16:42 04.12.2018
Բոլոր իմ գործընկերներին, ինձ շատ հաճախ բարին ցանկացողները խորհուրդ են տվել, որ «գիտե՞ք, շատ լավ կլինի, եթե դուք ձեր փորձով առանձնանաք, մի նոր բան ստեղծեք, ժողովուրդը ձեզ կվստահի, կհավատա»։ Այս մասին գրառում է կատարել ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը։ Նրա կարծիքով, սակայն, դա ճիշտ ուղի չէ։ Վիգեն Սարգսյանը բացատրել է, թե ինչու չի կարելի […]
16:40 04.12.2018
Հայաստանում ամանորյա տոնական օրերին ոչ աշխատանքային օրեր են համարվելու դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը ներառյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համաձայն «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի՝ այս տարի ոչ աշխատանքային օրեր են լինելու Ամանոր և Ծննդյան տոները` դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ, նախածննդյան տոներ՝ հունվարի 3-ին, 4-ին և 5-ին և Սուրբ Ծնունդ և Հայտնության օրը՝ […]
16:38 04.12.2018
Արդի տեխնոլոգիաներն ընտրապայքարում ներգրավվել են նաև Հայաստանում։ Քաղաքական ուժերը Ֆեյսբուքից ու այլ աղբյուրներից ստացվող անանուն տվյալներն օգտագործում են՝ հայտնաբերելու համար այն ընտրողներին, որոնք հավանաբար կքվեարկեն իրենց օգտին կամ դեռ չեն կողմնորոշվել։ Այդ տվյալների օգտագործմամբ՝ քաղաքական ուժերն ընտրողների ամեն առանձին խմբի ներկայացնում են այնպիսի ուղերձներ, որոնք կհետաքրքրեն ու կշահագրգռեն հենց այդ առանձին խմբին։ Որքանո՞վ է սա […]
16:30 04.12.2018
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոը երեքշաբթի մեղադրել է Ռուսաստանին INF-ի պայմանագիրը խախտելու համար, իսկ Իրանին ու Չինաստանին՝ միջազգային կարգը խաթարելու մեջ` կոչ անելով Եվրոպային օգնել ԱՄՆ-ին վերականգնել լիբերալ աշխարհակարգը: Պոմպեոն ժամանել է Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների բանակցություններին: «Մոսկվան օտարերկրյա տարածքում թունավոր նյութ է օգտագործել, հենց այստեղ՝ Եվրոպայում խախտելով քիմիական զենքի կոնվենցիան: Եվ Ռուսաստանը խախտել է […]
16:23 04.12.2018
Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը հայտարարել է բենզինի գնի թանկացման հետ կապված մորատորիում սահմանելու մասին: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Բենզինի գնի թանկացման պրոցեսը ժամանակավոր կդադարեցվի, ըստ հայտարարության՝ կես տարով: Որոշումը կայացվեց զանգվածային ցույցերի արդյունքում:
16:15 04.12.2018
«Իշխանության գալուց շատ կարճ ժամանակ հետո մեղադրանք ներկայացվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, շատ-շատերին թվում էր, որ դա ուղղակի անփորձությունից է, բայց իմ համար այն ժամանակ էլ ակնհայտ էր, որ սա քաղաքականության առաջին քայլերից է: Արդյունքում Հայաստանը կորցրեց կարևորագույն այդ պաշտոնն այն իրավիճակում, երբ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, ինչն ավելի քան հանցագործություն էր, դա սխալ […]
16:05 04.12.2018
Պաշտպանության նախարարությունը քիչ առաջ մանրամասներ է ներկայացրել ՀՀ ԶՈւ ինքնաթիռի կործանման դեպքի վերաբերյալ ու տեղադրել զոհված օդաչուների լուսանկարները։ «Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10։20-ի սահմաններում, ՀՀ Շիրակի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարևանությամբ կործանվել է մարտական պատրաստության պլանով նախատեսված ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռը: Ավիապատահարի հետևանքով զոհվել են 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն […]
15:57 04.12.2018
ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է կաշառք տալու պատրվակով, առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք, հայտնում է ԱԱԾ կայքը։ Մասնավորապես` պարզվել է, որ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ, «Haynews.am» լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը, խաբեությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2014թ. փետրվարից մինչև 2018թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, անձամբ, կամ միջնորդների միջոցով, […]
15:53 04.12.2018
Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննություն է սկսվել հայկական զինված ուժերի Սու-25 ուսումնամարտական ինքնաթիռի վթարի դեպքի առթիվ: Այս պահին դեպքի վայր է մեկնել քննչական օպերատիվ խումբը՝ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանի գլխավորությամբ: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ՀՀ ՔԿ լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Հիշեցնենք, որ առավոտյան Գյումրիից օդ […]
15:37 04.12.2018
ԱՄՆ Արկանզաս նահանգում վթարի է ենթարկվել դպրոցի ֆուտբոլային թիմի ավտոբուսը: Այս մասին հայտնել է Associated Press-ը: Վթարի հետևանքով զոհվել է 3-րդ դասարանի մեկ երեխա, ևս 45-ը վիրավոր են: Բոլոր տուժածներն անմիջապես տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ: Վթարի պատճառները դեռ հայտնի չեն: Կատարվում է հետաքննություն:
15:31 04.12.2018
Ընտրությունները դիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանցի ներկայացուցիչներն այսօր դիտորդական աշխատանքների միջանկյալ հաշվետվություն են ներկայացրել: Առաքելության ղեկավար Զլատկո Վույովիչը նշել է, որ նախորդ խորհրդարանական ընտրություններից առաջ ևս իրենց կազմակերպությունն առաքելության հայտ էր ներկայացրել, սակայն այն ժամանակ հայտը մերժվել էր: Այս անգամ կազմակերպությունը թույլտվություն է ստացել: «Էական փոփոխություններ ենք նկատում ԿԸՀ-ի աշխատանքներում, չնայած որ հանձնաժողովի կազմը նույնն է, […]
15:30 04.12.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով Լոռու մարզում է։ Նրա առաջին կանգառը եղել է բազմաճյուղ տնտեսություն վարող Սպիտակի «Ագրոհոլդինգ Արմենիա» ընկերությունում։ Դեռևս սեպտեմբերին Երևանում անցկացված «Արմենիա էքսպո- 2018» ամենամյա ցուցահանդեսին նախագահ Սարգսյանի ուշադրությունը գրավել էր «Ագրոհոլդինգ Արմենիա» ընկերության ինքնատիպ տաղավարն ու արտադրանքը։ «Ագրոհոլդինգ Արմենիա»-ն զբաղվում է տոհմային անասնաբուծությամբ և կաթնամթերքի արտադրությամբ։ «Ագրոհոլդինգ Արմենիա»-ի ղեկավարները նշել […]
15:27 04.12.2018
ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ի կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Լոռու մարզի բնակիչների հետ: Տեսանյութը տեղադրել է ֆեյսբուքյան իր էջում և կից գրառում արել. «Ասում են՝ գնացեք մտեք ժողովրդի մեջ: Տղերք, էկել եմ, ժողովրդի մեջ եմ, տեսեք՝ ոնց են ընդունում: Ամոթ է, վերջացրեք էդ ատելության, մարդկանց իրար դեմ հանելու, հայրենակցին թաղելու տոտալ քարոզը: Շփվեք […]
15:24 04.12.2018
Նախընտրական քարոզչության 8-րդ օրը «Օրինաց երկիր» կուսակցության անդամներն այցելել են Վարդենիս: Կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է տարածքի ռեյտինգային թեկնածուին, հետո հիշեցրել իրենց օրենսդրական աշխատանքի փորձը՝ 250 օրենսդրական նախագիծ, որոնք կյանքի են կոչվել և դրական փոփոխություններ բերել տասնյակ հազարավոր մարդկանց կյանքում: Նախընտրական հաջորդ կանգառը Մարտունին էր: Արթուր Բաղդասարյանն այնտեղ ևս հիշեցրել է, որ հարյուր հազարավոր […]
15:19 04.12.2018
