TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+25.09 oC

Արխիվ / Դեկտեմբեր 2018

Ձյան առատ տեղումների պատճառով Գյումրի-Բավրա ավտոճանապարհին ավտոմեքենաներ են արգելափակվել

12:30 27.12.2018

Այս պահին Գյումրի-Բավրա ավտոճանապարհին կան ձյան մեջ արգելափակված ու վթարի ենթարկված բեռնատար ու մարդատար ավտոմեքենաներ, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Նույն վիճակում են նաև Ամասիայի տարածաշրջանի բնակավայրեր տանող ճանապարհները: Ճանշինի աշխատակիցներն ու տեխնիկան մաքրում են ճանապարհները և ավազով ու աղային զանգվածով մշակում:   Ձյան բարձրությունը տեղ-տեղ հասնում է մինչև կես մետրի: Միջպետական ճանապարհին նաև մառախուղ է, […]

̰
Չարաշահումներ են բացահայտվել զինված ուժերի համար հենապատերի կառուցապատման աշխատանքների ընթացքում

12:22 27.12.2018

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով մի շարք չարաշահումներ են բացահայտվել զինված ուժերի համար հենապատերի կառուցապատման աշխատանքների ընթացքում, մեղադրանք է առաջադրվել կապալառու ընկերության գործադիր տնօրենին։ Մասնավորապես՝ քրեական գործով կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՍՊ ընկերությունը պայմանագիր է ստորագրել զինված ուժերի համար անհրաժեշտ կառուցապատման աշխատանքներ կատարելու վերաբերյալ, որի […]

̰
Եթե նախընտրական շրջանում ասվեր, որ Մշակույթի նախարարությունը միավորվելու է, ես ձայն չէի տա այդ կուսակցությանը. հրապարակախոս

12:16 27.12.2018

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում հրապարակախոս Կարինե Հակոբյանը խոսել է կառավարության նոր նախագծի մասին, որը ենթադրում է օպտիմալացում: «Նախընտրական շրջանում մեզ այդպես էլ ներկայացրել են, որ կառավարությունը պետք է ավելի արդյունավետ դարձնի կառուցվածքը և ավելի արդյունավետ կառավարի: Եթե նախընտրական շրջանում մեզ ասվեր, որ Մշակույթի նախարարությունը միավորվելու է մյուս նախարարություններին, կամ Սփյուռքի նախարարությունը լուծարվելու է, անձամբ […]

̰
Forbes-ը հրապարակել է հոլիվուդյան ամենից ոչ շահութաբեր դերասանների ցանկը

12:12 27.12.2018

Ամերիկյան  Forbes  ամսագիրը հրապարակել է հոլիվուդյան առավել ոչ շահութաբեր դերասանների վարկանշային աղյուսակը: Ինչպես նշում է աղբյուրը, աղյուսակը գլխավորել է Մեթյու Մակկոնահին, որը նկարահանվել է «Մութ աշտարակ» ֆիլմում, դերասանին վճարված մեկ դոլարի դիմաց ֆիլմի ստեղծողները ստացել են ընդամենը 1․1 դոլար եկամուտ: Հաջորդ երկու հորիզոնականները բաժին են ընկել Քրիստիան Բեյլին (1․5 դոլար) և Մեթ Դեյմոնին (3․7 դոլար), ովքեր նկարահանվել են «Իշխանություն» […]

̰
Հանրային խորհրդի նոր կազմը ձևավորված է

12:08 27.12.2018

Հանրային խորհրդի նոր կազմը ձևավորված է։ Դեկտեմբերի 26-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի ձևավորման ավարտական փուլի նիստը, որը վարել է Վազգեն Մանուկյանը։ Խորհրդի անդամները գաղտնի քվեարկությամբ ընտրել են ՀԽ վերջին 15 անդամներին։ Նրանք են՝ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն, նախկինում Հանրային խորհրդի անդամ), Վազգեն Յակուբյանը (Հայկական բարեգործական […]

̰
Ջերմուկի 20 բնակիչներ Էրիկ Գրիգորյանի դեմ հայցադիմում են ներկայացրել

12:05 27.12.2018

Հայկական բնապահպանական ճակատը ֆեյսբուքյան էջում «Հերթական դատական գործն Ամուլսարի հարցով» վերտառությամբ գրառում է կատարել, որով տեղեկացնում է. «Ջերմուկ համայնքի 20 բնակիչներն ընդդեմ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի հայցադիմում են ներկայացրել վարչական դատարան, որով պահանջում են պարտավորեցնել նախարարին ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննական հ. ԲՓ […]

̰
SHANTNEWS

12:04 27.12.2018

̰
Սոցփաթեթի շահառուները հաջորդ տարի կանխարգելիչ բուժզննությունը կրկին կանցնեն տեղամասային պոլիկլինիկաներում

