TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+27.09 oC

Արխիվ / Դեկտեմբեր 2018

Ապօրինի որս՝ մանկահասակ երեխաների «ներգրավմամբ»

09:18 30.12.2018

EcoNews.am-ը շարունակում է ներկայացնել ապօրինի որսի դեպքերի մասին վկայող լուսանկարներ և այլ մանրամասներ: Տաշիր քաղաքի 31-ամյա բնակիչ Պողոս Աթոյանն օրերս որսագողության մասին փաստող լուսանկարներ է բեռնել սոցիալական բաց հարթակ: Ինչպես աղբյուրի հետ զրույցում հայտնեց «Դեպի կայուն էկոհամակարգեր» ՀԿ տնօրեն, կ.գ.թ. Կարեն Աղաբաբյանը՝ լուսանկարներում քարակզաքիս (Mustelidae) է, որը կզաքիսայինների ընտանիքից գիշատիչ կաթնասուն է։ Վերջինիս նկատմամբ որսի […]

̰
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Վարդենյաց լեռնանցքը փակ է

09:07 30.12.2018

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 30-ին` ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում, Քեթիի (Շիրակի մարզ) և Դիլիջանի ոլորաններում, Վանաձոր-Դիլիջան, Մաստարա-Լանջիկ, Ապարան-Քուչակ, Ալագյազ-Արթիկ, Ապարան-Արագած ավտոճանապարհներին և Սիսիան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես […]

̰
«Լիվերպուլ»-ը ջախջախեց «Արսենալ»-ին

00:40 30.12.2018

Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում «Էնֆիլդում» մարզադաշտում կայացավ «Լիվերպուլ»-«Արսենալ» խաղը: «Լիվերպուլ»-ը մեծ առավելությամբ՝ 5:1 հաշվով հաղթեց «Արսենալ»-ին։ Խաղի հաշիվը 11-րդ րոպեին բացեց Մեյթլենդ-Նայլսը: 14-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ֆիրմինոն` հաշիվը դարձնելով 1:1, երկու րոպե անց նա երկրորդ գոլը խփեց և հաշիվը դարձավ 2:1: Այնուհետև խաղի 32-րդ րոպեին Մանեն գրավեց «Արսենալ»-ի դարպասը՝ հաշիվը դարձնելով 3:1: Առաջին խաղակեսի ավարտին՝ […]

̰
Դիանա Ղուկեյանը նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

00:14 30.12.2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Դիանա Ղուկեյանը նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 26-ի ԲԴԽ-61-Ո-169 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Դիանա Ղուկեյանին նշանակել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- ասված է հրամանագրում:

̰
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գրիգոր Հովհաննիսյանն ու Արտակ Ապիտոնյանը ԱԳ փոխնախարարներ են նշանակվել

00:05 30.12.2018

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արտակ Ապիտոնյանը ԱԳ փոխնախարար է նշանակվել: Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արտակ Ապիտոնյանին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ: Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գրիգոր Հովհաննիսյանը ԱԳ փոխնախարար է նշանակվել: Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գրիգոր Հովհաննիսյանին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ: Արտակ […]

̰
Ամանորյա ավանդույթներ

23:59 29.12.2018

Տարեմուտը հունվարի 1-ից տոնելը սահմանել է Հռոմի կառավարիչ Հուլիոս Կեսարը՝ մ.թ.ա. 46 թվականին: Ժամանակի գիտնականների խորհրդով բարեփոխելով օրացույցը` նա տարին բաժանել է 12 ամիսների ՝ անվանակոչելով դրանք և բերելով ներկայիս տեսքին: Տարվա առաջին ամիսը կոչել է Յանուսի՝ բոլոր սկիզբների աստծո (մ․թ․ա․ I դ․) անունով: Նախկին խորհրդային քրիստոնյա երկրներում ամանորը հունվարի 1-ից սկսել են նշել 1700 […]

