17:26 26.12.2018
Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված Վահագն Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի որոշումը վերացնելու Վերաքննիչ դատարանի որոշման դեմ ՀՀ դատախազությունը վճռաբեկ բողոք չի ներկայացնելու, Armtimes.com-ի հարցին ի պատասխան՝ ասել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: «Վերաքննիչ դատարանի որոշումն ուսումնասիրվել է, բողոք ներկայացնելու համար բավարար հիմքեր առկա չեն»,- ասել է խորհրդականը: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր […]
17:23 26.12.2018
Չինաստանում 2019-ի մարտին առաջին անգամ լույս աշխարհ կգա կլոնավորված կատու: Այս մասին հայտնում է Global Times պարբերականը: Գիտափորձը կիրականացնի պեկինյան բիոտեխնոլոգիական Sinogene ընկերությունը, որը զբաղվում է արհեստական պայմաններում կատուների բազմացմամբ: «Երևի այս նախագիծն այնքան էլ մեծ հետաքրքրություն չառաջացնի գիտական ասպարեզում, բայց մենք տեսնում ենք, որ այն մեծ պոտենցիալ ունի կլոնավորման զարգացման համար»,- հայտնել է նախագծի ղեկավար […]
17:12 26.12.2018
Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը վկայի կարգավիճակով ցուցմունք է տվել 2011 թվականի զանգվածային անկարգությունների վերաբերյալ, որոնց հետևանքով նա հրաժեշտ էր տվել պաշտոնին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Խոսքը Եգիպտոսի մեկ այլ նախկին նախագահի՝ Մուհամմեդ Մուրսիի և նրա 26 համակիրների մասին է, որոնք մեղադրվում են քրեակատարողական հիմնարկներում ըմբոստության, ՆԳՆ աշխատակիցների սպանությունների և սպանությունների փորձի […]
17:04 26.12.2018
Դեկտեմբերի 27-ին Մոսկվայում տեղի կունենան Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները։ Փաշինյանը Ռուսաստանում է լինելու աշխատանքային այցով։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը՝ ներկայացնելով նաև հանդիպման օրակարգը։ «Նախատեսվում է քննարկել երկկողմ օրակարգի առանցքային թեմաները և եվրասիական տարածքի ինտեգրացիոն միավորումներում համագործակցության հեռանկարները»,- նշված է հաղորդագրության մեջ։ Հայկական կողմը բանակցությունների […]
17:02 26.12.2018
Հունահռոմեական ոճի ռուսաստանցի ըմբիշ Մուսա Եվլոևը պատմել է անցնող տարվա իր մարզական ձեռքբերումների մասին: Նա նշել է, թե ինչպես է նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսն ու անդրադարձել է նաև Արթուր Ալեքսանյանի հետ գոտեմարտին: «Իմ ամենագլխավոր մրցակիցը հայ ըմբիշ Արթուր Ալեքսանյանն է: Նա օլիմպիական չեմպիոն է, աշխարհի եռակի չեմպիոն: Ես նրա հետ մրցեցի Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում»,- ասել […]
16:58 26.12.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ ՀՀ մշակույթի նախարարության օպտիմալացման թեմայի քննարկման ժամանակ մշակույթի նախարարության պատմության և հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանն ասել է, որ սխալ է համարում հատկապես այն նախաձեռնությունը, ըստ որի՝ հուշարձանների պահպանությունը քաղաքաշինության կոմիտեին պետք է վստահվի: «Կարող եք կանգնել Հանրապետության հրապարակում և նայել՝ շուրջն ինչ է կատարվում: Դրանք բոլորը կատարվել են […]
16:51 26.12.2018
Իրաքի, Հորդանանի և Սիրիայի սահմանների հատման կետում ԱՄՆ-ը երկու ռազմաբազա կկառուցի: Այս մասին հայտնել է Anadolu գործակալությունը՝ հղում անելով իրաքյան նահանգի տեղական խորհրդի անդամներից մեկին՝ Ալ-Անբար Ֆարհանա Դուլեյմիին: Նշվում է, որ ռազմաբազաները տեղակայված կլինեն Իրաքի և Սիրիայի սահմանի ռազմավարական նշանակության կետում: Դուլեյմին հայտնել է, որ ռազմաբազաները մեծ ներդրում կունենան Իրաքի և Սիրիայի սահմանային անվտանգության հարցում: […]
