TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+21.09 oC

Արխիվ / Դեկտեմբեր 2018

Լարսի ճանապարհը փակ է, մարզերում կան մերկասառույցով պատված ճանապարհներ․ ԱԻՆ

20:18 26.12.2018

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Ալագյազ-Ծիլքար և Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Շիրակի մարզի գրեթե ողջ տարածքում և Արագածոտնի մարզի Ապարան, Լոռու մարզի Սպիտակ քաղաքում առկա են […]

̰
Փարիզում Սուրբ Ծննդյան գիշերը թալանել են հրուշակեղենի ամենահին խանութը

20:13 26.12.2018

Մի խումբ մարդիկ Սուրբ Ծննդյան գիշերը թալանել են Փարիզի հրուշակեղենի խանութի ամենահին խանութը: Այս մասին հայտնում է France Bleu ռադիոալիքը: A la Mere de Famille  հրուշակեղենի խանութը բացվել է 1761 թվականին: Այն գտնվում է Փարիզի Ֆոբուր-Մոնմարտր փողոցում: Դեկտեմբերի 25-ի առավոտյան՝ ժամը 04։00-ի սահմաններում, ոստիկաններին հաջողվել է ձերբակալել երեք տղամարդու, որոնք կասկածելի վարքագիծ են դրսևորել: Տարածքը ստուգելիս […]

̰
Նվերի մատուցման յուրօրինակ ձևը հիացրել է սոցիալական ցանցի օգտատերերին

20:11 26.12.2018

Reddit-ի օգտատերը պատմել է, որ արդեն 35 տարի շարունակ Ամանորին ընդառաջ ինքն իր պապիկին հովանոց է նվիրում, որը շատ հմտորեն թաքցնում է մեկ այլ առարկայի տեսք ունեցող փաթեթավորման մեջ: Ընտանիքում նվերներ մատուցելու յուրօրինակ ու գեղեցիկ այս ավանդույթը հիացրել է ցանցի օգտատերերին, հայտնում է РИА Новости-ն: Այս անգամ էլ, ինչպես պատմել է ավանդույթի հեղինակը, նույն հովանոցը թաքցրել […]

̰
Ես հաղթող ուժի ներկայացուցիչն եմ Շիրակում․ որտեղ կլինեմ՝ քաղաքական որոշման արդյունք կլինի.Կարեն Սարուխանյան

20:04 26.12.2018

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը՝ որպես Շիրակի մարզում «Իմ Քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու, թիվ 11 ընտրատարածքում դաշինքի երկրորդ ամենաշատ ձայներ ստացած թեկնածուն է: Համաձայն մանդատների բաշխման՝ ընտրատարածքից դաշինքը ունենալու է 3 պատգամավոր: Ըստ ստացած քվեների՝ Շիրակի մարզում երեք ամենաշատ ձայներ ստացած թեկնածուներն են Ֆելիքս Ցոլակյանը, մարզպետ Կարեն Սարուխանյանը և փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանը: Շիրակի մարզպետը շարունակելո՞ւ է պաշտոնավարել, թե՞ […]

̰
Ժամանակն է՝ այսօրվա գործող ցանցը փոխարինվի ավելի արդիական ցանցով. Ռալֆ Յիրիկյան

20:02 26.12.2018

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն անդրադարձել է ընկերության կողմից իրականացվող ցանցի վերազինման աշխատանքներին: «Ժամանակն է եկել, որ այսօրվա գործող ցանցը փոխարինվի ավելի լավ, արդիական ցանցով և պատճառն այն  է, որ մենք միշտ՝ առաջին օրվանից փորձում ենք հավասարը հավասարին քայլել նմանատիպ ոլորտներում»,- նշել է Յիրիկյանը: Նա նշել է, որ […]

̰
Հայտնի են գալիք տարի Եվրոպայում անշարժ գույք գնելու ամենաշահավետ վայրերը

19:58 26.12.2018

Մասնագետները նշել են եվրոպական այն երկրները, որոնցում 2019-ին անշարժ գույքի շուկայում խորհուրդ է տրվում ներդրումներ կատարել․ գրում է  Лента.ru-ն: Ցուցակը գլխավորել են Չեխիան, Կիպրոսը և Սլովենիան: Փորձագետների խոսքերով՝ հենց այս 3 երկրներում է անշարժ գույքի գինը գալիք տարի աճելու 10-15 %-ով, ընդ որում՝ այդ գործընթացը շարունակական է լինելու: Անշարժ գույքը կարող է թանկանալ նաև Հունաստանում, […]

