16:37 24.12.2018
Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Արագածի, Թալինի, Արթիկի, Ախուրյանի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը: Գորիս-Սիսիան, Արթիկ-Արագած ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց […]
16:32 24.12.2018
ԱՄՆ-ի գլխավոր` Սպիտակ տան մոտ տեղադրված տոնածառի լույսերն անջատել են տեխնիկական խնդիրների պատճառով, սակայն տեխնիկական խնդիրները չեն շտկվում կառավարության անգործության պատճառով: Այս մասին հայտնում է ABC7-ը: Օրերս տոնածառի վրա մի տղամարդ է բարձրացել, որից էլ տուժել են տոնական լույսերը: Այժմ տոնածառի տարածքը փակ է անվտանգության նկատառումներով: Պարզվել է, որ պատասխանատուները` ԱՄՆ-ում Ազգային պարկերը սպասարկող մասնագետները, […]
16:31 24.12.2018
Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանն այսօր անդրադարձել է Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ դատարանի որոշման դեմ բողոքողներին: Նա անընդունելի է համարել նման կերպ բողոքն արտահայտելն ու դա ճնշում որակել դատական համակարգի դեմ: «Եթե մեր իշխանությունը լեգիտիմ չլիներ, ես դիմադրության իրավունքը կհասկանայի: Բայց, եթե մենք փաստում ենք՝ իշխանությունը լեգիտիմ է, նման դեպքում պետք է օգնենք այդ իշխանությանը, […]
16:25 24.12.2018
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի երեխաների պաշտպանության բաժինը դեկտեմբերի 19-21-ը իրականացրել է չհայտարարված այցեր Գյումրու թիվ 3 հատուկ դպրոց, Գյումրու« Ֆրիտյոֆ Նանսենի» անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատություն, «Թռչունյան տուն» կրթահամալիր-մանկատուն: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից: Այցերի ընթացքում առանձնազրույցներ են տեղի ունեցել երեխաների հետ, ուսումնասիրվել են նրանց խնամքի պայմանները, ինչպես նաև տվյալ […]
16:24 24.12.2018
«Իմ քայլը» քանդակը Գյումրիից տեղափոխվել է Իջևան: Քանդակի հեղինակը՝ Իջևանի բնակիչ, քանդակագործ Արմեն Դավթյանը, նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ օրեր առաջ անհայտ անձը կամ անձինք կոտրել էին քանդակի գլուխը: Իսկ ավելի վաղ ոտքի հատվածն էր վնասվել: Հիշեցնենք՝ 2 մետր 20 սմ բարձրություն ունեցող «Իմ քայլը» քանդակը Գյումրի-Վանաձոր ճանապարհին տեղադրվել էր այս տարվա […]
16:10 24.12.2018
Թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության լրագրողը հարց է ուղղել ԱՄՆ Պենտագոնի խոսնակ Սին Ռոբերթսոնին՝ ԱՄՆ-ի կողմից «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK) և Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ»-ին (ԺԻՋ-YPG) տրամադրված զենքերի վերաբերյալ, թե արդյո՞ք ԱՄՆ-ն հետ է վերցնելու դրանք, հայտնում է Ermenihaber-ը: Ըստ «Anadolu» գործակալության՝ խոսնակը խուսափել է հարցին հստակ պատասխանելուց և դրա առնչությամբ գրավոր պարզաբանում է […]
16:00 24.12.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ 1996 թվականից հետո առաջին անգամ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն վիճարկվելու Սահմանադրական դատարանում: «Քանի որ մի տեսակ չարձանագրվեց՝ հարկ եմ համարում ընդգծել: Առաջին անգամ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն վիճարկվելու Սահմանադրական դատարանում: Հաշվարկային մեկնակետը 1996 թվականն է, երբ ստեղծվեց Սահմանադրական դատարանը: Դրանից […]
15:55 24.12.2018
Դեկտեմբերի 24-ին ոստիկանության պետի մի շարք հրամաններով տարբեր ստորաբաժանումներում կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող 9-ը ծառայողներ առաջխաղացման կարգով նշանակվեցին միջին խմբի պաշտոններում և նրանց շնորհվեց ոստիկանության լեյտենանտի կոչում: Ավանդույթի համաձայն` առաջին սպայական ուսադիրները ծառայողներն անձամբ ստացան ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանից: Ոստիկանության լեյտենանտի կոչումը հերթական կոչում չէ: Նրանցից շատերը երկար են երազել սպա դառնալ և արժանացել են […]
15:50 24.12.2018
«ԱԱԾ-ն չի կողմնորոշվում, թե իր անցյալի ո՞ր էջը պետք է նշի և ո՞ր էջը քննադատի: Հասարակության մեջ այդ վախի, տագնապի մթնոլորտը կապված է փակ ինստիտուցիայի հետ»,- դեկտեմբերի 24-ին կայացած ասուլիսի ժամանակ, որտեղ քննարկվում էր ԱԱԾ-ի 100-ամյակը, ասաց ազգագրագետ Գայանե Շագոյանը: Շագոյանի խոսքերով՝ ԱԱԾ-ն չպետք է իր հաշվարկը տանի և կապի այն Առաջին հանրապետության հետ, քանի […]
15:36 24.12.2018
Սկսնակ ինժեներական ու բարձր տեխնոլոգիական ընկերությունները հարկային արտոնություններ կստանան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջը: Արտոնություններից կարող են օգտվել 2018 թվականին ընթացքում գրանցված, մինչև 30 աշխատող ունեցող, 70% և ավելի ինժեներական ուղղվածությամբ ընկերությունները: https://www.facebook.com/armgovernment/videos/754199094934346/
15:32 24.12.2018
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ձգտում է մասնատել Սիրիան: Չավուշօղլուի խոսքերով՝ նա փորձում է դա անել քրդերի միջոցով: Այդ մասին նախարարը խոսել է NTV հեռուստաալիքի եթերում: «Վերջին օրերին Նեթանյահուն շատ անհանգիստ է, որովհետև հասկացել է, որ չի կարող մասնատել Սիրիան»,- ասել Չավուշօղլուն: Նա նշել է, որ իր նպատակներին հասնելու […]
15:11 24.12.2018
Հնդկաստանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով զոհվել է առնվազն 8 մարդ, մի քանի տասնյակը վնասվածքներ են ստացել: Թանձր մառախուղի և ցածր տեսանելիության հետևանքով իրար են բախվել 50 ավտոմեքենաներ: Այս մասին հայտնում է NDTV հեռուստաալիքը: Վթարը տեղի է ունեցել Ռոհտակ-Ռեվարի մայրուղու վրա՝ Ջաջար քաղաքից ոչ հեռու: Վթարի ենթարկված մեքենաներից մի քանիսը դպրոցական ավտոբուսներ են: Տուժածներից 10-ը գտնվում […]
15:04 24.12.2018
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և գրառում կատարել, որում անուղղակիորեն անդրադարձել է նախարարությունների կրճատման թեմային: «Ուշադրություն դարձրեք նախարարների անվան տակ գրված նախարարության անվանմանը։ Առաջին հանրապետությունում դրանք միասին էին»,- գրել է Արայիկ Հարությունյանը:
15:01 24.12.2018
Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 10։15-ի սահմաններում, Երևանի Թումանյան փողոցում գտնվող «Մելլաթ» բանկ է մուտք գործել մի երիտասարդ, պարսկերենով ինչ-որ պահանջներ ներկայացրել, դանակով ու էլեկտրաշոկով ահաբեկել է, այնուհետև սկսել էլեկտրաշոկը կիրառել: Բանկում ծառայություն իրականացնող ոստիկանության ՊՊԳՎ ծառայողներն արագ արձագանքելով՝ վնասազերծել են նրան և փոխանցել ոստիկանության Կենտրոնականի բաժին: Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ […]
14:59 24.12.2018
Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունից տեղեկանում ենք, որ Կնեսետի նախարարական հանձնաժողովի օրակարգից հանվել է աղմկահարույց մի օրինագիծ, որի ընդունման դեպքում իսրայելական պետությանը հնարավորություն էր տրվելու բռնագրավել եկեղեցապատկան կալվածքները: Ավելի վաղ, Երուսաղեմի պատրիարքության դիվանապետ Հովնան Բաղդասարյանը տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 23-ին, չնայած հոգևոր պետերին տրված խոստմանը, Իսրայելի Կնեսետում քննարկվելու է եկեղեցական կալվածքները բռնագրավելու մասին օրինագիծը: Հոգևոր պետերը դիմել […]
14:51 24.12.2018
Սաիֆ ալ-Իսլամ Քադաֆին՝ 2011-ին սպանված լիբիացի առաջնորդ Մուամար Քադաֆիի որդին, դիմել է պաշտոնական Մոսկվային՝ նախագահական քարոզարշավում իրեն աջակցելու խնդրանքով: Այս մասին հայտնում է Bloomberg-ը: Ըստ աղբյուրի՝ ռուսական իշխանություններն արդեն բանակցել են Քադաֆի կրտսերի հետ, սակայն դեռ որոշում չեն կայացրել, թե ինչպես են աջակցելու նրան: Մինչ այդ, դեռ հոկտեմբերին, Սաիֆ ալ-Իսլամ Քադաֆին հանդիպել էր ԱԳՆ տեղակալ Միխայիլ Բոգդանովի […]
14:49 24.12.2018
Հնադարյա քարե գլանները, որոնք կոչվում են ֆլոկտոնական թմբուկներ, և որոնց տարիքը հասնում է մինչև 4.6 հազար տարվա, ժամանակակից Անգլիայի հյուսիսում ապրող ցեղերն օգտագործում էին որպես չափման գործիքներ՝ մեգալիտիկ կառույցների, այդ թվում՝ Սթոունհենջի ստեղծելու համար: Այս մասին գրում է Daily Mail-ը: Գլաններ, որոնք ունեն բարդ քանդակներ, առաջին անգամ հայտնաբերվել են 1889 թվականին, բայց միայն հիմա է […]
14:48 24.12.2018
Հրապարակվել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է կառավարության 17 նախարարությունների փոխարեն ունենալ 12-ը: «Կառավարության կազմն ու կառուցվածքն», ըստ նախագծի, հետևյալ տեսքը կունենան. կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, երկու փոխվարչապետից և նախարարներից: Կառավարության կառուցվածքում ընդգրկվում են հետևյալ նախարարությունները՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, առողջապահության նախարարություն, […]
14:39 24.12.2018
Եգիպտացի հայտնի երգիչ Համզա Նամիրան Լոնդոնի Թրաֆալգար հրապարակում կատարել է հայ բանաստեղծ-աշուղ Սայաթ-Նովայի «Նազանի» երգը: Լոնդոնի կենտրոնում հավաքվել են տեղացիներ ու զբոսաշրջիկներ՝ հայկական, ժողովրդական ստեղծագործությունն ունկնդրելու, իսկ ոմանք նաև ձայնակցելու համար:
14:38 24.12.2018
Դա իրավաչափ և հեղինակավոր որոշում էր: Այս մասին հայտարարել է Մանվել Գրիգորյանի պաշտպանը՝ խոսելով խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ դատարանի որոշման մասին: Հիշեցնենք, որ դատարանը 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին։ Թե ինչ հիմքով է ազատ արձակվել Մանվել Գրիգորյանը, փաստաբանը չմանրամասնեց՝ պատճառաբանելով, որ ինքը դեռ չի հասցրել ծանոթանալ որոշմանը: Դրա մանրամասները […]
14:32 24.12.2018
ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ: Մեկ անձ ձերբակալվել է: 2018թ. դեկտեմբերի 23-ին` ժամը 21:20-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Ավան թաղամասում մի տղամարդ ինքնաձիգից կրակոցներ է արձակում: Նախնական տվյալներով՝ 1986 թվականին ծնված բնակիչը իրեն ամրակցված […]
14:28 24.12.2018
ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետի ծանրաբեռնվածության պատճառով, խցանումներից և ժամանակի անհարկի կորստից խուսափելու նպատակով, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը խորհուրդ են տալիս մարդատար և բեռնատար ավտոմեքենաներով Հայաստանի Հանրապետությունից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ մուտք ու ելք կատարել պետական սահմանի նաև «Բավրա», «Գոգավան» անցման կետերով: Այս մասին տեղեկանում ենք ԱԱԾ մամուլի ծառայությունից:
