TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+25.09 oC

Արխիվ / Դեկտեմբեր 2018

Երևանի կենդանաբանական այգին համալրվել է նոր կենդանիներով

14:58 27.12.2018

Երևանի կենդանաբանական այգու Ակվատերարիումը սողունների նոր խմբով է համալրվել: Այս մասին հայտնում են Կենդանաբանական այգու լրատվության բաժնից: Հաղորդվում է, որ այգին համալրվել է օձերի ու մողեսների նոր տեսակներով: «Երևանի կենդանաբանական այգու Ակվատերարիումը համալրվել է օձերի և մողեսների նոր տեսակներով: Ի դեպ, Ակվատերարիումը, ինչպես և ամբողջ Կենդանաբանական այգին, բաց է ամեն օր. միայն երկուշաբթի օրերին տերարիումը […]

̰
Գողացված բանկային քարտով գումար է կանխիկացվել. տեսանյութում պատկերված անձը որոնվում է

14:56 27.12.2018

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու՝ գողացված բանկային քարտով գումար կանխիկացրած անձի ինքնությունը։ Նախնական տվյալներով՝ 2018թ. հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13:30-ից մինչև 14:15-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում երթուղայիններից մեկում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը քաղաքացու պայուսակից հափշտակել է «Այֆոն 4 […]

̰
Արմեն Գրիգորյանը ևս արձագանքել է ֆիտնես ակումբի VIP փաթեթից օգտվելու մասին լուրերին

14:52 27.12.2018

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ևս արձագանքել է մամուլում տեղ գտած հրապարակումներին, համաձայն որի` օգտվում է ֆիտնես ակումբի VIP փաթեթից: «Երեկ Հրապարակ թերթը սուտ լուր է տարածել, որ ես օգտվում եմ Գոլդս Ջիմ մարզահամալիրի VIP փաթեթից, որի արժեքը 1 միլիոն 200 հազար դրամ է: Իրականում ես օգտվում եմ Գոլդս Ջիմ մարզահամալիրի այն փաթեթից, որի արժեքը […]

̰
Սփյուռքի նախարարը չի բացառում, որ նախարարությունը ոչ թե կլուծարվի, այլ կմիանա մեկ այլ նախարարության

14:50 27.12.2018

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն այսօրվա ճեպազրույցի ժամանակ չբացառեց, որ նախարարությունը լուծարվելու փոխարեն կարող է միանալ որևէ այլ նախարարության։ Հայրապետյանը նշեց, որ չի ուզում հնչեցնել որևէ տարբերակ, քանի որ այժմ քննարկումները շարունակվում են։ «Մեր պատկերացմամբ՝ այն կլինի դեպարտամենտ, որտեղ կներգրավվեն Սփյուռքի նախարարության ներկա աշխատակիցները։ Այս պահին հաստիքակազմի փոփոխությունները չեն քննարկվում, սակայն եթե ենթադրենք, որ Սփյուռքի նախարարությունը […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Սերգեյ Լավրովի հետ

14:41 27.12.2018

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունենում իր գործընկերոջ՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայում տեղի կունենան ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները:

̰
Սփյուռքի նախարարը մտահոգություններ ունի նախարարության լուծարման վերաբերյալ

14:41 27.12.2018

Կառավարության կառուցվածքի փոփոխության՝ մի քանի նախարարությունների կրճատման նախագծի վերաբերյալ Սփյուռքի նախարարությունն իր մտահոգությունները, առաջարկներն ու դիտարկումներն է ուղարկել արդարադատության նախարարություն։ Այս մասին իր այսօրվա ճեպազրույցում հայտնեց նախարար Մխիթար Հայրապետյանը։ Նա նշեց, որ մյուս նախարարությունների դեպքում հայտնի է, որ դրանք միավորվելու են կամ դրանց լիազորությունները փոխանցվելու են, իսկ սփյուռքի դեպքում նախարարությունն ուղղակի լուծարվելու է։ «Էս հարցի […]