̰
Ադրբեջանի բանակի դիրքերում եղել են կորուստներ․ չի բացառվում, որ մեղքը գցեն հայկական կողմի վրա․ Արցախի ՊԲ

19:55 26.12.2018

Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի՝ Բաշ-Քարվենդ բնակավայրի դիմաց տեղակայված մարտական հենակետերից մեկում ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից արձանագրվել է հակառակորդի զինծառայողների բարձր ձայներ՝ ամենայն հավանականությամբ վիճաբանության, իսկ այնուհետև փոխհրաձգության, ինչից հետո դիտարկվել է հակառակորդի զինծառայողների կողմից ընկած զինծառայողին քարշ տալով տանելը: Այս մասին տեղեկացնում է Արցախի պաշտպանության բանակի մամուլի հաղորդագրությունը։ «Նմանատիպ միջադեպերը հաճախակի […]

̰
Քննարկվել է մարդկանց և կենդանիների վարակիչ հիվանդությունների հայտնաբերման հարցում գործակցությունը

19:50 26.12.2018

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ընդունել է ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Երկու տեսչական մարմինների ղեկավարները քննարկել են թունավորումների և մարդկանց ու կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների հայտնաբերման դեպքում այդ մասին Սննդամթերքի […]

̰
Ընդդիմությունը ժողովրդի ձայնը կմտցնի խորհրդարան. ԼՀԿ ընտրված պատգամավոր

19:50 26.12.2018

Խորհրդարանում իշխանության մեծամասնության գոյության պարագայում ընդդիմադիր թևի դերն առնվազն հակադիր ելույթներով հանդես գալն է: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում նշել է ԱԺ արտահերթ ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավոր ընտրված Աննա Կոստանյանը: «Եթե ընթացքում սկզբունքային խնդիրներ առաջանան, այսինքն՝ հասարակության կողմից նույնպես լինի բողոքի ձայն, բնականաբար, ժողովրդի ձայնը պետք է բարձրացվի նաև խորհրդարանում»,- ասել […]

̰
Արցախի ՊԲ-ն առայժմ չի պատասխանում Ադրբեջանի կրակոցներին, բայց պատրաստ է համարժեք քայլերի․ ՊԲ

19:45 26.12.2018

Չնայած վերջին շրջանում Արցախի զորքերի շփման գծում կողմերի միջև ձեռքբերված բանավոր պայմանավորվածությանը՝ ադրբեջանական կողմը շարունակում է առաջնային գծի տարբեր հատվածներում ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, ինչպես նաև որոշ ուղղություններում իրականացնել ռազմավարա-մարտավարական նշանակության սադրիչ գործողություններ: Այս մասին նշվում է ՊԲ հաղորդագրության մեջ։ «ՊԲ առաջապահ ստորաբաժանումները առայժմ ձեռնպահ են մնում դիմել պատասխան քայլերի, սակայն պատրաստակամ են ադրբեջանական […]

̰
Ոստիկանները հայտնաբերել են մոր և որդու սպանության մեջ կասկածվողին

19:41 26.12.2018

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների շնորհիվ, սպանություն կատարելու կասկածանքով, Հայաստանը լքելու պահին հայտնաբերվել և բերման է ենթարկվել մեկ անձ, որը ձերբակալվել է: Նշվում է, որ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 10։50-ին, ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Բերդ քաղաքի Ուտիքի փողոցի տներից մեկում մայր ու որդու էին սպանել: […]

̰
Կանդելակին, Քեոսայանն ու Մարգարիտա Սիմոնյանը՝ Մարիա Զախարովայի ծննդյան տարեդարձին

19:38 26.12.2018

Match TV-ի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին լուսանկար է հրապարակել Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովայի ծննդյան երեկույթից: «Սա այն դեպքն է, երբ տղաների բախտը բերել է»,- այսպես է մեկնաբանել Թինան լուսանկարը: Լուսանկարում Կանդելակիի հետ են ռուսաստանցի հայազգի ռեժիսոր Տիգրան Քեոսայանը, RT լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, Эхo Москвы ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը և ինքը՝ Մարիա […]