16:45 26.12.2018
Դեռևս անցած տարի՝ 2017 թվականի ապրիլին, «Ելք»-ի ծրագրում ներկայացված էր (նախարարությունների օպտիմալացման ծրագիր-խմբ.) Նիկոլ Փաշինյանի կողմից, որը ենթադրում էր 14 նախարարություն ունենալ: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավոր ընտրված Աննա Կոստանյանը: «Ըստ իս՝ հենց առաջարկը, հենց այդ տարբերակն ավելի նպատակահարմար կլիներ այս անգամ առաջադրել, քան ներկայիս գործող […]
16:43 26.12.2018
Վրաստանի խորհրդարանն աջակցել է նախաձեռնությանը, որով նախատեսվում է վերականգնել տարրական դասարաններում երեխաների ուսուցումը Յակոբ Գոգեբաշվիլիի կողմից 1865թ ստեղծված «Դեդա Էնան»/ Մայրենի լեզու/ դասագրքով: Օրենսդրական նախաձեռնությունը լայն աջակցություն է ստացել խորհրդարանական հանձնաժողովների կողմից: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, փորձագիտական խորհրդի օգնությամբ, օգտագործելով Գոգեբաշվիլի մեթոդը, նոր դասագիրք է պատրաստում: Նոր ուսումնական տարվանից այն շրջանառության մեջ կմտնի […]
16:34 26.12.2018
Մշակութային գործիչ, կոմպոզիտոր Վահան Արծրունին, անդրադառնալով մշակույթի նախարարության օպտիմալացմանը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ նախարարության գործունեությունը չի սահմանափակվում մշակութային ժառանգության խնդիրներով: Բոլոր քննարկումների և հավաքների ժամանակ իրենք՝ մշակութային գործիչները, քննարկել են, թե ո՞րն է մշակույթի նախարարության ֆունկցիան. «Բոլոր տարակարծություններն և ամենաթող վիճակը, որը ստեղծվել է 30 տարիների ընթացքում, պայմանավորված է նրանով, որ որևէ օրենսդրական փաստաթուղթ, […]
16:24 26.12.2018
Դեկտեմբերի 26-ին, ժամը 13:00-ին «ԱԱԲ ՊՐՈՅԵԿՏ» ՍՊԸ ծրագրի ղեկավարի կողմից ստացված տեղեկության համաձայն՝ Մ-6 Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի 1-ին կմ-ին առկա է քարաթափման վտանգ: Ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, շինարարական աշխատանքների իրականացման նպատակով ս.թ. դեկտեմբերի 27-ին՝ ժամը 15:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով վերոնշյալ ճանապարհահատվածը որոշ ժամանակով փակ է լինելու […]
16:15 26.12.2018
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Երևանում Արմավիրի 24-ամյա բնակչի դանակահարության դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Մեկ անձ ձերբակալվել է: 2018թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնից հաղորդում է ստացվել […]
15:51 26.12.2018
Ռուսական կողմը հրաժարվում է կոնկրետ ժամկետներ նշել Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Սրանով նա պատասխանել է ադրբեջանցի լրագրողներից մեկին, որը նշել է, թե ադրբեջանական կողմում 2019 թվականին ակնկալում են Արցախյան բանակցությունների առաջընթաց, և թե ինչ ակնկալիքներ ունի այս հարցում ռուսական կողմը։ «Մենք չենք սահմանում ժամանակային […]
15:46 26.12.2018
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գյումրու և Մարալիկի նստավայրեր և ուսումնասիրել ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահելու համար նախատեսված խցերը: Այցի ընթացքում ստուգվել են նշված վայրում անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված միջազգային չափանիշներին: Մշտադիտարկման արդյունքում վեր են հանվել հարցեր կապված խմելու […]
15:45 26.12.2018
Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների կանխման նպատակով 2018 թվականի դեկտեմբերի 27-ին Երևան քաղաքի Լենինգրադյան և Շինարարների փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից: Փոփոխության արդյունքում նշված խաչմերուկում կտեղակայվի լուսացուցային օբյեկտ, խաչմերուկը կդառնա կարգավորվող, և այսուհետ տվյալ խաչմերուկով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտների տեղաշարժի հերթականությունը կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով: Շինարարների փողոցից տրանսպորտային […]
15:41 26.12.2018
Հանցագործությունների և իրավախախտումների կանխման ու բացահայտման նկատառումներով ոստիկանությունն անցնում է ուժեղացված ծառայության: Այս մասին տեղեկանում են ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Ոստիկանության տարածքային բաժիններում արդեն ձևավորվել են շրջիկ խմբեր, որոնք ծառայություն են իրականացնում հասարակական նշանակության ռիսկային օբյեկտների` մասնավորապես տարադրամի փոխանակման կետերի, գրավատների, խոշոր դրամաիրային շրջանառություն ունեցող առևտրի կետերի տարածքներում: Պարեկապահակետային ծառայություն իրականացնող վերակարգերը մոտեցվել […]
15:40 26.12.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նախարարությունների օպտիմալացման շուրջ ծավալվող քննարկումներին ու քննադատություններին: «Հատուկ կեղծ թվեր տարածողների համար․․․ սա նախարարությունների առավելագույն հաստիքների մասին ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի հրամանն է։ Ցանկության դեպքում կարող եք ստանալ կամայական պետական կառավարման մարմնի հաստիքների թիվը (բացի ուժայիններից)։ Հարգելի ԶԼՄ խնդրում եմ թվերը […]
15:35 26.12.2018
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին արձագանքել է «վրացի հայրենասերների» «Միասին դեպի տուն» շարժմանը և մտադիր է նրանց հետ վերադառնալ Վրաստան: Այդ մասին իր հերթական ֆեյսբուքյան ելույթի մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: «Ինձ դիմել են մի խումբ վրացի հայրենասերներ: Նրանք ստեղծել են «Միասին դեպի տուն» շարժումը: Սա շատ հրաշալի միտք է: Մենք պետք […]
15:30 26.12.2018
Վրաստանի խորհրդարանում ստեղծվելու է հատուկ աշխատանքային խումբ, որը քննելու է կրոնական թեմայով նախագծերին վերաբերող հարցեր, որոնց թվում է նաև չադրա, նիկաբ ու բուրկա կրելու հարցը։ Այս մասին տեղեկացրել է խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի ղեկավարը։ Մինչ այս նույն հանձնաժողովը տապալել է ընդդիմադիր պատգամավորներից մեկի նախաձեռնությունը, որով առաջարկվում էր տուգանք սահմանել հասարակական վայրերում ու հասարակական […]
15:26 26.12.2018
Իրանի և Վրաստանի իշխանությունները տարաձայնություններ ունեն երկու երկրների քաղաքացիների՝ միմյանց երկրներ առանց վիզայի այցելությունների հետ կապված, և պատճառը Վրաստանի կողմից Իրանի քաղաքացիների մուտքերի բազմաթիվ մերժումներն են։ Վրաստանի ԱԳՆ կայքում զետեղված հաղորդագրություններից մեկի մեջ արդեն նշվում է, որ առանց վիզայի մուտքերի մասին համաձայնագիրը «կատարելագործման կարիք ունի»։ Երեկ Վրաստանի ԱԳՆ-ում ընդունել են Իրանի դեսպանին ու հյուպատոսական ծառայության […]
15:24 26.12.2018
Մշակույթի նախարարության օպտիմալացման թեմայի քննարկման ժամանակ մշակույթի նախարարության Պատմության և հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը հիշեցրել է, որ օրենքի նախագծով նախատեսվում է կրթության և գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների միացումը, բայց հուշարձանների պահպանության ֆունկցիան կլինի Քաղաքաշինության կոմիտեի կազմում. «Նախ Քաղաքաշինական կոմիտեն կարգավիճակով կառավարության անդամ չէ և քաղաքականության մշակման լիազորություններ չունի: Այսինքն՝ մենք մշակութային ժառանգության […]
15:22 26.12.2018