̰

14:25 27.12.2018

ՀՀ կառավարության դեկտեմբերի 27-ի նիստում որոշում ընդունվեց. նախարարությունների խնդիրների և նպատակների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման նպատակով նախարարին կից ստեղծվում է հասարակական խորհուրդ: Ըստ նախագծի` Հայաստանի Հանրապետության նախարարին կից հասարակական խորհուրդը` 1) աջակցում է նախարարության խնդիրների և նպատակների առավել արդյունավետ իրականացմանը՝ ներկայացնելով առաջարկություններ և դիտողություններ նախարարության կողմից վարվող ընդհանուր քաղաքականության առավել արդյունավետ իրականացման վերաբերյալ. […]

̰
Գեր տղամարդուն արգելել են սնվել քաղաքի սրճարաններում. նա նիհարել է 44 կգ-ով

14:20 27.12.2018

Անգլիական Միդլսբրո քաղաքի գեր բնակիչը, ում մարզիչը խնդրել էր քաղաքի արագ սննդի բոլոր կետերին չընդունել տղամարդուն, կարողացել է 10 շաբաթում նիհարել 44 կիլոգրամով, հայտնում է Metro-ն: Շուրջ 254 կիլոգրամ քաշ ունեցող 27-ամյա Դարեն Մաքքլինթոկը սկսել էր նիհարել հոկտեմբերից՝ վախենալով սեփական առողջության համար: Երկրի լավագույն մարզիչներից Մայք Հինդը համաձայնել էր անհատապես աշխատել տղամարդու հետ: Տղամարդուն օգնելու նպատակով […]

̰
Անկարան խոստանում է՝ ամերիկացիներին թույլ չի տալու ուսումնասիրել Թուրքիային վաճառվող ռուսական զինատեսակը

14:08 27.12.2018

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հանդիպել է Անկարայում Ռուսաստանի դեսպանի հետ ու նրան վստահեցրել, որ թուրքական կողմը թույլ չի տալու ամերիկյան մասնագետներին ուսումնասիրել Ս-400 ՀՕՊ համակարգերը, որ Ռուսաստանը պատրաստվում է վաճառել Թուրքիային։ Այս մասին դիվանագիտական աղբյուրներից հայտնի է դարձել ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը։ Ո՛չ ռուսական, ո՛չ թուրքական կողմը մանրամասներ չեն հայտնել այս հանդիպման օրակարգից, […]

̰
Նիկոլ Փաշինյանը ժամանեց Մոսկվա

14:07 27.12.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ժամանեց Մոսկվա: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ֆեյսբուքյան էջը: Հրապարակվել է նաև Փաշինյանի ինքնաթիռի վայրէջքի տեսանյութը: Նշենք, որ այսօր Մոսկվայում տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

̰
Թրամփի այցից հետո Իրաքում ԱՄՆ դեսպանատան տարածքում պայթյուններ են որոտացել

14:04 27.12.2018

Իրաքի մայրաքաղաք Բաղդադի հատուկ պահպանվող «կանաչ գոտում» գտնվող ԱՄՆ դեսպանատան տարածքում մի քանի պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է Shafaaq news-ը: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ մի քանի ականանետային արկ է պայթել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցից հետո: Դիվանագիտական ներկայացուցչությունը, ի պատասխան հարձակմանը, մի քանի նախազգուշացնող կրակ է արձակել: Ամերիկյան կողմը դեռ չի մեկնաբանում միջադեպը: Հիշեցնենք, որ Դոնալդ […]

̰
Արփինե Հովհաննիսյանը` ֆիթնես ակումբում VIP փաթեթից օգտվելու մասին

14:00 27.12.2018

ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է մամուլում տեղ գտած հրապարակմանը, թե ֆիթնես ակումբում օգտվում է 1 մլն դրամը գերազանցող փաթեթից: «Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը «Գոլդս Ջիմ» համալիրի կողմից ինձ մատուցվող ծառայությունների արժեքի վերաբերյալ՝ այսօր «Հրապարակ» օրաթերթում հրապարակված նյութի առնչությամբ՝ հրապարակում եմ պայմանագրի համապատասխան էջը, որտեղ նշված է տարեկան փաթեթի գինը։ Չգիտեմ, թե […]

