TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+27.09 oC

Արխիվ / Դեկտեմբեր 2018

Կիմ Չեն Ինը նամակ է ուղարկել հարավկորեացի գործընկերոջն ու ներողություն խնդրել

16:43 30.12.2018

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը նամակ է գրել Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինին և ներողություն է խնդրել, որ չի կարողանա մինչև տարեվերջ այցելել Սեուլ, գրում է РИА Новости-ին: Կիմ Չեն Ինը հույս է հայտնել, որ հաջորդ տարի ծրագրված գագաթնաժողովը խաղաղություն կբերի Կորեական թերակղզում:    

̰
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով

16:30 30.12.2018

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 30-ի ցերեկը, հունվարի 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 30-ից հունվարի 1-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 30-ի ցերեկը, հունվարի 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ի գիշերը […]

̰
Վանաձորում ավտոբուսը բախվել է 06-ին, վերջինս հարվածել է երկու հետիոտնի

16:18 30.12.2018

Դեկտեմբերի 29-ին ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Վանաձորում։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։ Ժամը 15:30-ին Վանաձորի բնակիչ, 32-ամյա Սերգեյ Սարիբեկյանը ПАЗ 672 M մակնիշի ավտոբուսով Վանաձորի Տիգրան Մեծի և Բաթումի փողոցների խաչմերուկում բախվել է Ջրաշեն գյուղի բնակիչ, 73-ամյա Բորիս Կարապետյանի վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենային: Բախման հետևանքով 06-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել մայթեզրով անցնող […]

̰
Զոհրաբ Մնացականյանն այցելել է ՀՀ ԶՈՒ զորամաս

16:02 30.12.2018

Դեկտեմբերի 30-ին, ըստ հաստատված ավանդույթի, արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն այցելեց Հայաստանի հարավ-արևմտյան սահմանագիծ` ՀՀ Զինված ուժերի N զորամաս և առաջնագիծ: Շնորհավորելով զինծառայողներին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ` Զոհրաբ Մնացականյանը զինվորականներին մաղթեց տոկունություն, անկոտրում կամք և անվտանգ ծառայություն. «Մեր՝ դիվանագետներիս գործը ձեր հաղթանակի շարունակությունն է՝ խաղաղության հաստատումը, որն ամբողջությամբ կարտահայտի Հայաստանի, Արցախի և մեր […]

̰
Արցախի խորհրդարանի երեք ուժեր կոչ են անում Քոչարյանի նկատմամբ կիրառել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոց

15:48 30.12.2018

Արցախի խորհրդարանում ներկայացված «Ազատ Հայրենիք», «Արցախի ժողովրդավարական» և ընդդիմադիր «Շարժում-88» կուսակցությունները հանդես են եկել հայտարարությամբ, որով կոչ են անում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոց՝ հաշվի առնելով նրա զգալի ավանդը հայկական երկու հանրապետությունների կայացման գործում, հայտնում է «Արցախպրեսը»:  Հայտարարության մեջ ասված է. «Արդեն տևական ժամանակ է Հայաստանի Հանրապետությունում ընթանում է ԱՀ […]

̰
Կոտայքի մարզում հայրը հրացանը մաքրելիս պատահաբար կրակել է 9-ամյա դստեր վրա

15:34 30.12.2018

Դեկտեմբերի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ ժամը 21:50-ի սահմաններում Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն է տեղափոխվել Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 9-ամյա Լիաննա Գ.-ն՝ «աջ նստաթմբի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ոստիկանները պարզել են, որ Լիաննա Գ.-ն հրազենային վնասվածքը ստացել է իրենց տանը, երբ հայրը՝ 41-ամյա Հայկ Գ.-ն, տան հյուրասենյակում […]

̰
Պուտինն Ամանորի ու Սուրբ Ծննդի առթիվ շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին

15:19 30.12.2018

Վլադիմիր Պուտինն Ամանորի և Սուրբ Ծննդի առթիվ շնորհավորանքներ է հասցեագրել ոչ միայն պետությունների ու կառավարությունների ներկայիս, այլև մի շարք նախկին ղեկավարների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ղեկավարների։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Վլադիմիր Պուտինը գալիք տոների առթիվ շնորհավորել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։ ՌԴ առաջնորդից […]

