16:20 31.12.2018
Ֆիլիպիններում հորդառատ տեղումների ու դրանց հետևանքով առաջացած սողանքների զոհերի թիվը հասել է 61-ի: Այս մասին հայտնում է Philippine Star-ը՝ վկայակոչելով այդ երկրի՝ տարերային աղետների կանխարգելման ու նվազման հարցերով խորհրդի տարածած հայտարարությունը: Աղբյուրը հայտնում է, որ ներկա պահին 18 մարդ անհետ կորած է համարվում: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:
16:11 31.12.2018
Օրերս տեղի ունեցավ ոստիկանության զորքերի հերթական զորախմբի պետական սահմանի մարտական դիրքեր մեկնելու հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էր նաև ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Նա շնորհակալություն հայտնելով ծառայության համար, Տավուշ մեկնող ոստիկաններին մաղթեց խաղաղ երկինք: Քանի որ այս զորախումբը դիքերում է անցկացնելու տոները, ոստիկանության պետը շնորհավորեց նրանց և հորդորեց այդ օրերին կրկնապատկել ուշադրությունն ու զգոնությունը: Սահման […]
16:00 31.12.2018
Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 31-ի ցերեկը և հունվարի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Հունվարի 1-ի ցերեկը, 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 31-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով: Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ի գիշերը սպասվում է ձյուն: Հունվարի 1-ի ցերեկը, 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:42 31.12.2018
Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ ձվի շուկայում արձանագրված իրավիճակի շուրջ, հայտնում են հանձնաժողովից: Հանձնաժողովի մոնիթորինգի խումբը վերջին երկու օրերին իրականացրած դիտանցումների արդյունքում արձանագրել է, որ պահանջարկի կտրուկ ավելացմամբ պայմանավորված՝ մի շարք խոշոր առեւտրի կետերում օրվա որոշակի ժամերի նկատվում է իրացվող ձվի ծավալների նվազում։ Քանի որ այս […]
15:40 31.12.2018
2019 թվականի սկզբից ուժի մեջ կմտնի ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի միջև կնքված ազատ առևտրի հաստատման մասին համաձայնագիրը: Այս մասին ասվում է Սեուլում Հարավային Կորեայի արտադրության ու առևտրի նախարարության հայտարարության մեջ: Հաղորդվում է, որ համաձայնագրի կնքումը նպատակ ունի երկու երկրների միջև առևտրային նոր կապեր հաստատել: Համաձայնագրի շուրջ բանակցությունները երկու երկրներն սկսել են անցնող տարվա հունվարից, այն […]
15:34 31.12.2018
Կուրիլյան Իտուրուպ կղզու առափնյա հատվածում հազարավոր ծովատառեխներ են ափ նետվել: Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 29-ի գիշերը: Այս մասին հայտնում է РИА новости-ն: Կատարվածը պատկերող տեսանյութը տարածվել է YouTube համացանցային ալիքում: Տեսախցիկը ֆիքսել է նաև, թե ինչպես են տեղի բնակիչները տոպրակներով հավաքում ավազին թափված ձկները: «Սա իսկական ձկնորսություն է»,- ասում է տեսանյութի հեղինակը՝ տեսարանը բնորոշելով […]
15:21 31.12.2018
Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 20:10-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս «Գոշավան» կայարանի հարակից տարածքից ապօրինի որս կատարելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել 32-ամյա Վազգեն Գ.-ին: Նրա մոտ հայտնաբերվել է երկփողանի որսորդական հրացան, իսկ ուսապարկի մեջ սպանված եղնիկ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Ըստ Վազգեն Գ.-ի բանավոր […]
15:17 31.12.2018
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր SHANTNEWS.am-ը, դեկտեմբերի 28-ի գիշերը, վիճաբանություն և ծեծկռտուք էր եղել Արտաշատի Օգոստոսի 23-ի փողոցում գործող գիշերային ակումբում, հնչել էին նաև կրակոցներ։ Ոստիկանները պարզել էին, որ վիճաբանության ընթացքում, ակումբի տնօրեն 32-ամյա Դավիթ Պ․-ն 2 անգամ կրակել էր և մի գնդակը դիպել էր Ռաֆայել Ս․-ի ոտքին: Դավիթ Պ․-ին հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական […]
15:07 31.12.2018