̰
Թուրքիայի նախագահը խորհրդակցություն է անելու ամերիկյան զինատեսակ գնելու հարցով

13:50 27.12.2018

Ամերիկյան Patriot համակարգերի գնման վերաբերյալ վերջնական որոշում ընդունելու համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անձամբ խորհրդակցություն է հրավիրել երկրի ռազմաքաղաքական ղեկավարության հետ, որի մանրամասները պաշտոնապես չեն նշվում։ Հանդիպման նախապատրաստման մասին ամերիկյան Bloomberg-ին հայտնել է պաշտոնավորներից մեկը, որը չի ցանկացել բացահայտվել։ Չնայած դրան՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմից հաստատել են հանդիպման նախապատրաստումը՝ առանց մանրամասնելու դրա օրակարգը։ Այս համակարգերի […]

̰
Սոցիալապես անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիայի սակագինը նվազեց 10.1 դրամով

13:45 27.12.2018

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2018 թվականի դեկտեմբերի 27-ին կայացած նիստում քննարկվել են էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների սակագների վերանայման և հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 23-ի №422Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին հարցերը: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանեց էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների կողմից էլեկտրական էներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման վերանայված սակագները։ Միևնույն ժամանակ, սակագների վերանայման գործընթացի շրջանակում […]

̰
Շինարարները փակել են «Հյուսիս-հարավ» մայրուղին, պահանջում են մի քանի ամսվա չվճարված աշխատավարձը

13:40 27.12.2018

«Հյուսիս-հարավ» մայրուղու՝ Երևան-Գյումրի ճանապարհին՝ Ագարակ բնակավայրի մոտ, ավտոմայրուղու կառուցման վրա աշխատող շինարարները փակել են ճանապարհն ու պահանջում են վճարել մի քանի ամիս չստացած աշխատավարձերը։ Արդեն 2 ժամից ավելի ցուցարարները փակ են պահում ճանապարհը, ինչի պատճառով մեքենաների կուտակումներ են առաջացել։ Շինարարները պնդում են, որ մի քանի ամիս՝ օգոստոսից սկսած, աշխատավարձ չեն ստացել, վարկեր, կոմունալ պարտքեր ունեն, […]

̰
Կառավարությունը հաստատել է Երևանի կենտրոնի մի հատված գերակա շահ ճանաչելու որոշումը

13:21 27.12.2018

Կառավարության այսօրվա նիստում տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Երևան քաղաքի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին առաջարկը: Ըստ զեկուցողի՝ Երևանի գլխավոր հատակագծով նախատեսված որոշմամբ մայրաքաղաքի կենտրոնում պետք է ստեղծվի «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայր, որը հնարավորություն է տալիս կորցված […]

̰
Ռուսաստանում օտարերկրացիներին կարգելվի տաքսի վարել

13:13 27.12.2018

2019 թվականին Պետդուման ընդունելու է օրենք, որով արգելվելու է օտարերկրացիների կողմից տաքսի վարելը Ռուսաստանի տարածքում, եթե նրանք ՌԴ քաղաքացի չեն։ Այս մասին հայտարարել է երկրի խորհրդարանի՝ տրանսպորտի հարցերի հանձնաժողովի ղեկավարը։ «Մենք առաջին ընթերցմամբ ընդունել ենք տաքսու մասին օրենքը, և հուսով եմ՝ 2019 թվականին մենք կլրամշակենք ու վերջնական տեսքով կընդունենք մարդատար տաքսիների մասին օրենքը»,- ասել է […]

̰
Վիետնամում չինացի զբոսաշրջիկներ տեղափոխող նավակ է շրջվել. կա զոհ և վիրավոր

13:10 27.12.2018

Վիետնամի Նյաչանգ քաղաքի մոտակա հատվածում մոտ երկու տասնյակ չինացի զբոսաշրջիկներ տեղափոխող նավակ է շրջվել: Այս մասին հայտարարություն է տարածվել տեղի Չինաստանի դեսպանությունը, հայտնում է CGTN գործակալությունը: Աղբյուրը հայտնում է, որ նավակում գտնվող թվով 21 ուղևորներից մեկը զոհվել է, մեկ այլ մարդու էլ հայտնաբերել են ծայրահեղ ծանր վիճակում: Նրան անմիջապես հոսպիտալացրել են: Մյուսները բարեհաջող դուրս են […]

̰
Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից ձկան խավիարի ու պանրի ներմուծումը

