09:07 27.12.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 27-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-13։00 Նոր-Նորքի 4-րդ զանգ.՝ Բակունցի փող. 1-ին նրբ. 1, 2, 3, 4, 8 շենքերը, Ա.Հովհաննիսյան փ. 6, 6/1, 8, 8/1, 10, 12, 14, 16, 18, 20շենքերը, Բակունցի փող. 2, 3, 4, […]
08:56 27.12.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ եթե «Բարգավաճ Հայաստան»-ը և «Լուսավոր Հայաստան»-ը խորհրդարանի փոխխոսնակի համար թեկնածուներ առաջադրեն, «Իմ քայլը» կքվեարկի ԲՀԿ թեկնածուի օգտին: Որպես ֆորմալ բացատրություն կնշվի, թե դա արվում է, որովհետև ԲՀԿ խմբակցությունը թվաքանակով մեծ է ԼՀԿ խմբակցությունից: Այս հիմնավորումը ոչ մի քննադատության չի դիմանում, եթե նկատի ունենանք, որ Սահմանադրությունը նախապատվություն չի տալիս ընդդիմադիր […]
08:47 27.12.2018
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը, մեկնաբանելով Երևանի բյուջեի նախագծով նախատեսված քաղաքապետարանի գործողությունների առաջնահերթությունները և մոտեցումները, նշել էր. «Վերելակային ֆոնդի պահպանման ծախսերը մի բան են, մեկ այլ բան է վերազինման և նորացման ֆոնդը: Մենք նվազեցրել ենք վերելակային ֆոնդի պահպանման և շահագործման ծախսերը: Այս ֆոնդն ուռճացված էր առնվազն 3 անգամ: Պահպանման ու շահագործման աշխատանքները, […]
08:35 27.12.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր տեղի կունենա Փաշինյան-Պուտին հանդիպումը, որից սպասելիքները շատ են: Բայց քանի որ Լուկաշենկո-Պուտին 4 ժամ տևած հանդիպման ընթացքում կողմերը որևէ համաձայնության չեն հանգել, այսօրվա հանդիպումից ևս սպասումները մեծ չեն: «Հանդիպումը կանցնի նորմալ՝ Փաշինյանը չի արել որևէ քայլ, որը կարող էր շարժել Ռուսաստանի մտահոգությունը, ինչպես, ասենք` 2008-ին, երբ Սերժ Սարգսյանն օգոստոսյան բլից-կրիգից […]
08:24 27.12.2018
Վրաստանի իշխանությունները մտադիր են 2019թ․ ստեղծել հատուկ գործակալություն, որը Վրաստանի բարեփոխումների փորձը կփոխանցի այլ երկրներին: Այդ մասին լրագրողներին հայտնել է արտգործնախարար Դավիթ Զալկալիանին՝ գերատեսչության տարեկան գործունեությունն ամփոփելիս և գալիք տարվա պլանները ներկայացնելիս։ Գործակալության անունը դեռևս որոշված չէ: Պարզ չէ նաև, թե որ գերատեսչության ենթակայության տակ այն տեղ կգտնի, սակայն հայտնի է, որ դրա աշխատակիցները կշրջեն […]
08:11 27.12.2018
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը բարոյական փոխհատուցման պահանջով դատական հայց է ներկայացրել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP) պատգամավոր Օզգյուր Օզելի դեմ։ Աքարի փաստաբանները հայց են ներկայացրել Անկարայի գլխավոր հանրապետական դատախազություն։ Օզգյուր Օզելը մեղադրվել է Աքարի վերաբերյալ հայտարարություններում «պետական պաշտոնյային հրապարակայնորեն վիրավորելու», «զրպարտության», «թուրք ժողովրդին, Թուրքիայի Հանրապետությունը, պետական կառույցները նսեմացնելու» մեջ։ Թուրք նախարարը Օզելից պահանջել է ոչ միայն […]
07:56 27.12.2018
Չհայտարարված այցով Իրաք ժամանած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Արաբական Հանրապետության վարչապետ Ադել Աբդել Մահդիի միջև պաշտոնական հանդիպում կազմակերպելու շուրջ տարաձայնությունները հանգեցրել են հանդիպման չեղարկման։ Այս մասին հայտնում է Իրաքի կառավարության մամուլի ծառայությունը, որի փոխանցմամբ՝ Վաշինգտոնը Բաղդադին ծանուցել է Թրամփի այցի մասին դեկտեմբերի 26-ի երեկոյան։ Տարաձայնությունների պատճառով հանդիպումը փոխարինվել է հեռախոսազրույցով։ Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների […]
07:47 27.12.2018
