19:56 27.12.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակում Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ ու բազմակողմ ձևաչափով համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր: Ողջունելով Նիկոլ Փաշինյանին` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, հարգելի բարեկամներ, շատ ուրախ ենք տեսնել Ձեզ Մոսկվայում: […]
19:51 27.12.2018
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ցանկանում է ազգային մարզադաշտ ստեղծել, որը կընդունվի ՈՒԵՖԱ-ի կողմից: Այս մասին հայտնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը: Նա նշել է, որ ՈՒԵՖԱ-ն խստացնում է պահանջները, և որոշ ժամանակ անց էլ կարող է Հանրապետական մարզադաշտը չհամապատասխանել այդ պահանջներին: «Մեզ պետք է ազգային ստադիոն՝ օբյեկտիվորեն, և մենք համոզված ենք, որ […]
19:50 27.12.2018
Անկախ պետությունների համագործակցության խորհրդի անդամ, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը դեկտեմբերի 27-ին Անկախ պետությունների համագործակցության էլեկտրաէներգետիկական խորհրդի (ԱՊՀ ԷէԽ) կողմից պատվավոր կոչումներ և պատվոգրեր է հանձնել Հայաստանի էներգետիկայի բնագավառի վաստակաշատ մի շարք աշխատակիցների: Ինչպես հայտնում են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ԱՊՀ […]
19:47 27.12.2018
Սևանա թերակղզու տարածքում 26-ամյա գյումրեցի երիտասարդի սպանության մեջ մեղադրվող տղամարդուն ոստիկանները հայտնաբերել են ու Կիևից բերման ենթարկել ազգությամբ վրացի Շոթա Մաղլակիլիձեին: Ժորա Մարտիրոսյանին սպանելու հատկանիշներով քրգործ էր հարուցվել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Մանրամասները՝ տեսանյութում:
19:40 27.12.2018
Ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանը իր Instagram-ի էջում հրապարակել է սուրբծննդյան ընտանեկան լուսանկարներ: Քիմը և ռեփեր Քանյե Ուեսթը լուսանկարվել են իրենց 3 երեխաների հետ: Հատկանշական է, որ լուսանկարում ընտանիքի բոլոր անդամները սևազգեստ են, միայն Քիմն է ճերմակ զգեստ հագել:
19:30 27.12.2018
Տոները Երևանում անցկացնող զբոսաշրջիկներին ուղղորդելու նպատակով մայրաքաղաքի զբոսաշրջային տեղեկատվական աջակցության և քաղաքացիների սպասարկման կենտրոնները կգործեն հետևյալ ժամանակացույցով. Հանրապետության հրապարակին կից կենտրոնը՝ դեկտեմբերի 31-ին, հունվարի 3-ին և 5-ին՝ ժամը 12:00-17:00, Ֆրանսիայի հրապարակի կենտրոնը՝ հունվարի 2-ին, 4-ին և 6-ին՝ ժամը 12:00-17:00: Հիշեցնենք, որ Երևանը ՀՀ զբոսաշրջության կենտրոն դիտարկելու աշխատանքների համատեքստում քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի նախաձեռնություններից մեկը ընթացիկ տարվա հուլիսին Երևանի […]
19:29 27.12.2018
Օրերս ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Կոտայքի մարզային վարչության և Կոտայքի բաժնի ծառայողների համատեղ միջոցառման արդյունքում բացահայտվել է յուրացման դեպք։ Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի միջնակարգ դպրոցներից մեկի տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, յուրացրել է որպես հնոցապան և պահակ ձևակերպված աշխատակիցների՝ առանձնապես խոշոր չափերի […]
19:25 27.12.2018
Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրություն է կատարվել «Հետք» էլեկտրոնային թերթի «Պաշտոնյաները Ծաղկաձորում 60 հա անտառ են սեփականաշնորհել» վերտառությամբ հրապարակման կապակցությամբ: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 2007թ. համապատասխան որոշմամբ՝ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անտառային ֆոնդի հողերից շուրջ 60 հեկտար փոխադրվել է […]
19:20 27.12.2018
Փաշինյանը հատուկ ուշադրություն է դարձրել Հայաստանի նկատմամբ ռուս զբոսաշրջիկների ցուցաբերած հետաքրքրությանը:
19:16 27.12.2018
Այն, ինչ ունենք մեր ճանապարհներին հատկապես վերջին շրջանում, ոչ թե խցանում է, այլ երթևեկության ինտենսիվության աճ: Այսպես են կարծում Ճանապարհային ոստիկանությունում՝ պարզաբանելով, որ «խցանում» բառը մասնագիտական տերմինաբանության մեջ օգտագործում են այն դեպքում, երբ երթևեկությունն ամբողջությամբ կանգնած է և շարժ չկա: Ներկա պահին Երևանում օրվա որոշ ժամերի առկա է ընդամենը մեծ ինտենսիվություն: Դրան նպաստող ամենամեծ գործոնը […]
19:04 27.12.2018
Գալիք տոնական օրերի կապակցությամբ ոստիկանությունն արդեն անցել է ուժեղացված ծառայության: Դեկտեմբերի 27-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ ոստիկանության արտաքին ծառայություն իրականացնող ստորաբաժանումների շարային ստուգատես, որն անցկացրեց ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Մասնակցում էին ոստիկանության բարձրաստիճան սպաներ, ստորաբաժանումների ղեկավարներ: ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրահանգեց ուժեղացված ծառայության ընթացքում հասարակական կարգն ապահովելիս հանդուրժողականություն չդրսևորել օրինախախտների նկատմամբ, ծառայության ընթացքում […]
18:53 27.12.2018
Նիկոլ Փաշինյանը նաև բարձր է գնահատել երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման դինամիկան:
18:48 27.12.2018
ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը զրուցել է Հանրապետության հրապարակի ժամացույցի վարպետ-ժամագործ Լյովա Ալեքսանյանի հետ. «Շուտով կլինի 15 տարի, որ անցնում եմ այս ճանապարհը ու շատ տրամադրված եմ, ամեն օր նոր լիցքով, սպասումով: Ես հինգերորդ ժամագործ-վարպետն եմ: Մտերմություն կա իմ ու ժամացույցի մեջ. բարևում եմ, հաջողություն եմ ասում, բարի գիշեր եմ ասում»: […]
18:44 27.12.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել էր, որ Բաղրամյան 26-ում այսօր երեխաների են հյուրընկալել: Տոնական միջոցառմանը մասնակցել են նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի երկու աղջիկները՝ Շուշանը և Արփին: Լրագրողները հետաքրքրվել են, թե ի՞նչ նվերներ են խնդրել Ձմեռ պապիկից վարչապետի պաշտոնակատարի դուստրերը, նամակ գրե՞լ են արդեն Ձմեռ պապիկին, թե՞ ոչ: «Արփիի համար ես պետք է գրեմ, ինքը գրել չգիտի: Ինքն ուզում […]
18:24 27.12.2018
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի Ընդերքի գործակալությունում առկա և տարբեր գերատեսչություններից ստացված տեղեկությունների համաձայն՝ 2018 թվականի մայիսի 5-ից մինչև նոյեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում գրավոր զգուշացումներ են ստացել օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցող 128 ընկերություններ, որից 14-ը` մետաղական, 112-ը` ոչ մետաղական և 2-ը` հանքային ջուր: Այս մասին հայտնում են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական […]
18:03 27.12.2018
Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր բավարարել է կաշառքի միջնորդության համար մեղադրվող գործարար Սամվել Մայրապետյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու միջնորդությունը։ Դատարանի որոշմամբ` Մայրապետյանն այսօր ազատ է արձակվել՝ 30 միլիոն դրամ գրավի դիմաց։ Հիշեցնենք, որ հատուկ քննչական ծառայությունը Մայրապետյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-311 հոդվածի հատկանիշներով՝ (կաշառք ստանալուն օժանդակելը): Խոշոր գործարարը կալանավորվել […]
17:50 27.12.2018
SHANTNEWS.am-ի թղթակիցը Մոսկվայից հայտնում է, որ քիչ առաջ մեկնարկել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ընդլայնված կազմով հանդիպումը: Հանդիպմանը հայկական պատվիրակության կողմից մասնակցում են ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը: Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցում են ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ […]
