեական գործի ընթացքի վերաբերյալ, […]
19:55 03.12.2018
Դեկտեմբերի 3-ին` Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ, ՀՀ ՊՆ վարչական համալիրում հյուրընկալվել են «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության անդամները` զինվորական ծառայության ընթացքում, Արցախյան ազատամարտի տարիներին և ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած ազատամարտիկներ և զինծառայողներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և ՀՀ պաշտպանության […]
19:53 03.12.2018
Ոստիկանության պետը դեկտեմբերի 3-ին աշխատանքային այցը է կատարել Տավուշում։ Վալերի Օսիպյանը ԱԺ առաջիկա ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով Տավուշում առաջադրված թեկնածուներին և նախընտրական շտաբների ղեկավարներին ևս ներկայացրել է հանդիպման նպատակներն ու քննարկվելիք հարցերի կարևորությունը։ Ոստիկանության պետը նշել է, որ համակարգի ջանքերը ազատ և թափանցիկ ընտրություններ ունենալու առումով ավելի արդյունավետ կլինեն, եթե նախընտրական շրջանում և ընտրությունների օրը թեկնածուներն […]
19:50 03.12.2018
Չինացի գիտնականները ուսումնասիրել են ցածր ջերմաստիճանի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա: Եզրակացությունն այն է, որ ցածր ջերմաստիճանն ավելացնում է վաղ մահացության ռիսկը: Չինաստանի հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի մասնագետները, բնական մահի 1.8 միլիոն դեպքերը ուսումնասիրելով, եկել են այն համոզման, որ ցուրտը հիմնական գործոններից մեկն է, որը հանգեցնում է մարդու մահվան: Մասնավորապես, ցուրտը բացասաբար է անդրադառնում սիրտ-անոթային […]
19:45 03.12.2018
Ամանորին ընդառաջ, հաշվի առնելով առևտրի ծավալների աճն ու ակտիվացումը, նաև դրանով պայմանավորված ռիսկերը, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Երևան քաղաքում և հանրապետության բոլոր մարզերում ձևավորել է մասնագետ-տեսուչների աշխատանքային խմբեր, որոնք 2018 թվականի դեկտեմբերի 4-27-ը առևտրի կենտրոններում, պարենային ապրանքի խանութներում և մսի վաճառքի կետերում կիրականացնեն հսկողական շրջայցեր: Կուժեղացվի սահմանային հսկողությունը: Այս մասին հայտնում են ՀՀ […]