̰
Գերմանիայում 9-ամյա երեխան զանգել է ոստիկանություն և բողոքել Ձմեռ պապի բերած նվերից

19:33 26.12.2018

Հարավային Գերմանիայում 9-ամյա տղան ոստիկանություն է զանգահարել և հայտարարել, որ տոնածառի տակ գտնվող նվերները չեն համապատասխանում իր կողմից գրված ցուցակին, գրում է գերմանական dw գործակալությունը: Ոստիկանները համեմատել են ցուցակները և հաստատել են «կեղծիքը»: Ինչպես նշվում է Ֆրիզլանդ քաղաքի ոստիկանության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ՝ աշխատակիցները «դեպքի վայրում» հայտնաբերել են սարսափելի զայրացած փոքրիկ տղային: Տղան իր ձեռքերում […]

̰
Ռոբոտին սովորեցրել են ձեռք չտալ ուրիշի իրերին

19:32 26.12.2018

Գիտնականները ստեղծել են նոր ալգորիթմ, որը ռոբոտներին հնարավորություն է տալիս հասկանալ սեփականության իրավունքը՝ ինչն է իրենը, ինչն է ուրիշինը: Այս մասին գրում է Arxiv.org-ը: Գիտափորձը տեսանկարահանվել է: Տեսանյութում երևում է, թե ինչպես է մարդը ռոբոտին տեղեկացնում, թե որ իրն է իրենը: Արդյունքում ռոբոտը ձեռք չի տալիս այն իրերին, որոնք պատկանում են մարդուն:

̰
Ցոտնե և Կոնստանտին Գամսախուրդիաները դադարեցրել են հացադուլը

19:25 26.12.2018

Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի որիդները՝  Ցոտնեն և Կոնստանտինը, 13 օր հացադուլ անելուց հետո դադարեցրել են բողոքի ակցիան: Այս մասին հայտնել է Ցոտնե Գամսախուրդիան Վրաստանի գլխավոր դատախազի հետ հանդիպում ունենալուց հետո: Դատախազության շենքից դուրս գալիս Գամսախուրդիա կրտսերը հայտարարել է, որ գլխավոր դատախազը համաձայնել է հետաքննական խումբ ստեղծելուն, որը կղեկավարի անձամբ ինքը։ Երկու եղբայրները շնորհակալություն են […]

̰
Քարդաշյանների լուսանկարը դարձել  է համացանցի հիթը

19:18 26.12.2018

Քարդաշյան քույրերը պատրաստել են սեփական ամանորյա բացիկը: Առաջինը լուսանկարը իր էջում հրապարակել է Քիմ Քարդաշյանը: Լուսանկարում 4 քույրերն են՝ Քիմը, Քորթնին, Քլոեն ու Քայլին, և նրանց երեխաները: Բոլորը ճերմակ զգեստներ են հագել և լուսանկարվել սպիտակ ֆոնի վրա: Լուսանկարը մեկ օրվա ընթացքում հավաքել է շուրջ 5 մլն հավանում: Այդ լուսանկարում չկա Քարդաշյանների մայրը՝ Քրիս Ջեները, և […]

̰
Եթե ԱԱԾ-ն և ոստիկանությունը ենթարկվում են վարչապետին, ի՞նչ ժողովրդավարության մասին կարող է խոսք լինել. ԼՀԿ ընտրված պատգամավոր

19:10 26.12.2018

Ժամանակին նախկին իշխանությունների կողմից առաջարկ էր արվում, որ ԱԱԾ-ն և ոստիկանությունն անմիջապես պետք է ենթարկվեն հենց վարչապետին, և հիմա, ըստ էության, նույն պատկերն է։ Այսինքն, նույն կերպ շարունակվում է նոր իշխանությունների օրոք: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում նման հայտարարություն է արել ԱԺ արտահերթ ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավոր ընտրված Աննա Կոստանյանը: Նրա խոսքով՝ եթե […]