ՀՀ կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակված տեսանյութում պաշտոնյաներն ամանորյա շնորհավորանք ու բարեմաղթանքներ են հղում հայ ժողովրդին: Տեսաուղերձում ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը 2019 թվականը տեսնում է որպես 2018 թվականին սկսված բարեփոխումների շարուկանության տարի: «Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ, ուսանողներ, դասախոսներ, գիտնականներ, շնորհավորում եմ 2019 թվականը և բոլորիս այս տարի հաջողություն եմ մաղթում»,- ասել է Արայիկ Հարությունյանը: […]
15:00 31.12.2018
Եթե պայմանական ընդունենք, որ Ամանորի սեղանին դրվող սնունդը պատրաստելու եք անմիջապես Նոր տարվա սկզբից մեկ րոպե առաջ՝ դեկտեմբերի 31-ի երեկոյան՝ ժ. 23։59-ին, ապա որոշ սննդատեսակներ արդեն կեսօրին դուրս են գալու ժամկետից։ Դրանք են․ Թռչնի մսից կոտլետներ, Բանջարեղենով աղցաններ (համեմված), Մսով, ձկնատեսակով աղցաններ (համեմված)։ Իսկ պահպանման ամենամեծ ժամկետն ունեն թթվասերը, տորթերն ու հրուշակեղենը՝ առանց կրեմի կամ […]
14:40 31.12.2018
Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի, հոգևոր դասի ներկայացուցիչներից ու անհատներից: Նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի՛ Արմեն Վարդանի, Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները գալիք Նոր տարվա […]
14:31 31.12.2018
ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը շնորհավորական ուղերձով է հանդես եկել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Երբեք պատահականությունների չեմ հավատացել, սակայն միշտ վստահ եմ եղել, որ մեր մտքերը, երազանքները, ապագայի մեր տեսիլը ինչ-որ տիեզերական ուժով մի անհավատալի պահի սկսում են վերածվել իրականության: Եվ իսկապես, ինչ էր հեղափոխությունը, եթե ոչ վեհ պայքար, ընդվզման ու արթնության գեղեցիկ ցունամի: […]
14:30 31.12.2018
Այսօր ՝ դեկտեմբերի 31-ին, ժամը 12:30-ի սահմաններում, Շտապ բուժօգնության կայան ահազանգ է ստացվել, որ Տիգրան Մեծ շենքերից մեկի շքամուտքի մոտ տարեց տղամարդ է ուշագնաց եղել: Վերջինիս մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն: SHANTNEWS.am– թղթակցին բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը հայտնել է, որ տուժածը հիվանդանոց է տեղափոխվել արդեն մահացած: Ավելի ուշ պարզվել է, […]
14:20 31.12.2018
Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալու գործընթացի մեկնարկից սկսած՝ Իռլանդիայի քաղաքացիություն ստանալու համար այդ երկրի իշխանություններին դիմած բրիտանացիների թիվը կտրուկ աճ է գրանցել: Այս մասին հայտարարություն է տարածվել այդ երկրի արտաքին գերատեսչության կողմից, հայտնում է РИА Новости-ն: Հաղորդվում է, որ 2017 թվականի համեմատ 2018 թվականին Իռլանդիայի քաղաքացիություն ստանալու համար դիմողների թիվը 20 տոկոսով ավելի շատ […]
14:07 31.12.2018
Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, անհայտ անձը Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում գտնվող գետնանցումում հափշտակել է ճանաչված դերասան Ռաֆայել Քոթանջյանի ձեռքի պայուսակը: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Երբ Ռ. Քոթանջյանը մտել է գետնանցում, անհայտ անձը հափշտակել է նրա ձեռքի պայուսակը, որի մեջ եղել է գումար, նույնականացման և զեղչի քարտեր: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ […]
14:00 31.12.2018
Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 01:20-ի սահմաններում «Բերդ» բժշկական կենտրոնից ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ: Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Բերդ քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ, 27-ամյա Աշոտ Գևորգյանն էր, […]
13:31 31.12.2018
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 31-ին` ժամը 13:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Սպիտակի և Ստեփանավանի ոլորաններում (Լոռու մարզ), Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում, Քեթիի (Շիրակի մարզ) և Դիլիջանի ոլորաններում, Երևան-Սևան, Վանաձոր-Դիլիջան, Մաստարա-Լանջիկ, Ապարան-Քուչակ, Ալագյազ-Արթիկ, Ապարան-Արագած ավտոճանապարհներին և Սիսիան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Երևանում, […]