Վրաստանում ավարտվել են վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող Դավիթ Գարեջիի համալիրի վերանորոգման աշխատանքները: Այն ֆինանսավորել է (1,5 մլն լարի) Համաշխարհային բանկը և Վրաստանի կառավարությունը: 2015թ․ սեպտեմբերից սկսված աշխատանքների արդյունքում կարգի են բերվել նաև համալիրի ենթակառուցվածքները: 7-րդ դարում կառուցված համալիրն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում: Վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող 100 քառակուսի կիլոմետր ընդհանուր մակերես ունեցող համալիրը կազմված է […]
15:08 26.12.2018
«Այս տարի «Արմենիա» ավիաընկերության ուղևորների թիվը գրեթե չի ավելացել, չնայած նոր ուղղություններով թռիչքներն ավելացել են 13 տոկոսով: Պատճառներից մեկը Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունն էր, որովհետև բոլորը ներգրավված էին այդ գործընթացում, հետաքրքրված էին, թե ինչ է լինելու, սպասում էին ընտրություններին, ուստի, այս տարի մեծ թվով տոմսեր վերադարձվեցին»,- դեկտեմբերի 26-ին կայացած ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց «Արմենիա» ավիաընկերության […]
15:00 26.12.2018
ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության ժամանակ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը տեղեկացեց, որ Զարուհի Փոստանջյանը կներգրավվի որպես իրենց շահերի պաշտպան: Դատարանի դահլիճում նստած Փոստանջյանը ներգրավվեց որպես պաշտպան: Դատավոր Մեսրոպ Մակյանը ժամանակ տվեց, որ փաստաբանը ներկայացնի իր արտոնագիրը:
14:57 26.12.2018
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից 2016 թվականին պատվիրված սարքը, որ կարողանում է վերծանել նույնիսկ գաղտնաբառով պաշտպանված սմարթֆոնների մեջ եղած ինֆորմացիան, նախատեսված է եղել ՀՀ Փորձաքննությունների ազգային բյուրոյի համար, որին էլ ավելի ուշ տրամադրվել է։ Այս մասին հայտնի է դառնում ամերիկագետ Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումից։ https://www.facebook.com/sargsyansuren/posts/10156944760625421 2016 թվականի դեկտեմբերին բյուրոյի կայքում հրապարակվել է այդ սարքի մասին տեղեկատվություն։ Ըստ […]
14:45 26.12.2018
ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության ժամանակ հրապարակվում են, ըստ մեղադրանքի, գունդ ներխուժած Գևորգ Մելքոնյանի նախաքննական ցուցմունքները: Նախաքննական մարմնի հարցաքննության ժամանակ նա պատմել է, որ 2016 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, եկան Արմեն Լամբարյանն ու Արմեն Բիլյանը: Իրենք Սպիտակում մի քանի ընկերների հետ նշում էին իրենց ընկերոջ ծննդյան օրը: Բիլյանն ու մյուս ընկերը դժգոհում էին […]
14:29 26.12.2018
Վարշավայի արդյունաբերական հատվածներից մեկում փայտե տանը բռնկված հրդեհի հետևանքով 6 մարդ է մահացել: Այս մասին հայտնում է լեհական tvn24 կայքը: Հրդեհված տարածքի մակերեսը 25 քմ է: Այդ հատվածում փրկարարները հայտնաբերել են մի քանի գազային բալոններ, որոնք օպերատիվ կերպով սառեցվել են, որպեսզի պայթյունը բացառվի: Հրդեհաշիջման աշխատանքներին 32 մարդ է մասնակցել: Զոհերի դիերը հայտնաբերվել են հրդեհի մարումից հետո: Ոստիկանությունում […]
14:17 26.12.2018
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ մինչև տարեվերջ Պուտին-Լուկաշենկո ևս մեկ հանդիպման անհրաժեշտություն կա: «Իսկապես, նեղ դաշնակցային հարաբերությունները ենթադրում են մեծ թվով հրատապ հարցերի առկայություն: Անխուսափելիորեն առաջանում են խնդրահարույց վիճակներ: Դրա համար, որպեսզի թույլ չտանք ինչ-որ հարցերում հակասություններ, երկու նախագահները որոշեցին կրկին հանդիպել»,- պարզաբանել է Պեսկովը: Պեսկովը, սակայն, նշել է, որ հանդիպման […]