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին հանդես է եկել ճարպակալման վտանգի մասին ելույթով։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ առողջապահության նախարար Հալա Զայիդը հայտնել է եգիպտացիների քաշի կտրուկ ավելացման մասին։ Այս մասին հայտնում է Sky News-ը։ Եգիպտոսի նախագահը 20 րոպեանոց հեռուստահաղորդման եթերում ասել է, որ երկրի բնակիչները պետք է նիհարեն, քանի որ երկրում նկատվում […]
07:28 27.12.2018
Իսրայելի խորհրդարանը դեկտեմբերի 26-ին երեք ընթերցմամբ ընդունեց ինքնալուծարման մասին օրենքը։ Քնեսեթը հաստատեց ինքնալուծարման մասին որոշումը՝ երկրի բանակ ուղղափառ հրեաների զորակոչի մասին օրինագծի շուրջ տարաձայնությունների պատճառով։ Նախաձեռնողը վարչապետ Նեթանյահուն էր։ Այս մասին հայտնում է Каn ռադիոկայանը։ Կառավարության ղեկավարն ակնկալում էր ստանալ 61 պատգամավորի աջակցությունը, ինչը բավարար կլիներ օրենքի ընդունման համար, սակայն նման բան տեղի չունեցավ։ Խորհրդարանական […]
07:18 27.12.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տիկնոջ հետ չհայտարարված այց է կատարել Իրաք։ ԱՄՆ-ը չի պատրաստվում դուրս բերել իր զորքերն Իրաքից։ Այս մասին հայտարարել է Թրամփն Իրաքում ռազմաբազա այցի ժամանակ։ «Եթե մենք տեսնենք, որ ԻՊ-ի հետ ինչ-որ բան է տեղի ունենում, ինչը մեզ դուր չի գալիս, մենք կարող ենք նրանց հարված հասցնել այնքան արագ ու այնքան ուժգին, […]
00:59 27.12.2018
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ին` ժամը 00:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Ալագյազ-Ծիլքար և Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Շիրակի մարզի գրեթե ողջ տարածքում և Արագածոտնի մարզի Ապարան, Լոռու մարզի Սպիտակ քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով: Վարորդներին խորհուրդ […]
00:46 27.12.2018
Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ռազմական կառույցներից մեկի խոսնակ Շերվան Դերվիշը հայտարարել է, թե ռուսական զինուժի որոշ ստորաբաժանումներ մտել են Սիրիայի Մանբիջ քաղաք, որտեղից առաջիկայում պետք է դուրս գան ամերիկացի զինվորները: Քուրդ պաշտոնյան նշել է, որ այնուամենայնիվ, այս պահին ամերիկացի զինվորները շարունակում են վերահսկել Մանբիջի և Ջերաբլուս շրջանների միջև գոյություն ունեցող շփման գիծը: Միաժամանակ […]
00:29 27.12.2018
Դեկտեմբերի 26-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց «47 դիզայն» ընկերության հիմնադիր տնօրեն Արսեն Մելիքսեթյանին։ Ընդունելությունը խորհրդանշական էր։ Արսեն Մելիքսեթյանը Վալերիյ Օսիպյանին հանձնեց «Երևան 2800» հոբելյանական հուշամեդալ։ Մեր 12-րդ մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակի առթիվ «47 դիզայն» ընկերությունը թողարկել է Արգիշտի 1-ին արքայի դիմապատկերով հուշամեդալ։ Այն հանձնվել է ՀՀ վարչապետին, պաշտպանության նախարարին և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց։ […]
00:17 27.12.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ իրենք կարողացել են հետ մղել զինված ուժերի Գլխավոր շտաբի վրա իրականացված կիբերհարձակումը: Այս մասին հայտնում է Hurriyet Daily News-ը: «Մեր կողմից ներդրված Octopus ծրագրային ապահովումը կասեցրել է զինուժի Գլխավոր շտաբի վրա իրականացված կիբերհարձակումը»,- հայտարարել է նա: Էրդողանը նշել է, որ պետք է տեղեկատվության պաշտպանությանը այնքան ուշադրություն դարձվի, […]
00:03 27.12.2018
Դեկտեմբերի 26-ին` ժամը 23:30-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարար ջոկատը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
23:46 26.12.2018
Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում Բրայթոնի «Ֆալմեր» մարզադաշտում կայացավ «Բրայթոն»-«Արսենալ» խաղը։ Լոնդոնցիները առաջին խաղակեսի 7-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը։ Գոլի հեղինակ դարձավ Օբամեյանգը: Խաղի 35-րդ րոպեին Լոկադիան հավասարեցրեց հաշիվը: «Բրայթոն»-«Արսենալ» խաղը ավարտվեց1:1 հաշվով: Այս խաղից հետո «Արսենալ»-ը 38 միավորով 4-րդն է: «Բրայթոնը» 22 միավորով 13-րդ տեղում է: Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը ոտնաթաթի վնասվածք էր ստացել և այս տարի խաղադաշտ […]
23:32 26.12.2018
Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը անհամաձայնություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերի հետ, ըստ որոնց՝ Սիրիայում «Իսլամական պետությունը» ջախջախվել է, և այդ կապակցությամբ իրենք դուրս են բերում ամերիկյան բանակն այդ պետության տարածքից։ Գերմանիայի ՊՆ ղեկավարի խոսքով՝ մի կողմից ԻՊ խմբավորումը դեռ լիարժեք չի ջախջախվել, մյուս կողմից՝ ամերիկյան կողմը դեռ չի բացատրել, […]
23:16 26.12.2018
Գերմանիայի խորհրդարանի (Բունդեսթագ) կազմած զեկույցում Թուրքիան որակվել է որպես Սիրիան օկուպացրած երկիր։ Զեկույցում արձանագրվել է, որ Սիրիայի հյուսիսային Աֆրին, Ազեզ, Էլ Բաբ և Ջերաբլուս քաղաքներում թուրքական զինված ուժերի ներկայությունը միջազգային իրավունքի տեսանկյունից համապատասխանում է ռազմական օկուպացիայի չափանիշներին։ Այս մասին հաղորդում է Еrmenihaber-ը։ Ինը էջանոց զեկույցը պատրաստվել է Բունդեսթագի «Ձախերի» կուսակցության խմբակցության նախաձեռնությամբ։ Խմբակցության նախագահ Սելիմ […]
23:01 26.12.2018
Նախօրեին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է շուրջ 30 ՀՀ քաղաքացու: Քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են գերատեսչությունում նոր կարդերի ընդունելությանը, կադրային փոփոխություններին, հանրապետության տարբեր համայնքներում հրշեջ-փրկարարական ջոկատների ու հենակետերի բացման հնարավորություններին վերաբերող մի շարք հարցեր: Ի պատասխան ՀՀ Տավուշի մարզի Այրում համայնքի քաղաքացիների կողմից բարձրացված՝ համայնքում հրշեջ-փրկարարական ջոկատ ունենալու անհրաժեշտության հարցին՝ […]
22:45 26.12.2018
Իսրայելի խորհրդարանն ընդունել է օրենքի նախագիծ, որով արգելվում է կրճատել ահաբեկչության համար դատապարտվածների ազատազրկման ժամկետը։ Մինչ այս այդ նորմը տարբերակված չէր, և ինչպես մյուս հանցագործները, այդպես էլ ահաբեկչության համար դատապարտվածները կարող էին իրենց ազատազրկման 2/3-ը բանտախցում անցկացնելուց հետո ազատվել հետագա պատիժը կրելուց, հայտնում է իսրայելական The Jerusalem Post պարբերականը։ Նոր օրինագծով սահմանափակում է մտցվում, և դրանով […]
22:24 26.12.2018
Ադրբեջանի զորամիավորումներից մեկը զորավարժություն է անցկացրել գիշերային պայմաններում՝ իրականացնելով նաև մարտական հրաձգություն ու արձակումներ։ Այս մասին հայտնի է դառնում երկրի պաշտպանության նախարարության հաղորդագրությունից։ Զորավարժություններին, ըստ հաղորդագրության, ներգրավվել են մոտոհրաձգային, հրետանային, զրահատանկային և ինժեներասակրավորային ստորաբաժանումներ։ Ինչ սցենարով են անցկացվել զորավարժությունները, չի ներկայացվում։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ադրբեջանական առաջապահ ստորաբաժանումները առաջնագծում էլ խախտում են հրադադարի […]
22:10 26.12.2018
Դեկտեմբերի 26-ին` ժամը 16:16-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի աղբանոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ աղբ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարար ջոկատը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել […]
21:57 26.12.2018
