00:25 26.12.2018
Դեկտեմբերի 25-ին` ժամը 19:34-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցում՝ արագաչափի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի (վարորդը՝ Ս. Գ.), «Opel Astra J» մակնիշի (վարորդի տվյալները […]
00:12 26.12.2018
Ի՞նչը մեր երկրում կարող է փոխարինել նավթին. «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում այս հարցը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին ուղղեց Արամ Աբրահամյանը: «Նավթին կարող է փոխարինել մեր միտքը, մեր գիտելիքը, մենք այն պետք է օգտագործենք, կարծում եմ՝ մենք դրանից ունենք: Երկրորդը՝ մեր ունեցած բնական ռեսուրսներն են, մեր մետալուրգիական համալիրն է, որը հանքարդյունաբերությունից պիտի վերածվի լեռնամետալուրգիայի, […]
23:59 25.12.2018
Գյումրիի դրամատիկական թատրոնը ամփոփել է անցնող 2018 թվականը: Խաղացել են 150 ներկայացում և նախորդ տարվանից մոտ 20 հազարով ավելի հանդիսատես են ունեցել: «Հարսանիք Թիկունքում», «Բայ-բայ լեդի», «Ոչինչ չի մնա» և «Ամանորը կրկեսում».. սրանք այն ներկայացումներն են, որոնց առաջնախաղն այս տարի է կայացել: Նոր ներկայացումներ լինելու են նաև նոր տարում: Պրեմիերա կլինի Միացյալ Նահանգներում ապրող մեր […]
23:51 25.12.2018
Արքայազն Հարրիի կինը՝ Մեգան Մարքլը, ու արքայազն Ուիլյամի կինը՝ Քեյթ Միդլթոնը, միասին ներկա են եղել սուրբծննդյան ծառայությանը: Այս մասին հայտնում է բրիտանական Daily Mirror-ը: Նշվում է, որ դա տեղի է ունեցել այն խոսակցությունների ֆոնին, թե իբր Մեգան Մարքլի ու Քեյթ Միդլթոնի միջև տարաձայնություններ կան: Մեգանն ու Միդլթոնը միասին գտնվելիս ժպտացել են մեկմեկու:
23:38 25.12.2018
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կարող է վտանգի ենթարկել պինգվինների տեսակների պահպանման ապագա ծրագիրը, այս մասին գրում է Politico-ն: Պարբերականի տեղեկացմամբ՝ վայրի բնության պահպանման բրիտանական խումբը «լուրջ մտահոգված» է ապագա ծրագրերով, որոնք նպատակ ունեն պահպանել պինգվինների տեսակները, քանի որ այդ ծրագրերը ֆինանսավորվում են Եվրամիության կողմից: Դրանց մեծ մասը գտնվում է Մեծ Բրիտանիայի անդրծովյան տարածքներում: Նշվում է, […]
23:25 25.12.2018
Սպիտակ Տունը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստակամ է հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է ermenihaber.am-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահին Քալընի հայտարարությունն այն մասին, որ այս տարվա դեկտեմբեր ամսին երկու երկրների ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում Թուրքիայի նախագահն ամերիկացի իր գործընկերոջը Թուրքիա է հրավիրել, ինչին ի […]
23:12 25.12.2018
Մեծ Բրիտանիայի թագուհու՝ Բուքինգեմյան պալատում նկարահանված սուրբծննդյան տեսաուղերձում, ի թիվս այլ առարկանների, հայտնվել են թագավորական ընտանիքի լուսանկարները, այդ թվում՝ արքայազն Հարրիի և դերասանուհի Մեգն Մարքլի հարսանեկան լուսանկարն ու արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի ընտանեկան լուսանկարը: Նշվում է, որ սուրբծննդյան տեսաուղերձը նկարահանվել է 2 շաբաթ առաջ: Պարբերականը հիշեցնում է, որ առաջին անգամ Գևորգ V-ն է ռադիոյով […]
23:03 25.12.2018
Գևորգ Ավագյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնից: Այդ մասին տեղեկացրին վարչապետի աշխատակազմից: Նրան պաշտոնից ազատելու որոշումը ստորագրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
22:50 25.12.2018
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թեմային։ Այս մասին հայտնել է «Ռուսարմինֆո»-ն։ «Հայաստանի նոր ղեկավարները հայտարարում են, որ պատրաստ են Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների, բայց մենք հստակ նախապայման ունենք։ Կարո՞ղ ենք արդյոք ինչ-որ բան անել՝ հաշվի չառնելով Ադրբեջանի ցանկությունները։ Ղարաբաղի և գրավված տարածքների հարցը պետք է լուծվի»,- ասել […]
22:35 25.12.2018
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը փաստաթուղթ է ստորագրել Ուկրաինայի մի շարք ֆիզիկական ու իրավաբանական անձանց ցուցակի ընդլայնման, որոնց հանդեպ նախատեսվում է պատժամիջոցներ սահմանել: Այս մասին թվիթերյան իր էջում գրառում է կատարել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: «Ցուցակը, որում ներառված Ուկրաինայի ֆիզիկական ու իրավաբանական անձանց հանդեպ հատուկ պատժամիջոցներ է նախատեսվում կիրառել՝ ընդլայնվել է: Ես համապատասխան կարգադրություն եմ ստորագրել»,- […]
22:23 25.12.2018
Այսօր ՀԱԱՀ հոգաբարձուների խորհուրդն ընտրել է համալսարանի նոր ռեկտորին: Այս մասին հայտնում են Հայաստանի Ազգային Ագրարային համալսարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Խորհրդի 26 անդամներից ներկա էին 22-ը, որոնք միաձայն քվեարկել են Վարդան Էդիկի Ուռուտյանի օգտին: «Շնորհավորում ենք համալսարանի ուսանողներին, դասախոսներին և բոլոր աշխատակիցներին՝ համալսարանում մեկնարկած բարեփոխումների նոր հանգրվանի կապակցությամբ: Վստահ ենք, որ, […]
22:12 25.12.2018
«Մնում եմ իմ կարծիքին․ Ադրբեջանը ուզում է ստիպել Երևանին խոսալ ու այդ հայկական տեքստի արդյունքով Երևանի մեղքով տապալված (իրականում գոյություն չունեցող կողմերի մերձեցման ) գործընթացը համարել փակված, ինչը թույլ կտա Բաքվին «ջրել» Մոսկվային տրված խոստումները ու վերադառնալ սիրված ուժային դաշտը»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել քաղաքագետ Հայկ Բալանյանը։ «Բաքուն չի մտնելու ոչ ԵվրաԱզես, […]
21:59 25.12.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ ճանապարհահատվածում բուք և տեղ-տեղ մերկասառույց է: Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական […]
21:51 25.12.2018
Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցություններն ավարտել են: Զրույցը տևել է գրեթե 4 ժամ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Պուտինը հանդիպման սկզբում առաջարկել է բազմաստիճան ձևաչափ: «Ես առաջարկում եմ նման կարգավորում. մենք կլսենք, թե ինչպես են մեր գործընկերներն աշխատել, այնուհետև պատվիրակություններին շփվելու հնարավորություն կտանք, իսկ Ձեզ այնուհետև ցանկանում եմ առանձին հրավիրել նախաամանորյա աշխատանքային ճաշի»,- ասել է Պուտինը՝ դիմելով Լուկաշենկոյին: Ողջույնի խոսքից հետո առաջնորդների զրույցը շարունակվել է փակ դռների հետևում: Բանակցությունների ավարտից հետո Պուտինը փոքր ընդմիջում է վերցրել, […]
21:40 25.12.2018
Վերջին օրերին քննարկման գլխավոր թեմաներից մեկը Սփյուռքի նախարարության փակման հարցն է: Կառավարության կողմից շրջանառության մեջ է դրվել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Քանի հարցը կապ ունի նաև Սփյուռքի հայության հետ, այն քննարկման թեմա դարձավ նաև սփյուքահայ մեր հայրենակիցների շրջանում: SHANTNEWS-ի տաղավարում թեման քննարկում են Հայաստանում հաստատված սփյուռքահայեր […]
21:30 25.12.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Կենտրոնական բանկում մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ կազմակերպված ընդունելությանը: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կենտրոնական բանկի և Հայաստանի բանկային համակարգի աշխատակիցներին գալիք տոների առթիվ, մաղթել հաջողություններ և ամենայն բարիք: Շնորհավորանքի խոսքում վարչապետի պաշտոնակատարը նշել է. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հարգարժան նախագահ, կենտրոնական բանկի հարգելի ներկայացուցիչներ, բանկային համակարգի հարգելի […]
21:05 25.12.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ընդունելությանը: Վարչապետի պաշտոնակատարը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների բոլոր աշխատակիցներին գալիք տոների կապակցությամբ: Իր խոսքում, վարչապետի պաշտոնակատարը, մասնավորապես, նշել է. «Հարգելի պարոն նախարար, Դիվանագիտական կորպուսի հարգելի ներկայացուցիչներ, Կարելի է […]
20:57 25.12.2018
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են ակտիվ քննչական գործողություններ՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերությունում արձանագրված առերևույթ չարաշահումների դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, դրանց կատարմանը հնարավոր առնչություն ունեցած անձանց շրջանակը հստակեցնելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։ Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 2008թ. փետրվարի 7-ի թիվ 83-Ա որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության, […]
20:45 25.12.2018
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում համոզմունք է հայտնել, որ Հայաստանը կախվածության մեջ է Ռուսաստանից: «Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, դրանից ռազմաքաղաքական բալանսը շեղվում է Ադրբեջանի օգտին: Ի՞նչ անի Հայաստանի ղեկավարը: Գնում է Ռուսաստան, ասում է՝ ինձ էլ զենք տուր: Նա էլ ասում է՝ իսկ դու փող ունե՞ս: Ասում է՝ ո՛չ, […]
20:30 25.12.2018
2000-ականներին որոշում ընդունվեց գազաֆիկացնել Հայաստանը, ի՞նչը մեզ գազային կախվածության մեջ դրեց Ռուսաստանից, ինչպե՞ս եք մեկնաբանում այդ որոշումը: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում այս հարցը տվեց Արամ Աբրահամյանը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին: «Միանշանակ սխալ որոշում էր: Այդ որոշումը հիմնականում կայացվել է «ատկատներ» ունենալու և գումար աշխատելու համար: Գազաֆիկացիան արվել է ոչ թե նոր խողովակներով, այլ […]
20:17 25.12.2018
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում խոսել է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելուց հետո Էջմիածնում ծավալված ցույցերի մասին: «Լավ է, որ մարդիկ տեսակետներ են հայտնում, արդեն՝ բարձրաձայն, ճիշտ կանեին ժամանակին ասեին, և այս խնդիրները չէին լինի: Ես իրավունք ունեմ դա ասելու, քանի որ ժամանակին ասել եմ այդ ամենը: Կանդրադառնամ հարցի իրավական […]
20:08 25.12.2018
Ռուսական «Genotek» բժշկական կենտրոնում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ խմող և չխմող մարդկանց գեները տարբեր են: Հետազոտվել է 1798 մարդ, այդ թվում՝ կանայք և տղամրդիկ: Նրանք բաժանվել են 4 խմբի՝ մարդիկ, որոնք երբեք չեն օգտագործում ալկոհոլ, ովքեր օգտագործում են ամիսը մեկ անգամ, ովքեր օգտագործում են շաբաթական մեկ անգամ և ովքեր օգտագործում են ամեն օր: […]
20:05 25.12.2018
Լիբանանի զբոսաշրջության նախարարը հայ է. նա Ավետիս Կիտանյանն է: Լիբանանցի զբոսաշրջիկներին Հայաստան ուղղելու հարցում մի կողմից՝ հայկական արմատներն են իրենց գործն անում, մյուս կողմից՝ օբյեկտիվ իրականությունը: Նրա կարծիքով՝ Հայաստանն այն երկիրն է, որը պետք է տեսնի յուրաքանչյուր լիբանանցի: «Հայաստանում բոլոր շրջաններն էլ լավն են, հենց ոտքդ Հայաստան դրեցիր, արդեն դրախտի մեջ ես»,- իրեն պատահած ամեն […]
20:04 25.12.2018
ՀՀ առողջապահության նախարարության պատվաստումների ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է հանրապետությունում կարմրուկ հիվանդության առկայության մասին՝ միևնույն ժամանակ, մարդկանց մի խմբի հորդորելով դիմել համապատասխան մասնագետների: «Դեկտեմբերի 21-ին Մոսկվա-Երևան թիվ 4377 չվերթի ուղևորները համարվում են սերտ կոնտակտներ և եթե չունեն պատվաստում կարմրուկի դեմ, շատ հնարավոր է՝ վարակված են: Վարակի հետագա տարածումը կանխելու նպատակով հորդորում […]
20:01 25.12.2018
Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում երեք մահապարտ ահաբեկիչ հարձակում է գործել Արտաքին գործերի նախարարության շենքի վրա: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով երկրի անվտանգության ուժերին: Աղբյուրի տեղեկացմամբ՝ ահաբեկիչներից մեկը սպանվել է փոխհրաձգության ժամանակ, իսկ մյուս երկուսը ինքնապայթեցում են գործել հենց արտգործնախարարության շենքի մոտ: Զոհերի մասին տվյալներն առայժմ հակասական են: Ըստ իրավապահների՝ զոհվել է 3 մարդ, վիրավորվել […]
19:59 25.12.2018
Դեկտեմբերի 25-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հանդիպել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի հետ և ներկայացրել քաղցկեղի դեմ պայքարում հիմնադրամի կատարած աշխատանքն ու ապագայի ծրագրերը: Հանդիպմանը առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը շեշտել է, որ քաղցկեղի դեմ պայքարն այն երեք հիմնական ուղղություններից մեկն […]
19:58 25.12.2018
ՀՀ քննչական կոմիտեում ստացվել և վարույթ է ընդունվել ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում հարուցված քրեական գործը: Կազմակերպության տնօրենի կողմից 2018 թվականի դեկտեմբերի 5-ին տրված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ քաղաքաշինության պետական տեսչության Կոտայքի տարածքային բաժնի տեսուչը, ով հանդիսացել է իրականացված շինարարական աշխատանքների ընդունող հանձնաժողովի անդամը, […]
19:52 25.12.2018
Ռուս-իսրայելցի լրագրող, բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր Ֆեյսբուքյան էջում կեսկատակ-կեսլուրջ գրառում է կատարել՝ անդրադառնալով հայերին: «Հայաստանը երկիր է, որտեղ աղջկա նկատմամբ չափազանց ուշադրությունը համարվում է հենց այնպիսի գռեհկություն, ինչպիսին անուշադրությունն է նրա նկատմամբ: Հայաստանը երկիր է, որտեղ ֆանտաստիկ գեղեցկուհին ինքն է քեզ առաջարկում իր հետ գնալ արշավի վրանով, և ավելացնում է, որ ձեզ հետ կգա նաև […]