TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+26.09 oC

Արխիվ / Դեկտեմբեր 2018

Microsoft-ը շուկայական արժեքով առաջ է անցել Apple-ից

12:48 03.12.2018

Microsoft-ի շուկայական արժեքը բարձրացել է և գերազանցել ԱՄՆ-ի ու աշխարհի ամենաթանկ ընկերության՝ Apple-ի շուկայական արժեքը: Ըստ վերլուծության՝ Microsoft-ի ակցիայի գներն ավելացել են 0․6%-ով, ինչի արդյունքում ընկերության կապիտալիզացիան հասել է 851․22 միլիարդ դոլարի: Այս մասին հաղորդում է MarketWatch-ը: Այդ ընթացքում Apple-ի ակցիաների գները նվազել են 0․5%-ով: Արդյունքում՝ ընկերության շուկայական արժեքը նվազել է՝ հասնելով 847․43 միլիարդ դոլարի: Օգոստոսի սկզբին հաղորդվում էր, որ Apple-ը գերազանցել […]

̰
Հրազդանում վրաերթի են ենթարկվել Ծաղկաձորի հյուրանոցներից մեկի 2 աշխատակցուհիներ

12:45 03.12.2018

Դեկտեմբերի 2-ի Կոտայքի մարզում վրաերթ է տեղի ունեցել. ժամը 18:30-ի սահմաններում 28-ամյա Վարդան Հ.-ն Հրազդան քաղաքի միկրոշրջան թաղամասի 4-րդ փողոցում իր վարած Opel մակնիշի 35 AՏ 241 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 55-ամյա Մանյա Մ.-ին և 51-ամյա Կարինե Շ.-ին: Shamsհyan.com-ի փոխանցմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածներին տեղափոխել է «Հրազդան» բժշկական կենտրոն: Աղբյուրի տեղեկություններով՝ […]

̰
Վարկածներ կան, որոնք ստուգվում են. Շիրակի մարզի դատախազը՝ Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանության մասին

12:34 03.12.2018

«Այս պահին բերման ենթարկվածներ, կասկածյալներ չկան: Կան վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ տարվում են օպերատիվ-քննչական գործողություններ»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում, անդրադառնալով նախօրեին Գյումրիում տեղի ունեցած սպանության դեպքին, ասել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը տեղեկացրել էր, որ դաժան սպանություն է տեղի ունեցել Գյումրիի Սլաբոտկա թաղամասում: Անհայտ անձը դաժան ծեծի էր ենթարկել նույն թաղամասի մի բնակչի, որը մարմնական բազմաթիվ […]

̰
Փաշինյանը կմեկնի Պետերբուրգ, բայց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարց չի լինի

12:33 03.12.2018

«Վարչապետն, ինչպես որ պետք է մեկներ Սանկտ Պետերբուրգ, կմեկնի, բայց դա այլ միջոցառում է՝ ԵԱՏՄ-ի հետ կապված: Նախնական պայմանավորվածությունն այն էր, որ հաշվի առնելով, որ բոլորն այնտեղ են լինելու, նաև այդ հարցը կքննարկվի, սակայն ՌԴ նախագահ Պուտինի հետ քննարկվել է, և կա առաջարկ, որ այդ հարցի քննարկումը տեղափոխվի և ընթացքում աշխատանքային քննարկումների միջով անցնի»,- այսպես […]

̰
«Գնումների» համար սուպերմարկետ մտած կուղբերը դարձել են համացանցի աստղեր

12:29 03.12.2018

Ամերիկյան Մասսաչուսեթս նահանգում երկու կուղբ մտել են սուպերմարկետ: Անսովոր գնորդներին նկարահանել են սուպերմարկետի տեսախցիկները: Այս մասին հաղորդում է UPI պորտալը: Կենդանիները հաղթահարել են կրկնակի շարժական դռները և առանց հապճեպության սկսել են զննել ապրանքները: Սուպերմարկետի աշխատակիցները սկսել են կատակել, թե կուղբերն այնտեղ են մտել՝ զեղչված սննդի փնտրտուքներով: Համացանցի օգտատերերն էլ գրել են, որ ակնհայտորեն կուղբերն իրենց համար […]