Ռուսաստանաբնակ հայտնի տնտեսագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամ, Ռուսական ազգային տնտեսության ակադեմիայի ամբիոնի վարիչ Աբել Աղանբեկյանի «Ֆինանսներ, բյուջե և բանկերը նոր Ռուսաստանում» գիրքը դարձել է «Տարվա տնտեսական գիրք» մրցանակաբաշխության դափնեկիր, գրում է rusarminfo-ն: «Իմ գրքում ես փորձել եմ մակրոտնտեսական տեսանկյունից նայել ֆինանսներին: Ցավոք, երկրում ֆինանսները համարվում են տնտեսության ամենադանդաղ զարգացող ոլորտներից մեկը: Մենք հետ ենք մնում ներդրումների […]
21:43 26.12.2018
Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնության հիմնադիր, ռեժիսոր և սցենարիստ Հայկ Բաբայանը կարճամետրաժ ֆիլմ է նկարահանել՝ նվիրված Մոնումենտի իր մանկության ընկերոջ, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանին` «Մոնումենտցի Կյաժ»-ին։ Ֆիլմում իր դերակատարումն ունի նաև Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը՝ «Կոմանդոս»-ը։ Բեմադրող օպերատորը Գաբրիել Միրաքյանն է: Ֆիլմը «Մոնումենտցի կյաժ»-ի մասին է, որի ապրիլյան քառօրյա պատերզամի ժամանակ կատարած հերոսությունը ընդհանրացվում է Հայաստանի անկախության շրջանի իրադարձությունների հետ։
21:29 26.12.2018
Այսօր տեղի է ունեցել Շիրակի տարեվերջյան մարզխորհրդի նիստը: Ինչպես միշտ մարզխորհուրդը սկսվեց համայնքների բյուջեների կատարողականի վերլուծությունով: Մարզում սեփական եկամուտները կատարվել են 87 տոկոսով: Բարձր ու ցածր կատարողականի համեմատականն էլ խոշորացված համայնքների միջև էր: Ամենացածր ցուցանիշը Անի համայնքն ունի: Եթե հարկերը լավ չեն հավաքագրվում, ուրեմն համայնքի ղեկավարը լեգիտիմության խնդիր ունի: Սա էր մարզպետի բնորոշումը: Հիշեցնենք, […]
21:13 26.12.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր տարեմուտի ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին՝ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթել առողջություն, երջանկություն և հաջողություններ: Շնորհավորանքի խոսքում վարչապետի պաշտոնակատարը նշել է. «Հարգելի գործընկերներ, Ողջունում եմ ձեզ և ուրախ եմ ձեզ տեսնելու համար: Նախ և առաջ, թույլ տվեք ձեզ շնորհակալություն […]
20:57 26.12.2018
Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատժամիջոցների ընդլայնումը դարձել է Կերչի նեղուցի միջադեպից հետո Կիևի գործողությունների նկատմամբ Մոսկվայի արձագանքը: Այս մասին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Անտոն Սիլուանովը: Տեղեկությունը հայտնում է Интерфакс-ը: «Պատժամիջոցներ են սահմանվել Ուկրաինայի պատգամավորների, օլիգարխների, բոլոր նրանց նկատմամբ, որոնք հանդես են եկել հակառուսական հռետորաբանությամբ: Ազովի ծովի միջադեպի շրջանակում այն որոշումները, որ ընդունվել են Ուկրաինայի կողմից, պատասխան են […]
20:40 26.12.2018
Ռուսական «Մեդիալոգիա» ընկերությունը կազմել է ՌԴ-ում 2018թ. ամենաշատ ցիտվող լրագրողների վարկանշային աղյուսակը, որը գլխավորում է RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը: Այս մասին Սիմոնյանը հայտնել է թվիթերյան իր էջում: «Ահա, ես Ռուսաստանում ամենաշատ ցիտվող լրագրողն եմ, շնորհակալ եմ, որ կարդացել եք, լսել և մեջբերել իմ խոսքերը ամբողջ տարի»,- գրել է նա: Առավել հաճախ հիշատակվել են լրագրողի խոսքերը Մեծ […]
20:27 26.12.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն անդրադարձել է հեռահարոդակցության ոլորտում սպասվող փոփոխություններին: Յիրիկյանը նշել է, երբ «ՎիվաՍել» ընկերությունը մտավ շուկա, պահանջված էին ձայնային ծառայությունները, հիմա արդեն տվյալների փոխանցման ծառայություններն են պահանջված դառնում: «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրենի կանխատեսմամբ՝ ոլորտի ընկերությունները վիրտուալ էկոհամակարգերի են վերածվելու, ինչպիսին, օրինակ՝ Uber-ն է: «Այսօր, եթե […]