12:00 27.12.2018

Հաջորդ տարվանից սոցփաթեթի բոլոր շահառուները նախնական կանխարգելիչ բուժզննությունը պարտադիր կանցնեն տեղամասային ամբուլատորիաներում կամ պոլիկլինիկաներում։ Մեկ տարի առաջ այդ պայմանը հանվել էր և, շահառուն ուներ հաստատությունն ազատ ընտրելու իրավունք։ Կարգի փոփոխությունը կատարվել է դիմելիության բալանսը պահպանելու և հաստատությունների ֆինանսական հոսքերը կանոնակարգելու համար։ 2018 թվականի ընթացքում Շիրակի մարզի բուժհաստատություններում կանխարգելիչ բուժզննություն է անցել սոցփաթեթի մոտ 5700 շահառու, այս […]

̰
Սերժ Սարգսյանն այլևս ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ չէ. ԵՊՀ ռեկտոր

11:52 27.12.2018

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը, փաստացի, չի գործում: Այս մասին SHANTNEWS.am-ին  տեղեկացրեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Նա տեղեկացրեց՝ ի պաշտոնե խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանն արդեն այդ պաշտոնում չէ: «Սերժ Սարգսյանն ի պաշտոնե ընտրվել էր այդ խորհրդի նախագահ, հիմա այդ խորհուրդը, փաստացի, չի գործում»,- ասել է Սիմոնյանը: Սիմոնյանի տեղեկացմամբ՝ […]

̰
Հայ շախմատիստների արդյունքներն արագ շախմատի աշխարհի առաջնությունում

11:50 27.12.2018

Սանկտ Պետերբուրգում շարունակվում է արագ շախմատի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է 200-ից ավելի մարզիկ, այդ թվում` աշխարհի գրեթե բոլոր ուժեղագույն շախմատիստները: Տղամարդկանց մրցապայքարում Հայաստանը ներկայացված է 8 մարզիկով: Երեկ կայացել են առաջին 5 տուրերը, այսօր տեղի կունենա ևս 5 տուր, իսկ վաղը կկայանան վերջին 5 տուրերը: Հայ շախմատիստներից երեքը՝ Ռոբերտ Հովհաննիսյանը, Տիգրան Պետրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, […]

̰
Մահվան ելքով վրաերթ Կապան-Քաջարան ճանապարհին

11:40 27.12.2018

Դեկտեմբերի 27-ին՝ 00:40-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Կապան-Քաջարան ճանապարհի 11-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 32-ամյա Հենրի Զելյաին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է քննություն։

̰
Սանտա Կլաուսը կացնի օգնությամբ բարձրացել է սառցակալած ջրվեժով

11:36 27.12.2018

Սանտան սահնակը փոխարինել է սառցատապարով:

̰
Արդարադատության նախարարության և ՄԻՊ-ի ներկայացուցիչները քննարկել են քրեակատարողական ոլորտին առնչվող հարցեր

11:27 27.12.2018

ՀՀ արդարադատության նախարարության և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ դեկտեմբերի 26-ին տեղի է ունեցել քննարկում քրեակատարողական հիմնարկներին վերաբերող մի շարք հարցերի շուրջ:Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպմանը մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանը, […]

̰
Պատահար Արմավիր-Գյումրի ճանապարհին. կա զոհ

11:26 27.12.2018

Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Արմավիր-Գյումրի ճանապարհի 21-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի քարերին, որի հետևանքով 57-ամյա ուղևոր Կամո Ավետիսյանը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է, իսկ վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է քննություն։

̰
Պաշտպանի աջակցությամբ վերականգնվել է դիմումատուի որդու «հաշմանդամ երեխա» կարգավիճակը

11:24 27.12.2018

Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին որդու նկատմամբ հաշմանդամության սահմանման վերականգնման նպատակով։ Վերջինս տեղեկացրել է, որ իր որդին մանկուց ունի հաշմանդամություն, հաշվառված է հիվանդանոցում, որտեղ պարբերաբար իրականացվում են բժշկական հետազոտություններ, սակայն բժշկասոցիալական վերափորձաքննության ժամանակ, առանց բժշկական փաստաթղթերն ուսումնասիրելու, որոշում են կայացրել որդուն «հաշմանդամ երեխա» կարգավիճակ չսահմանել: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսված քննարկման ընթացակարգի շրջանակում Աշխատանքի […]

̰
Դեկտեմբերի 26-ից 27-ը բացահայտվել է հանցագործության 41 դեպք

11:20 27.12.2018

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 26-ից 27-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 41 դեպք։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 7, խարդախության 5, մարմնական վնասվածք հասցնելու 4, ապօրինի ծառահատման և ծեծի 3-ական, յուրացման կամ վատնման, հարկերից խուսափելու, ապօրինի սահման հատելու ու թմրամիջոցի հայտնաբերման 2-ական, անձի առևանգման, ավտոմեքենա փախցնելու, մաքսանենգության, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական […]