̰
Լա Մանշի նեղուցով մեծ թվով գաղթականներ են փորձում ներխուժել Մեծ Բրիտանիա

23:44 29.12.2018

Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Սադժիդ Դժավիդը անօրինական գաղթականների՝ Լա Մանշի նեղուցը փչովի նավերով անցնելը և այդպիսով Մեծ Բրիտանիայում հայտնվելը «խոշոր պատահար»  է անվանել, գրում է BBC-ն: Նոյեմբերի սկզբից առնվազն 220 մարդ փորձել է նման ճանապարհով մուտք գործել Մեծ Բրիտանիա: Այդ փորձերը չեն դադարել նաև սուրբծննդյան օրերին. դեկտեմբերի 25-ին 40 մարդ Ֆրանսիայի տարածքից երկիր է […]

̰
«Հայրենասերների» դաշինքը խորհրդարանին առաջարկել է Սաակաշվիլիի կառավարման ռեժիմը ճանաչել հանցավոր

23:31 29.12.2018

«Հայրենասերների» դաշինքի առաջնորդ Իրմա Ինաշվիլին խորհրդարանին է ներկայացրել Սաակաշվիլի-Բոկերիա կառավարման ռեժիմը հանցավոր ճանաչելու մասին մի բանաձև։ Նրա հաղորդմամբ, բանաձևը ստորագրել է 400 հազար մարդ: Քաղաքացիներ, որոնք գտնում են, որ Միխեիլ Սաակաշվիլիի և Գիգա Բոկերիայի իշխանության ժամանակաշրջանում երկրում հաստատվել է հանցավոր և ավտորիտար ռեժիմ, որն ընտրությունների ճանապարհով յուրացրել էին խորհրդարանական և գործադիր իշխանությունները: Բանաձևի ընդունումը նախատեսում […]

̰
Շիրակի մարզը գյուղատնտեսական տարին ամփոփում է միջին ցուցանիշներով

23:14 29.12.2018

Շիրակի մարզում գյուղատնտեսական տարին ամփոփվում է միջին ցուցանիշներով: Անցնող տարում մարզում մոտ 7000 հեկտար պակաս ցանքեր են մշակվել: Կարկտահարություն ու ոռոգման խնդիրներ են եղել: Այդուհանդերձ, համախառն բերքի ծավալները դժգոհելու առիթ չեն տվել:  Շիրակի մարզում ինտենսիվ այգիներն ու ջերմոցներն են ավելացել: Իսկ գյուղատնտեսության զարգացման ծրագրեր, որպես այդպիսին, չեն եղել: Նոր մշակաբույսեր մարզի ֆերմերները չեն փորձարկել, փոխարենը՝ […]

̰
The Washington Post-ը արտասովոր ձևով ամփոփել է Թրամփի կառավարման 2-րդ տարին

22:59 29.12.2018

Ամերիկյան The Washington Post-ն ամփոփել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կառավարման երկրորդ տարին, սակայն արտասովոր ձևով: Օրաթերթը տեսանյութի միջոցով ներկայացնում է նախագահի հետ 2018-ի ընթացքում տեղի ունեցած անհարմար և զվարճալի դեպքերը:

̰
Ֆրանսիայում «դեղին բաճկոնները» հրդեհել են բանկի մուտքը

22:45 29.12.2018

Ֆրանսիայի Ռուան քաղաքում «դեղին բաճկոնները» հրդեհել են բանկի մուտքը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով տեղի ռադիոկայանին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ցուցարարները մի քանի աղբաման են տեղադրել բանկի շենքի մուտքի մոտ և այրել դրանք: Կատարվածի հետևանքով վնասվել են շենքի դարպասները: Օրվա երկրորդ կեսին Ռուանում ցույցի էին դուրս եկել 800-1000 մարդ: Ֆրանսիայում արդեն 7-րդ շաբաթն է` շարունակվում են […]

