23:56 31.12.2018
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ամանորյա շնորհավորական ուղերձով, որը ներկայացնում ենք ստորև. «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպա՛րտ քաղաքացիներ, Արցախի Հանրապետության հպա՛րտ քաղաքացիներ, Սփյուռքի հպա՛րտ հայություն: Ահա և անցավ 2018 թվականը: Սա մի տարի էր, որ մնալու է համաշխարհային և հայ ժողովրդի պատմության մեջ, յուրաքանչյուր հայի հիշողության մեջ՝ որպես ժողովրդի իշխանության հաստատման, […]
23:50 31.12.2018
Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին 2-րդն ամանորյա շնորհավորական տեսաուղերձ է հղել հայ ժողովրդին՝ մաղթելով առավել մեծ միասնականություն ու հայրենիքի սահմանների անառիկություն: Ներկայացնում ենք ուղերձն ամբողջությամբ. «Սիրելի՛ բարեպաշտ ժողովուրդ՝ ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս: Ամանորի բերկրալի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ողջունում և հայրապետական մեր սերն ու օրհնությունն ենք բերում ամենքիդ: Ջերմ զգացումներով մեր բարեմաղթանքներն […]
23:47 31.12.2018
Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը լուսանկարներ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որում տեղեկացնում է, որ այցելել է սահմանն անառիկ պահող զինծառայողներին: «Նրանք զգոն են, վստահ են, հպարտ են, հզոր են ու անպարտ, փա՛ռք մեր զինվորներին»,- գրել է Մխիթար Հայրապետյանը: Նախարարի պաշտոնակատարին ուղեկցում է Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը:
23:37 31.12.2018
Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, ժամը 21:30-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Գյումրիի Խրիմյան Հայրիկ փողոցում, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Միմյանց են բախվել ԶԱԶ (ZAZ) և «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենաները: Ըստ նախնական տվյալների ZAZ մակնիշի ավտոմեքենայի վարորդը մերկասառույցի պատճառով կորցրել է մեքենայի ինքնակառավարումը, դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի ու հարվածել այդ պահին ընթացող «Ռենջ Ռովեր» ավտոմեքենային: Բախման […]
23:00 31.12.2018
Դեկտեմբերի 31-ին, ժամը 18:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի մոտակայքում՝ դեպի Վարդաշեն տանող ճանապարհին, տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գուրգեն Մահարու փողոցի տներից մեկի մոտակայքում «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել […]
22:43 31.12.2018
Շարունակվում են Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած ամանորյա տոնական միջոցառումները: Քիչ անց Հանրապետության հրապարակում կմեկնարկի տարեմուտի տոնական համերգը: Ամանորի երեկոն կուղեկցվի Ճանաչված երգիչների կատարումներով ու տոնական դիսկոտեկով: Ճիշտ կեսգիշերին մայրաքաղաքի երկինքը կլուսավորի շքեղ հրավառությունը, որն էլ կազդարարի նոր՝ 2019 թվականի գալուստը, հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Իսկ Հանրապետության հրապարակից ձեզ համար կաշխատի SHANTNEWS.am-ի թղթակից Արտակ Խուլյանը: Ի դեպ, […]
22:23 31.12.2018
Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը հանդես է եկել ամանորյա տեսաուղերձով, որում նա մաղթում է, որ «Աստված խաղաղության մեջ պահի Հայաստան և Վրաստան աշխարհը», որ մեր ժողովուրդը վրաց հողում կարողանա իր նպատակներն իրագործել: «Այս օրերը մի տեսակ մտածումների, հաշվետվության օրեր են: Այս կյանքում ամենաարժեքավորը մարդն է: Նոր տարվա և սուրբծննդյան տոները առիթ են, որ […]
22:00 31.12.2018
Դեկտեմբերի 31-ին, ժամը 03.30-ին, ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Դոհա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, բերման է ենթարկել 42-ամյա Արման Ս.-ն, որը սեպտեմբերի 14-ից, Գերմանիայի Դաշնության Հանրապետության իրավապահ մարմինների նախաձեռնությամբ գտնվում է միջազգային հետախուզման մեջ այդ երկրի քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասի, 243 հոդվածի 1-ին մասի, 244 հոդվածի 1-ին մասի, […]
21:10 31.12.2018
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը շնորհավորական ուղերձ է հղել ամանորյա տոների հետ կապված: Ամանորյա ուղերձում ասվում է. «Ոստիկանության կոլեգիայի և իմ անունից Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորում եմ ոստիկանության անձնակազմին, վետերաններին, նրանց ընտանիքներին ու հարազատներին: 2018-ը սովորական տարի չէր, և բեկումնային փուլեր անցնելով՝ ոստիկանության համակարգն իր ծառայությամբ վերահաստատեց, որ պետականության ամուր հիմնասյուներից է, […]