«Բոլորդ գիտեք, որ ես հրապարակայնորեն ներկայիս իշխանություններին մեղադրել եմ մի բանում, որ այն քաղաքականությունը, որ վարում են, հիմնված է «Իշխանություն՝ Արցախի փոխարեն» բանաձևի վրա: Կներկայացնեմ որոշ ապացույցներ, որ ներկայիս վարչախումբն իրականացնում է այդ քաղաքականությունը»,- դեկտեմբերի 4-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ համամասնական ցուցակով առաջադրված Դավիթ Շահնազարյանը: Նա ներկայացրեց լուսանկարներ, որոնցով փորձեց ապացուցել, որ Ադրբեջանը պատրաստվում […]
15:10 04.12.2018
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն իր ցավակցություններն է հայտնել ՀՀ ԶՈՒ ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված օդաչուների ընտանիքներին ու հարազատներին: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը: «Քիչ առաջ ցավով տեղեկացանք ՀՀ Զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարի մասին, որի հետևանքով զոհվել են օդաչուներ՝ փոխգնդապետ Արմեն Բաբայանը և մայոր Մովսես Մանուկյանը։ Մեր վշտակցությունն ենք բերում […]
15:02 04.12.2018
Քաղաքական առանձին ուժերի ներկայացուցիչներ տարբեր լրատվամիջոցներով և սոցիալական հարթակներով փորձում են նախօրեին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, ինչպես նաև նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուն համաձայնություն տալու միջնորդություններով ՀՀ Ազգային ժողովին դիմելու նախաձեռնությունը դարձնել քաղաքական անհարկի շահարկումների, բանսարկությունների առարկա: Ինչպես տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, […]
14:58 04.12.2018
«Ամեն ինչ կատարվում է քարոզչական նպատակների տրամաբանությամբ: Ինձ ոչ ոք չի կարող համոզել, որ սա այնքան հրատապ հարց էր, որ անպայման քարոզարշավի եռուն շրջանում էր պետք հարցը բերել ու սենց ձախողել: Այսինքն՝ ստացվում է, որ այդ մի թղթին սպասում էին ամիսներ շարունակ, և բոլորը գիտեին, որ նման երևույթ տեղի ունեցել է ու ևս 6 օր […]
14:46 04.12.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է Հայաստանի զինված ուժերին պատկանող ՍՈՒ 25 մարտական ինքնաթիռը: Մահացած օդաչուներն են փոխգնդապետ Բաբայան Արմենը, մայոր Մովսես Մանուկյանը: SHANTNEWS.am-ի թղթակիցը Գյումրիից հայտնում է, որ կործանված ինքնաթիռը հայտնաբերվել է Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Բարձրաշեն գյուղի (նախկին Ղըրըխ) տարածքում: Այս պահին որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող խումբը փորձում է մոտենալ վթարի […]
14:34 04.12.2018
«Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 4-ին Աշտարակում ընտրողների հետ հանդիպմանը հիշեցրեց` ամենակարևոր կաղապարն իրենք արդեն կոտրել են, կոտրել են անհնարինության կաղապարը, որովհետև այն, ինչ տեղի ունեցավ, շատերը անհնար էին համարում: «Մարդիկ հանրությանը ներշնչել էին, թե իրենց դեմ խաղ չկա, թե իրենք լավ տղերք են, հիմա մկան ծակին տասը շահի են տալիս: Այսօր երրորդ […]
14:25 04.12.2018
Թբիլիսիի բազմահարկ շենքերից մեկում «կայանած» «Ժիգուլին» վաղուց դարձել էր քաղաքի տեսարժան վայրերից մեկը: Դիղոմիի շենքերից մեկի 4-րդ հարկում մեքենան հայտնվել էր ավելի քան քառորդ դար առաջ: Օրերս «Ժիգուլին» իջեցրել են: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»: Այս պատմության հետևում թաքնված էր մի մարդու երազանք, որն այդպես էլ իրականություն չդարձավ: Իսկ իմանալ, թե ինչպես է «ВАЗ-2106»-ը չորրորդ հարկ […]
14:22 04.12.2018
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ հայտնել է, որ հայտնաբերվել է այսօր առավոտյան ուսումնամարտական թռիչքի ընթացքում ուսումնական կենտրոնի հետ կապը կորցրած ՀՀ ԶՈւ ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարի վայրը: «Մարալիկի տարածաշրջանում է, լեռներում։ Մահացած օդաչուներն են փոխգնդապետ Բաբայան Արմենը, մայոր Մանուկյան Մովսեսը։ Ցավակցում ենք»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը: SHANTNEWS.am-ի թղթակիցը Գյումրիից […]