̰
Երևանի քաղաքապետարանի ամբողջ աշխատակազմը ստացել է 2-ական աշխատավարձ՝ որպես նախատոնական պարգևատրում. «Հրապարակ»

11:15 27.12.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը խանդավառված է․ բոլորն անխտիր ստացել են 2-ական աշխատավարձ՝ որպես նախատոնական պարգևատրում։ Մարությանը խտրականություն չի դրել՝ ստացել են ոչ միայն քաղաքապետի մերձավորները, ինչպես անցյալում էր։ Ի դեպ, դա օրենքի պահանջն է․ «Համայնքային ծառայության մասին» օրենքի համաձայն՝ յուրաքանչյուր տարի ծառայողական պարտականությունները պատշաճ և որակյալ կատարելու համար քաղաքապետարանի բոլոր աշխատակիցներին հատկացվում […]

̰
Նիկոլ Փաշինյանը մեկնեց Մոսկվա

11:15 27.12.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մեկնեց Մոսկվա: Ֆեյսբուքյան իր էջում նա ինքնաթիռից լուսանկար է հրապարակել, որին կից գրառում է կատարել: «Գնացինք Մոսկվա»,- գրել է նա: Նշենք, որ այսօր Մոսկվայում Նիկոլ Փաշինյանը հանդիպելու է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

̰
Մայր Աթոռը հրապարակել է տոների առթիվ նախատեսված արարողությունների ժամանակացույցը

11:09 27.12.2018

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգը հրապարակել է Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ նախատեսված արարողությունների ժամանակացույցը: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ դեկտեմբերի 31-ին՝ ժամը 24:00-ին, նախատեսված է Նռնօրհնեքի արարողություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ: Հունվարի 1-ին՝ ժամը 10:00-ին,  Մայր Աթոռ Սուրբ […]

̰
2019-ին մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը կավելանա շուրջ հազարով. հերթագրման խնդիրը լուծվելու է փուլային եղանակով

11:05 27.12.2018

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը մանրամասնել է նախակրթարաններում հերթագրումները նվազեցնելու նպատակով 2019 թվականին Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած ծրագիրը, դրա իրագործման ընթացքը և սպասվող արդյունքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պաշտոնյան հայտնել է, որ նախակրթարաններում հերթագրվածների թիվը ներկայումս 8 հազար է: «Կան նախակրթարաններ, որոնց հերթագրումները հասնում են հարյուրների: Երևանի քաղաքապետի առաջնային հանձնարարականներից էր՝ գտնել ճանապարհներ, որ կարողանանք փուլային տարբերակով բացել նոր […]

̰
Երևանի քաղաքապետին է ներկայացվել մայրաքաղաքի բազային երկրատեղեկատվական համակարգը

10:51 27.12.2018

Անշարժ գույքի կադաստրի կոմիտե կատարած այցի ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ծանոթացել է կոմիտեում իրականացվող մայրաքաղաքին առնչվող մի շարք ծրագրերի: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մասնավորապես, կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը քաղաքապետին է ներկայացրել Երևանի բազային երկրատեղեկատվական համակարգն ու կադաստրային գոտիավորման նախագիծը: Նշվել է, որ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ ներկայացվող ծրագրերով հնարավորություն կստեղծվի […]

̰
ՀՀ-ում գրիպի և սուր շնչառական վարակների աճ է նկատվում

10:42 27.12.2018

Հայաստանի Հանրապետությունում ներկայումս դիտվում է գրիպի և սուր շնչառական վարակների բարձրացում: Համաձայն իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների՝ այսօր հանրապետությունում հիմնականում շրջանառում է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը: Վերջինս արձանագրվում է նաև գրիպի առումով ռիսկի խմբերի շրջանում (երեխաներ, հղիներ, խրոնիկ հիվանդություններով տառապող անձինք և այլն): Հոսպիտալացված հիվանդների համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հոսպիտալացման հիմնական պատճառը բժշկական […]

̰
Մանվել Գրիգորյանը ՀՀԿ-ականներին չի ընդունում. «Հրապարակ»

10:38 27.12.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Ակնալճի իր առանձանատանը գտնվող ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին տեսակցելու ցանկություն են հայտնում բազմաթիվ հանրապետականներ, սակայն վերջինս նրանց  սկզբունքորեն  չի ընդունում։ «Իրեն չեմ հարցրել՝ ուղղակի տեսել եմ, որ իրենց չի ընդունում»,- ասաց մեր զրուցակիցը։ Իսկ հարցին, թե զանգահարող հանրապետականներն ովքե՞ր են, ասաց՝ «մինչև ամենաբարձր»։ Շատերն էլ ոչ թե անձամբ են զանգել, այլ […]