̰
Արարատ Միրզոյանը բացատրություն պահանջե՞ց Լուկաշենկոյից, թե՞ ոչ

12:27 03.12.2018

Վարչապետի պաշտոնակատարն ասում է՝ բացատրություններ եմ պահանջելու Նազարբաևից, Լուկաշենկոյից, Բակո Սահակյանից տարբեր պատճառներով: Հարցին՝ որպես դիվանագետ ինչպե՞ս եք դա գնահատում, «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդման տաղավարում «Իմ քայլը» դաշինքից Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց, թե համարժեք: «Նախ՝ եկեք Բակո Սահակյանին Նազարբաևի և Լուկաշենկոյի հետ մի շարքում չնշենք, որովհետև Բակո Սահակյանը եղբայրական Արցախի նախագահն է, այսինքն՝ լրիվ այլ կոնտեքստներ […]

̰
Ֆրանսիան Ադրբեջանին ՀՕՊ միջոցներ կմատակարարի. ադրբեջանական ԶԼՄ

12:23 03.12.2018

Ֆրանսիական MBDA Systems ընկերությունը մտադիր է Ադրբեջանին «Aster 30 SMP» և «VL Mica» ՀՕՊ համակարգեր վաճառել: «Մենք ստացել ենք զենքն արտահանելու Ֆրանսիայի կառավարության թույլտվությունը: Ադրբեջանի հետ առքուվաճառքի մասին բանակցությունները կավարտվեն առաջիկայում»,- մեջբերել է ընկերության ներկայացուցչի խոսքերն ադրբեջանական «AzeriDefence» հրատարակչությունը: Հաղորդվում է նաև, որ ադրբեջանական կողմն արդեն ծանոթացել է նոր զինատեսակին և գոհ է մնացել:

̰
Ամերիկացին թռչող ափսեի նմանվող օբյեկտներ է նկատել երկնքում և նկարահանել դրանք

12:21 03.12.2018

Միացյալ նահանգների բնակիչը Հյուսիսային Կարոլինայի երկնքում լույսեր է նկատել, որոնք նման են եղել թռչող ափսեների: Նա նկարահանել է տեսածը և տեսանյութը տեղադրել համացանցում: Անսովոր երևույթը նա նկատել է նոյեմբերի 20-ին՝ ձկնորսության ժամանակ: Երեկոյան ժամը 9-ին նա երկնքում տեսել է վառ և անշարժ լույս: Մեկ ժամվա ընթացքում լույսն ավելի պայծառ է դարձել: Մի պահ լույսը մարել […]

̰
Զոհրաբ Մնացականյանը դեկտեմբերի 5-ին Միլանում կհանդիպի Էլմար Մամեդյարովի հետ

12:20 03.12.2018

ԵԱՀԿ համանախագահների միջնորդությամբ դեկտեմբերի 5-ին Միլանում տեղի կունենա Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի թվիթերյան էջից:   On Dec5, by mediation of #OSCE MG Co-Chairs meeting btw FMs of #Armenia and #Azerbaijan will take place in […]

̰
Եթե մենք «սպիտակ» ենք և ուզում ենք լավ բան, իսկ իրենք՝ վատ բան, ստացվում է՝ նրանք «սև» են. Ռուբինյան

12:16 03.12.2018

Կան «սևեր», կան հակահեղափոխականներ, կան դավաճաններ՝ դա արդյոք չի հիշեցնո՞ւմ «վհուկների որս». «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդման տաղավարում Արամ Աբրահամյանի հարցին՝ «Իմ քայլը» դաշինքից Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց այսպես. «Հայաստանում մինչ այս կար ավտորիտար կառավարում, կար նախագահ, որը փոխեց Սահմանադրություն՝ վարչապետ դառնալու համար, կար ուժ, որն ընտրակաշառք էր բաժանում և շարունակաբար մնում էր իշխանության: Հետո տեղի ունեցավ […]

̰
Իսրայելի ոստիկանությունն առաջարկել է մեղադրանք առաջադրել երկրի վարչապետ Նեթանյահուին

12:15 03.12.2018

Բենիամին Նեթանյահուն կասկածյալ է ևս երկու քրեական գործով:

̰
Վարդենիսի ՀՀԿ-ական քաղաքապետը հրաժարական է տվել

12:14 03.12.2018

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Հարությունյանը հրաժարական է տվել։ Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատել են Վարդենիսի համայնքապետարանից: «Այսօր առավոտյան Արամ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել»,- տեղեկացրել է քաղաքապետարանի լրատվականի պատասխանատուն։ Ըստ կայքի տեղեկությունների՝ Հարությունյանը արտագաղթել է Փարիզ։ Արամ Հարությունյանը Հանրապետական կուսակցության անդամ է, նա Վարդենիսի քաղաքապետի լիազորությունները ստանձնել է 2017 թվականի նոյեմբերի 13-ին։

̰
Երեք մեքենաների մասնակցությամբ վթար Ծարավ Աղբյուր փողոցում

12:12 03.12.2018

Այսօր առավոտյան վթար է տեղի ունեցել Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուր փողոցում:  «Ֆոլկսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան շրջադարձի ժամանակ սահել է և սկզբում հարվածել է «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի, ապա՝ նաև 38 համարի երթուղու միկրոավտոբուսին: Վթարի հետևանքով տուժածներ չկան:  Ըստ նախնական վարկածի՝  վթարը տեղի է ունեցել փողոցի այդ հատվածում առաջացած մերկասառույցի պատճառով: Ասֆալտաշերտի տակ կամ փողոցին հարակից […]

̰
Առաջիկա 5 տարիներին ԶՈՒ կարիքների համար ծախսելու ենք հավելյալ 2․5 մլրդ դոլար. Փաշինյան

12:12 03.12.2018

«Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Արարատում ընտրողներին դիմեց խնդրանքով` երբեք չհավատալ այնպիսի լուրի, որ իրենք ինչ-որ կոռուպցիոների հետ ժողովրդի թիկունքում ինչ-որ բան են պայմանավորվել, որ կոռուպցիայի դեմ պայքարը կանգնել է կամ առաջ չի գնալու և այլն: Փաշինյանը նաև անդրադարձավ երեկ իր թույլ տված սխալին, իր իսկ գնահատմամբ՝ «լեզվի սայթաքմանը», երբ դոլարի փոխարեն դրամ […]

̰
Հարց է ծագում` կաշառքներն ավելի վերև հոսե՞լ են, թե՞ ոչ. Փաշինյանը` Արամ Հարությունյանին մեղսագրվող դեպքի մասին

12:08 03.12.2018

«Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզում ընտրողների հետ հանդիպմանը նշեց, որ քրեական գործերը պետք է լինեն հիմնավորված, ու դրա համար անհրաժեշտ է, որ անցնեն օրենքով սահմանված կարգով: Նա հայտնեց, որ քննչական մարմիններն այսօր ծանրաբեռնված են անհավատալի, անհնարինության չափով, քննիչներ կան, ովքեր վարույթում ունեն 20-30, նույնիսկ ավելի քրգործեր: «Մի կողմից` հանրությունը մեր առաջ […]

̰
Վերաքննիչ քրեական դատարանի բակում Գասպարին պառկել է գետնին

12:07 03.12.2018

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությունը: Դատարանի մուտքի մոտ ակտիվիստ Վարդգես Գասպարին, ի նշան բողոքի, կրկին պառկել է: Հայտնի չէ, սակայն, թե նա ինչի՞ դեմ է բողոքում կամ ի պաշտպանություն ո՞ւմ է պառկել:

̰
Արա Բաբլոյանը ստացել է Արամ Հարությունյանին կալանավորելու հարցով գլխավոր դատախազի միջնորդությունը

11:58 03.12.2018

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ստացել է Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանի հարցով գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությունը։ Այս մասին հայտնում են ԱԺ լրատվական ծառայությունից: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Հաշվի առնելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություններ է […]

̰
ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի արցախա-ադրբեջանական շփման գծում

11:56 03.12.2018

Դեկտեմբերի 4-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի շփման գծում՝ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում։ Ինչպես հայտնում են ԼՂ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Միխայիլ […]

