TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+23.09 oC

Արխիվ / Դեկտեմբեր 2018

̰
Տուլուզում ցույցերի ժամանակ մոտ 50 ոստիկան է տուժել

21:56 02.12.2018

Ֆրանսիայի հարավարևմտյան Տուլուզ քաղաքում վառելիքի գնի աճից բողոքող «դեղին բաճկոնակների» ցույցին հաջորդած անկարգությունների ժամանակ տուժել է առնվազն 57 մարդ, որից 48-ը՝ ոստիկաններ։ Նշվում է, որ իրավապահների հետ բախումներին մասնակցել է 100-ից ավելի ցուցարար։ Վառելիքի գների բարձրացման դեմ լայնածավալ ակցիաները Ֆրանսիայում սկսվել են նոյեմբերի 17-ից։

̰
«Սպանության լիցենզիա»․ Իսրայելում ձերբակալվել են հայկական բուհերի կեղծ դիպլոմներ ունեցող 40 բժիշկներ

21:38 02.12.2018

Դեկտեմբերի 2-ին Իսրայելում հարավային Լակիա քաղաքից մինչև հյուսիսային Մաջդալ-Շամս բնակավայր անցկացված «Սպանության լիցենզիա» անվամբ լայնածավալ գործողության շրջանակում ոստիկանությունը ձերբակալել է 40 բժիշկների և դեղագործների, ովքեր կասկածվում են հայկական բուհերում ուսման ավարտի մասին վկայող կեղծ դիպլոմներ ստանալու մեջ։ Նրանք այդ փաստաթղթերի հիման վրա ստացել են Իսրայելում մասնագիտական գործունեություն ծավալելու իրավունք։ Իրանակում այդ «բժիշկները» չեն ստացել բավարար […]

̰
Հույս ունենք, որ առաջիկա տարիներին մեզ կհաջողվի ռազմական արդյունաբերության համալիրը դարձնել ՀՀ տնտեսության լոկոմոտիվը․ Փաշինյան

21:25 02.12.2018

«Հույս ունենք, որ առաջիկա տարիներին մեզ կհաջողվի ռազմական արդյունաբերության համալիրը դարձնել ՀՀ տնտեսության լոկոմոտիվը: ՀՀ և Արցախի անվտանգությունը մեզ համար լինելու է առաջնահերթություն: Այսօր ՀՀ- ում կան ձեռնարկություններ, որ կարող են կատարել ՀՀ զինված ուժերի պատվերը»,-ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն «Իմ քայլը» դաշինքի անդամների հետ Եղեգնաձորում կայացած հանդիպման ժամանակ: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նոր Հայաստանի […]

̰
Աֆղանստանում «Թալիբանի» գրոհայիններն առևանգել են առնվազն 40 խաղաղ բնակչի

21:09 02.12.2018

Աֆղանստանի հյուսիսում «Թալիբան» արմատական շարժման գրոհայիններն առևանգել են առնվազն 40 խաղաղ բնակչի։ Այս մասին հայտնում է Tolo News հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանությանը։ Սամանգան նահանգի ոստիկանության ներկայացուցիչ Մուհամմեդ Մունիր Ռահիմիի խոսքով՝ հարձակումը տեղի է ունեցել Դերասուֆ շրջանի գյուղում։ Նրա խոսքով՝ իրականացվում է փրկարարական գործողություն։

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահին

21:00 02.12.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Խալիֆա բին Զայեդ Ալ Նահյանին՝ երկրի Ազգային տոնի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն և երջանկություն, իսկ Արաբական Միացյալ Էմիրությունների ժողովրդին` հարատև խաղաղություն և բարօրություն:

̰
«Վրաստանը նախագահ չունի». ընդդիմությունն արտահերթ ընտրություններ է պահանջում

20:45 02.12.2018

Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլից օրեր անց` դեկտեմբերի 2-ին, Թբիլիսիի Ռուսթավելի փողոտայում՝ խորհրդարանի շենքի դիմաց վրացի ընդդիմադիրերը բողոքի ցույց են անցկացրել և ներկայացրել իրենց պահանջները: Նախագահի նախկին թեկնածու Գրիգոլ Վաշաձեի աջակիցները փակել են Ռուսթավելի պողոտան՝ պահանջելով անվավեր ճանաչել նոյեմբերի 28-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները: «Մենք նախագահ չունենք» վանկարկող ցուցարարները հայտարարել են, որ ընտրախախտումների […]

̰
Իտալիայից բացի, մնացած թիմերը հավասարազոր են․ Գյուլբուդաղյանց

20:25 02.12.2018

Դեկտեմբերի 2-ին Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում կայացավ Եվրոպայի 2020 թ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն իր կարծիքը հայտնեց վիճակահանության վերաբերյալ. «Շատ հետաքրքիր խումբ է, որում ընդգրկվել են տարբեր խաղաոճեր դավանող հավաքականներ: Անկախ վերջին տարիների արդյունքներից՝ կարծում եմ, որ մեր խմբի ընդգծված ֆավորիտն Իտալիայի հավաքականն է: […]

̰
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է «Շանթ» ՀԸ-ի առաջարկը

20:11 02.12.2018

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է «Շանթ» ՀԸ-ի առաջարկը։ «Այսօր ժամը 22:30-ին Շանթի ուղիղ եթերում կպատասխանեմ Արամ Աբրահամյանի հարցերին»,-գրել է Ռուբեն Ռուբինյանը։ https://www.facebook.com/ruben.rubinyan/posts/2116966461658803 Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, «Շանթ» հեռուստաընկերությունը, նախապես պայմանավորվածություն ունենալով երկու կողմերի հետ, այսօր՝ ժամը 22:30-ին, կազմակերպել էր բանավեճ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուբեն Ռուբինյանի և ՀՀԿ ներկայացուցիչ Մենուա Հարությունյանի միջև: Այսօր առավոտյան Ռուբեն Ռուբինյանը գրառում […]

̰
Հայաստանում «Թուֆենկյան» ամենամեծ հյուրանոցը կառուցվում է Արենիում

20:08 02.12.2018

Արենի համայնքը տնտեսական հեղափոխության ամենակարևոր կենտրոններից մեկն է լինելու: Այստեղ շատ կարևոր ներդրումային ծրագիր է իրականացվում, որի արդյունքում կառուցվելու է «Թուֆենկյան» հյուրանոցային համալիրը: Այս մասին Արենի համայնքում նախընտրական քարոզարշավի ժամանակ  հայտնել է ՀՀ  վարչապետի  պաշտոնակատար, «Իմ քայլ»-ը դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը: «Դա տասնյակ միլիոն դոլարի ներդրում է Արենիում, և դա լինելու է «Թուֆենկյան» ամենամեծ հյուրանոցը Հայաստանում: Արենիում այս հյուրանոցի բացումն անելու է տնտեսական հեղափոխություն»,- ասել է Փաշինյանը: Վարչապետի  պաշտոնակատարի կարծիքով՝ այն, որ այդ հյուրանոցը կառուցվում է հենց Արենիում, դա Արենիի և շրջակա համայնքների բնակիչների […]

̰
Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

19:49 02.12.2018

Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, ձնամաքրման աշխատանքներից հետո Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը բացվել է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

19:38 02.12.2018

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը․ Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 5-ին շրջանների զգալի մասում, 6-ին առանձին շրջաններում, 7-ին օրվա երկրորդ կեսից սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 2-ի ցերեկը կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 5-6 աստիճանով, 3-ի գիշերը […]

̰
Պուտինն առաջարկել է հետաձգել ՀԱՊԿ գագաթնաժողովը․ Փաշինյան

19:34 02.12.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում առաջարկել է հետաձգել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք ՀԱՊԿ գագաթնաժողովը։ Այս մասին այսօր Վայոց ձորի մարզում լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։ «Աշխատանքային ընթացակարգերով այդ հարցը լուծելն ավելի ճիշտ է։ Քանի որ հիմա էլի կոնսենսուս չունենք, Աստանան կրկնելն իմաստ չունի։Պայմանավորվածությունը հետևյալն է՝ կշարունակենք […]

̰
Ազովի ծովում անհրաժեշտ է միջազգային զորակազմ. Ուկրաինայի ԱԳՆ

19:30 02.12.2018

Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինն ասել է, որ Կերչի նեղուցում, Սև և Ազովի ծովերում Ուկրաինային հարկավոր է միջազգային մոնիթորինգ և միջազգային ներկայության տարրեր, գրում է korrespondent-ը: Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է Կերչի նեղուցում Ռուսաստանի դրսևորած ագրեսիան դիտարկի որպես ազդակ. «Ստեղծված իրավիճակում նավարկության անվտանգության ապահովելու համար մեզ հարկավոր են կատարելագործված մեխանիզմներ և միջազգային ներկայության տարրեր […]

̰
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել. ՔԿ

19:21 02.12.2018

2018թ. դեկտեմբերի 1-ին` ժամը 20:55-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքով հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Գոռ Աղվանի Սարգսյանը: Վերջինս Արարատի ԲԿ տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Ինչպես հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից, դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է […]

̰
Խոշոր վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ 5 տուժածներից 3-ի վիճակը ծանր է

19:08 02.12.2018

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 12:10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի Ծղուկ գյուղի վարչական տարածքում բախվել են Opel Astra մակնիշի 83 GO 883 համարանիշի և Opel Astra մակնիշի 35 OG 869 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աղիտուի զինվորական հոսպիտալ: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Աղբյուրի […]

̰
Ողբերգական վթար Սյունիքում. վարորդի դին գտել են Ողջի գետում

18:50 02.12.2018

Սյունիքի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Այսօր՝ ժամը 15:00-ին ԱԻՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին  ավտոմեքենա է ընկել Ողջի գետը: Փրկարարները գետից դուրս են բերել տղամարդու դի: Ոստիկաններն ու փրկարարները գետում հայտնաբերել են նաև Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենան: Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ մահացածը […]

̰
Ճապոնիան իր բանակը կհամալրի պաշտպանական նոր տեխնոլոգիաներով

18:38 02.12.2018

Ճապոնիայի կառավարությունը դիտարկում է ազգային զորքերը պաշտպանական նոր տեխնոլոգիաներով հագեցնելու հնարավորությունը, որոնք թույլ կտան կիբերնետիկ հարձակումներ իրականացնել, գրում է Mainichi պորտալը: 2018 թվականի վերջին պատրաստ կլինեն համապատասխան սարքավորումները, որոնք այսօր մշակման փուլում են: Նշվում է, որ հաղորդակցական ցանցերի հանդեպ ավելացող կախվածության պայմաններում կիբերնետիկ տարածությունն այսօր մեծ նշանակություն է ձեռք բերում։ Գործող Սահմանադրության համաձայն՝ կիբերնետիկ հարձակումները […]

̰
Երբ դարձա վարչապետ, քաղաքական ուժերն ինձ գործարք էին առաջարկում․ Փաշինյան

18:24 02.12.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն «Իմ քայլը» դաշինքի անդամների հետ այսօր եղել է Եղեգնաձորում։ «Երբ դարձա վարչապետ, քաղաքական ուժերն ինձ գործարք էին առաջարկում՝ աշխատել իրենց հետ, բայց մենք որոշեցինք, որ այդ խորհրդարանը պետք է լուծարվի: Մեր խնդիրն այն է, որ մեր քաղաքացին ունենա այնքան գումար, որ վճարի ջրի, հոսանքի, գազի, տրանսպորտի սակագինը: Մեր տաքսու վարորդները հնարավորություն […]

̰
Մենուա Հարությունյանն ընդունել է «Շանթ» ՀԸ-ի առաջարկած բանավեճի ձևաչափը

18:14 02.12.2018

Մենուա Հարությունյանն ընդունել է «Շանթ» ՀԸ-ի առաջարկած բանավեճի ձևաչափը։ «Նիկոլական Ռուբենը հրաժարվելով «Շանթ» հեռուստաընկերության եթերում ինձ հետ դեմ առ դեմ բանավիճելու ձևաչափից ընտրության առջև կանգնեցրեց ինձ և «Շանթ» հեռուստաընկերությանը և ահա «Շանթ» հեռուստաընկերության տնօրինությունը հեռակա բանավեճի ձևաչափ է առաջարկել, որը ես ընդունում եմ … Շնորհակալություն «Շանթ» հեռուստաընկերության տնօրինությանը…»,-գրել է Մենուա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում։ Ինչպես ավելի վաղ […]

̰
ԵՎՐՈ-2020. Հայտնի են դարձել Հայաստանի հավաքականի մրցակիցները

18:05 02.12.2018

Դուբլինում կայացավ Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի վիճակահանությունը: Հայաստանի ազգային հավաքականը հայտնվեց J խմբում, որտեղ նրա մրցակիցներն են լինելու Իտալիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Ֆինլանդիայի, Հունաստանի ու Լիխտենշտեյնի հավաքականները: Հայաստանի հավաքականը մեկնարկային խաղում մրցակցի հարկի տակ ուժերը կչափի Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու հետ: Ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի խաղացանկը` 1-ին տուր. Բոնսիա և Հերցեգովինա – Հայաստան  (մարտի 21/23, 2019 թ.) 2-րդ […]

̰
«Արսենալ»-ի մեկնարկային կազմը լոնդոնյան դերբիից առաջ

17:59 02.12.2018

Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի կենտրոնական խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը սեփական հարկի տակ  ընդունելու է «Տոտենհեմ»-ին: Երկու ակումբները հանդիպումից առաջ հրապարակել են մեկնարկայի կազմերը. «Արսենալ» – Լենո, Կոլոշինաց, Հոլդինգ, Մուստաֆի, Սոկրատիս, Բելերին, Ջակա, Տորրեյրա, Իվոբի, Մխիթարյան, Օբամեյանգ «Տոտենհեմ» – Լյորիս, Դևիս, Վերտոնգեն, Ֆոյտ, Տրիպյե, Դայեր, Սիսսոկո, Էրիկսեն, Սոն, Ալլի, Քեյն «Արսենալ»-«Տոտենհեմ» հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 18:05-ին:  

̰
Ինդոնեզիայում հյուրանոցի շենքը հայտնվել է սողանքի հարվածի տակ․ կան զոհեր

17:44 02.12.2018

Ինդոնեզիայում հյուրանոցի շենքը հայտնվել է սողանքի հարվածի տակ։ Զոհվել է առնվազն 7 մարդ, նույնքան մարդ էլ տուժել է, գրում է Xinhua-ն: Դեպքը տեղի է ունեցել երկրի արևմուտքում՝ Հյուսիսային Սումատրայում: Բոլոր 14 անձինք ուսանողներ են: Տուժածները հոսպիտալացվել են, նրանց առողջական իրավիճակի մասին առայժմ տեղեկատվություն չկա:  

̰
Հայաստանում «նայեզդներ» և «ճռռիկներ» անողներն իրենք իրենց կարգի են հրավիրել

17:29 02.12.2018

«Այսօր ՀՀ քաղաքացին վայելում է իր իշխանությունը: ՀՀ քաղաքացին իր հայրենիքում այլևս երբեք բանվորի կարգավիճակում չի զգալու: Ես հույս ունեմ, որ դուք նկատել եք, որ Հայաստանում «նայեզդներ» և «ճռռիկներ» անողներն իրենք իրենց կարգի են հրավիրել, հակառակ դեպքում՝ մենք իրենց կարգի կհրավիրենք: ՀՀ-ում տեղի ունեցած քաղաքական հեղափոխությանը հաջորդելու է տնտեսական հեղափոխությունը»,- ասել է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար […]

