10:51 03.12.2018
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տնտեսական և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտել և կանխել է առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող նոր դեպքեր: Մասնավորապես՝ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` ՀՀ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲ ընկերության համապատասխան պաշտոնյաների հետ սերտ կապերի մեջ գտնվող անձինք, […]
10:46 03.12.2018
Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը շնորհավորում է հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց իրենց միջազգային օրվա առթիվ՝ ընդգծելով նրանց իրավունքների պաշտպանության հանդեպ իր հատուկ ուշադրությունը: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Մարդու իրավուքների պաշտպանի աշխատակազմից, ունենալով հետպատերազմյան հասարակություն և բնակչության շուրջ 6 տոկոսի հասնող հաշմանդամություն ունեցող անձանց քանակ (մոտ 8,900 անձ)՝ Արցախում առաջնահերթ կարևորություն ունի սոցիալական տվյալ խմբի իրավունքների պաշտպանությունը: […]
10:43 03.12.2018
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 277 դեպք, որից 147-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 109 կենցաղային կանչ, 58 հրդեհ, 73 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 6 և տուժել 94 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 6 քաղաքացի: Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է […]
10:40 03.12.2018
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
10:38 03.12.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am, ինչպես նաև www.ard.am), այնպես էլ նախարարությունում շուրջօրյա […]
10:23 03.12.2018
2015թ. սեպտեմբերի 11-ին պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությումբ հիմնավորվել է, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանը 2008թ., զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը, միաժամանակ որպես «Ընդերքի օգտակար հանածոների […]
10:00 03.12.2018
Դեկտեմբերի 4-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը կմեկնի Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ ԱԳ նախարարների նստաշրջանի շրջանակներում անցկացվող՝ «Հաստատակամ աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների նիստին: ԱԳՆ-ից հայտնում են, որ այցի ընթացքում նախատեսված են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ։
09:49 03.12.2018
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 18:51-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վահրամ Փափազյան փողոցի թիվ 16ա շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի (70 տ.) կախված մարմինը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը, Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ննջասենյակի դռնից կախված հայտնաբերել […]
09:37 03.12.2018
Դեկտեմբերի 2-ին` ժամը 19:53-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տ. Պետրոսյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ քաղաքացին վրաերթի է ենթարկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Տ. Պետրոսյան փողոցում՝ «Ձյունիկ» խանութի մոտակայքում, «Honda Fit» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Վ. Մ.) վրաերթի […]
09:29 03.12.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 3-ին`ժամը 12։00-ից մինչև դեկտեմբերի 4-ը` ժամը 12։00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։
09:14 03.12.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 3-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Շինարարներ փ. 8/6, 10/1 շենքերը, Արզումանյան փ. 8 ա, 10, 12 շենքերը, Ֆուչիկի 1-ին նրբ․1, 3, 5, 7, 9, 11, 15, 13, 17 շենքերը, Ֆուչիկի 2-րդ նրբ. 1, 2, 3, […]
09:00 03.12.2018
Պյոտր Պորոշենկոն կրկին ասել է, որ իրեն չի հաջողվում հեռախոսազրույց ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ուկրաինայի նախագահը դժգոհել է, որ ռուսական կողմը հրաժարվում է հեռախոսազրույցից: Պորոշենկոյի հերթական դժգոհությանն արձագանքել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Պուշկովը: «Պորոշենկոն անընդհատ դժգոհում է, որ չի կարող կապվել Պուտինի հետ: Բայց ինչո՞ւ է ուզում խոսել: Որպեսզի սեփական սադրա՞նքը քննարկի, […]