14:19 04.12.2018
Ճապոնիայում գրանցվել է անոմալ շոգ եղանակ: Որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը հասել է +26,5 աստիճանի: Սովորաբար դեկտեմբերի սկզբին այնտեղ գրանցվում է +10 ջերմաստիճան: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Անոմալ շոգ եղանակի գերակայության տակ է հայտնվել երկրի տարածքի զգալի մասը: Օրինակ՝ Տոկիոյում ջերմաչափի սնդիկի սյունը հասել է +22, Հոկայդո կղզում՝ +16 աստիճանի նշագծին: Չնայած գրանցված եղանակային […]
14:18 04.12.2018
Դեկտեմբերի 3-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, City of smile (Ժպիտների քաղաք) բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Հայաստանի Պարի պետական անսամբլի և City of smile հիմնադրամի նախաձեռնած բարեգործական համերգին, հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակից: Համերգի ողջ հասույթը հատկացվելու է քաղցկեղով տառապող երեխաների և երիտասարդների բուժմանը: […]
14:13 04.12.2018
Դեկտեմբերի 3-ին Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը հավատարմագրերի պատճենը հանձնեց ՍԱՀ փոխվարչապետ, արտաքին գործերի և Սփյուռքի նախարար Վալիդ ալ-Մուալլիմին (Walid al-Mouallem): Ողջունելով Հայաստանի նորանշանակ դեսպանին՝ Վալիդ ալ-Մուալլիմը շնորհավորեց նրան բարձր և պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթեց իր առաքելության մեջ: Փոխվարչապետը հավելեց, որ Սիրիան մեծապես շահագրգռված է բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների խորացմամբ և զարգացմամբ: […]
14:12 04.12.2018
Ղրիմի «Սիմֆերոպոլ» միջազգային օդանավակայանն այսուհետ կկրի հայազգի հայտնի նկարիչ Հովհաննես Այվազովսկու անունը: Այս մասին հայտնել է Mk.ru կայքը: Աղբյուրը հայտնում է, որ «Մեծ անուններր» մրցույթի քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվել հենց հայ ծովանկարչի անունը: Ավելի վաղ Ղրիմի հայերը ազգային տոնախմբություն էին կազմակերպել օդանավակայանում: Այս կերպ նրանք իրենց աջակցությունն էին ցույց տալիս օդանավակայանը հայազգի նկարչի անունով […]
14:07 04.12.2018
Վրաստանի նոր նախագահի աշխատակազմի աշխատակիցների թիվը կկրճատվի 60 տոկոսով: Խորհրդարան մտած 2019 թվականի պետական բյուջեի վերջնական տարբերակի համաձայն՝ նախագահի աշխատակազմի 140 աշխատակիցներից կմնան 60-ը։ Այս մասին հայտնում է aliq.ge-ն: Հատկանշական է, որ պետբյուջեի նախնական տարբերակում նախագահի աշխատակազմին վերաբերող կետ չի եղել:
14:04 04.12.2018
ՀՀ ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի` «Ֆեյսբուք» սոցցանցում տարածած «Ոստիկանությունը նախընտրական ճնշման գործիք» վերնագրով գրառման կապակցությամբ ոստիկանությունը հայտնել է, որ նրա ներկայացրած «Հաղորդում հանցագործության մասին» վերտառությամբ դիմում-հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով: Դատախազությունը ստուգել է մերժման օրինականությունը: Արփինե Հովհաննիսյանն ազատ է բողոքարկելու մերժման մասին որոշումը: Ինչ վերաբերում է ԱԺ […]
14:01 04.12.2018
ՀՅԴ կուսակցության կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Արմեն Ռուստամյանն այսօր խոսելով «Իմ քայլը» դաշինքի ու Հանրապետական կուսակցության քարոզարշավից ու հնչող փոխադարձ մեղադրանքներից, նշել է, որ նման ընտրապայքարը ձեռնտու է հենց այդ քաղաքական ուժերին, բայց ձեռնտու չէ ժողովրդին: «Միշտ մերժողը կա, մերժվածը կա, բայց ժողովո՛ւրդ, տե՛ս, տուժածը դու չլինես»,- ասել է Ռուստամյանը: Արմեն Ռուստամյանը շեշտել է, որ […]