̰
Ինչ փոփոխություններ արվում են ՀԱՊԿ-ում, արվում են Հայաստանի կարծիքը չհարցնելով. Ռուբեն Մեհրաբյան

19:03 26.12.2018

ՀԱՊԿ-ում կանոնադրական փոփոխությունները Հայաստանի փորձագիտական շրջանակներում ամենատարբեր գնահատականների են արժանացել: Փորձագետներն այս փոփոխությունները մտահոգիչ են համարում: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը նշեց` մտահոգիչն այստեղ այն է, որ ինչ փոփոխություններ արվում են ՀԱՊԿ-ում, արվում են Հայաստանի կարծիքը չհարցնելով: «ՀԱՊԿ-ում ինչ տեղի է ունենում, տեղի է ունենում միայն ու բացառապես ՌԴ նախագահ Վլադիմիր […]

̰
Ոստիկանությունը և ԱԱԾ-ն չարաշահման դեպքեր են բացահայտել

18:57 26.12.2018

Ոստիկանությունը համագործակցելով ԱԱԾ-ի հետ` շարունակում է ակտիվ պայքարը կոռուպցիայի դեմ` բացահայտելով պետական միջոցների յուրացման և վատնման նոր դեպքեր: Ներկայացնենք վերջին մի քանի օրերի բացահայտումները հանրապետության տարբեր մարզերում: Օրերս ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, Շիրակի մարզային վարչության և Աշոցքի […]

̰
Մոսկվան Փաշինյանին սպասելիս

18:50 26.12.2018

Պաշտոնական Մոսկվան չի բացում վաղվա Պուտին-Փաշինյան բանակցությունների փակագծերը։ Այստեղ սահմանափակվում են ընդհանուր ձևակերպումներով՝ նշելով, որ քննարկումները կներառեն երկկողմ փոխհարաբերությունների լայն շրջանակ, ինչպես նաև տարածաշրջանային ու ինտեգրացիոն կառույցներում համագործակցության խնդիրները։ Ամեն դեպքում, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա խիստ գործնական է լինելու։ Դրա մասին են վկայում այցի աշխատանքային բնույթը, տևողությունը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ […]

̰
Վրացական ընդդիմությունը հայտարարել է «կարմիր բաճկոնների» ակցիաներ սկսելու մասին

18:38 26.12.2018

Վրաստանի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին հայտարարել է, որ ինքն ու իր համախոհները սկսում են «կարմիր բաճկոնների» ակցիա՝ ընդդեմ օլիգարխների և բնակչության թալանի: Պատճառը, ըստ Վրաստանի նախագահի նախկին թեկնածուի՝ այն ուղղված է Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորման ազգային հանձնաժողովի դեմ, որը քննարկում է 2019թ. գազի սակագինը: Նաթելաշվիլու համակիրները վստահեցրել են, որ հանձնաժողովը մտադիր է բարձրացնել […]

̰
Վահագն Հարությունյանի մեղադրանքը լրացվել է

18:21 26.12.2018

Մարտի 1-ի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է։ Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը: Հարությունյանը մեղադրվում է նաև անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունների չարաշահման և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ` ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի և 309-րդ հոդվածի 2-րդ մասով […]

̰
Պավել Ավետիսյանը հորդորում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի դերը ճիշտ հասկանալ

18:19 26.12.2018

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ ՀՀ մշակույթի նախարարության օպտիմալացման թեմայի քննարկման ժամանակ մշակույթի նախարարության պատմության և հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը հայտարարություն է արել Աֆրիկյանների, Աճառյանի շենքերի քանդման վերաբերյալ: «Կարող եք կանգնել Հանրապետության հրապարակում և նայել՝ շուրջն ինչ է կատարվում: Դրանք բոլորը կատարվել են միջավայրի պահպանության խախտումներով, որոնց պատասխանատուները եղել են հենց տվյալ մարմինները, որոնց համար մեր […]

̰
Գազալցակայաններում ստուգումներ են կատարվել, հայտնաբերվել են թերություններ

18:10 26.12.2018

Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-ի օգոստոսի 28-ի №1101-Ն որոշմամբ հաստատված «Ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կառուցման և շահագործման նվազագույն պահանջների տեխնիկական կանոնակարգի» պահանջների կատարման և պահպանման նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է շուկայի վերահսկողության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժինը: Համաձայն կանոնակարգի՝ Տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնում […]

̰
Բացահայտվել է պերուական հսկա գեոգլիֆների գաղտնիքը

18:04 26.12.2018

ԱՄՆ-ի և Կանադայի մի խումբ երկրաբաններ հիպոթեզ են առաջ քաշել, ըստ որի՝ Պերուում՝ Նասկա բարձրավանդակի վրա, հայտնաբերված գեոգլիֆներն ինչ-որ իմաստով ճանապարհային տաճարներ են, որտեղ ծիսական արարողություններ են կատարվել: Ըստ այլ վարկածների՝ դրանք ունեցել են աստղադիտական նշանակություն: Հատկանշական է, որ գեոգլիֆները հստակ ենթարկվում են մաթեմատիկական օրինաչափությունների: Մասնագետները նշում են, որ Պերուի այդ հատվածը շատ չորային է, […]

̰
Կարո Փայլանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել Թուրքիայի խորհրդարան

17:56 26.12.2018

Թուրքիայի նախագահականից միջնորդություն է ներկայացվել երկրի խորհրդարան՝ 8 պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու համար, հայտնում է Ermenihaber-ը: Խորհրդարանի սահմանադրական և արդարադատության խառը հանձնաժողովին ներկայացված հիշյալ միջնորդության մեջ 8 պատգամավորի անվանացանկում նաև քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանի անունն է: Մնացյալ 7 հոգուց 5-ը դարձյալ HDP-ից են: Ցուցակում զարմանալիորեն հայտնվել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ […]

̰
ԱԻՆ-ը տոնական օրերին կաշխատի ուժեղացված ռեժիմով

17:50 26.12.2018

ԱԻՆ շուրջօրյա ծառայություն իրականացնող ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստության: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, դեկտեմբերի 29-ից հունվարի 8-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումները կաշխատեն ուժեղացված ռեժիմով: Տոնական օրերն անվտանգ անցկացնելու նպատակով կուժեղացվի […]

̰
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը 2019-ին գերարդիական ցանց կունենա

17:48 26.12.2018

Ցանցի վերազինման աշխատանքների հետևանքով բաժանորդների մոտ հնարավոր է՝ կապի հետ կապված խնդիրներ առաջանան: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության եթերով հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում հայտնել է «ՎիվաՍել-ՄՏՍ»  ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Նրա խոսքերով՝ ընկերության մի շարք կայաններ տեղադրված են բնակելի շենքերի տանիքներում, որտեղ վաղ առավոտյան կամ գիշերային ժամերին չի թույլատրվում աշխատանքներ իրականացնել: Այդ պատճառով էլ ընկերությունն […]

̰
Ուկրաինայում ավարտվել է ռազմական դրությունը

17:31 26.12.2018

Ուկրաինայում ռազմական դրության գործողության ժամկետն ավարտվել է: Այն ուժի մեջ էր մտել ընթացիկ տարվա նոյեմբերի 26-ից: Ռազմական դրության 30-օրյա ժամկետը գործել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի նախաձեռնությամբ՝ երկրի 10 շրջաններում, Կերչի նեղուցի միջադեպից հետո: Հատուկ ռեժիմը գործել է, օրինակ, Լուգանսկում, Օդեսայում, Խարկովում, Դոնեցկում, Զապորոժիեում և այլուր: Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ Ուկրաինայի Գերագույն ռադան […]

̰
Պուտինը հայտնել է նոր միջմայրցամաքային հրթիռի՝ սպառազինության մեջ մտնելու ժամկետը

17:30 26.12.2018

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաջողությամբ փորձարկել է «Ավանգարդ» նոր միջմայրցամաքային հրթիռը, և այն 2019 թվականին կընդունվի երկրի սպառազինության մեջ։ Այս մասին այսօր կառավարության հետ նախամանորյա հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը; «Սա մեծ իրադարձություն է պետության կյանքում։ Ռուսաստանն ունեցավ ռազմավարական զենքի նոր տեսակ»,- ասել է Պուտինը։ Այս զենքը ունի և՛ սովորական, և՛ միջուկային մարտագլխիկներ […]

̰
BACK_TO_TOP