̰
Արցախի ՊԲ հրամանատարն ու ԱԳ նախարարն այցելել են զինծառայողներին, ճաշել նրանց հետ

22:31 29.12.2018

Դեկտեմբերի 29-ին  ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայողներին են այցելել ու ամանորյա շնորհավորանքներ հղել ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանն ու ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի պաշտպանության նախարարությունը: Այստեղ հանրապետության ռազմական ու արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները ներկա են գտնվել երեխաների համար նախատեսված նորակառույց ստեղծագործական կենտրոնի բացմանը, […]

̰
Օհանովի և Շերամի փողոցների խաչմերուկում վթար է տեղի ունեցել․ կա տուժած

22:16 29.12.2018

Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 20:03-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Օհանովի և Շերամի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երկու ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Toyota Vitz» մակնիշի (վարորդը՝ Գ. Գ., ծնված 1983 թ.) և […]

̰ ̰
Սերգեյ Խաչատրյանն ազատվել է ԱՆ փոխնախարարի պաշտոնից

21:59 29.12.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սերգեյ Խաչատրյանն ազատվել է առողջապահության փոխնախարարի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սերգեյ Խաչատրյանին ազատել առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է Ն. Փաշինյանի որոշման մեջ: Սերգեյ Խաչատրյանը նշանակվել է Նուբարաշենի հոգեբուժարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:

̰
Որո՞նք են խումհար առաջացնող խմիչքները և ինչպե՞ս անցկացնել տոներն առանց թունավորման

21:45 29.12.2018

Նախատոնական օրերին բժիշկները կրկին խորհուրդ են տալիս՝ ինչպես և որքան կերակրատեսակներ պատրաստել, ինչպես սնվել, սննդային թունավորմամբ հիվանդանոցում չհայտնվելու համար: Բանն այն է, որ տոնական օրերին, ըստ նախորդ տարիների վիճակագրության, թունավորման ախտանշաններով ահազանգերը շտապօգնության բժիշկներին ու հիվանդանոցներում նկատելի ավելանում են: Ասում են՝ Ամանորը սննդային խրախճանքի վերածելու ավանդույթը մեզ՝ հետխորհրդային երկրներին, բաժին է հասել հենց խորհրդային ժամանակներից, […]

̰
Ոստիկանությունը տեսապատկերված անձին ճանաչողներին խնդրում է դիմել մոտակա բաժին

21:44 29.12.2018

Տեսագրությունում երևացող անձը կասկածվում է դեկտեմբերի 26-ին՝ ժամը 17։30-ի սահմաններում, Տիգրամ Մեծ 10 հասցեի մոտ քաղաքացու բջջային հեռախոսը գրպանից գաղտնի հափշտակելու մեջ։ Ճանաչողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Կենտրոնական կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 010-53-02-02 կամ 1-02 հեռախոսահամարով։ Տեղեկություն տրամադրած անձի գաղտնիությունը երաշխավորվում է։ Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […]

̰
Լարսի ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ

21:30 29.12.2018

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 29-ին` ժամը 21:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում, Քեթիի (Շիրակի մարզ) և Դիլիջանի ոլորաններում, Վանաձոր-Դիլիջան, Մաստարա-Լանջիկ, Ապարան-Քուչակ, Ալագյազ-Արթիկ, Ապարան-Արագած ավտոճանապարհներին և Սիսիան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես […]

̰
Արսեն Թորոսյանի յուրօրինակ շնորհավորանքը

21:14 29.12.2018

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը շնորհավորել է բոլորի Ամանորն ու առողջ ապրելակերպի կոչով սոցիալական գովազդ-տեսահոլովակ է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև։

