TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+12.09 oC

Արխիվ / Դեկտեմբեր 2018

Մոսկվայում ձնահավաք մեքենան սպանել է 19-ամյա տղային

11:31 26.12.2018

Մոսկվայի հյուսիսարևմտյան հատվածում՝ Տալլինսկայա փողոցի վրա, երեկ երեկոյան դժբախտ պատահար է տեղի ունեցել: 19-ամյա տղան ձնահավաք մեքենայի աշխատանքի ժամանակ կանգնել է տեխնիկայի վրա, կորցրել է հավասարակշռությունը և ընկել: Հետնամասի մեխանիկական խոզանակը քաշել է տղային: Մաքրման աշխատանքներն իրականացնող «Ժիլիշչնիկ Ստրոգինո» բնակկոմունալ տնտեսության ներկայացուցչի խոսքերով՝ ստացած վնասվածքներից նա տեղում մահացել է: Կատարվում է հետաքննություն:

̰
Ճանապարհային երթևեկության կանոնների խախտում թույլ տված ավտոբուսի վարորդը հեռացվել է աշխատանքից

11:26 26.12.2018

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ երթևեկության խախտում թույլ տված վարորդն ազատվել է աշխատանքից: Քաղաքապետարանի տարածած հայտարարությունում ասված է. «Սիրելի համաքաղաքացիներ, Երեկ համացանցում տարածված տեսանյութում ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտում թույլ տված ավտոբուսի վարորդը «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենի հրամանով հեռացվել է աշխատանքից»: https://www.facebook.com/SHANTNEWS.am/videos/374931316588581   Հիշեցնենք, որ վարորդը հանդիպակաց էր երթևեկել Սարալանջի փողոցով: […]

̰
«Տոնածառ ջան, տոնածառը»՝ Արփի Փաշինյանի կատարմամբ

11:17 26.12.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել դստեր` Արփիի մասնակցությամբ, որին կից հետևյալ գրառումն է արել. «Հանրապետության հրապարակում Արփին իր կիտած ունքերով շատերի ուշադրությունը գրավեց, բայց մենք նաև երգում ենք՝ մեկ-մեկ»:

̰
20 զինծառայողի ծառայողական բնակարան է տրվել

11:15 26.12.2018

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր մասնակցել է Ագարակ քաղաքում շահագործման հանձնված բնակելի շենքի բացման արարողությանը։ 20 զինծառայող այդ շենքում ստացել է ծառայողական բնակարան։ Այս մասին այսօր տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ https://www.facebook.com/arcrun/posts/2054794441222820

̰
Հափշտակել են քաղաքացու պայուսակը, որում եղել է ID քարտ

11:12 26.12.2018

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն  վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու նույնականացման քարտը առերևույթ հափշտակած անձի ինքնությունը։ 2018թ. նոյեմբերի 19-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, Երևանի Մարգարյան փողոցում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը հափշտակել է քաղաքացու՝ համակարգչային խանութի հարևանությամբ գտնվող քարե պատնեշի վրա դրված պայուսակը, որի մեջ […]

̰
Երևանում 50-ամյա կինը ծանոթ տղամարդու վրա բենզին է լցրել ու հրկիզել. գործը դատարանում է

11:06 26.12.2018

ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Գեղարքունիքի մարզի  50-ամյա կնոջ: Իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն`2018 թվականի հուլիսի 16-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, […]

̰
Երևանում վրաերթի է ենթարկվել «Արդշինինվեստբանկ»-ի վարչության պետի տեղակալը

11:03 26.12.2018

Երևանում դեկտեմբերի 24-ին վրաերթ է տեղի ունեցել. ժամը 18:40-ի սահմաններում Ավան-Առինջ թաղամասի բնակիչ 39-ամյա Ստեփան Շ.-ն իր վարած Nissan մակնիշի 35 QC 823 համարանիշի ավտոմեքենայով Գրիգոր Լուսավորիչ և Զաքյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 35-ամյա Ոսկան Ո.-ին: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Նաիրի բժշկական […]

̰
Ներկայացվել են Բագրատաշենի նոր կամրջի նախագծի տարբերակները

10:44 26.12.2018

Բագրատաշեն-Սադախլո սահմանի անցման կետի տարածքում Հայաստանը և Վրաստանը միացնող նոր կամրջի կառուցումն իրականացնող հայկական և վրացական կողմերը հանդիպել են կամրջի նախագծման և շինարարական աշխատանքների մրցույթը շահած իրանական Tunnel Sadd Ariana ընկերության, շինաշխատանքների ինժեներական ծառայություններ մատուցող Soosung Engineering Co., Ltd. կազմակերպության ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկացրին «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ից: «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի ճանապարհային […]