13:23 31.12.2018
2018 թվականի ընթացքում Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը շարունակել է պատվով կատարել իր գլխավոր առաքելությունը՝ հնարավորություն ընձեռելով հարազատ ժողովրդի խաղաղ ու անվտանգ կենսագործունեության համար: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը՝ մանրամասնելով, որ, դրան զուգահեռ, կատարելագործվել են բանակի անձնակազմի ռազմավարական հմտություններն ու թարմացել զինանոցը: «Անցնող տարվա […]
13:00 31.12.2018
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդես է եկել ամանորյա ուղերձով՝ շնորհավորելով Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, սիրելի հայրենակիցներ Ընդամենը մի քանի ժամից պատմություն կդառնա 2018 թվականը: Անցնող տարին նոր փուլ դարձավ Հայաստանում պետականաշինության ու ժողովրդավարացման ճանապարհին։ Մեկ տարվա ընթացքում առանց լուրջ սոցիալական և հասարակական ցնցումների Հայաստանում […]
12:50 31.12.2018
Գազի գնի թանկացման վերաբերյալ քննարկումներին քիչ առաջ անդրադարձավ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում, որի ժամանակ հայտարարեց, թե սպառողների համար գազը չի թանկանա: «Նման բան տեղի չի ունենա, առնվազն առաջիկայում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ երեկ ինքը երկու անգամ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Այդ հեռախոսազրույցների […]
12:46 31.12.2018
ԱՄՆ նախագահը որոշում է կայացրել Սիրիայի տարածքից այդ երկրի զորքերի դուրսբերման գործընթացում դադար վերցնել, հայտնում է Washington Examiner-ը: Այս մասին լրագրողներին հայտնել է սենատոր Լինդսի Գրեմը՝ այն բանից հետո, երբ հանդիպում է ունեցել Թրամփի հետ: «Նախագահի և (Գլխավոր շտաբի նախագահ Ջոզեֆ-խմբ.) Դանֆորդի հետ հանդիպումից հետո ես երբեք ավելի լավ չեմ զգացել մեր բռնած ուղու առումով», […]
12:33 31.12.2018
ՀՀ կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակվել, որում պաշտոնյաներն ամանորյա շնորհավորանք ու բարեմաղթանքներ են հղում հայ ժողովրդին: Տեսաուղերձում զբոսաշրջության կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանը հույս է հայտնել, որ գալիք տարին հնարավորությունների իրականացման տարի կլինի, ու սպասվող ներդրումների արդյունքում Հայաստանն առավել գրավիչ կդառնա զբոսաշրջիկների համար: «Գալիք տարում շարունակելու ենք ամրապնդել մեր դիրքերը՝ որպես աշխարհում ամենացանկալի զբոսաշրջային […]
11:40 31.12.2018
Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 22:44-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում՝ Եռաբլուրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է 4 ավտոմեքենա. կան ավտոմեքենայում արգելափակված տուժածներ, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mitsubishi Airtreck», «Volkswagen Golf» և «Honda […]
11:36 31.12.2018
Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալվել է Սուրենավանցի Հովսեփյանների բազմազավակ օջախում: Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Հովսեփյանների զավակներից ավագի՝ 12-ամյա Միշայի ծննդյան օրվա արարողությանը, շնորհավորել ընտանիքին գալիք տոների առթիվ և նվերներ հանձնել ընտանիքի բոլոր փոքրիկներին։ Ընտանիքն ունի 8 անչափահաս երեխա, որոնցից ավագը 12 տարեկան է, կրտսերը՝ մեկ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից՝ հրապարակելով լուսանկարներ […]
11:29 31.12.2018
ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում հրապարակվել են պաշտոնյաների ամանորյա շնորհավորական ուղերձները՝ տեսաուղերձի տեսքով: Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը մաղթել է, որ գալիք տարին լինի «ձեռքբերումների և հաղթանակների, սիրո, երջանկության և համերաշխության տարի»: «Համոզված եմ՝ 2019 թվականը կլինի նոր ձեռքբերումների և հաղթանակների, սիրո, երջանկության և համերաշխության տարի»,- մաղթել է Տիգրան Ավինյանը: Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը […]