14:16 26.12.2018
Այսօր Չինաստանի մայրաքաղաք Պեկինի համալսարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է չինական «Սինա» պորտալը: Աղբյուրի համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով՝ առավոտյան 09։34-ին՝ Պեկինի հյուսիս-արևմուտքում գտնվող համալսարաններից մեկի երկրորդ մասնաշենքի լաբորատորիայում: Նշվում է, որ դեպքի վայր են ժամանել հրշեջ ծառայության աշխատակիցները: Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ պայթյունի հետևանքով մարդիկ են զոհվել:
14:15 26.12.2018
ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` արձագանքելով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի վերջին հայտարարությանը՝ ԼՂ կարգավորման վերաբերյալ: «Նախօրեին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն վտանգավոր և անթույլատրելի հայտարարություն է արել, հայ-թուքական հարաբերությունները ուղղակի կապելով արցախյան կարգավորման հետ։ Արցախյան կարգավորումն ու հայ-թուրքական խնդիրը երկու տարբեր գործընթացներ են ու դրանց մեկը մյուսի հետ […]
14:12 26.12.2018
Հրապարակվել է «Երջանկության համաշխարհային զեկույցի» նոր՝ 2018 թվականի տարբերակը, որը երկրների բնակչության երջանիկ լինելու հանգամանքը հաշվարկել է 2015-2017 թվականների տվյալների հիման վրա։ Այս ցանկում Հայաստանը վատթարացրել է իր դիրքը նախորդ տարվա զեկույցում իր դիրքի համեմատությամբ։ 2017 թվականին հրապարակված զեկույցում Հայաստանը 121-րդ հորիզոնականում էր (ամփոփվել էին 2014-2016 թվականների տվյալները), իսկ նոր զեկույցում Հայաստանը հայտնվել է 129-րդ […]
14:11 26.12.2018
Խաչատուրյան քույրերին հաջողեց խուսափել քննչական մեկուսարանից: Նրանք գտնվում են տնային կալանքում, երեքն էլ՝ երեք տարբեր բնակարաններում: Քննչական մարմինները թույլ են տվել նրանց դուրս գալ և անգամ շփվել միմյանց հետ: Դատարանը բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը և քույրերի տնային կալանքի ժամկետը երկարաձգել է մինչև 2019 թվականի մարտի 28-ը: Ավելի վաղ դատարանը նման որոշում էր կայացրել միայն […]
14:02 26.12.2018
2018 թվականին ունեցել ենք սպանությունների ռեկորդային ցածր մակարդակ՝ 1990 թվականից ի վեր: Սա կարևոր ցուցանիշ է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ «Կարևոր է նաև արձանագրել, որ բոլոր նրանք, ովքեր կփորձեն տնտեսական, քաղաքական, անձնային, խմբային որևէ հարց լուծել բռնության կամ զենքի միջոցով՝ կարժանանան լրջագույն հակահարվածի և խստագույն պատասխանատվության», – հիշեցրել […]
14:00 26.12.2018
ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ ղեկավար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը, որում նա հայտարարել էր, թե Բաքուն հուսով է, որ 2019-ին հայկական զինուժը դուրս կգա «գրավյալ տարածքներից»: Բացի դրանից՝ Մամեդյարովը նաև հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է ապահովել արցախահայության անվտանգությունը և նրանց բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տրամադրել: «Մեր երկիրը, […]
13:50 26.12.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնվել է բրիտանական The Guardian պարբերականի կազմած 2018 թվականի ավտոկրատ ղեկավարների ցանկում: «2018. ավտոկրատ տարի» վերտառությամբ հոդվածում հայտնվել են նաև մի շարք երկրների առաջնորդներ, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Բրազիլիայի նախագահները: Հոդվածագիրը գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, օգտագործել են իրենց […]
13:38 26.12.2018
Հայաստանի Հանրապետության անցման կետերով Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը 2018 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին աճել է 8,8 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանը, ամփոփելով տարին, այս մասին ասաց տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանը: «Եթե 2017 թվականին Հայաստան է այցելել 1 միլիոն 172 հազար 402 այցելու, ապա 2018 թվականին այցելուների թիվը կազմել […]