̰
Կարապի լճի սահադաշտն արդեն բաց է

10:43 26.12.2018

Երևանի Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցի սաներն ազդարարել են Կարապի լճի սահադաշտի 14-րդ տարեշրջանի մեկնարկը: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, չմշկասահքի, ձմեռային մարզաձևերի և ակտիվ հանգստի սիրահարների համար սահադաշտը կաշխատի ամեն օր՝ առավոտյան ժամը 11:00-ից մինչ 22:00-ը, բացառությամբ` ժամը 15:30-18:00-ը տևող տեխնիկական ընդմիջման: Սահելու մեկ ժամվա արժեքն անփոփոխ է. սեփական չմուշկներով՝ 500 […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար

10:37 26.12.2018

Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 26-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Մարդատար տրանսպորտային միջոցների համար ճանապարհը բաց է։

̰
Պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց՝ պատժախուց տեղափոխված կալանավորների և դատապարտյալների՝ արտաքին աշխարհի հետ կապի վերաբերյալ

10:34 26.12.2018

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրապարակել է արտահերթ զեկույց «Պատժախուց տեղափոխված կալանավորված անձանց և դատապարտյալների մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության իրավունքների վերաբերյալ»։ Պաշտպանին հասցեագրված բողոքների քննարկման, ինչպես նաև Կանխարգելման ազգային մեխանիզմի մշտադիտարկումների արդյունքները վկայում են, որ օրենսդրական խնդրահարույց կարգավորումների պատճառով ձևավորվել է ոչ իրավաչափ պրակտիկա: Մասնավորապես, կալանավորված անձին կամ դատապարտյալին պատժախուց տեղափոխելը, անկախ […]

̰
Կառավարության մասնաշենքում Սիրիայի քաղաքացին սպառնացել է նախարարության աշխատակիցներին

10:11 26.12.2018

Երևանում դեկտեմբերի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 09:50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքում մի քաղաքացի վիրավորում, հայհոյում է աշխատակիցներին, սպառնում փայտով կոտրել ապակիները և այն լցնել աշխատակիցների վրա: Shamshyan.com-ի փոխանցմամբ` նշված վայր են մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչները, որտեղ ՀՀ […]

̰
Պլանային ջրանջատում Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում

10:03 26.12.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 27-ին՝ ժամը 10:00-22։00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի՝ 1, 2, 5, 6, 7, 8, 9, 11, 13, Նորքի այգիներ, Սերո Խանզադյան փողոցների, Սերո Խանզադյան փ. 1-ին և 2-րդ նրբանցքների, Նորքի 1-ին նրբանցքի, Հովսեփյան փողոցի 60-90 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում […]

̰
Արթիկ -Արագած և Ապարան-Միրաք ավտոճանապարհներին բուք է

09:54 26.12.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արթիկ-Արագած և Ապարան-Միրաք ավտոճանապարհներին բուք է: Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Արթիկ-Արագած հատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար Վարդենյաց լեռնանցքը փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և […]

̰
«Իմ քայլը» դաշինքում «թրեյնինգներ» են անցկացվում, որ ԱԺ-ում չխայտառակվեն. «Հրապարակ»

09:43 26.12.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլը» դաշինքում ԱԺ առաջին նստաշրջանին ընդառաջ բուռն նախապատրաստական աշխատանքներ են տարվում։ Մենք տեղեկացանք, որ նորաթուխ պատգամավորների համար «թրեյնինգներ» են կազմակերպվում Լենա Նազարյանի «հմուտ» ուսուցչական հայացքի ներքո, որ յուրացնեն «ԱԺ կանոնակարգ» օրենքը և նիստերի ժամանակ չխայտառակվեն։ Սակայն ամենաուշագրավը սենյակների բաշխման հարցն է։ «Որոշվել է ժերեբյովկա անել, որ արդար լինի։ Սենյակներ կան, […]

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 4 մարզում

09:31 26.12.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 26-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00–16։00 Անդրանիկի փ. 151 շենքը, Բաբաջանյան փ. 89, 91, 93, 95, 97, 99, 101, 103, 105 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 10։30–16։30 Սարի թաղ 18-28 փողոցները մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Այգեստան […]

̰
ԲՀԿ-ի և «Իմ քայլի» միջև համաձայնություն առայժմ չկա ԱԺ փոխխոսնակի հարցում․ «ժամանակ»

09:19 26.12.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած խորհրդարանական ընտրություններից անցել է 15 օրից ավելի ժամանակ, սակայն ԲՀԿ խմբակցությունը դեռևս նիստ չի հրավիրել, և դեռ հայտնի չէ, թե ում է այս կուսակցությունը առաջադրելու խորհրդարանի փոխխոսնակի թեկնածու: ԲՀԿ-ում հասկանում են, որ հարցը, թե ում է բաժին հասնելու ընդդիմությանը տրվող այդ տեղը` ԲՀԿ-ի՞ն, թե՞ ԼՀԿ-ին, իր քվեարկությամբ որոշելու է «Իմ […]