̰
Հրայր Անտոնյանի տաքսի ծառայություններից մեկը բյուջեին խոշոր գումար պետք է վճարի. «Ժողովուրդ»

10:31 27.12.2018

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Սվիթուեյ տրանս» ընկերությանը պարտավորեցրել է պետական բյուջե վճարել 296 հազար դրամ պարտքը: Պարզվում է`այս ընկերությունը դեռևս 2010 թվականից ունի ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն, բայց մինչ օրս չի կատարել դրա վճարումը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տաքսի ծառայությունը պատկանում է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության նախկին պետ Հրայր Անտոնյանին, […]

̰
Մեկ առ մեկ բացահայտելու ենք հանրային ունեցվածքի ու տարածքների հափշտակումներն ու պատասխանատվության ենք ենթարկելու մեղավորներին. Սարհատ Պետրոսյան

10:15 27.12.2018

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն անդրադարձել է մայթերի սեփականաշնորհման խնդրին. «Յուրաքանչյուր առավոտ կադաստրի կոմիտեի շենք մտնելիս տեսնում եմ մեր կողքի մայթը, որը վերջերս լրիվ պատահաբար պարզվեց` սեփականաշնորհվել է։ Խախտելով իմ մոտեցումը, որ մեր բացահայտումների մասին մենք չենք բարձրաձայնելու, այլ իրավապահ մարմիններն ու մամուլը, բայց այս դեպքն իմ աչքի առաջ է ամեն օր, ու ամեն […]

̰
Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում, Քուչակ-Ապարան ավտոճանապարհին բուք է

10:08 27.12.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Տաշիրի, Աշոցքի, Ախուրյանի, Արթիկի, Արագածի, Ապարանի, Ստեփանավանի, Հրազդանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Արտաշավանի ճանապարհահատվածում ձյուն է տեղում: Քուչակ-Ապարան ավտոճանապարհին բուք է: Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ […]

̰
Հուլիսից հետո բանկերն ավելի քան 7 մլրդ դրամի տույժ-տուգանքներ են ներել․ Փաշինյան

09:46 27.12.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ հուլիսից հետո բանկերն ավելի քան 7 միլիարդ դրամի տույժ-տուգանքներ են ներել: «Հուլիսին մեր իրականացրած օրենսդրական փոփոխությունների արդյունքում Հայաստանի բանկերը ավելի քան 7 միլիարդ դրամի տույժ-տուգանքներ են ներել՝ 14 հազար 963 վարկառուի: Վերանայվել է շուրջ 124 հազար հաճախորդի վարկային պատմություն: Այս գործընթացը շարունակական […]

̰
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի նոր ղեկավարի հայտարարագրած ունեցվածքը․ «Փաստ»

09:44 27.12.2018

«Փաստ»թերթը գրում է. «Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Կարեն Հակոբյանը Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հանձնաժողովի պաշտոնական փաստաթղթում ներկայացված հայտարարագրի համաձայն՝ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նա ունի բնակարան, ինչպես նաև հասարակական նշանակության շինություն: Կարեն Հակոբյանը հայտարարագրել է նաև «VOLKSWAGEN TOUAREG 3.6», «VAZ 21063», «GAZ 24–10» մակնիշների 3 ավտոմեքենա: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ […]

̰
Թրամփն Իրաքից ուղևորվել է Գերմանիայի ամերիկյան ռազմաբազա

09:30 27.12.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրաքից ուղևորվել է Գերմանիայում տեղակայված Ռամշտայն ամերիկյան ռազմաբազա, հաղորդել է Associated Press-ը: Մինչ նախագահական օդանավի լիցքավորվելը, Թրամփը կհանդիպի ռազմաբազայի անձնակազմի հետ և բարեմաղթանքներ կուղղի զինծառայողներին Սուրբ Ծննդի առթիվ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Թրամփը չհայտարարված այց էր կատարել Իրաք, հանդիպել էր ամերիկյան ռազմաբազայի անձնակազմի հետ, նշել, որ ԱՄՆ-ը դուրս չի բերի […]

̰
2018-ի սպանությունների մակարդակը ռեկորդային ցածր է ոչ միայն 1990, այլև՝ 1980 թվականից ի վեր․ Փաշինյան

09:14 27.12.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ կրկին անդրադարձել է սպանությունների վիճակագրությանը․ «Երեկ մի փոքր ավելի խորացանք վիճակագրության մեջ և պարզվեց, որ Հայաստանում 2018-ի սպանությունների մակարդակը ռեկորդային ցածր է ոչ միայն 1990, այլև՝ 1980 թվականից ի վեր»։

̰
BACK_TO_TOP