13:30 26.12.2018
Թուրքական բանակի զրահատեխնիկայի ու այլ զինտեխնիկայի շարասյուները Քիլիս նահանգի հատվածում հատել են թուրք-սիրիական սահմանն ու անցել հարևան երկրի տարածք՝ այդ տարածքները վերահսկող քրդական ուժերի դեմ նոր գործողություններ սկսելու համար։ Սա հավաստող տեսանյութերը համացանցում են հայտնվել երեկոյան։ Թուրքիայի զինված ուժերի այդ ստորաբաժանումները ուղի են ընկել մասնավորապես դեպի Մանբիջ բնակավայր՝ քրդական վերահսկողության տարածքների կենտրոն։ Ավելի վաղ, սակայն, […]
13:27 26.12.2018
ՊՊԾ գնդի գրավման քրեական գործից անջատված մասով այսօր ցուցմունք է տվել, ըստ մեղադրանքի, գունդ ներխուժած Էդգար Սողոմոնյանը: Նա, սակայն, հրաժարվեց դատարանում ցուցմունք տալ: Հրապարակվեցին նրա նախաքննական ցուցմունքները: Իսկ նախաքննական մարմնում պատմել է, որ իրեն համոզել են գնալ իրենց հետ: «Գնացել ենք Սպիտակ, հետո եկել է Արմեն Լամբարյանը։ Ասում էին՝ գնում ենք Երևան՝ Ժիրայր Սեֆիլյանին ազատելու: […]
13:17 26.12.2018
Հայ-վրացական սահմանին ակցիա իրականացնող ջավախահայ երիտասարդների բարձրաձայնած խնդիրն արդեն լուծված է: SHANTNEWS.am-ի հետ զրույցում ակցիան իրականացնող ակտիվիստներից Անդրանիկ Ղարսլյանը նշեց, որ խնդիրը լուծում է ստացել այն բանից հետո, երբ իրենք հանդիպել են ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետ: Նրա խոսքերով` դրանից հետո ջավախահայ երիտասարդներին այդ խնդրով սկսել են այլևս չհետապնդել: Ինչպես արդեն հայտնել էինք, Ջավախքի հայ […]
13:12 26.12.2018
«Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը» թեմայով քննարկում է կազմակերպվել Երևանի մամուլի ակումբներից մեկում: «Անկախ պետականության օրոք ցանկացած կառույցների փոփոխություն մեկ նպատակ պետք է ունենա՝ զորացնել ազգային կառույցները: 3 հարևանների հետ մշակութային խնդիրներ ունենք: Թուրքիան ու Ադրբեջանը դա անում են բացահայտ»,- ասել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Կարապետյանը հիշեցրել է Ուինսթոն Չերչիլի ասածը, երբ նրան խորհուրդ են տվել […]
13:10 26.12.2018
Ադրբեջանի նախագահի «խորհրդով» 120 դատավոր հեռացվել է երկրի դատական համակարգից, ևս 11 դատավորի պաշտոնը փոխվել-իջեցվել է։ Այս մասին երեկ անցկացված միջոցառումներից մեկի ժամանակ հայտարարել է երկրի արդարադատության նախարարը՝ առանց մանրամասնելու՝ ինչ ժամանակահատվածի մասին է խոսքը։ Միջոցառումը նվիրված է եղել նորանշանակ դատավորների ներկայացմանը։ Նախարարը, որը նաև երկրի դատաիրավական խորհրդի ղեկավարն է, հայտնել է, որ հեռացումները եղել […]
13:00 26.12.2018
Դեկտեմբերի 26-ի ցերեկը, 29-ի ցերեկը, 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 27-ին առանձին շրջաններում, 28-ին շրջանների զգալի մասում, 29-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, 27-ին լեռնային և նախալեռնային շրջաններում, 28-ին ամենուրեք՝ ձյուն, 27-28-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 28-29-ը կնվազի 8-10 աստիճանով: Դեկտեմբերի 27-ին […]
12:52 26.12.2018
Գյումրիում Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության միավոր է ձևավորվել: Այս մասին տեղեկանում ենք Կինեմատոգրաֆիստների միությունից: Նշվում է, որ Գյումրիում միության մասնաճյուղ բացելու գաղափարն ամիսներ առաջ է ծագել: Միության մասնաճյուղի բացմանը ներկա են եղել Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը, կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանը և այլք: https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2001345963491417&id=1774509919508357
12:50 26.12.2018
Հանրային խորհրդի 2 նորաստեղծ՝ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության, սպորտի և կրոնի, սփյուռքի ու միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովները երեկ համատեղ նիստ են անցկացրել: Քննարկման թեման «Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին նախագիծն է, որը նախատեսում է Մշակույթի նախարարության օպտիմալացում և սՍփյուռքի նախարարության լուծարում: Հանձնաժողովների անդամները մտահոգություն են հայտնել այն մասին, […]
12:44 26.12.2018
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է 2016 թվականի հուլիսի 17-ին Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման համար մեղադրվող 10 ամբաստանյալների` Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Արեգ Կյուրեղյանի, Գագիկ Եղիազարյանի, Մխիթար Ավետիսյանի, Էդվարդ Ներսիսյանի, Սեդրակ Նազարյանի, Սմբատ Բարսեղյանի, Արմեն Բիլյանի գործի քննությունը: Դատարանը շարունակում է քրեական գործից անջատված մասով մեղադրյալների հարցաքննությունը: Մեղադրյալ Էդգար Սողոմոնյանը հրաժարվեց ցուցմունք տալ և […]
12:42 26.12.2018
Վրաստանի ընդդիմադիր «Նոր քաղաքական կենտրոն-Գիրչի» կուսակցության ղեկավար Զուրաբ Ջափարիձեն իրեն աճուրդի է հանել: Վրացի քաղաքական գործիչը պատրաստ է Նոր տարվա գիշերը՝ որպես առաջին հյուր, այցելել 5 ընտանիքի, որոնք ամենինց շատ գումար կնվիրաբերեն կուսակցությանը: Նշվում է, որ Վրաստանում մեծ կարևորություն են տալիս այն հանգամանքին, թե Նոր տարվա գիշերն ով առաջինը կայցելի տուն: Ասում են, որ հենց […]
12:37 26.12.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկվել է: Երկրորդ նախագահի պաշտպանները դիմել են Վճռաբեկ դատարան: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմի մամուլի քարտուղար Էլեն Առաքելյանը: Վճռաբեկ բողոքը 107 էջից է բաղկացած: Բողոքի հիմքում դրվել է Վերաքննիչ դատարանի որոշման առերևույթ հակասությունը նախկինում կայացված Վճռաբեկ […]
12:29 26.12.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայավտոճան» ՊՈԱԿ-ն իրեն վերապահված մի շարք գործառույթներից բացի՝ իրականացնում է նաև ճանապարհաշինության և շինանյութերի փորձաքննություն։ Վերջին շրջանում ՊՈԱԿ-ում սարքավորումների վերազինման գործընթաց է սկսվել։ Գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ձեռք են բերվել ճանապարհների հարթությունը չափող ժամանակակից սարքավորումներ, ճանապարհների ինտենսիվության հաշվիչներ: Մոտ ժամանակներում լաբորատորիան կհամալրվի նաև նորագույն սարքավորումներով: Հարթությունը չափող 3 […]
12:26 26.12.2018
«Время»-ի հայտնի հաղորդավարուհի Եկատերինա Անդրեևան ամփոփել է իր գործունեության 20 տարին ու իր մասին հետաքրքիր տեղեկություններ հայտնել: Մասնավորապես, BBC-ին տված հարցազրույցում նա ասել է, որ շատ է գնահատում այնպիսի հաղորդավարուհիների, ինչպիսիք են Ելենա Սորոկինան ու Տատյանա Միտկովան: Բայց կուռքեր չի ստեղծում, քանի որ դա իր համար թիվ մեկ օրենքն է: 20 տարի լուրեր վարելուց հետո չի […]
12:24 26.12.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վաղն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, որտեղ նախատեսվում է հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Թե ինչ հարցեր են քննարկվելու հանդիպման ընթացքում, SHANTNEWS.am-ի հետ զրույցում վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը չբացեց փակագծերը՝ նշելով միայն՝ քննարկման թեմաներն առնչվելու են երկկողմ և բազմակողմ մի շարք հարցերի: SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ հանդիպմանը, մասնավորապես, քննարկվելու է ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված […]
12:06 26.12.2018
Այսօրվանից՝ դեկտեմբերի 26-ից, ուժի մեջ է մտնում ԵԱՏՄ միասնական այն կարգավորումը, ըստ որի, եթե որևէ ապրանքի մեջ գենետիկորեն մոդիֆիկացված-ձևափոխված օրգանիզմների (ԳՄՕ կամ ԳՁՕ) մասնաբաժինը 0․9 տոկոսից ավելի է, ապա դրա վրա պարտադիր պետք է լինի համապատասխան նշում։ Այս մասին հայտնում է ռուսական «ՏԱՍՍ» գործակալությունը։ ԵԱՏՄ շուկայի համար նախատեսված է անցումային շրջան՝ 1․5 տարի, որի ընթացքում […]
11:51 26.12.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 25-ից 26-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 30 դեպք։ Մասնավորապես՝ խարդախության 7, մարմնական վնասվածք հասցնելու 5, հարկերից խուսափելու 4, յուրացման կամ վատնման 3, անձնական ունեցվածքի գողության 2, անձի առևանգման, կողոպուտի, գույքի դիտավորությամբ ոչնչացման, կաշառակեության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, դատական ակտը չկատարելու, թմրանյութի իրացման, ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառության […]
11:49 26.12.2018
ԱՄՆ-ի Հարավային Դակոտայի Սու-Ֆոլս քաղաքում թեթև շարժիչով ինքնաթիռն ընկել է բնակելի թաղամասի վրա: Զոհվել է մեկ մարդ: Այս մասին տեղեկացրել է Daily Star պարբերականը: Տեղի իշխանությունների ներկայացուցչի խոսքերով՝ զոհվածն ինքնաթիռի օդաչուն է: Նշվում է նաև, որ ինքնաթիռի անկման հետևանքով լուրջ վնասներ են կրել 4 բնակելի տներ: Թաղամասի բնակիչների շրջանում զոհերի և տուժածների մասին տեղեկություններ առայժմ չկան: […]
11:45 26.12.2018
Թեհրանում տեղի է ունեցել ավտովթար․ ուսանողներին տեղափոխող ավտոբուսը բախվել է ճամփեզրի պատնեշին։ Վթարի պատճառով 10 մարդ զոհվել է, ևս 26-ը տեղափոխվել են բժշկական կենտրոններ։ Այս մասին հայտնում է տեղական մամուլը։ Զոհերի թիվը կարող է ավելանալ: Ավտոբուսի բախումը, նախնական տվյալներով, եղել է այն բանի պատճառով, որ վարորդը սրտի նոպա է տարել։ Այս վարկածը դեռ պաշտոնական հաստատում […]
11:44 26.12.2018
ՀՀ փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել, որով իր մտահոգությունն է հայտնում դատավորների ու փաստաբանների նկատմամբ դրսևորվող վարքագծի առնչությամբ: «Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը, քննարկելով դատավորների և փաստաբանների նկատմամբ հասարակության մի հատվածի կողմից դրսևորվող անհանդուրժող վարքագիծը, նշել է, որ վերջին շրջանում հասարակության մի հատվածի մոտ նկատելի է լարվածություն օբյեկտիվորեն զգայուն որոշ քրեական գործերի առնչությամբ, ինչի կապակցությամբ […]
11:40 26.12.2018
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել, որում տեղեկացնում է, որ ԱՄՆ կառավարության ֆինանսավորման ժամանակավոր դադարեցման հետ կապված հայտնում է, որ այս պահին Միացյալ Նահանգները և արտերկրում ԱՄՆ դեսպանատներն ու հյուպատոսարանները շարունակում են անձնագրային ու վիզային ծառայությունների մատուցումը հերթագրված քաղաքացիներին, սակայն իրավիճակը կարող է ցանկացած պահի փոխվել: «Նաև տեղեկացնում ենք, որ քանի դեռ ԱՄՆ կառավարությունը չի վերադարձել […]
11:36 26.12.2018
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով ոստիկանության բոլոր ստորաբաժանումներն անցել են 24-ժամյա ուժեղացված ծառայության։ Պարբերաբար ներկայացրել ենք ուժեղացված ծառայության արդյունքում բացահայտված հանցագործության դեպքեր։ Դեկտեմբերի 22-ի գիշերը բաժնի տարբեր ստորաբաժանումների ծառայողներից կազմված օպերատիվ խմբերը հրահանգավորվելուց հետո սկսեցին շրջագայել վարչական տարածքի փողոցներում ու բակերում։ Արդյունքում՝ Պարույր Սևակի փողոցում պարեկող կարգախումբը բացահայտեց անձնական ունեցվածքի գողության փորձ, քանի որ […]
11:34 26.12.2018
Վրաստանի և Հայաստանի միջև դեկտեմբերի 25-ին տեղի է ունեցել քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլը: Քննարկումներին վրացական կողմից մասնակցել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան, իսկ հայկական կողմից՝ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն: Կողմերը քննարկել են երկու երկրների քաղաքական, առևտրատնտեսական և մշակութային համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նշվել է, որ […]