20:31 31.12.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ամանորի առիթով շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քաղաքացիներին և աշխարհասփյուռ հայությանը: «Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, աշխարհասփյուռ սիրելի՛ հայրենակիցներ: Պատմություն դարձող 2018 թվականը մեծ փոփոխությունների, փորձությունների, սպասումների և հույսերի տարի էր: Մենք ականատես եղանք մեր ժողովրդի լավագույն հատկանիշների՝ միասնականության, համախմբվածության, բարձր բարոյական և քաղաքացիական ոգու դրսևորումներին: Շուտով ունենալու ենք նոր խորհրդարան և […]
20:30 31.12.2018
Իսպանիայում ավարտվեց Դե Լորկա միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 22 երկրենրի 146 մասնակից, այդ թվում՝ 11 գրոսմայստեր և 15 միջազգային վարպետ: Մրցաշարում հիանալի ելույթ ունեցավ Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, ով 9 հնարավորից վաստակեց 8 միավոր և դարձավ մրցաշարի հաղթող: Այս մասին հայտնում է Chessfed.am-ը: Գրիգորյանը նաև 16 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը:
20:00 31.12.2018
Դեկտեմբերի 29-ին, ժամը 19:00-ի սահմաններում, ոստիկանության Ախուրյանի բաժնի պարեկայինները, Գյումրու անտառտնտեսության աշխատակիցների հետ ծառայության ընթացքում, Ջաջուռ գյուղի տարածքում նկատել են սոճենու հատված ծառներով բարձված «ՎԱԶ-2101» ավտոմեքենա: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանույան լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Մեքենայի վարորդ՝ 23-ամյա Գառնիկ Կ.-ն և ուղևորուհի՝ 25-ամյա Հասմիկ Ք.-ն հրավիրվել են ոստիկանության բաժին: Պարզվել է, որ […]
19:29 31.12.2018
Ամանորյա տոներին Փարիզի բնակիչների անվտանգությունը կապահովեն 12 հազար իրավապահներ: Այս մասին հայտնում է BFM-ը: Հաղորդվում է, որ ծառայությունն առավել ինտենսիվ կիրականացվի հատկապես Ելիսեյան պալատի շրջակայքում, որտեղ Ամանորի գիշերը սպասվում են հատուկ միջոցառումներ, իսկ դրանց ավարտին նաև մեծ հրավառություն է նախատեսվում իրականացնել: Փարիզի 8-րդ շրջանի (Ելիսեյան պալատը գտնվում է այս շրջանում-խմբ.) ղեկավար Ժաննա դ՛Օթսերն ափսոսանք է […]
19:00 31.12.2018
Դեկտեմբերի 29-ին, ժամը 22.05-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում «Մուրացան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Վերին Շենգավիթ 11-րդ փողոցի տներից մեկից «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 3-ամյա Հասմիկ Ա.-ին, հայտնում են ոստիկանությունից: Նույն օրը, ժամը 22.20-ին, հաղորդում է ստացվել նաև «Արմենիա» բժշկական կենտրոնից, որ նույն հասցեից նույն ախտորոշմամբ իրենց մոտ […]
18:45 31.12.2018
2018 թվականը բազմազան տարի էր նաև Սփյուռքի համար: Ինչպիսի՞ն էր Սփյուռքի անցնող տարին, ի՞նչ իրադարձություններ տեղի ունեցան 2018-ին Սփյուռքի գլխավոր գաղթօջախներում, և ի՞նչ ակնկալիքներով են սփյուռքահայերը պատրաստվում դիմավորել 2019 թվականը: «Շանթ» ՀԸ եթերում Սփյուռքի տարին ամփոփել է հաղորդավար Սագօ Արեանը:
18:36 31.12.2018
Ցյուրիխում ավարտվեց Վեյնախտօփեն միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 17 երկրների 102 շախմատիստ, այդ թվում՝ 11 գրոսմայստեր և 15 միջազգային վարպետ: Մրցաշարի մասնակիցների թվում է Հայաստանի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը: Մրցաշարում Մարտիրոսյանը տոնեց 4 հաղթանակ, ևս 3 պարտիա ավարտեց հաշտությամբ և 5.5 միավորով դարձավ մրցաշարի հաղթող: Մարտիրոսյանը նաև 3 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը: Այս մասին տեղեկացնում […]
18:21 31.12.2018
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը օրեր առաջ էր հայտնել, որ Ամանորի երեկոյան այցելելու է սահման՝ Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ անձամբ շնորհավորելու մարտական հերթապահության կանգնած Ոստիկանության զորքերի զինծառայողներին: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Խոստման համաձայն՝ դեկտեմբերի 31-ին ոստիկանության պետը դիրքերում էր: Վալերիյ Օսիպյանը մանրամասն տեղեկացել է […]
18:20 31.12.2018
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Մագնիտոգորսկի այն շրջան, որտեղ գազի պայթյունի հետևանքով բնակելի շենք էր փլուզվել: Այս մասին հայտնում են ռուսական գործակալությունները: Աղբյուրների հաղորդմամբ՝ Պուտինը նախատեսում է հանդիպել արտակարգ պատահարի հետևանքով տուժած քաղաքացիների և շրջանի ղեկավարների հետ: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ տեսախցիկերը ֆիքսել են Մագնիտոգորսկում գազի պայթյունի հետևանքով բնակելի շենքի փլուզման պահը:
18:14 31.12.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ տոների նախաշեմին այցելել է պետական սահմանի պահպանության տեղամաս ու մարտական դիրք: Նիկոլ Փաշինյանը նախ ծանոթացել է ԶՈւ-երի համակարգում կիրառվող արդիականացված հրամանատարաշտաբային տեխնիկական միջոցներին, այդ թվում՝ հայրենական արտադրության: Այնուհետև վարչապետի պաշտոնակատարը հանդիպել է […]
18:05 31.12.2018
Դեկտեմբերի 31-ին, ժամը 15:30-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Ապարան-Վանաձոր ավտոճանապարհի 13-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ն. Գ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում (մոտ 300 մ). տուժածներ […]
17:57 31.12.2018
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը այցելել է շփման գիծ՝ շնորհավորելու մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։ Քարտուղարը զինվորականներին մաղթել է տոկունություն և առողջություն. «Մեր հայրենիքի անվտանգությունը սկսվում է ձեզանից յուրաքանչյուրի իրականացրած ծառայությունից։ Հայաստանում տեղի ունեցած ու դեռ սպասղող փոփոխությունները հնարավոր են միայն ձեր հաջողելու պարագայում, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում […]
17:45 31.12.2018
Գալիք տոնական օրերի կապակցությամբ ոստիկանությունն արդեն անցել է ուժեղացված ծառայության: Դեկտեմբերի 27-ին Հանրապետության հրապարակում տեղի էր ունեցլե ոստիկանության արտաքին ծառայություն իրականացնող ստորաբաժանումների շարային ստուգատես, որն անցկացրել է ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Մասնակցում էին ոստիկանության բարձրաստիճան սպաներ, ստորաբաժանումների ղեկավարներ: ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրահանգեց ուժեղացված ծառայության ընթացքում հասարակական կարգն ապահովելիս հանդուրժողականություն չդրսևորել օրինախախտների նկատմամբ, […]
17:34 31.12.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 31-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Ապարանի, Կոտայքի, Բաղրամյանի, Ախուրյանի, Վայքի, Եղեգնաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Ապարան-Քուչակ-Միրաք ճանապարհահատվածը բքի պատճառով դժվարանցանելի է ծանրաքաշ տրանսպորտային միջոցների համար: Լանջիկի ավտոճանապարհներին նույնպես բուք է: Վարդենյաց լեռնանցքը փակ է: Քաջարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: ՀՀ միջպետական և հանրապետական […]
17:20 31.12.2018
Ռուսական «Գազպրոմ» ընկերության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Մոսկվայում այսօր կայացել է «Գազպրոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերի և ՀՀ փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի աշխատանքային հանդիպումը: Նշվում է, որ ի հավելումն Հայաստան մատակարարվող գազի գնի վերաբերյալ «Գազպրոմ էքսպորտ»-ի և «Գազպրոմ Արմենիա»-ի միջև կնքված պայմանագրի՝ 2019թ. հունվարի 1-ից Վրաստանի և Հայաստանի սահմանին ռուսական գազի գինը կկազմի […]
17:00 31.12.2018
Ամանորին հաշվված ժամեր են մնացել, իսկ կանայք սովորաբար ձգտում են գեղեցիկ լինել այդ գիշեր: Առաջարկում ենք մի քանի հետաքրքիր սանրվածք, որոնք կընդգծեն Ձեր գեղեցկությունը: Ֆակտուրային սանրվածք Մազերին հաղորդել ծավալ Նմանատիպ սանրվածք նախընտրում են սեփական ոճը գնահատող կանայք: Մազերի փարթմությունը վստահ տեսք է տալիս կնոջը: Այդ փարթամ արդյունքին հնարավոր է հասնել տան պայմաններում: Ռետրո ոճի […]
16:57 31.12.2018
Դեկտեմբերի 30-ի գիշերը որովայնի հատվածում ստացած հրազենային վիրավորումով հայ զինծառայող է տեղափոխվել Ռուսթավիի կենտրոնական հիվանդանոց: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայն»-ը: Հաղորդվում է, բուժհաստատություն տեղափոխելուց անմիջապես հետո զինծառայողին շտապ վիրահատել են: Ներկայում բժիշկները 20-ամյա ժամկետային զինծառայողի վիճակը գնահատում են կայուն ծանր: Հաղորդվում է, որ զինծառայողը դեկտեմբերի 29-ին թիվ 17 մեկուսարանի դիտարկման աշտարակի վրա հերթապահության ժամանակ հրազենից […]
16:30 31.12.2018
Ամանորին հաշվված ժամեր են մնացել, և տանտիկիններն արդեն մտածում են, թե ինչպես կարելի է զարդարել ամանորյա սեղանը: 2019 թվականին դեղին շան տարուն փոխարինելու է գալիս դեղին խոզը: Շատերն իրենց հարց են տալիս՝ կարելի՞ է արդյոք խոզի միս ուտել այս տարի: Կարծիք կա, որ խոզն ամենակեր է: Խոզուկը սիրում է գեղեցկություն, ուստի ամանորյա սեղանը պետք է […]