08:47 03.12.2018
Հայաստանում կգործարկվի սանավիացիոն ծառայություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը։ «Առավոտյան թռիչք իրականացրեցինք Armenian Helicopters LLC ընկերության ուղղաթիռներից մեկով, որի հետ պատրաստվում ենք իսկական սանավիացիոն ծառայություն հիմնել 2019թ.՝ առաջին անգամ անկախ Հայաստանի պատմության մեջ։ Փորձարկման նպատակը Երևանում երկու խոշոր բժշկական կենտրոնների տարածքում վայրէջքի տեղեր մատնանշելն էր։ Խոսքը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Էրեբունի […]
08:38 03.12.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինին իրագործել նրա բոլոր ցանկությունները՝ միջուկային զենքից Հյուսիսային Կորեայի հրաժարվելուց հետո։ Այս մասին հայտնում է Yonhap-ը՝ հղում անելով Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինին։ «Թրամփը հույս ունի, որ նա (Հյուսիսային Կորեայի առաջնորդը) կիրագործի համաձայնագրի իր մասը, և այդ ժամանակ նրա բոլոր ցանկությունները կիրականանան»,- ասել […]
08:20 03.12.2018
ՀՀԿ-ն, այնուամենայնիվ, սովորական քաղաքական ուժ չէ, այն 20 տարի եղել է իշխող ուժ, և մենք բոլորս տեսել ենք դրա բոլոր արդյունքներն ու հետևանքները։ Այս մասին «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդման տաղավարում ասել է «Իմ քայլը» դաշինքից Ռուբեն Ռուբինյանը։ Նրա խոսքերով՝ ՀՀԿ-ն նաև մի կուսակցություն է, որի անդամները տիրապետում են ահռելի ֆինանսական ու լրատվական ռեսուրսների։ Նրանց անդամները […]
08:01 03.12.2018
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան հայտարարել է Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկի ոչնչացման մասին։ Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը՝ հղում անելով կոալիցիայի ներկայացուցիչ Շոն Ռայանի հայտարարությանը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ Աբու ալ-Ումարայնը մասնակցել է 2014 թվականին ԱՄՆ բանակի նախկին շարքային, Սիրիայում մարդասիրական գործունեություն իրականացրած Փիթեր Քեսինգի սպանությանը։ «Իսլամական պետության» պարագլուխը սպանվել է կիրակի՝ Սիրիական […]
07:46 03.12.2018
Սիրիայի հարավային Էս-Սուվեյդա նահանգում հարձակողական գործողության ընթացքում սիրիական բանակի մարտիկները ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ավելի քան 270 գրոհայինների։ Այս մասին հայտնում է Սիրիայում ՌԴ ԶՈւ զորախմբի հրամանատարության ներկայացուցիչ Օլեգ Մակարևիչը, փոխանցում է RIA Novosti-ն։ Գործողության ավարտին առգրավվել է մեծաքանակ զենք-զինամթերք։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ նոյեմբերի 17-ին հարձակման ընթացում կառավարական զորքերն ահաբեկիչներից ազատել […]
07:32 03.12.2018
Քեմբրիջի համալսարանի լեզվաբանները կարճամետրած ֆիլմ են նկարահանել մեռած՝ բաբելոնյան լեզվով։ Այս մասին գրում է Daily Mail-ը։ «Աղքատ մարդը Նիպպուրից» անվանումով ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 2000 տարի առաջ։ Հատուկ այդ նախագծի համար գիտնականները վերականգնել են անհետացած լեզուն ընդհուպ մինչև հնչյունները։ «Մեռած լեզվի հնչյունները վերականգնելը որոշ չափով արվեստ է։ Բախտներս բերել է, որ հունական այբուբենում ունենք […]
07:16 03.12.2018
Ամերիկյան Իլինոյս նահանգում պտտահողմի հետևանքով տուժել է 22 մարդ։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ պտտահողմի պատճառով մասամբ կամ ամբողջովին ավերվել են ավելի քան 100 շինություններ։ Բնության տարերքը հարվածել է նահանգի կենտրոնական հատվածի քաղաքներին։ Ամենաուժգին հարվածը կրել է Թեյլորվիլ քաղաքը։ Պտտահողմը վնասել է էլեկտրալարերը, ինչի հետևանքով քաղաքում ավելի քան 2000 մարդ մնացել է առանց […]
01:20 03.12.2018
Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակով առաջադրված Մենուա Հարությունյանն այսօր հյուրընկալվել է «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդաշարին։ Արամ Աբրահամյանի հարցին՝ Մարտի 1-ի համար ո՞վ է մեղավոր, Մենուա Հարությունյանը պատասխանել է․ «Նիկոլ Փաշինյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանն են մեղավոր Մարտի 1-ի համար։ Առաջնայինը իրենք են մեղավոր։ Հասարակության մի հատվածին հանում են, տանում են իշխանության դեմ, որպեսզի իշխանությունը գնան բռնազավթեն, կրակոցներ են […]
00:55 03.12.2018
Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակով առաջադրված Մենուա Հարությունյանը հյուրընկալվել է «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդաշարին։ Արամ Աբրահամյանի հարցին՝ «Իմ քայլ»-ի մեղադրանքներին պատասխանելու պարտականությունը ինչո՞ւ եք թողել Շարմազանովի ու Աշոտյանի վրա, չեք պատասխանում գրածներին․ «Պատասխանում եմ, ցանկացածի հետ պատրաստ եմ եթերում բանավիճել։ Հերիք ա կախվեք իմ մազերից, ակնոցներից, ձիերից»։ Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև։
00:38 03.12.2018
Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակով առաջադրված Մենուա Հարությունյանը հյուրընկալվել է «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդաշարին։ Արամ Աբրահամյանի հարցին՝ ընդունո՞ւմ եք, որ ՀՀԿ-ն կեղծել է ընտրությունների արդյունքները վերջին 10 տարիների ընթացքում, Մենուա Հարությունյանը պատասխանել է․ «Եղել են թերություններ, բայց ասել, որ կեղծվել են, լեգիտիմ չեն եղել, կատարյալ ապաքաղաքական դիրքորոշում է»։ Արամ Աբրահամյանի ճշգրտող հարցին՝ այնուամենայնիվ, կեղծվե՞լ են, […]
23:59 02.12.2018
«Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը այսօր՝ ժամը 22:30-ին, «Շանթ»-ի ուղիղ եթերում պատասխանել է Արամ Աբրահամյանի հարցերին։ Արամ Աբրահամյանի հարցին՝ նախօրոք չե՞ք ծանոթացել՝ ում հետ եք բանավիճելու, Ռուբեն Ռուբինյանը պատասխանել է․ «Հպանցիկ եմ ծանոթացել, այստեղ հարցը ոչ թե բանավիճողի անձն էր, այլ էն գիտակցումը, որ ես չպետք է նպաստեմ քարոզարշավի անլրջացմանը»։ Որպես քաղաքական գործիչ շփվելու […]
23:28 02.12.2018
Չինացի աշխարհահռչակ դերասան Ջեկի Չանը բացահայտել է իր կյանքի սկանդալային փաստերը։ Այս մասին հայտնի է դարձել «Never Grow Up» հուշագրությունից, փոխանցում է Daily mail-ը։ «Ես լավ հայր կամ ամուսին չեմ եղել, սակայն կատարում էի պարտականություններս որդուս և կնոջս նկատմամբ»,- անկեղծացել է 64-ամյա Ջեկի Չանը։ Միևնույն ժամանակ նա նշում է, որ հաճախ էր դավաճանում առաջին կնոջը […]
23:16 02.12.2018
Դպրոցական դասագրքերն այսուհետ կսկսեն խոսել բջջային հավելվածի միջոցով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը: Նախարարի պաշտոնակատարը հրապարակել է տեսանյութ, որտեղ Arloopa ծրագրի միջոցով մանրամասներ է ներկայացրել մտահղացման մասին: «Այսուհետ դպրոցներում մեր աշակերտների գրքերը խոսելու են. թեորեմները պատմելու են իրենց ապացուցման եղանակների մասին, աստղերն այլևս չեն հուշելու, այլ […]
23:02 02.12.2018
Հետընտրական Վրաստանում լարվածությունը պահպանվում է: Ընդդիմությունը պահանջում է արտահերթ նախագահական ընտրություններ: Ընդդիմությունը դիրքերը զիջել է, և երկիրը ղեկավարելու ծրագրերից հրաժարվելու միտում չունի: 11 ընդդիմադիր կուսակցությունների միասնական թեկնածու, Սաակաշվիլիի «Ազգային շարժում» կուսակցության անդամ Գրիգոլ Վաշաձեին աջակցող կուսակցություններն այսօր Ռուսթավելի պողոտայում բազմահազարանոց բողոքի ակցիա էին սկսել՝ իշխանություններից պահանջելով չեղյալ հայտարարել նոյեմբերի 28-ին կայացած ընտրությունների արդյունքները, փոփոխություններ իրականացնել […]
22:44 02.12.2018
Դեկտեմբերի 2-ին`ժամը 18:34-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի Հ. Աբրահամյան փողոցի 5-րդ փակուղում գտնվող տներից մեկի մոտակայքում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։10-ին, մարվել՝ 21։15-ին։ Այրվել է մոտ 200 հակ անասնակեր։
22:31 02.12.2018
Համազգային թատրոնի նորընտիր գեղարվեստական ղեկավար Սուրեն Շահվերդյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով նոր դերասաններ գտնելու մասին իր հայտարարությանը․ «Հետևանքը միշտ էլ պատճառ է ունենում: Նոյեմբերի 29-ին Համազգային թատրոնի դերասանների հրավիրած մամուլի ասուլիսից հետո լրագրողը դիմեց ինձ հետևյալ հարցով. «Համազգային թատրոնի դերասանները հրաժարվում են աշխատել որևէ մեկի հետ, իրենք ունեն իրենց թեկնածուն»: Խնդրեց տալ […]
22:16 02.12.2018
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Ջեյմս Բեյքերը հայտարարել է՝ ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագի վերջին խոսքերն ուղղված են եղել որդուն։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։ Պետքարտուղարի խոսքերով՝ մահվանից առաջ Բուշ ավագին է զանգահարել որդին՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերը, որը հեռախոսազրույցի ընթացքում ասել է՝ Բուշ ավագը հրաշալի հայր է եղել՝ նշելով, որ […]