̰
Հրազդան-Մեղրաձոր-Հանքավան ճանապարհը երկկողմանի բաց է

17:13 02.12.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, հանրապետական նշանակության Հրազդան-Մեղրաձոր-Հանքավան ճանապարհի 23-րդ կմ-ում տեղի էր ունեցել ճանապարհի վերին շեպի փլուզում, ինչի հետևանքով ճանապարհը միակողմանի փակվել էր։ Ճանապարհահատվածը սպասարկող «Հրազդանի ՃՇՇ» ընկերության աշխատակիցների կատարած լայնածավալ մաքրման աշխատանքների արդյունքում, դեկտեմբերի 2-ին՝ ժամը 16։00-ից ճանապարհը երկկողմանի երթևեկելի  է:

̰
ՊՆ զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել

17:03 02.12.2018

Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 20:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում, մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Գոռ Աղվանի Սարգսյանը (ծնված 1987թ., զինված ուժերում էր 2016թ.-ից, Նոր Նորքի զ/կ): Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն […]

̰
Մենք խնդիրների լուծման մի բանաձև ենք տեսնում, և այդ բանաձևի անունն աշխատանք է․ Փաշինյան

16:54 02.12.2018

ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն «Իմ քայլը» դաշինքի անդամների հետ ուղևորվել է Վայք, հանդիպել տեղի բնակիչների հետ: «Ինչքան ավելի ինքնավստահ լինի քաղաքացին, այնքան ավելի լավ մեզ համար: Մենք խնդիրների լուծման մի բանաձև ենք տեսնում, և այդ բանաձևի անունն աշխատանք է:  Մենք առաջիկային լրջագույն փոփոխությունների ենք ենթարկելու հարկային բիզնեսը, մինչև 24 միլիոն շրջանառություն ունեցող բիզնեսն ազատվելու […]

̰
Բանավեճ, այնուամենայնիվ, կլինի

16:40 02.12.2018

«Շանթ» հեռուստաընկերությունը, նախապես պայմանավորվածություն ունենալով երկու կողմերի հետ, այսօր՝ ժամը 22:30-ին, կազմակերպել էր բանավեճ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուբեն Ռուբինյանի և ՀՀԿ ներկայացուցիչ Մենուա Հարությունյանի միջև: Այսօր առավոտյան Ռուբեն Ռուբինյանը գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ հրաժարվում է բանավեճից՝ որպես պատճառ ներկայացնելով Մենուա Հարությունյանի երեկվա գրառումը և ձիով նկարը: Դրան հաջորդել է […]

̰
Ֆրանսիայում կարող են արտակարգ դրություն սահմանել

16:34 02.12.2018

Փարիզում անցկացվող ցույցերի պատճառով Ֆրանսիայի իշխանությունները կարող են արտակարգ դրություն սահմանել, գրում է Reuters-ը: Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչ Բենջամին Գրիվոյի խոսքով՝ նման առաջարկ է արվել փողոցային զանգվածային անկարգություններից խուսափելու համար: Նշենք, որ վառելիքի գնի բարձրացման դեմ Ֆրանսիայում անցկացվող ցույցերի մասնակիցների թիվը գերազանցել է 280 հազարը։ Նրանք երկրի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակել՝ կաթվածահար անելով երթևեկությունը։ Նրանք, որպես […]

̰
Apple-ն աշխատում է «խելացի» վերմակ ստեղծելու ուղղությամբ

16:15 02.12.2018

Apple ամերիկյան ընկերությունը հայտարարել է, որ աշխատում է «խելացի» վերմակ ստեղծելու ուղղությամբ, որը կհետևի սրտի ռիթմի աշխատանքին, շնչառության հաճախականությանը և քնած ժամանակ մարդու մարմնի ջերմաստիճանին, գրում է New York Post-ը: Սարքավորումը կկոչվի iSheet, այն իր մեջ պարունակում է 54 կրիչ։ Սարքը կարելի է կցել սովորական վերմակին կամ քնապարկին: Մուլտիզգայուն համակարգը միանում է կառավարման անլար էկրանին և […]

̰
BACK_TO_TOP