̰
50 հազար մարդկանց կրճատման մասին խոսողներին ասեմ, որ կառավարման մարմիններում աշխատողների թիվը 18400 է․ Արտակ Մանուկյան

09:05 26.12.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում կրկին անդրադարձել է նախարարությունների օպտիմալացման հարցին․ «Կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում 50 000 մարդկանց սպասվելիք կրճատումների մասին խոսողներին ասեմ, որ պետական կառավարման մարմիններում ընդհանուր աշխատողների թիվը շուրջ 18400-է։ Ակնհայտ է, որ ներկա պահին խոսքը գնում է կառուցվածքային փոփոխությունների միջոցով արդյունավետության բարձրացման և որոշ ֆունկցիաների […]

̰
Թաքուն փորձաքննություն․ «Հրապարակ»

08:56 26.12.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Մանվել Գրիգորյանն անցել է դատաբժշկական հերթական փորձաքննությունը, վերջնական եզրակացության համար դեռ ժամանակ կպահանջվի: Հարազատներն ու բժիշկներն ամեն ինչ արել են անաղմուկ, որ ցուցարարները հանկարծ չհայտնվեն Հերացու փողոցում և խանգարեն գործընթացին։ «Ցուցարարներն, ի դեպ, բավականին բազմաշերտ են՝ նրանց մեջ են քաղակտիվիստներ, «կապտամազ» Ասիայի ընկերներից կան, սակայն հիմնական կազմակերպիչները Դոն Պիպոն և […]

̰
Ֆիթնես ակումբում Արփինե Հովհաննիսյանն օգտվում է 1 մլն 200 հազար դրամ արժեցող VIP փաթեթից. «Հրապարակ»

08:42 26.12.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Գոլդ Ջիմ» առողջարարական համալիրը թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունների նախընտրած ֆիթնես ակումբն է, որի կոլեկտիվը մեկ մարդու նման հեղափոխական է եղել: Համալիրի ծառայություններից օգտվում էր ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը` VIP փաթեթից, որի գինը 1 միլիոն 200 հազար դրամ էր: 4 տարի շարունակ նույն ակումբի «հաճախորդ» է եղել նաև քաղակտիվիստ, այսօր […]

̰
Երկրաշարժ Շիրակի մարզի Աշոցք գյուղից 10 կմ հարավ-արևելք

08:26 26.12.2018

Սույն թվականի դեկտեմբերի 26-ին` տեղական ժամանակով ժամը 00:09-ին (Գրինվիչի ժամանակով` դեկտեմբերի 25-ին ժամը 20:09-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.020 և արևելյան երկայնության 43.980 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Շիրակի մարզի Աշոցք գյուղից 10 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.7 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ: […]

̰
Չինաստանի իշխանությունները կարող են հրաժարվել մարմնավաճառներին վերադաստիարակելուց

08:18 26.12.2018

Չինաստանի իշխանությունները կարող են չեղարկել մոտ 30 տարի գործող կանոնները, որոնք նախատեսում են մարմնավաճառների և նրանց հաճախորդների ձերբակալություն և պարտադիր վերադաստիարակություն։ Այս մասին հայտնում է China Daily պարբերականը։ Գործող կանոնների չեղարկման նախաձեռնությունը ներկայացվել է Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի իրավական հարցերով կոմիտեի կողմից։ Համաձայն 1990-ականներին Պետխորհրդի սահմանած կանոնների՝ մարմնավաճառներն ու նրանց հաճախորդները կարող են իրենց գործունեության […]

̰
Թրամփին չի հաջողվել կոտրել 7-ամյա երեխայի հավատն առ Սանտա Կլաուս

08:04 26.12.2018

7-ամյա Լլոյդ Քոլմենը, որին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնարկել էր, որ Սանտա Կլաուս գոյություն չունի, չի կորցրել հավատը։ Այս մասին գրում է The Post and Courier պարբերականը։ Երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու առաջին տիկին Մելանյան եղել են թեժ գծի օպերատորներ՝ պատասխանելով երեխաների՝ Սանտայի և նրա գտնվելու վայրի վերաբերյալ հարցերին։ 7-ամյա ամերիկուհու հետ զրույցի ժամանակ Թրամփը […]