17:36 27.12.2018
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանն այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով մարզերում ֆուտբոլի վիճակին, նշել է՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան փորձելու է խրախուսել ֆուտբոլային ոլորտի ներդրումները: Նա ասել է, որ ՀՖՖ-ն ներդրողներին առաջարկելու է մասնակցել ֆեդերացիայի ենթակառուցվածքների շինարարությանը: «Մեր կողմից փորձելու ենք խրախուսել մարդկանց մարզերում ներդրումներ անել: Ֆուտբոլային դպրոցներ կառուցելիս մենք նաև […]
17:30 27.12.2018
Ադրբեջանի նախագահի ստորագրությամբ վավերացվել է այդ երկրի պետական բյուջեն, որով 2019 թվականին նախատեսված է պաշտպանական ծախսերի 10 տոկոս աճ։ Պաշտպանությանն ուղղվող ծախսերը հաշվարկված են 3 միլիարդ 38 միլիոն մանաթի սահմաններում, որը այսօրվա փոխարժեքով համարժեք է 1 միլիարդ 787 միլիոն դոլարին։ Սա, շեշտենք, պաշտպանությանն ուղղվող ծախսերն են, այսինքն՝ այստեղից են ֆինանսավորվում նաև ազգային անվտանգությունը և այլն։ […]
17:28 27.12.2018
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և տեղեկացրել, որ դիմել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին և հերթական անգամ բարձրացնել է կաթի շուկայում տիրող անարդարության հարց: «Հարգելի՛ գործընկերներ Քիչ առաջ գրությամբ դիմել եմ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին՝ հերթական անգամ բարձրացնելով կաթի շուկայում տիրող անարդարության հարցը։ Խոսքը մասնավորապես այն մասին է, որ […]
17:27 27.12.2018
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ սոցիալական մի շարք խմբերում ընդգրկված ընտանիքների 4000 երեխա հնարավորություն է ունեցել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում դիտելու ամանորյա տոնական ներկայացում: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Ծրագրում ընդգրկվել են մասնավորապես անապահովության գնահատման համակարգում հաշվառված, ՀՀ և Արցախի պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ զոհվածների, հաշմանդամություն ունեցող […]
17:24 27.12.2018
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչները կարող են մեկնել Իսպանիա՝ «Ռեալ» կամ «Աթլետիկո» ակումբներում վերապատրաստում անցնելու նպատակով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը: Նա տեղեկացրել է, որ այդ մասին համաձայնության են եկել իսպանացի մարզիչ Խինես Մելենդեսի հետ, որը հունվարի 1-ից կստանձնի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենի պաշտոնը: Նշենք, որ […]
17:10 27.12.2018
Դեկտեմբերի 27-ին աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
17:07 27.12.2018
Ռուս երգահան Յուրի Լոզան անդրադարձել է ռուս երգիչներ Սերգեյ Շնուրովին կամ Օլգա Բուզովային «Եվրատեսիլ» երգի մրցույթ ուղարկելու հարցին։ «Հաղթողներին ոչ ոք չի ճանաչում: Ինչ-որ երգեր են երգվում, սակայն հիթեր չեն դառնում: Մնում է համարը, իսկ այն կարելի է պատրաստել յուրաքանչյուրի համար: Կարելի է ուղարկել Եվգենի Պետրոսյանին. զվարճալի կլինի: Նրա համար հանդերձանք մտածելը հետաքրքիր կլինի»,- ասել […]
17:00 27.12.2018
Այսօր կայացել է Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի տարեվերջյան ամփոփիչ ասուլիսը։ Այս մասին հայտնում են ԱՀ կառավարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Անդրադարձ է կատարվել անցնող տարվա տնտեսական ցուցանիշներին և արձանագրվել է, որ ընդհանուր առմամբ պահպանվում են տնտեսության զարգացման՝ նախորդ տարիներին արձանագրված միտումները: «Սպասվում է, որ մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 2018 թ. համար կկազմի […]