̰
Ես չեմ կարծում՝ մեր պատասխանները կարող են ՀՀԿ-ի ձայնն ավելացնել. Ռուբեն Ռուբինյան

11:55 03.12.2018

«Ես չեմ կարծում, որ  մեր պատասխանները որևէ կերպ կարող են ձայն ավելացնել հանրապետականներին, որովհետև մարդը, որը չի ուզում ընտրել «Իմ քայլը» դաշինքը, ազնիվ մարդկանց մեծամասնությունը չի ընտրի Հանրապետականին, Հանրապետականը չի կարող լինել «Իմ քայլ»-ին այլընտրանք, այդ ձայները կգնան մյուս ուժերին»,- «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդման տաղավարում հայտարարել է «Իմ քայլը» դաշինքից Ռուբեն Ռուբինյանը: «Որոշ քաղաքական ուժեր շարժվում […]

̰
Հանրապետականը կանցնի, բայց երկրորդ տեղի ամենամեծ շանսերն ունի ԲՀԿ-ն. քաղտեխնոլոգ

11:51 03.12.2018

Նախընտրական պայքարի արդյունքների տեսանկյունից նոր քաղաքական ուժերի շանսերը շատ փոքր են, բայց պետք է հասկանալ, որ նրանց մի մասն ընտրությունների է գնում ոչ թե խորհրդարան անցնելու, այլ կայանալու համար։ Այս կարծիքն այսօր հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ Նրա խոսքով`մի մասը փորձում է կրեատիվ քարոզչությամբ կայանալ որպես քաղաքական ուժ։ Դրանցից մեկը «Քաղաքացու որոշում» կուսակցությունն է։ Մյուս նոր […]

̰
Դատարանը քննում է Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքը

11:50 03.12.2018

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությունը: Հիշեցնենք՝ այն ընդհատվել էր նոյեմբերի 28-ին: Մինչ դատական նիստը սկսվելը Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատարանը մերժել է ինքնաբացարկի միջնորդությունն այն պատճառաբանությամբ, թե ինքնաբացարկի հիմքեր չկան: Ըստ այդ  որոշման՝ […]

̰
Կատարը մտադիր է դուրս գալ ՕՊԵԿ-ից

11:43 03.12.2018

Կատարը մտադիր է դուրս գալ նավթ արտահանող երկրների կազմակերպությունից՝  ՕՊԵԿ-ից:  Այդ մասին հայտարարել է երկրի էներգետիկայի նախարարը: Նրա խոսքերով՝ Կատարը կենտրոնանալու է գազի արդյունահանման վրա: Bloomberg գործակալությունն էլ տեղեկացնում է, որ Կատարը կդադարեցնի անդամակցությունը կազմակերպությանը 2019 թվականի հունվարին: Հիշեցնենք, որ ՕՊԵԿ-ի կազմի մեջ են մտնում Ալժիրը, Անգոլան, Վենեսուելան, Գաբոնը, Իրանը, Իրաքը, Կոնգոն, Քուվեյթը, Կատարը, Լիբիան, ԱՄԷ-ն, […]

̰
Իշխանությունը հիմա անտեր է. ոչ մեկը չի վերցնում պատասխանատվություն. Ազատ Արշակյան

11:42 03.12.2018

«Իմ քայլը» դաշինքը ներկա պահին վարում է ընդդիմադիր, իշխանությունը վերցնելու քաղաքականություն ու նմանաբովանդակ քարոզչություն։ Պատճառն այն է, որ դաշինքի անդամները դեռ իրենց լիարժեք իշխանություն չեն զգում։ Այսօր ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը։ Նրա խոսքով` դեռ մայիսին և՛ Հանրապետականը, և՛ Փաշինյանի թիմն ունեին միայն կես իշխանություն։ Սակայն «Իմ քայլը» դաշինքը, […]

̰
Դաժան սպանություն Գյումրիում

11:42 03.12.2018

Նախօրեին դաժան սպանություն է տեղի ունեցել Գյումրիի Սլաբոտկա թաղամասում: Անհայտ անձը դաժան ծեծի է ենթարկել նույն թաղամասի մի բնակչուհու, որը մարմնական բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Սպանվածը Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի աշխատակից է: Նա ընդգրկված է Տիգրան Մեծ փողոցում աշխատող հավաքարարների բրիգադում: Սպանությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ […]

̰
Փողոցային դեմոկրատիան իրեն սպառել է. Ադիբեկյան

11:33 03.12.2018

Քաղաքական ուժերի մի մասն այս պահին իրականացնում է բակից բակ քարոզչություն անելու շարժում։ Սակայն այդ մոդելն իրեն սպառել է, քանի որ բակում այդ քարոզչությունը հասնում է միայն տարեցներին ու մյուսներին, ովքեր տանն են մնում։ Այս տեսակետն այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։ Մյուս կողմից, ըստ սոցիոլոգի, գաղափարական պայքար չկա, ծրագրերի պայքար չկա, որովհետև բոլորի […]

̰
Քարոզարշավը «սև-սպիտակ» հունով է ընթանում. Կարեն Քոչարյան

11:28 03.12.2018

Նախընտրական քարոզարշավն այս պահի դրությամբ գնում է «սև-սպիտակ» հունով։ Սա արվում է պինգ-պոնգով։ Այս կարծիքին է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ Նա, սակայն, չգիտի՝ դա արվում է դիտավորյա՞լ, թե՞ ոչ։ Այս երկկողմ լինելուց, ըստ Քոչարյանի, շահում է Հանրապետական կուսակցությունը։ Թե ինչու է «Իմ քայլը» դաշինքը գնում դրան, պարզ չէ, քանի որ երբ Հանրապետականին անընդհատ հիշատակում են, նրա […]

̰
Պետությունը պետք է երաշխավորի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ինքնուրույն և արժանապատիվ իրացումը. ՄԻՊ

11:22 03.12.2018

Դեկտեմբերի 3-ը նշվում է որպես հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր։ ՄԱԿ-ի կողմից սահմանված այս օրը ևս մեկ անգամ առիթ է բարձրաձայնելու, որ մեր երկրում առկա կարծրատիպերի արդյունքում հաշմանդամություն ունեցող անձինք հաճախ չեն դիտվում որպես իրավունքի կրող, հասարակության լիիրավ անդամ: Խնդիրն այն է, որ տարիներ շարունակ կիրառվող՝ հաշմանդամության բժշկական մոդելի պատճառով հաշմանդամություն ունեցող անձինք չեն դիտվել […]

̰
Միխեիլ Սաակաշվիլին խոստացել է վերադառնալ Վրաստան

11:08 03.12.2018

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խոստացել է վերադառնալ Վրաստան, եթե նրան կանչեն: Այս մասին Սաակաշվիլին ասել է տեսակապի միջոցով՝ Թբիլիսիի կենտրոնում տեղի ունեցած ընդդիմության հանրահավաքի ժամանակ:  Հիշեցնենք, որ «Ուժը միասնության մեջ է» քաղաքական բլոկը, որում միավորվել են 11 ընդդիմադիր քաղաքական ուժեր, շարունակում է բողոքի ակցիաները Վրաստանի մայրաքաղաքում, և պահանջում է չեղյալ հայտարարել նախագահական ընտրությունների արդյունքները […]

̰
«Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել. գործն ուղարկվել է դատարան

11:01 03.12.2018

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է բռնության գործադրմամբ զուգորդված ինքնիրավչության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին և «Ֆլեշ» ՍՊԸ-ի բազայի պետ Հ.Հովսեփյանին։ Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամետի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ […]

̰
Գեղարքունիքում 28-ամյա կնոջ վարած Nissan-ը բախվել է հողաթմբին և շրջվել. կան վիրավորներ

10:57 03.12.2018

Գեղարքունիքի մարզում այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07։20-ի սահմաններում 28-ամյա Նատալյա Ն.-ն Երևան-Սևան ավտոճանապարհի 70-րդ կմ հատվածում՝ Սևան ընթանալիս իր վարած Nissan Note մակնիշի 35 AP 534 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և կողաշրջված վիճակում հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով ավտոմեքենայի 2 ուղևորները, որոնցից մեկին քաղաքացիները […]

̰
BACK_TO_TOP