̰
Արա Բաբլոյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ

15:01 30.12.2018

Ամանորին ընդառաջ՝ դեկտեմբերի 30-ին, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Խորհրդարանի ղեկավարը եղել է վերակենդանացման բաժանմունքում, հետաքրքրվել բուժվող զինծառայողների առողջական վիճակով՝ մաղթելով շուտափույթ ապաքինում: ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, բուժծառայության գնդապետ Վահան Գեւորգյանն Արա Բաբլոյանին ներկայացրել է հիվանդանոցի առկա հնարավորությունները, բուժսպասարկման կազմակերպման ընթացքը: Ազգային ժողովի նախագահը […]

̰
Պուտինը գալիք տոների կապակցությամբ շնորհավորել է Արմեն Սարգսյանին և Նիկոլ Փաշինյանին

14:47 30.12.2018

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին Ամանորի և Սուրբ Ծննդի առիթով: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ ՌԴ առաջնորդն ընդգծել է, որ երկկողմ հարաբերությո ւնները հիմնվում են բարեկամության բազմադարյան ավանդույթների, մշակութային և հոգևոր մտերմության վրա, և համոզմունք հայտնել դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման, կառուցողական համագործակցության և […]

̰
Թող 2019 թվականը լինի ձեռքբերումների, վերելքի, համազգային և անձնական նպատակների իրականացման տարի․ Ֆելիքս Ցոլակյան

14:31 30.12.2018

ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ․ «Հարգելի՛ գործընկերներ, արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներ, Հայաստանի, Արցախի, Սփյուռքի սիրելի՛ ժողովուրդ, Ի սրտե շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում եմ խաղաղություն, առողջություն, անձնական և աշխատանքային հաջողություններ: Տարեմուտը լավ առիթ է արժևորելու ձեռք բերվածը, գնահատելու անցնող տարվա […]

̰
Դեկտեմբերի 31-ին ՊՆ-ն կազմակերպում է զոհված ազատամարտիկների ծնողների և հարազատների այցելություն «Եռաբլուր»

14:12 30.12.2018

ՀՀ պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 31-ին կազմակերպում է զոհված ազատամարտիկների ծնողների և հարազատների այցելություն «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Այցելության համար հատկացված ավտոբուսները կմեկնեն հետևյալ երթուղիներով. Երթուղի 1-ին` Դավիթաշեն (Երևան Սիթի սուպերմարկետ) – 16-րդ թաղամաս – 15-րդ թաղամաս (Չաուշի արձան) – Հալաբյան փողոց (Թումո կենտրոն) – Մարզահամերգային համալիր […]

̰
Մեր խնդիրը նույնն է՝ բարձր պատրաստականությամբ ապահովել ՀՀ-ի ու Արցախի խաղաղությունը․ Դավիթ Տոնոյանի ամանորյա ուղերձը

13:43 30.12.2018

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ամանորյա շնորհավորական ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև․ «Հայոց բանակի սիրելի՛ ծառայակից ընկերներ 2018 թվականը մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում դարձավ բացառիկ: Բուռն քաղաքական գարունը սկիզբ դրեց գործընթացների, որոնք դեռ երկար իրենց հետքը կթողնեն պետական համակարգի բոլոր ոլորտներում և բոլորիցս կպահանջեն ուժերի առավելագույն լարում` համազգային մեր նպատակներն իրագործելու համար: […]

̰
Ցանկանում եմ, որ ամանորյա եղևնիները զարդարող շղթաները լուսավորեն նաև մեր ընտրած ճանապարհը․ Արա Բաբլոյան

13:37 30.12.2018

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։ «Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում ամենայն լավն ու բարին: Ավարտվող 2018 թվականին մենք մտանք քաղաքական ու հասարակական կյանքի վերափոխումների նոր փուլ: Ունեցանք և՛ լավ, և՛ դժվարին օրեր: Ու թող 2019 թվականը դառնա դեպի […]

̰
ՀՔԾ-ն մերժել է Սամվել Մայրապետյանի խիստ անհրաժեշտ բուժումը Գերմանիայում կազմակերպելու հնարավորությունը