14:26 24.12.2018
Իրավապաշտպանները երբեք այսպիսի բարդ իրավիճակում չեն հայտնվել, ինչպես այսօր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը` անդրադառնալով համացանցում իր հասցեին հնչող սպառնալիքներին ու վիրավորանքներին: Բաղդասարյանի պնդմամբ՝ այդ իրավիճակում պետական լիազոր մարմինները կրավորական դեր են ստանձնել, ոչինչ չեն ձեռնարկում իրավախախտներին օրենքով պատասխանատվության ենթարկելու համար: «Եթե դատական իշխանությունը ճնշելու համար մարդիկ […]
14:26 24.12.2018
Պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) հայտարարում է բաց մրցույթ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: Այս մասին տեղեկանում ենք Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի ֆեյսբուքյան գրառումից: Տնօրենի թեկնածուին ներկայացվող 1) պարտադիր պահանջներն են՝ • բարձրագույն կրթություն, • ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա կամ առնվազն 5 […]
14:21 24.12.2018
ՀՀԿ ԳՄ անդամ, գործող խորհրդարանի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է նախարարությունների օպտիմալացման բովանդակային մասին և լուսանկարներով ներկայացրել է օրինագիծը։ Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ մասնավորապես նշել է. «Ում համար են պահում կամ կրճատում նախարարությունները․ Ինչպես խոստացել էի առավոտյան, անդրադառնում եմ նախարարությունների օպտիմալացման բովանդակային մասին (կից նկարներով` նախագիծը)։ Եվ այսպես` • Կրթության և գիտության նախարարության […]
14:14 24.12.2018
Ուկրաինայի Լվով քաղաքի սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի հետևանքով տուժել է Հայաստանի 50-ամյա քաղաքացի: «Բոլոր տուժածները ստացել են ձեռքի և դեմքի խոր այրվածքներ: Ամենածանր վիճակում գտնվողը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, որը դեռ վերակենդանացման բաժանմունքում է»,- հաղորդում է Ուկրաինայի TSN հեռուստաալիքը: SHANTNEWS.am-ը հաղորդել էր, որ միանգամից երեք պայթյուն էր հնչել: Հավանաբար, պայթել էին գազի […]
14:10 24.12.2018
Բելառուսի ու Ռուսաստանի հարաբերությունների բազմակողմանիությունը կարևոր նշանակություն ունի ինչպես Մինսկի, այնպես էլ Մոսկվայի համար: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Ինչպես հաղորդում է RT-ն, Լուկաշենկոն նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի հետ համագործակցության արդիական հարցերի շուրջ անցկացվող նիստի ժամանակ: «Մենք միշտ ընդգծել ենք այս փոխգործակցության կարևորությունը: Մեր հարաբերությունների բազմակողմանիությունը կարևոր նշանակություն ունի ոչ […]
14:10 24.12.2018
Միջին դասն արագորեն հեռանում է Նյու Յորքից: Այս մասին գրում է New York Post-ը: Ըստ պարբերականի՝ քաղաքում իրականացված մարդահամարը մտահոգիչ արդյունքներ է գրանցել: Նյու Յորքից օրական միջին ցուցանիշով հեռանում է 100 մարդ: Թերթը գրում է, որ պատճառը հարկերի և կենցաղային ծախսերի արագ աճն է, ինչն ազդում է հատկապես միջին դասի վրա: Մեգապոլիսի բնակչության 48 տոկոսը […]
14:08 24.12.2018
2018 թվականի դեկտեմբերի 10-ից 14-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում, ինչպես նաև հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 42 իրավախախտման դեպքով հաշվարկվել է 18.456.059 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ 20-ի վերաբերյալ նշանակվել […]