̰
ԱՄՆ ֆինանսների նախարարին պաշտոնանկություն է սպառնում․ CNN

07:44 26.12.2018

Սպիտակ տանը մոտ աղբյուրը հայտնում է, որ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին հայտարարություններին՝ ֆինանսների նախարար Ստիվեն Մնուչինի հետ կապված նրա դժգոհությունն աճում է։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Դեկտեմբերի 25-ին Թրամփը լրագրողներին վստահեցրել էր, որ վստահում է  ֆինանսների նախարարին, ինչպես նաև համարում նրան տաղանդավոր և խելացի մարդ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ իրականում նախագահը Մնուչինին պատասխանատու է […]

̰
Հնդկաստանում բացել են երկրի ամենամեծ կամուրջը

07:32 26.12.2018

Հնդկաստանում բացել են երկրի ամենաերկար երկաթուղային և ավտոմոբիլային կամուրջը։ Այս մասին հայտնում է Times of India պարբերականը։ Վարչապետ Նարենդրա Մոդին մասնակցել է Ասսամ նահանգում այդ օբյեկտի բացման հանդիսավոր արարողությանը։ Բրահմապուտր գետի վրայով 4․94 կմ ձգվող կամուրջը ստացել է Բոգիբիլ անվանումը։ Այն բացվել է երկրի նախկին վարչապետ Աթալ Բիհարի Վաջփայիի ծննդյան օրը, որը կյանքից հեռացել էր […]

̰
Իսրայելը հրթիռակոծել է Դամասկոսը․ ԶԼՄ-ներ

07:15 26.12.2018

Իսրայելական ռազմական ինքնաթիռները հարվածել են Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արվարձաններին։ Դրանք հարվածներ են հասցրել՝ գտնվելով Լիբանանի օդային տարածքում։ Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգը հետ է մղել Իսրայելի հրթիռային հարձակումը Դամասկոսի արևմտյան ծայրամասերի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը՝ հղում անելով ռազմական աղբյուրին։ Նշվում է, որ հրթիռների մեծ մասը ոչնչացվել է։ Միջադեպի հետևանքով տուժել են երեք սիրիացի […]

̰
Շանհայում կամուրջ են «տպել» 3D տպիչով

01:00 26.12.2018

Շանհայի նորարարական այգիներից մեկում տեղադրվել է աշխարհում ամենաերկար կամուրջը, որը տպվել է 3D տպիչով, հաղորդում է  ՏԱՍՍ գործակալությունը: Թեև կոսմետիկ նորոգման աշխատանքները դեռ ավարտված չեն, սակայն առաջին անցորդները քայլել են կամրջի վրայով: Կամուրջը միացնում է այգու միջով անցնող ջրանցքի ափերը: Կամրջի երկարությունը 14.1 մետր է, լայնությունը՝ 4 մետր: Մինչ այժմ 3D տպիչով տպված երկու կամուրջ կար […]

̰
Ծնողների նախաձեռնությամբ բուսակեր դարձած 1.5-ամյա երեխան հոսպիտալացվել է

00:52 26.12.2018

Ծնողների նախաձեռնությամբ բուսակերության սկզբունքով սնվող երեխայի մոտ ոսկրերի հիվանդություն է զարգացել (ռախիտ-խմբ.):  Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Հաղորդվում է, որ 1.5 տարեկան երեխային մայրը միայն կես բանանով, վարսակով ու բրնձի կաթով է կերակրել: Դեպքի հայտնաբերումից հետո ծնողներին զրկել են ծնողական իրավունքից: Երեխան այժմ բնակվում է իր խնամակալ ընտանիքի ու իրենից մեծ երկու եղբայրների հետ: […]

̰
Կվերադառնամ ավելի ուժեղ․ Հենրիխ Մխիթարյան

00:48 26.12.2018

Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով երկրպագուներին աջակցության համար։ «Իսկապես զգացված եմ շուտափույթ ապաքինմանն ուղղված ձեր բոլոր մաղթանքների համար։ Շնորհակալ եմ, երկրպագունե՛ր։ Կվերադառնամ ավելի ուժեղ»,- գրել է Մխիթարյանը։ Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը ոտնաթաթի վնասվածք էր ստացել և այս տարի խաղադաշտ դուրս չի գա։

̰
Մարդկանց դեռ թվում է, թե դատարանների գործողությունների համար նախարարությունն է պատասխանատու. Հրանուշ Խառատյան

00:38 26.12.2018

Ես հասկանում եմ, թե ինչու են նրանք (ցույցերի մասնակիցները-խմբ.) Արդարադատության նախարարությանը դիմում խափանման միջոցները փոփոխելու համար: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ասել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանն ու ներկայացրել այդ խնդրի պատճառների վերաբերյալ իր դիտարկումները: «Նրանց դեռ թվում է, թե արդարադատությունը դատարանն է: Կա այդպիսի հանրային ընկալում: Եվ, ցավոք սրտի, սա, հիմա չասեմ՝ արդարադատությունով, […]

̰
BACK_TO_TOP