13:30 30.12.2018

ՀՔԾ քննիչը բանավոր մերժել է Սամվել Մայրապետյանի փաստաբան Կարեն Բատիկյանի՝ Մայրապետյանի   անձնագիրը վերադարձնելու դիմումը, որի գրավոր պատասխանը դեռևս չկա: Սամվել Մայրապետյանը Գերմանիայում կարիք ունի շտապ բժշկական միջամտության ՝ կյանքի ցուցումով: Մի շարք անվանի վիրաբույժներ, հրավիրված կոնսիլիումի արդյունքում, կարծիք են հայտնել, որ Հայաստանի Հանրապետությունում հնարավոր չէ կազմակերպել ու տրամադրել մասնագիտացված բուժում, քանի որ «Հայաստանի Հանրապետությունում բացակայում է տրանսլյումինալ դրենավորման տեխնիկան»։ Այս մասին ասվում է Սամվել Մայրապետյանի փաստաբանական խմբի տարածած հաղորդագրությա մեջ։ «Ստեղծված իրավիճակում միակ ելքը Սամվել Մայրապետյանին շտապ կերպով Գերմանիա տեղափոխելն է: Այն […]

̰
Samsung-ն արտոնագրել է պտտվող էկրանով ճկուն հեռուստացույց

13:25 30.12.2018

Հարավկորեական Samsung ընկերությունն արտոնագրել է ճկուն հեռուստացույց, որն ունի ծալվող էկրան, հայտնում է  ամերիկյան USPTO ընկերությունը: Արտոնագրի տեքստում նշվում է, որ հեռուստացույցը պետք է ծալվի ուղղահայաց կերպով: Արտոնագրված մոդելը կոչվում է «Պտտվող էկրանով սարք» (Rollable display device) : Հեռուստացույցի ծալված ձախ և աջ մոդուլները քաշելիս կստացվի լիարժեք էկրան: Նշվում է, որ ընկերությունն այդ հեռուստացույցի նախատիպը կներկայացնի CES 2019 ցուցահանդեսի […]

̰
Այս ծառայությունը շատ էական նշանակություն ունի և՛ մեր լավ, և՛ դժվարին օրերի համար. Արմեն Սարգսյանը՝ ԱԻՆ-ի մասին

13:13 30.12.2018

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Արտակարգ իրավիճակների նախարարություն, որտեղ նրան ներկայացրել են նախարարության առանձին կառուցվածքների աշխատանքը: «Աշխարհի լավագույն օրերին էլ միշտ կա Աստծո գործոնը, միշտ կան անսպասելի երևույթներ, միշտ կան իրավիճակներ, որոնք չես կարող կանխորոշել, և դա նշանակում է, որ կան մարդիկ՝ օրը 24 ժամ, տարվա բոլոր օրերին պետք է պատրաստ լինեն, ներառյալ՝  Նոր […]

̰
Նախագահն այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատուն

12:58 30.12.2018

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատուն, որտեղ ներկա  է եղել սաների կողմից բեմականացված համերգային ծրագրին, ծանոթացել մանկատան պայմաններին ու գործունեությանը: Մանկատան սաները տարբեր զբաղմունքներ ունեն. պարեր են սովորում ու ռաֆթինգ մարզաձևով զբաղվում:  Նախագահին այս մասին հպարտությամբ են պատմել: Երեխաները ռաֆթինգի ներհայաստանյան ու արտասահմանյան մրցույթների են մասնակցել ու մեդալներ ստացել, վերջինն Ուկրաինայից էր: […]

̰
Կնոջը կասկածել է դավաճանության մեջ և նկուղում կտրել պարանոցը․ Pastinfo

12:31 30.12.2018

Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում ամուսինն սպանել է կնոջը՝ նրան կասկածելով դավաճանության մեջ։ Դեպքը եղել է ամիսներ առաջ՝ 2018 թվականի մայիսի 11-ին։ Ամուսինը խանդի հողի վրա կնոջը կասկածել է արտամուսնական կապեր ունենալու մեջ և վիճաբանել հետը։ Սակայն այդ օրը՝ միայն վեճով չի սահմանափակվել. իր առանձնատան առաջին հարկի լոգարանին կից նկուղային սենյակում ամուսինը ծալովի դանակով կտրել է […]