12:56 27.12.2018

Ռուսաստանի անասնաբուժական ու ֆիտոսանիտարական գործակալությունը («Ռոսսելխոզնադզոր») սահմանափակումներ է մտցրել մի շարք պետություններից որոշակի ապրանքատեսակների ներմուծումների համար, և այդ երկրների շարքում է նաև Հայաստանը։ Հայկական երեք ընկերության արտադրանքի ներմուծումն արգելվել է պահանջներին չբավարարելու պատճառով։ Դեկտեմբերի 30-ից ժամանակավորապես արգելվում է Հայաստանում գրանցված «Ֆիշարտ» ընկերության արտադրանքի ներմուծումը Ռուսաստան, քանի որ այդ ընկերության ձկան խավիարի մեջ դրոժներ են հայտնաբերվել։ […]

̰
Կառավարությունը 5 մլն-ական դրամ կտրամադրի նախկին զինծառայողներին բնակարաններ ձեռք բերելու համար

12:52 27.12.2018

Կառավարության այսօրվա նիստում պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն առաջարկել է պահուստային ֆոնդից նախարարությանը տրամադրել 5 մլրդ 705 մլն դրամ՝ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված նախկին զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով։ Ծրագրի շահառու է ճանաչվել Երևանի 326 և մարզերի 815 ընտանիք, ընդհանուր առմամբ՝ 1141: Դավիթ Տոնոյանն ասել է, որ թեև առանձին ընտանիքներին տրամադրվող գումարը […]

̰
Բողոքի ակցիա կառավարության դիմաց. բեռնափոխադրողները դժգոհում են հարկային փոփոխություններից

12:51 27.12.2018

Կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա են իրականացրել բեռնափոխադրողները: Նրանք բողոքում են հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային փոփոխություններից: Բեռնափոխադրողները նշում են, որ իրենց հարկերը բազմապատկվել են նախկինի համեմատ, փաստաթղթավորման պահանջ է դրված, որը չեն կարողանում ներկայացնել: «Եթե մեկը 2000 դոլար գումար է փոխանցում, ես չեմ կարողանում դրանք թղթերով հիմնավորել, դա դիտվում է որպես մաքուր […]

̰
Մշակույթը չի կարող լինել կրթությանը ենթակա, թեկուզ հավասար. Կարինե Հակոբյան

12:50 27.12.2018

Մշակութային քաղաքականությունն արդարացնում է մեր անկախությունը: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում այս տեսակետը հայտնեց հրապարակախոս Կարինե Հակոբյանը: «Մենք անկախացանք 1991 թվականին՝ ունենալով որոշակի նպատակ: Ի դեպ, այդ նպատակը չգիտակցվեց և մինչև այսօր չի գիտակցվում: Մենք անկախացել ենք, որպեսզի մեր մշակութային ինքնությունը պահպանենք, վերարտադրենք և զարգացնենք: Պետությունն ունի 2 հիմնական գործառույթ՝ մշակութային ինքնության պահպանությունն է և ժողովրդի […]

̰
Ամանորին ընդառաջ Առողջապահության նախարարությունը ներկայացնում է սննդամթերքի պահպանման ժամկետները

12:49 27.12.2018

Առողջապահության նախարարությունն Ամանորին ընդառաջ ներկայացրել է սննդամթերքի պահպանման ժամկետները: Թռչնի մսից պատրաստված կոտլետները, բանջերեղենից, մսից, ձկից և այլ մթերքից աղցանները` թթվասերով, մայոնեզով համեմված, կարելի է պահել 12 ժամ: Աղցանների համար նախատեսված եփած միսը, աղացած մսից պատրաստված տապակած կերակրատեսակները՝ կոտլետներ, պելմենի, բլինչիկ, տապակած լյարդը, թռչնի եփած մսեղիքը, ձուկը, չհամեմված բանջերեղենից աղցանները  կարելի է պահել 24 ժամ: […]

̰
Թաիլանդի լողափերից մեկում երկու պայթյուն է որոտացել

12:46 27.12.2018

Թաիլանդի անվտանգության ուժերը ռմբակոծության մեղավոր են համարում անջատողականներին:

̰
Ոսկերչական խանութից թանկարժեք մատանի հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է

12:42 27.12.2018

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է հունիսի 25-ին Երևանի կենտրոնում գործող ոսկերչական խանութից թանկարժեք մատանի հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ հունիսի 25-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Մոսկովյան փողոցում գործող ոսկերչական խանութի տագնապի ազդանշանը միացել է: Անմիջապես դեպքի […]

̰
Ակնհայտ է Թուրքիայի մղումը՝ մտնել Արցախյան հարցի կարգավորման մեջ, ինչը պետք է բացառել. թուրքագետ

12:40 27.12.2018

Ինչպիսի՞ն էր Թուրքիան 2018-ին, և ի՞նչ զարգացումներ են գրանցվել այդ երկրում անցնող տարում: Տարբեր ոլորտներում բավականին մեծ խնդիրներ ունեցող Թուրքիան այսօր կանգնած է կարևոր ջրբաժանի առջև: Սիրիական տագնապը, փոքրամասնությունների ու հատկապես քրդերի դեմ բռնաճնշումները և երկրում ամեն օր սրվող տնտեսական տագնապը երկիրը դարձրել են խոցելի, դարձրել են քննադատության թիրախ՝ Թուրքիայի հարցերով զբաղվող մասնագետների համար: SHANTNEWS.am-ի […]

̰
Ուիլ Սմիթի սուրբծննդյան տեսահոլովակը համացանցի հիթ է դարձել

12:36 27.12.2018

Ամերիկացի հայտնի դերասան Ուիլ Սմիթը Instagram-ի իր էջում  ցույց է տվել, թե ինչպես են իր ընտանիքի անդամները պատրաստվում Ամանորին: Տեսանյութում Սմիթը և իր ընտանիքի անդամները հագել են զվարճալի կոստյումներ: Դերասանը նկարահանվել է կարմիր գիշերազգեստով, որի վրա պատկերված է Սանտա Կլաուսը զվարճալի գլխարկով: https://www.instagram.com/p/BrtXtloBJqj/?utm_source=ig_web_copy_link Ամանորյա զվարճալի գլխարկներ են կրում նաև Սմիթի ընտանիքի բոլոր անդամները, իսկ դերասանի […]

̰
Չեմ կարծում, որ կթանկանա. նախարարի պաշտոնակատարը՝ գազի սակագնի մասին

12:35 27.12.2018

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը կարծում է՝  գազի սակագինը չի բարձրանա: Նա լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է, որ հայկական կողմը բանակցում է գազի սակագնի իջեցման շուրջ: Բաղրամյանը սակայն չի մանրամասնել՝ հայկական կողմը որքա՞ն իջեցում է ակնկալում: «Բանակցությունների արդյունքում պարզ կլինի. կձևավորվի սահմանի գին, և հետո՝ այն գինը, որ վաճառվելու է սպառողների […]

̰
Մեկնարկել է կառավարության նիստը. օրակարգում հիմնականում 2019-ի բյուջեին վերաբերող հարցեր են

12:33 27.12.2018

Մեկնարկել է ՀՀ կառավարության նիստը: Այն այսօր վարում է առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, քանի որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Մոսկվա: Կառավարության նիստի օրակարգում ներառված է 40 հարց, որից մեկը գաղտնի է: Այն ներկայացնելու է ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը: Կան նաև օրակարգային, սակայն չզեկուցվող հարցեր, որոնք հիմնականում տարբեր համայնքներում արտահերթ […]

̰
Ավարտվել է «Արարատյան բակալավրիատ» ծրագրի ուսումնասիրությունը. ԿԳՆ

12:31 27.12.2018

ՀՀ կրթության և գիտության նախարարությունն ավարտել է «Արարատյան բակալավրիատ» ծրագրի ուսումնասիրությունը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԳ նախարարությունից, նպատակ էր դրվել ուսումնասիրել ծրագրի բովանդակությունը, արդյունքները, մարդկային և կրթական ռեսուրսների զարգացման ընթացքը, ֆինանսական հարցերը, հիմնադրամ-պետություն հարաբերությունների բաց և խնդրահարույց կողմերը։ Ուսումնասիրությունը կատարվել է հետևյալ ուղղություներով` բովանդակություն, ֆինանսներ, ծրագրի ներդրում: Բովանդակություն. «Արարատյան բակալավրիատի» բովանդակային մասի ուսումնասիրության վերհանած խնդրահարույց […]

̰
BACK_TO_TOP