̰
Աֆղանստանում ականի պայթյունի հետևանքով 4 կին և 2 երեխա է զոհվել

21:01 29.12.2018

Աֆղանստանի հյուսիում ականի պայթյունի հետևանքով 4 կին և 2 երեխա է զոհվել, գրում է «Սինխուա» գործակալությունը: Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել Ֆարյաբ նահանգում: Արդյունքում՝ 6 մարդ է զոհվել, ևս մեկ կին վիրավորվել է: Զոհերը քայլելիս են եղել փոշոտ ճանապարհով, երբ կանանցից մեկը պատահաբար կանգնել է ականի վրա: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի համար, ամենայն հավանականությամբ, պատասխանատվություն […]

̰
Ինչո՞ւ են ինքնաբացարկ ներկայացրել «Իմ քայլը» դաշինքի թեկնածուներն ու ի՞նչ իրավիճակ է մյուս քաղաքական ուժերում

20:44 29.12.2018

Ինչո՞ւ են ինքնաբացարկ ներկայացրել «Իմ քայլը» դաշինքի թեկնածուներն ու արդյո՞ք խորհրդարան անցած մյուս քաղաքական ուժերում ևս պատգամավորական մանդատից հրաժարվողներ կան: SHANTNEWS.am-ը փորձել է ստանալ այս հարցերի պատասխանները: Պատգամավորի մանդատից հրաժարված միայն մեկ անուն է հայտնի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ  հայտարարեց, որ «Իմ քայլը» դաշինքից 18 թեկնածու հրաժարվել է պատգամավորի մանդատից: Ովքե՞ր են ինքնաբացարկ ներկայացնող թեկնածուները, «Քաղաքացիական […]

̰
Վթար Շաքի-Իշխանասար ավտոճանապարհին. կան տուժածներ և մեկ զոհ

20:30 29.12.2018

Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 13:57-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Շաքի-Իշխանասար ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» մակնիշի և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Opel Astra» […]

̰
Դավիթ Տոնոյանի աշխատանքային այցը Գյումրի

20:14 29.12.2018

Դեկտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը Գյումրիում մասնակցել է Ալեքսանդր Նևսկու շքանշանակիր ՌԴ հարավային զինվորական օկրուգի 102-րդ ռազմակայանի կազմավորման 77-րդ տարեդարձի կապակցությամբ անցկացված միջոցառումներին։ Շնորհավորելով ռազմակայանի զինծառայողներին տարեդարձի կապակցությամբ՝ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը նշել է, որ ռազմակայանի տեղակայումը ՀՀ-ում բխում է մեր երկու երկրների ռազմավարական և քաղաքական երկարաժամկետ շահերից։ Դավիթ Տոնոյանը կարևորել է ռազմակայանի […]

̰
Չինաստանում ստեղծել են «խելացի» դպրոցական համազգեստ

20:00 29.12.2018

Չինաստանում ներմուծել են «խելացի» դպրոցական համազգեստ, որը ունակ է տեսնել աշակերտների գտնվելու վայրը ուսերի մեջ ներկառուցված կրիչների շնորհիվ: Համազգեստի նպատակը երեխաների՝ դպրոց հաճախելը վերահսկելն է, գրում է BGR-ը: Նոր համազգեստի շնորհիվ դպրոցի տնօրինությունը կտեղեկանա՝ աշակերտը բացակայե՞լ է դասից, թե՞ փոխել է ընկերների հետ համազգեստով: Եթե աշակերտը քնել է դասի ընթացքում, համազգեստը ազդանշան է տալիս: Այս […]

̰
Չինաստանում բացվել է «խելացի» ավտոբուսների համար նախատեսված առաջին երթուղին

19:50 29.12.2018

Կենտրոնական Չինաստանում՝ Չանշա քաղաքում, բացվել է «խելացի» ավտոբուսների համար նախատեսված առաջին երթուղին: Այն դեռ փորձնական է: Ցուցադրական երթուղին Սյանցզյան շրջանում է. այն ունի 7,8 կմ երկարություն և 22 կանգառ: Այս երթուղին օգտագործվելու է 4 էլեկտրաավտոբուսների փորձարկման համար, որոնք ստեղծվել են ինտելեկտուալ տեխնոլոգիաների հիման վրա: Մեքենաները երթուղի կարող են դուրս գալ առանց վարորդների:

̰
Արթիկի անտառներում խստացված հսկողություն կսահմանվի առանց զենքի ու արտահագուստի

19:30 29.12.2018

Հանրապետության անտառածածկ տարածքներում խստացվել է հսկողությունը: Ամանորին տանը ոչ թե արհեստական, այլ բնական եղևնի կամ սոճենի ունենալու ցանկությունը շատերին է այս օրերին ծառահատման մղում: Շիրակի մարզի սակավաթիվ անտառներից մեկն Արթիկում է: Առանց զենքի ու արտահագուստի, բայց միշտ զգոն՝ անտառը հսկելու գործում: Անտառապահներն այսպես են պայքարում ապօրինի ծառահատումների դեմ, իսկ ամենատարեց անտառապահն հենց անտառում էլ ապրում […]

̰
ՌԴ-ն արգելել է Ուկրաինայից որոշ ապրանքատեսակների ներմուծումը երկրի տարածք

19:24 29.12.2018

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը համապատասխան փաստաթուղթ է ստորագրել, որով հաստատել է այն ապրանքների ցանկը, որն արգելվում է Ուկրաինայից արտահանել Ռուսաստան: Այս մասին նա հայտնել է թվիթերյան իր էջում կատարած գրառման մեջ: Россия вводит запрет на импорт ряда украинских товаров. Это – ответная мера на санкционные ограничения со стороны Украины. Подписал соответствующее постановление — Дмитрий Медведев […]

̰
ՀԱՊԿ-ը Հայաստանի համար անվտանգության համակարգ չէ. Խաչատուր Քոքոբելյան

19:21 29.12.2018

«Արցախը, ՀԱՊԿ-ը, գազը. այս երեք խնդրիներին ես կավելացնեի Հայաստանի տնտեսության անմխիթար վիճակը և կավելացնեի, որ որոշ պրոբլեմներ ոչ միայն մնացել են, այլ ավելի են խորացել: Օրինակ՝ նույն տնտեսության մեջ  մինչ այսօր չի վերացել մենաշնորհը: Պայմանական առումով չեն որոշում, թե ով ինչպես պետք է դիրքավորվի, բայց միևնույն է, մենաշնորհները դիրքավորված մնում են»,- այս մասին «Շանթ» ՀԸ […]

̰
Եգիպտոսի անվտանգության ուժերը տասնյակ զինյալների են վնասազերծել

19:19 29.12.2018

Կահիրեում զբոսաշրջիկների ավտոբուսի պայթյունից հետո Եգիպտոսի անվտանգության ուժերը հայտարարել են, որ Գիզայում և Սինայի թերակղզում սպանել են 40 զինյալների, որոնք կասկածվում են ավտոբուսի պայթյունի մեջ: Այս մասին հայտնել է The Guardian-ը: Աղբյուրը նշում է, որ նրանցից 30-ը նաև կասկածվում է ահաբեկչական նոր հարձակումներ նախապատրաստելու մեջ: Հիշեցնենք, որ ավելի վաղ Գիզայի բուրգերի շրջանում վիետնամցի զբոսաշրջիկներին տեղափոխող […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատարների և ավտոբուսների համար

19:12 29.12.2018

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից SHANTNEWS.am-ին փոխանցեցին, որ Լարսի անցակետը բացվել է մարդատար ավտոմեքենաների և ավտոբուսների համար: «Ժամը 18:20-ի դրությամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատարների և ավտոբուսների համար, փակ է միայն բեռնատարների համար»,- ասաց ՀՀ ԱԻՆ ՃԿԿ օպերատիվ հերթապահ Լևոն Շահինըյանը: Հարցին, թե արդյո՞ք հույս կա, որ բեռնատար մեքենաների համար ևս ճանապարհը […]

̰
BACK_TO_TOP