̰
Անգամ ամենաուրախ օրերին կան անսպասելի երևույթներ, իրավիճակներ, որոնք չես կարող կանխորոշել․ նախագահ Սարգսյանն այցելել է ԱԻՆ հերթապահ ստորաբաժանումներ

12:16 30.12.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն, ծանոթացել տոնական օրերին օպերատիվ հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների աշխատանքներին: Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանի ուղեկցությամբ նախագահը նախ այցելել է ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որտեղ նրան են ներկայացվել կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները, տեխնիկական և ծրագրային հագեցվածությունը: Կենտրոնի պետ, գնդապետ Հովհաննես Խանգելդյանը տեղեկացրել է, որ […]

̰
Արմեն Սարգսյանը հանդիպել է մարդկանց, ում համար աշխատանքային են նույնիսկ տոնական օրերը

11:42 30.12.2018

Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն» և ԱԻՆ Հոգեբանական ծառայություն: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջը: «Հանդիպում մարդկանց հետ, ում համար աշխատանքային են անգամ ամենատոնական օրերը, այդ թվում՝ Ամանորը»,- ասված է գրառման մեջ: https://www.facebook.com/Armpresident/posts/298825814100029?__xts__[0]=68.ARCcULqIllxiTGz_0jWn5NGUNn48NFrj5kxPfFbsu2nnu1FZxPF-QnSTZLgsFHHblaWSsTtjYZ6pSomGtTQ2fj6rRCm0tK75isG7340QGKydNn3QlB_21mAzJtz7UfbYjakKO4Y9IGV7Xuc-Hg4rhVzlpUuadof1yvi_rdxV1azAap1ygWrUX2nbew-fJJN8-x0fWw0T29467DXr-qvcleqOYNTsREptpoVh399mIaDUmLUSfuFYy5N8mmIfZKVnvIpZ4NZGp0my7v3tnk4adFmQThUTIl-i6I06s48ng8Qi6SdJ0GsSKaTvLVVcJQfY-yZEG_5GkcHSV2qM9vY9QXE&__tn__=-R

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար

11:36 30.12.2018

Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 30-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը այժմ բաց է մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար ճանապարհը շարունակում է փակ մնալ։

̰
Լևոն Մնացականյանն ամանորյա ուղերձ է հղել

11:31 30.12.2018

ԱԻՊԾ տնօրեն, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ամանորյա շնորհավորական ուղերձ է հղել: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: «Հարգելի ծառայակիցներ, գործընկերներ, ահա և պատմություն է դառնում 2018 թվականը: Ամփոփելով անցնող տարին՝ կարող ենք արձանագրել, որ ծառայությունն ընդհանուր առմամբ կարողացել է պատվով կատարել իր առջև դրված խնդիրները բոլոր ուղղություններով: Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը բարության և […]

̰
Մենք ուղղակի պարտավոր ենք արժանի լինելու այս քաղաքին․ Հայկ Մարությանի շնորհավորական ուղերձը

11:22 30.12.2018

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով շնորհավորական ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի երևանցիներ, Տոնական օրերը լավ առիթ են, որ ընկերներով ու հարազատներով հավաքվենք մի տանիքի տակ, հիշենք մեզ իրար կապող գեղեցիկ պատմություններն ու միմյանց ջերմ խոսքեր ասենք՝ մեկ անգամ ևս հաստատելով, թե որքան թանկ ենք մեկս մյուսի համար: […]

̰
«Արմենիա» ԲԿ-ում հիվանդ է մահացել է. «Փաստինֆո»

11:17 30.12.2018

Օրերս մահվան դեպք է գրանցվել «Արմենիա» ՀԲԿ-ում։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն: Կայքի  տեղեկություններով՝  62-ամյա Սամվել Հարությունյանը հիվանդանոց է տեղափոխվել նոյեմբերի 28-ին, որտեղ մոտ երկու շաբաթ անց՝ դեկտեմբերի 15-ին մահացել է։ Հարազատները կարծում են, որ մեղավորը բուժանձնակազմն է, քանի որ վերակենդանացման բաժնի բժիշկը մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ է կատարել։ Դեպքի առթիվ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն։

̰
ԱՄՆ-ը և Չինաստանը սկսում են առևտրային վեճի կարգավորման համաձայնագրի մշակումը

11:04 30.12.2018

ԱՄՆ-ը և Չինաստանն սկսել են երկրների միջև առևտրային վեճի կարգավորմանն ուղղված համաձայնագրի մշակման գործընթացը։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։ Ընդգծվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չափազանցրել է բանակցային գործընթացում «մեծ առաջընթացի» առկայությունը։ WSJ-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Թրամփն իր հայտարարությամբ փորձել է «հանդարտեցնել շուկաները», որոնք վերջին օրերին սկսել էին տատանվել՝ ԱՄՆ-ի և Չինաստանի […]

̰
«Միսս Աֆրիկա-2018»-ի կեղծամը բռնկվել է հենց բեմի վրա

10:33 30.12.2018

«Միսս Աֆրիկա-2018»-ի կեղծամը բռնկվել է հենց բեմահարթակի վրա։ 24-ամյա Դորկաս Կասինդայի գլխի վրա բռնկումը տեղի է ունեցել հրավառելիքի կայծից։ Այն հաջողվել է արագ մարել։ Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ գեղեցկության թագը դրվում էր նրա գլխին։ Այս մասին հայտնում է նիգերիական Daily Post պարբերականը։ Մրցույթն անցկացվել է նիգերիական Կալաբար քաղաքում։ 24-ամյա գեղեցկուհին ներկայացրել է […]

̰
Սերբիայում ընդդեմ նախագահի ցույցերը շարունակվում են

10:14 30.12.2018

Բելգրադում անցկացվել է բազմահազարանոց երթ ընդդեմ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Հազարավոր ցուցարարներ պահանջում են ԶԼՄ-ների ազատություն, լրագրողների և ընդդիմադիրների վրա հարձակումների դադարեցում։ Նշվում է, որ ցուցարարներն անցել են մայրաքաղաքի կենտրոնով՝ վանկարկելով «Վուչիչը գող է»։ Գործակալությունը նշում է, որ սա Բելգրադում արդեն 4-րդ երթն է վերջին շաբաթների ընթացքում։ Հիշեցնենք, որ […]

̰
Խոշոր վթար Սյունիքում. կա 1 զոհ, 15 վիրավոր

09:56 30.12.2018

Դեկտեմբերի 29-ին Սյունիքի մարզում խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 13։40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 201 կմ հատվածում՝ Սիսիանի վարչական տարածքում, բախվել են Opel մակնիշի 35 VA 085 համարանիշի և Mercedes Sprinter մակնիշի 3759 Լ համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 15 հոգի մարմնական վնասվածքներով, մի մասը՝ քաղաքացիների օգնությամբ, […]

̰
Լուկաշենկոն իր ֆերմայից կարտոֆիլ է նվիրել Պուտինին

09:44 30.12.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահից նվեր է ստացել մի քանի պարկ «սուպերէլիտար» կարտոֆիլ։ Այս մասին հայտարարել է Բելառուսի առաջնորդի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը «Բելառուս1» հեռուստաալիքի եթերում։ «Ամենալավ, սուպերէլիտար կարտոֆիլը նախագահական բանջարանոցից»,-նշել է Էյսմոնտը։ Նրա խոսքով՝ կարտոֆիլը բերել են «հատուկ պատվերով»։ Մամուլի քարտուղարը նաև հավելել է, որ Ռուսաստան իր նախորդ այցի ընթացքում Լուկաշենկոն Պուտինի համար […]

̰
Կիբերհարձակման պատճառով ամերիկյան խոշորագույն թերթերի տպագրությունը խաթարվել է

09:34 30.12.2018

Լոս Անջելեսում տեղակայված հրատարակչատան աշխատանքում խափանում է տեղի ունեցել կիբերհարձակման հետևանքով։ Ամերիկյան մի շարք խոշոր թերթերի թողարկումը դադարեցվել կամ սահմանափակվել է փոքր տպաքանակով։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։ Ցանցահենների միջամտության պատճառով տուժել են այնպիսի պարբերականներ, ինչպիսիք են Los Angeles Times-ը, The San Diego Union-Tribune-ը, The Wall Street Journal-ը և The New York Times-ը։ […]

̰
BACK_TO_TOP